ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 հուլիսի 2020 թ. |
N 2472-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 09-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Ա-ԲՕ-000478 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 12-րդ կետերը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում իրականացված զննման ընթացքում արձանագրված խախտումները, որոնք են`
1. ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Բակունցի 1 հասցեում գործող «ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 09417527) մանկաբարձական բաժանմունքը չի գործում 2020 թվականի հունվարի 15-ից առ այսօր, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մերժվել է ծառայության մասով պետական պատվերի տրամադրման հայտը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 8-րդ և 12-րդ կետերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության (Սյունիքի մարզ, ք. Քաջարան) Առողջապահության նախարարության կողմից 2004 թվականի մարտի 09-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-XX-000478 լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավունքը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2020 թվական: