ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 սեպտեմբեր 2020 թ. |
N 3225-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԶՈՐԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-XX-001487 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունվարի 20-ի N 37-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում ՀՀ, Տավուշի մարզ, Զորական բնակավայր, 1-ին փողոց, թիվ 1 շենք հասցեում գործունեություն իրականացնող «ԶՈՐԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրականացված զննման արդյունքը, այն է` տնօրեն (ընտանեկան բժիշկ) Սուսաննա Սերոբյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայական, որով խախտվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջը,
և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ԶՈՐԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» պետական ոչ առևտրային կազմակերպության Առողջապահության նախարարության կողմից 2010 թվականի դեկտեմբերի 21-ին տրամադրված N Կ-XX-001487 լիցենզիայով (մարզ Տավուշ, գ. Զորական) նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ընտանեկան բժշկություն տեսակով զբաղվելու իրավունքը տնօրեն (ընտանեկան բժիշկ) Սուսաննա Սերոբյանի մասով՝ մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԶՈՐԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
/Ա. Թորոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական: