ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
07 մայիսի 2021 թ. |
N 32-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՆԿԱՏՄԱՄԲ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ (ՊՇՌ) ՄԵԹՈԴՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՐԺԱԿԱՆ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ» ՍԿ N 3.1.2-005-21 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել՝
1) «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով հետազոտության համար շարժական նմուշառում իրականացնելու համար նախատեսված փոխադրամիջոցին ներկայացվող հիգիենիկ պահանջները և կենսանվտանգության միջոցառումները» ՍԿ N 3.1.2-005-21 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված Առողջապահության նախարարի 2021 թ. մայիսի 7-ի N 32-Ն հրամանի |
«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՆԿԱՏՄԱՄԲ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ (ՊՇՌ) ՄԵԹՈԴՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՐԺԱԿԱՆ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ» ՍԿ N 3.1.2-005-21 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն սանիտարական կանոնները սահմանում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդով հետազոտության համար շարժական նմուշառման իրականացման համար նախատեսված փոխադրամիջոցին ներկայացվող հիգիենիկ պահանջները և կենսանվտանգության միջոցառումները:
2. ՇԱՐԺԱԿԱՆ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2. Շարժական նմուշառման համար նախատեսված տրանսպորտային միջոցը ունենում է նմուշառման կազմակերպության անվանմամբ համապատասխան ցուցանակ:
3. Տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցվում է կենսաբանական անվտանգության պայմանանշան՝ համաձայն Ձև 1-ի:
4. Շարժական նմուշառման համար նախատեսված տրանսպորտային միջոցի մոտ հերթը սահմանվում է՝ պահպանելով Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբեր 18-ի N 26–Ն հրամանի հավելվածի 2-րդ գլխի 9-րդ կետով սահմանված ֆիզիկական հեռավորության պահպանման (առնվազն 1 մետր) պահանջը: Հեռավորությունը ապահովելու համար նմուշառող կազմակերպության կողմից գետնին կատարվում է համապատասխան նշագրումներ։
5. Շարժական նմուշառման համար նախատեսված տրանսպորտային միջոցի նմուշառման տարածքը ունենում է լվացման և ախտահանման ենթակա մակերեսներով հատակ, պատեր և կահույք:
6. Նմուշառման ծախսանյութերը և պարագաները՝ շրջակա միջավայրի աղտոտումից զերծ պահելու նպատակով, տեղակայում են դրանց համար նախատեսված դարակաշարերում կամ արկղներում:
3. ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
7. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ ՊՇՌ մեթոդով հետազոտության համար շարժական նմուշառման համար նախատեսված տրանսպորտային միջոցի նմուշառման հատվածում այլ հետազոտությունների նկատմամբ նմուշառում չի իրականացվում:
8. Նմուշները վերցվում են շարժական նմուշառման համար նախատեսված տրանսպորտային միջոցում՝ պահպանելով 10-րդ կետով սահմանված կենսանվտանգության պահանջները:
9. Շարժական նմուշառման տրանսպորտային միջոցում ապահովվում է բնական օդափոխությունը:
10. Կենսաբանական անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով.
1) նմուշառման աշխատանքներն իրականացնող անձնակազմը կրում է համապատասխան անհատական պաշտպանության միջոցներ և ախտահանում է ձեռքերը,
2) աշխատանքի ընթացքում գոյացած թափոնները տեսակավորվում և օգտահանվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի պահանջների,
3) ապահովվում է թափվածքների մաքրման հավաքածուով:
11. Նմուշառման աշխատանքներն իրականացվում են` պահպանելով նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 3786-Ա, 2015 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 3780-Ա հրամանների պահանջները:
12. Բոլոր վերցված նմուշները լաբորատորիա են տեղափոխվում եռաշերտ փաթեթավորմամբ, UN3373, «Բ կարգույթի (կատեգորիայի) կենսաբանական նյութ» մակնշմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 23-ի թիվ 38-Ն հրամանի:
13. Շարժական նմուշառման տրանսպորտային միջոցի շահագործումից առաջ ստուգվում են մեքենայի շարժական և արգելակման համակարգերի սարքին լինելը:
14. Շարժական նմուշառման համար նախատեսված շարժական նմուշառման տրանսպորտային միջոցը պետք է շահագործվի համակարգերի և ագրեգատների սարքին վիճակում, շարժիչը առանց հսկողության միացրած չթողնվի:
15. Բենզինը կամ այլ դյուրավառ յուղային նյութերը տրանսպորտային միջոցի խցում չպետք է պահպանվեն:
16. Շարժական նմուշառման համար նախատեսված տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է ապահովվի անհետաձգելի բուժօգնության դեղերի և պարագաների հավաքածուի (դեղարկղիկի) առկայությունը:
Ձև N 1
Կենսաբանական անվտանգության պայմանանշան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2021 թվական: