Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 նոյեմբերի 2014 թվականի N 50
32. Հայաստանի Հանրապետության ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թվականի հունիսի 24-ին ստորագրված «Երևանի ջրամատակարարման բարելավում» ֆինանսական պայմանագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ.նոյեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 27-ի նիստի N 50 արձանագրային որոշման | |
06.06.2014
FI N° 82036 Serapis N°20120316 |
«Երևանի ջրամատակարարման բարելավում»
Ֆինանսական պայմանագիր
Հայաստանի Հանրապետության
և
Եվրոպական ներդրումային բանկի միջև
[վայր] [ամսաթիվ] 2014
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1
1.01 Վարկի գումարը.
1.02 Հատկացման ընթացակարգը
1.03 Հատկացման արժույթը
1.04 Հատկացման պայմանները.
1.05 Հատկացման հետաձգումը
1.06 Չեղյալ հայտարարելը և կասեցնելը
1.07 Չեղյալ հայտարարելը վարկի ժամկետը լրանալուց հետո
1.08 Գնահատման վարձավճարը
1.09 Հոդված 1-ի համաձայն վճարման ենթակա գումարները
ՀՈԴՎԱԾ 2
2.01 Փոխառության գումարը.
2.02 Փոխհատուցման արժույթը, տոկոսը և այլ գանձումները
2.03 Բանկի կողմից հաստատումը.
ՀՈԴՎԱԾ 3
3.01 Տոկոսադրույքը
3.01Բ Լողացող տոկոսադրույքով տրանշներ.
3.02 Ժամկետանց գումարների դիմաց տոկոսները.
3.03 Շուկայի խաթարման իրավիճակը
ՀՈԴՎԱԾ 4
ՄԱՐՈՒՄ
4.01 Վարկի մարումը մասնաբաժիններով.
4.02 Կամավոր կանխավճարը.
4.02Ա Կանխավճարային տարբերակը
4.02Բ Կանխավճարային փոխհատուցում
4.02Բ (1) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշ
4.02 Բ (2) Լողացող տոկոսադրույքով տրանշ
4.02 Գ Կանխավճարի մեխանիզմ
4.03 Պարտադիր կանխավճարը
4.03 Ա (6) Ենթավարկի կանխավճար
4.03 Ա (7) Վարձակալության համաձայնագրում անբարենպաստ փոփոխություն
4.04 Ընդհանուր.
ՀՈԴՎԱԾ 5
ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
5.01 Օրերի հաշվարկման մեթոդը.
5.02 Վճարումների վայրը և ժամանակը.
5.03 Վարկառուի կողմից հաշվանցման չկատարումը.
5.04 Վճարային համակարգերի խաթարումը.
5.05 Ստացված գումարների օգտագործումը.
ՀՈԴՎԱԾ 6
Վարկառուի պարտավորությունները և հավաստիացումները
6.01 Փոխառության օգտագործումը և այլ միջոցների հասանելիությունը.
6.02 Ծրագրի ավարտը.
6.03 Ծրագրի հավելյալ ծախսերը.
6.04 Գնումների ընթացակարգը.
6.05 Ծրագրի շրջանակներում շարունակական պարտավորությունները.
6.06 Օրենքներին հետևելը.
6.07 Ընդհանուր հավաստիացումներ և երաշխիքներ.
6.08 ԱՄՀ պահանջները և սահմանափակումները.
6.09 Ազնվության հանձնառություններ.
6.10 Ծրագրի իրականացման խումբ. Error! Bookmark not defined.
6.11 ԵՆԲ փոխառության հաշիվը.
6.12 Սակագների համաձայնեցում.
6.13 Վճարների հավաքագրում.
6.14 Հաշվեմատյաններ և գրանցամատյաններ.
6.15 Ակտիվների օտարումը
6.16 Գործունեության փոփոխությունը
6.17 Ջրային ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն և քննարկում
ՀՈԴՎԱԾ 7
Երաշխիք
7.01 Պարտավորությունների հավասարարժեքության դասակարգումը.
7.02 Հավելյալ երաշխիքը.
7.03 Ներառման կարգով հոդվածները.
ՀՈԴՎԱԾ 8
Տեղեկատվությունը և այցելությունները
8.01 Ծրագրին առնչվող տեղեկատվությունը.
8.02 Վարկառուին և շահագործողին առնչվող տեղեկատվությունը.
8.03 Հետազննություններ և տեղեկատվության տրամադրում.
8.04 Այցելություններ, մատչելիության իրավունք և հետազննություն.
ՀՈԴՎԱԾ 9
Վճարներ և ծախսեր
9.01 Հարկերը, տուրքերը և վճարները.
9.02 Այլ վճարները.
9.03 Հավելյալ ծախսերը, փոխհատուցումը և հաշվանցումը.
ՀՈԴՎԱԾ 10
Պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպքերը
10.01 Հետվճարման պահանջի իրավունքը.
10.02 Օրենքով սահմանված այլ իրավունքները.
10.03 Փոխհատուցումը.
10.04 Իրավունքից հրաժարման բացառումը.
ՀՈԴՎԱԾ 11
ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ
11.01 Կարգավորող օրենքը.
11.02 Իրավասությունը.
11.03 Գործունեության վայրը.
11.04 Վճարման ենթակա գումարների վերաբերյալ տվյալները.
11.05 Երրորդ կողմերի իրավունքները.
11.06 Ամբողջական համաձայնագիր.
11.07 Անվավերությունը.
11.08 Փոփոխությունները.
11.09 Կրկնօրինակները.
ՀՈԴՎԱԾ 12
Եզրափակիչ դրույթներ
12.01 Յուրաքանչյուր կողմին ներկայացվող ծանուցումները.
12.02 Ծանուցման ձևը.
12.03 Կողմերի փոփոխությունը.
12.04 Լեզուն.
12.05 Պայմանագիրը գործողության մեջ մտնելը.
12.06 Դեկլարատիվ դրույթներ, առդիրներ և հավելվածներ
ԱՌԴԻՐ Ա
Ա.1.ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ.
Ա.2. ծրագրի վերաբերյալ Բանկին ուղարկվող տեղեկատվությունը և փոխանցման կարգը
ԱՌԴԻՐ բ
ԱՌԴԻՐ գ
ԱՌԴԻՐ Դ
սույն պայմանագիրը կնքվում է
Հայաստանի Հանրապետության` մի կողմից, |
(այսուհետ` Վարկառու) |
և |
|
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ի դեմս .......... [ենթակա է հաստատման], |
(այսուհետ`Բանկ) |
մյուս կողմից, միջև |
Հաշվի առնելով, որ
(1) Թիվ 1080/2011/ԵՄ որոշման համաձայն, Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական Միության Խորհուրդը որոշել են Բանկին երաշխիք տրամադրել իր այն կորուստների դիմաց, որոնք այն կրում է 2007-ից 2013 թվականներին տրամադրված փոխառությունների և փոխառության երաշխիքների ներքո՝ այն ծրագրերի մասով իր կանոններին և ընթացակարգերին համապատասխան, որոնք իրականացվում են Եվրոպական միության տարածքից դուրս գտնվող՝ նշված որոշման մեջ թվարկված կոնկրետ երկրներում (այսուհետ` «ԵՀ երաշխիք»)։ Վերոնշյալ որոշման Հավելված III-ի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը համարվում է նման ծրագրերի իրականացման համար ենթակա երկիր։
(2) 2008 թվականի փետրվարի 29-ին Վարկառուն և Բանկը կնքեցին Հայաստանի Հանրապետությունում Բանկի գործունեությունը կանոնակարգող Շրջանակային համաձայնագիր (այսուհետ` «Շրջանակային համաձայնագիր»), որը շարունակում է լիակատար ուժ և կիրառություն ունենալ սույն Պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում:
(3) Սույնով Վարկառուն հաստատում է, որ Ծրագիրը գտնվում է Շրջանակային համաձայնագրի գործողության տիրույթում, ընդ որում, համաձայնագրի Հոդված 7-ը սահմանում է, ի թիվս այլոց, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելիս Բանկին տրամադրվում են նման գործունեության համար միջազգային կազմակերպությանը տրամադրվող ամենաբարենպաստ պայմանները կամ նման գործունեությանը վերաբերող ցանկացած միջազգային պայմանագրով տրամադրվող պայմանները, եթե դրանք ավելի բարենպաստ են: Բանկը, ինչպես այսու սահմանված է, Վարկառուի համար հասանելի է դարձնում վարկի գումարը այն հիման վրա, որ այն միջազգային ֆինանսական հաստատություն է համաձայն Շրջանակային համաձայնագրի և իրավունք ունի օգտվելու Շրջանակային համաձայնագրի ներքո միջազգային ֆինանսական այլ հաստատություններին տրամադրվող հավասար վերաբերմունքից:
(4) Վարկառուն հայտարարել է, որ «Երևան Ջուր» ՓԲԸ-ն («Երևան Ջուր») գործարկում է Երևանի և շրջակա որոշ գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը` համաձայն Հանրապետության կառավարության, ի դեմս Երևանի քաղաքապետի, որպես վարձատու, Երևան Ջրի, որպես վարձակալի և «CompagnieGenerale des Eaux»
(5) Ծրագրի ընդհանուր արժեքը, Բանկի գնահատմամբ, կազմում է 14 000 000 դոլար գումարած 5 500 000 եվրո (տասնչորս միլիոն դոլար գումարած հինգ միլիոն հինգ հարյուր հազար եվրո), ընդ որում, Վարկառուն հաստատել է, որ մտադիր է Ծրագիրը ֆինանսավորել հետևյալ կերպ.
Աղբյուր |
Գումար |
Վարկ Բանկից |
7.00 մլն դոլար |
Փոխառություն Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկից |
7.00 մլն դոլար |
Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհ |
5.50 մլն եվրո |
ԸՆԴՀԱՆՈՒՐԸ` |
14 մլն դոլար գումարած 5.50 մլն եվրո |
(6) Դեկլարատիվ դրույթ (5)-ում սահմանված ֆինանսական ծրագիրն իրականացնելու նպատակով Վարկառուն դիմել է Բանկին [*] ([*] վարկ ստանալու համար, որը կմասհանվի որպես 7 մլն ԱՄՆ դոլար և հասանելի կլինի Բանկի սեփական միջոցներից` համաձայն Եվրոպական Խորհրդի և Եվրոպական Խորհրդարանի 2007-2013 թթ. ընդհանուր մանդատի մասին թիվ 1080/2011/ԵՄ որոշման(այսուհետ` «Մանդատ»):
(7) Բանկը, հաշվի առնելով այն փաստը, որ Ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է իր գործառույթների շրջանակներում և համապատասխանում է Մանդատի նպատակներին, ինչպես նաև նկատի ունենալով նշված Դեկլարատիվ դրույթներում մեջբերված հաստատումներն ու փաստերը, որոշում է կայացրել բավարարել Վարկառուի հայցը և սույն Ֆինանսական պայմանագրի (այսուհետ` «Պայմանագիր») շրջանակներում նրան տրամադրել վարկ` [*] ([*] եվրոյի չափով, որը պետք է հատկացվի 7,000,000 (յոթ միլիոն դոլար) դոլարի չափով` պայմանով, որ վարկի չափը ոչ մի դեպքում չի գերազանցի Դեկլարատիվ դրույթ (5)-ում ներկայացված Ծրագրի ընդհանուր արժեքի 50 (հիսուն) տոկոսը:
(8) Հայաստանի կառավարությունը լիազորել է ստանալ [*] ([*] եվրոյի չափով փոխառությունը, որը պետք է հատկացվի 7,000,000 դոլարի չափով (յոթ միլիոն դոլար) սույն Պայմանագրով սահմանված դրույթներով և պայմաններով:
(9) ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պատշաճ կերպով լիազորված է ստորագրելու սույն Պայմանագիրը Վարկառուի կողմից և նրա անունից:
(10) Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը (այսուհետ` «ՎԶԵԲ») Վարկառուի հետ կնքել է կամ կկնքի համաձայնագիր (այսուհետ` «ՎԶԵԲ Փոխառության համաձայնագիր»), որով ՎԶԵԲ-ը համաձայնել է կամ համաձայնություն է տալու Վարկառուին փոխառություն տրամադրելու 7 000 000 դոլար (յոթ միլիոն ԱՄՆ դոլար) չափով` Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով (այսուհետ` «ՎԶԵԲ Փոխառություն»): Բացի այդ, ՎԶԵԲ-ը Շահագործողի հետ ստորագրել է կամ կստորագրի ծրագրի շուրջ համաձայնագիր Ծրագրի իրականացման վերաբերյալ (այդպիսի ծրագրի համաձայնագիրը և ՎԶԵԲ փոխառության համաձայնագիրը այսուհետ միասնաբար ` «ՎԶԵԲ փոխառության փաստաթղթեր»):
(11) Եվրոպական հանձնաժողովի (այսուհետ` «Հանձնաժողով») և Վարկառուի միջև կնքվել է կամ կկնքվի ֆինանսավորման համաձայնագիր, որի շրջանակներում Հանձնաժողովը կտրամադրի 5 500,000 եվրոյի (հինգ միլիոն հինգ հարյուր հազար եվրո) անհատույց ներդրումային դրամաշնորհ` Ծրագրի իրականացումը ֆինանսավորելու նպատակով (այսուհետ` «ԵՄ Ֆինանսավորման համաձայնագիր»), որն ապահովում է Հանձնաժողովի (ՀՆԳ), Բանկի և ՎԶԵԲ-ի միջոցների օգտագործումը հավասարարժեքության հիման վրա: ՎԶԵԲ-ին թույլատրված է կատարել կանխիկ հատկացումներ և վճարումներ Վարկառուին, որի կանխիկ վճարումները և հատկացումները հետագայում պետք է համապատասխանեցվեն Հանձնաժողովի (ՀՆԳ) և Բանկի համապատասխան վճարումների հետ` ֆինանսավորման կողմերի միջև համաչափության սկզբունքին համահունչ լինելու նպատակով:
(12) Բանկը, ՎԶԵԲ-ը և Հանձնաժողովը (ա) ֆինանսական այլ հաստատությունների հետ համատեղ կնքել են «Հարևանության ներդրումային գործիքի (այսուհետ` «ՀՆԳ») շրջանակներում համագործակցության վերաբերյալ» շրջանակային համաձայնագիր (ուժի մեջ է 2009 թվականի դեկտեմբերի 21-ից, այսուհետ` «ՀՆԳ շրջանակային համաձայնագիր») և (բ) կնքվել է կամ կկնքվի իրականացման մասին համաձայնագիր, որով կսահմանվեն ՀՆԳ շրջանակներում համագործակցության պայմանները` Վարկառուի հետ կնքված իրենց համապատասխան ֆինանսավորման համաձայնագրերի կատարման նպատակով («Իրականացման համաձայնագիրը» և ՀՆԳ շրջանակային համաձայնագիրը այսուհետ միասնաբար` «ՀՆԳ փաստաթղթեր»): Բանկը, ՎԶԵԲ-ը և Հանձնաժողովը համաձայնություն են կայացրել այն մասին, որ, ՀՆԳ փաստաթղթերից ելնելով, ՎԶԵԲ-ը կգործի որպես գլխավոր ֆինանսական հաստատություն Ծրագրի շրջանակներում իրականացվելիք համագործակցության առնչությամբ:
(13) Երևան Ջուրը և Բանկը կնքում են ծրագրի համաձայնագիր ծրագրի իրականացման առնչությամբ:
(14) Բանկի Կանոնադրությունը սահմանում է, որ Բանկն ապահովում է իր կողմից հատկացված ֆինանսական միջոցների առավելագույնս արդյունավետ օգտագործումը, ելնելով Եվրոպական Միության շահերից: Հետևաբար, Բանկի վարկային գործառույթների դրույթներն ու պայմանները պետք է համահունչ լինեն ԵՄ քաղաքականությանը:
(15) Բանկը գտնում է, որ տեղեկատվության հասանելիությունը առանցքային դեր է խաղում շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի նվազեցման խնդրում, ներառյալ իր կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ կապված` մարդու իրավունքների խախտումները, և ուստի սահմանել է Թափանցիկության հայեցակարգը, որի նպատակն է բարձրացնել ԵՆԲ խմբի պատասխանատվության մակարդակը շահառուների առջև:
(16) Անձնական տվյալների մշակումը Բանկի կողմից պետք է իրականացվի անհատների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև նման տվյալների ազատ տեղաշարժի վերաբերյալ Եվրոպական Միության համապատասխան օրենսդրությանը համահունչ, այն կերպ, ինչպես դրանք մշակում են Եվրոպական Միության հաստատություններն ու կառույցները:
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐՈՆՇՅԱԼԸ, համաձայնություն ձեռք բերվեց հետևյալի շուրջ.
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
(ա) Մեկնաբանություններ
Սույն Պայմանագրում`
(i) Հոդվածներին, դեկլարատիվ դրույթներին, (սույն Պայմանագրի ներածության համապատասխան պարբերություններին) առդիրներին ու հավելվածներին կատարվող հղումները, եթե հստակորեն այլ կերպ չի սահմանված, համարվում են հղումներ համապատասխանաբար սույն Պայմանագրի հոդվածներին, դեկլարատիվ դրույթներին, առդիրներին ու հավելվածներին:
(ii) Որևէ իրավական դրույթի կատարվող հղումները համարվում են հղումներ այդ իրավական դրույթին` փոփոխված կամ վերահաստատված:
(iii) Որևէ այլ համաձայնագրի կամ փաստաթղթի կատարվող հղումները համարվում են հղումներ այդ մյուս համաձայնագրին կամ փաստաթղթին` փոփոխված, լրամշակված, լրացված, ժամկետը երկարաձգված կամ վերահաստատված:
(բ) Սահմանումներ
Սույն Պայմանագրում`
«Ընդունման վերջնաժամկետ» ծանուցման առնչությամբ նշանակում է`
(ա) ծանուցման օրվա դրությամբ Լյուքսեմբուրգի ժամանակով ժամը 16:00-ը, եթե ծանուցումը աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվել է Լյուքսեմբուրգի ժամանակով մինչև ժամը 14:00-ը, կամ
(բ) հաջորդ օրը՝ Լյուքսեմբուրգի ժամանակով ժամը 11:00–ը, եթե ծանուցումը ցանկացած աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվել է Լյուքսեմբուրգի ժամանակով ժամը 14:00-ից հետո:
«Ընդունված տրանշ» նշանակում է Հատկացման առաջարկի այն մասնաբաժինը, որը պատշաճ կերպով ընդունվել է Վարկառուի կողմից իր պայմանների համաձայն Հատկացման առաջարկի ընդունման վերջնաժամկետի օրվա դրությամբ կամ դրանից առաջ:
«Լիազորություն» նշանակում է լիազորագիր, թույլտվություն, համաձայնություն, հավանություն, որոշում, արտոնագիր, հարկերից ազատում, գրանցում, նոտարական վավերացում կամ արձանագրում տրամադրող փաստաթուղթ:
«Աշխատանքային օր» նշանակում է այն օրը (բացի շաբաթ և կիրակի օրերից), որի ընթացքում Լյուքսեմուրգի տարածքում գործող Բանկը և առևտրային բանկերը բաց են իրենց գործառնական գործունեության համար:
«Վերահսկողության փոփոխության դեպք» ունի այն նշանակությունը, որը դրան տրված է Հոդված 4.03Ա(6)-ում:
«Օրենքի փոփոխության դեպք» ունի այն նշանակությունը, որը դրան տրված է Հոդված 4.03Ա(3)-ում:
«Պայմանագիր» ունի այն նշանակությունը, որը դրան տրված է Դեկլարատիվ դրույթ (7)-ում:
«Վարկ» ունի այն նշանակությունը, որը դրան տրված է Հոդված 1.01-ում
«Գործողության մեջ մտնելու մասաթիվը» ունի այն նշանակությունը, որը դրան տրված է Հոդված 12.05-ում:
«Պարտքային փաստաթուղթ» նշանակում է`
(ա) փաստաթուղթ, այդ թվում ցանկացած ստացական կամ քաղվածք, որով հաստատվում կամ սահմանվում է փոխառության, երաշխիքի, կանխավճարի կամ վարկի համանման տրամադրման դիմաց վճարելու պարտավորությունը (ներառյալ, բայց չսահմանափակվելով վերաֆինանսավորման կամ ժամկետների երկարաձգման վերաբերյալ համաձայնագրի համաձայն վարկի տրամադրմամբ),
(բ) պարտատոմսով, պարտամուրհակով կամ պարտքի առկայությունը գրավոր հաստատագրող որևէ այլ համանման փաստաթղթով հաստատվող պարտավորություն կամ
(գ) Մեկ այլ պարտապանի պարտքային փաստաթղթից բխող պարտավորության երաշխիք` պայմանով, որ յուրաքանչյուր դեպքում այդ պարտավորությունը կանոնակարգվի Հայաստանի իրավական համակարգից տարբերվող իրավական համակարգով:
«Հետաձգման դիմաց փոխհատուցում» նշանակում է հետաձգված կամ դադարեցված հատկացման գումարի դիմաց այնպիսի տոկոսադրույքով (եթե այն բարձր է զրոյից) հաշվարկվող փոխհատուցում, որով
- այդ գումարի նկատմամբ կիրառվելիք տոկոսադրույքը, այն դեպքում, եթե այդ գումարը Վարկառուին հատկացվեր Հատկացման սահմանված ամսաթվին, գերազանցում է
գերազանցում է
- միջբանկային համապատասխան տոկոսադրույքը (մեկ ամսվա դրույքաչափով) 0.125%-ից պակաս (12.5 բազիսային կետ), եթե այդ արժեքը ցածր չէ զրոյից, որի դեպքում այն սահմանվում է զրո:
Նման փոխհատուցումը հաշվարկվում է Հատկացման սահմանված ամսաթվից մինչև փաստացի հատկացման օրը կամ, առանձին դեպքերում, մինչև Ընդունված տրանշի չեղյալ հայտարարելու օրը` սույն Պայմանագրին համապատասխան:
«Հատկացման ընդունում» նշանակում է Վարկառուի կողմից պատշաճ կերպով ստորագրված Հատկացման առաջարկի օրինակը:
«Հատկացման ընդունման վերջնաժամկետ» նշանակում է Հատկացման առաջարկում նշված` դրա ժամկետը լրանալու ամսաթիվն ու ժամը:
«Հատկացման ամսաթիվ» նշանակում է այն ամսաթիվը, երբ Բանկի կողմից կատարվել է Տրանշի իրական հատկացումը:
«Հատկացման առաջարկ» նշանակում է Առդիր Գ.1-ում տրված ձևաթղթի համաձայն կազմված գրություն:
«Խաթարման իրավիճակ» նշանակում է ներքո թվարկվածներից որևէ մեկը կամ բոլորը`
(ա) էական խաթարում վճարման կամ հաղորդակցման այն համակարգերում կամ ֆինանսական այն շուկաներում, որոնց միջոցով կատարվում են սույն Պայմանագրով նախատեսված վճարումները կամ
(բ) ցանկացած այլ իրավիճակ, որի հետևանքով խաթարվում է (տեխնիկական կամ համակարգային բնույթի այլ պատճառներով) Բանկի կամ Վարկառուի գանձապետական կամ վճարային գործողությունները` խոչընդոտ հանդիսանալով, որպեսզի Կողմը.
(i) կատարի սույն Պայմանագրով նախատեսված վճարային գործողությունները կամ
(ii) հաղորդակցվի այլ կողմերի հետ,
եթե սույն խաթարումը (վերոնշյալ (ա) կամ (բ) կետերում նշված դեպքերում) առաջ չի եկել այն Կողմի մեղքով, որի գործողությունները խաթարվել են, կամ դուրս է գտնվում այդ Կողմի վերահսկողությունից:
«ԵՆԲ փոխառության հաշիվ» նշանակում է Վարկառուի հաշիվ, որին Բանկի կողմից կատարվում են հատկացումներ, և որը Հայաստանի Հանրապետության միասնական գանձապետական հաշվի առանձին ենթահաշիվ է՝ առանձնացված Վարկառուի այլ ակտիվներից, և որից տարբեր հաշիվների վճարումներ են կատարվում Ծրագրի իրականացման նպատակով` սույն Պայմանագրի, Ծրագրային համաձայնագրի, և, առկայության դեպքում, այլ համապատասխան համաձայնագրերի համաձայն։
«Շրջակա միջավայրի և սոցիալական սկզբունքների ու չափորոշիչների ԵՆԲ հայտարարություն» նշանակում է ԵՆԲ վեբ-կայքում հրապարակված հայտարարություն, որը սահմանում է այն չափորոշիչները, որոնք Բանկը պահանջում է իր կողմից ֆինանսավորվող ծրագրերից, ինչպես նաև տարբեր կողմերի պարտականությունները:
«Շրջակա միջավայր» նշանակում են հետևյալ գործոնները, որքանով դրանք ունակ են ներազդելու մարդկանց առողջության և սոցիալական բարեկեցության վրա.
(ա) կենդանական և բուսական աշխարհը,
(բ) հողը, ջուրը, օդը, կլիման և լանդշաֆտը,
(գ) մշակութային ժառանգության հուշարձանները և
(դ) կառուցապատված միջավայրը,
«Շրջակա միջավայրի և սոցիալական գործողությունների ծրագիր» նշանակում է Շրջակա միջավայրի և սոցիալական գործողությունների ծրագիր` պատրաստված առաջարկված ծրագրի առնչությամբ և հաստատված Բանկի կողմից:
«Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման ուսումնասիրություն» նշանակում է ուսումնասիրություն` որպես շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման արդյունք, որը բացահայտում և գնահատում է Ծրագրի հետ կապված շրջակա միջավայրի և սոցիալական հնարավոր ազդեցությունները, առաջարկում է միջոցառումներ ցանկացած ազդեցությունից խուսափելու, այն նվազեցնելու և/կամ շտկելու համար: Ուսումնասիրությունը ենթակա է հանրային քննարկման Ծրագրի ուղղակի և անուղղակի շահառուների հետ:
«Շրջակա միջավայրի և սոցիալական փաստաթղթեր» նշանակում է ա) Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման ուսումնասիրություն, բ) Շահառուի ներգրավվածության պլան և գ) շրջակա միջավայրի և սոցիալական գործողությունների ծրագիր:
«Շրջակա միջավայրի և սոցիալական ստանդարտներ» նշանակում է
ա) Շրջակա միջավայրի մասին օրենքներ և Սոցիալական օրենքներ, որոնք կիրառելի են Ծրագրի և Շահագործողի համար,
բ) ԵՆԲ-ի հայտարարությունը շրջակա միջավայրի և սոցիալակն սկզբունքների ու ստանդարտների մասին և
գ) Շրջակա միջավայրի և սոցիալական փաստաթղթեր:
«Շրջակա միջավայրի կամ սոցիալական հաստատում» նշանակում է ցանկացած թույլտվություն, լիցենզիա, լիազորություն, համաձայնություն կամ այլ հաստատում, որը պահանջվում է շրջակա միջավայրի մասին օրենքով կամ սոցիալական օրենքով Ծրագրի կազմման կամ գործարկման առնչությամբ:
«Շրջակա միջավայրի կամ սոցիալական հայց» նշանակում է որևէ անձի կողմից ցանկացած հայց, ընթացակարգ, պաշտոնական ծանուցում կամ հետախուզություն` Ծրագրի վրա ազդեցություն ունեցող շրջակա միջավայրի կամ սոցիալական հացերի առնչությամբ` ներառյալ շրջակա միջավայրի և սոցիալական ստանդարտների խախտումը կամ ենթադրյալ խախտումը:
«Շրջակա միջավայրի հաստատում» նշանակում է շրջակա միջավայրի մասին օրենքով սահմանված ցանկացած լիազորություն:
«Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի օրենսդրություն» նշանակում է.
(ա) Եվրոպական Միության օրենքները, ներառյալ սկզբունքներն ու չափորոշիչները,
(բ) ՀՀ օրենքները և ենթաօրենսդրական ակտերը, և
(գ) Հայաստանի կողմից ստորագրված և վավերացված կամ այլ կերպ Հայաստանի համար ընդունելի և պարտադիր միջազգային պայմանագրեր և կոնվենցիաներ,
որոնց հիմնական նպատակն է շրջակա միջավայրի պահպանումը, պաշտպանությունը և բարելավումը:
«EUR» կամ «եվրո» նշանակում է Եվրոպական Միության անդամ պետությունների օրինական արժույթը, որն այդ երկրներում ընդունվում կամ ընդունվել է որպես իրենց արժույթ` «Եվրոպական միության մասին» պայմանագրի և «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի կամ դրանց հաջորդած պայմանագրերի համապատասխան դրույթների համաձայն:
«Պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպքերը» նշանակում են ցանկացած այն հանգամանքները, դեպքերը և իրավիճակները, որոնք որոշարկված են Հոդված 10.01-ում:
«Միջոցների ստացման վերջնաժամկետ» նշանակում է 36 ամիս սույն Պայմանագրի ամսաթվից:
«Ահաբեկչության ֆինանսավորում» նշանակում է ուղղակի կամ անուղղակի կերպով ցանկացած պարագայում միջոցների տրամադրում կամ հավաքագրում` ամբողջապես կամ մասնակիորեն օգտագործելու մտադրությամբ կամ այն գիտակցությամբ, որ դրանք պետք է օգտագործվեն` ահաբեկչության դեմ պայքարի մասին ԵՄ խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի թիվ 2002/475/JHA շրջանակային որոշման 1-4 Հոդվածների շրջանակներում իրավախախտումներն իրականացնելու համար:
«Հաստատագրված տոկոսադրույք» նշանակում է Բանկի կողմից սահմանվող տարեկան տոկոսադրույք, որը ժամանակ առ ժամանակ սահմանվում է Բանկի կառավարման մարմինների կողմից կիրառելի սկզբունքներին համապատասխան այն փոխառությունների համար, որոնք ունեն հաստատագրված տոկոսադրույք` արտահայտված տրանշի փոխարժեքով և որի նկատմամբ կիրառվում են միևնույն պայմանները, ինչ կապիտալի հետվճարման և տոկոսադրույքի վճարման համար:
«Հաստատագրված տոկոսադրույքով տրանշ» նշանակում է տրանշ, որի նկատմամբ կիրառվում է հաստատագրված տոկոսադրույք:
«Լողացող տոկոսադրույք» նշանակում է լողացող տոկոսադրույքի հաստատուն տարբերություն, այսինքն` Բանկի կողմից սահմանված՝ յուրաքանչյուր հաջորդական Լողացող տոկոսադրույքի ժամանակահատվածին համարժեք տարեկան տոկոսադրույք՝ գումարած Սպրեդը:
«Լողացող տոկոսադրույքի ժամանակահատված» նշանակում է Վճարման ամսաթվից մինչև համապատասխան հաջորդ Վճարման ամսաթիվն ընկած յուրաքանչյուր ժամանակահատված. Լողացող տոկոսադրույքի առաջին ժամանակահատվածը սկսվում է տրանշի հատկացման օրվանից:
«Լողացող տոկոսադրույքով տրանշ» նշանակում է տրանշ, որի նկատմամբ կիրառվում է լողացող տոկոսադրույք:
«Շրջանակային համաձայնագիր» ունի այն նշանակությունը, որը դրան տրված է դեկլարատիվ դրույթ 2-ում:
«ՖՀՄՍ» նշանակում է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ ՀՀՄՍ 1606/2002Կանոնակարգի նշանակության շրջանակներում այնքանով, որքանով այն կիրառելի է համապատասխան ֆինանսական հաշվետվությունների համար:
«ԱՄԿ» նշանակում է աշխատանքի միջազգային կազմակերպություն:
«ԱՄԿ ստանդարտներ» նշանակում է Հայաստանի կողմից ստորագրված և վավերացված կամ այլ կերպ Հայաստանի համար ընդունելի և պարտադիր ցանկացած ԱՄԿ միջազգային պայմանագիր, կոնվենցիա կամ պայման, և Աշխատանքի հիմնական ստանդարտներ (ինչպես սահմանված է աշխատանքում հիմնարար սկզբունքների և իրավունքների մասին ԱՄԿ դեկլարացիայում):
«Կանխավճարի փոխհատուցման դեպք» նշանակում է Հոդված 4.03Ա-ով նախատեսված կանխավճարի դեպք:
«Վարձակալության համաձայնագիր» նշանակում է վարձակալության համաձայնագրի բնօրինակ կամ դադարեցնելուն պես վարձակալության համաձայնագրի բնօրինակ կամ այլ համապատասխան նոր վարձակալության համաձայնագիր, նոր վարձակալության համաձայնագիր:
«LIBOR» ունի այն նշանակությունը, որը դրան տրված է Առդիր Ա-ում:
«Փոխառություն» նշանակում է սույն Պայմանագրին համապատասխան Բանկի կողմից ժամանակ առ ժամանակ հատկացվող տրանշների հանրագումարը:
«Մանդատ» ունի այն նշանակությունը, որը դրան տրված է Դեկլարատիվ դրույթ 6-ում:
«Շուկայի խաթարման իրավիճակ» նշանակում է հետևյալ հանգամանքներից յուրաքանչյուրը.
(ա) եթե, Բանկի հիմնավորված կարծիքով, առաջ են եկել հանգամանքներ և իրադարձություններ, որոնք բացասաբար են անդրադառնում Բանկի կողմից իր ֆինանսավորման աղբյուրներին հասանելիությանը,
(բ) եթե, Բանկի կարծիքով, բացակայում են մշտական աղբյուրներից հասանելի միջոցները՝ համապատասխան արժույթով տրանշը համարժեք ֆինանսավորելու և (կամ) մարելու և (կամ) այդպիսի տրանշի հատուցման պայմանները կատարելու համար,
(գ) այնպիսի տրանշի դեպքում, որի տոկոսադրույքը վճարվում է կամ պետք է վճարվեր Լողացող տոկոսադրույքով.
(i) Բանկի պայմաններին համապատասխան ֆինանսավորման իր աղբյուրներից միջոցներ ձեռք բերելու ծախսը Բանկի համար տրանշի Լողացող տոկոսադրույքի ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածում (այսինքն` դրամական շուկայում) կգերազանցի կիրառելի համապատասխան միջբանկային տոկոսադրույքը, կամ
(ii) Բանկը եզրահանգում է, որ կիրառելի համապատասխան միջբանկային տոկոսադրույքը սահմանելու համար անհրաժեշտ և բավարար միջոցները բացակայում են, կամ հնարավոր չէ որոշել կիրառելի համապատասխան միջբանկային տոկոսադրույքը Առդիր Բ-ում ներկայացված սահմանմանը համապատասխան:
«Էական անբարենպաստ փոփոխություն» նշանակում է Վարկառուի կամ Շահագործողի համար ցանկացած դեպք կամ իրավիճակի փոփոխություն, ինչը, Բանկի կարծիքով, էականորեն վատթարացնում կամ փոքրացնում է.
(a) Վարկառուի կարողունակությունը` կատարելու սույն Պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները, կամ Շահագործողի ունակությունը` իրականացնելու սույն Ծրագրի առնչությամբ իր պարտավորությունները,
(b) Վարկառուի կամ Շահագործողի ֆինանսական պայմանները կամ հեռանկարները, կամ
(c) Բանկին Վարկառուի կամ Շահագործողի կողմից տրամադրված արժեթղթերի վավերությունը կամ իրավականությունը, արդյունավետությունը կամ մակարդակը, կամ արժեքը, կամ Բանկի իրավունքները և պաշտպանվածության աստիճանը, ինչպես այդ սահմանված է սույն Պայմանագրով:
«Մարման ամսաթիվը» նշանակում է Տրանշի մարման վերջին ամսաթիվը` համաձայն Հոդված 4.01-ի:
«Փողերի լվացում» նշանակում է`
(i) սեփականության անօրինական էությունը թաքցնելու կամ քողարկելու կամ նմանատիպ գործողություն իրականացնելու մեջ ներգրավված անձնավորությանը աջակցելու նպատակով սեփականության փոխակերպումը կամ փոխանցումը` իր գործողության իրավական հետևանքներից խուսափելու համար` իմանալով, որ այդ սեփականությունը ծագել է քրեական գործողության կամ նման գործողությանը մասնակցության արդյունքում:
(ii) սեփականության իրավունքի իրական էության, աղբյուրի, տեղակայության, գտնվելու վայրի, շարժի քողարկումը` իմանալով, որ այդ սեփականությունը ծագել է քրեական գործողության կամ նման գործողությանը մասնակցության արդյունքում:
(iii) սեփականության ձեռքբերում, տիրապետում կամ օգտագործում` իմանալով, որ ստանալու պահին այդ սեփականությունը ծագել է քրեական գործողության կամ նման գործողությանը մասնակցության արդյունքում:
(iv) վերոնշյալ կետերում նշված գործողություններում մասնակցություն, կատարելու առնչություն, կատարելու փորձեր և կատարմանը օժանդակություն, նպաստում, դյուրացում, խորհրդատվություն:
«Նոր վարձակալության համաձայնագիր» նշանակում է Երևանի և շրջակա գյուղերի ջրային համակարգի գործարկման մասին համաձայնագիր կամ փոխզիջման պայմանագիր` կնքված պայմանագիր ստորագրելու իրավասու պետական մարմնի և նոր Շահագործողի միջև` վարձակալության համաձայնագրի դադարեցման պես, կամ համապատասխանաբար նոր կնքված վարձակալության համաձայնագիր` ժամանակ առ ժամանակ փոփոխված, թարմեցված կամ փոխարինված:
«Նոր Շահագործող» նշանակում է Երևանի և շրջակա որոշ գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի օպերատոր` նոր Վարձակալության համաձայնագրի ներքո:
«Վարձակալության համաձայնագրի բնօրինակ» ունի այն նշանակությունը, որը դրան տրված է Դեկլարատիվ դրույթ 4-ում:
«Արգելված գործողություն» նշանակում է Ահաբեկչության ֆինանսավորում, Փողերի լվացում կամ Արգելված արարք:
«Արգելված արարք» նշանակում է`
(i) Ուղղակի կամ անուղղակի կերպով որևէ կողմի կամ կողմի սեփականության նկատմամբ նվաստացուցիչ կամ վնասատու կամ նվաստացնելու կամ վնասելու սպառնացող բռնի արարք` ոչ պատշաճ կերպով կողմի գործողությունների վրա ազդելու համար:
(ii) Դավադրություն նշանակում է երկու կամ ավելի կողմերի միջև համաձայնություն` անազնիվ նպատակի հասնելու` ներառյալ ոչ պատշաճ կերպով կողմի գործողությունների վրա ազդելու համար:
(iii) Կոռուպցիա, նշանակում է մի կողմից ուղղակի կամ անուղղակի կերպով արժեքավոր որևէ բանի առաջարկելը, տալը, ստանալը կամ պահանջելը` ոչ պատշաճ կերպով կողմի գործողությունների վրա ազդելու համար:
(iv) Խարդախություն, նշանակում է որևէ գործողություն կամ բացթողում, ներառյալ խեղաթյուրումը, որը գիտակցաբար կամ անխոհեմորեն խեղաթյուրում է կամ փորձում է խեղաթյուրել կողմին ֆինանսական կամ այլ շահ ստանալուն կամ պատասխանատվությունից խուսափելու նպատակով, կամ
(v) Խաթարում նշանակում է [սույն վարկի կամ Ծրագրի] առնչությամբ բռնի արարքի, դավադրության, կոռուպցիայի կամ խարդախության հետազննում. ա) հետազննման իրեղեն ապացույցի մտադրված վերացում, կեղծում, փոփոխում կամ քողարկում և/կամ որևէ կողմին հետազննության առնչությամբ ունեցած իր տեղեկատվության բացահայտումը կամ հետազննության իրականացումը կանխելու նպատակով սպառնում, խոշտանգում կամ ահաբեկում, բ) աուդիտի պայմանագրային իրավունքների կամ տեղեկատվության հասանելիության իրականացումն էապես խաթարելուն ուղղված գործողություններ:
«Վճարման ամսաթիվը» նշանակում է [յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ը և հոկտեմբերի 16-ը] մինչև Մարման ամսաթիվը, բացառությամբ այն դեպքերի, եթե նման ամսաթիվը ոչ աշխատանքային օր է, ինչը նշանակում է`
(ա) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի դեպքում համապատասխան հաջորդ աշխատանքային օրը, առանց Հոդված 3.01-ի համաձայն տոկոսադրույքի փոփոխության, և
(բ) Լողացող տոկոսադրույքով տրանշի դեպքում տվյալ օրացուցային ամսվա համապատասխան հաջորդ օրը, եթե այդպիսին առկա է, կամ, հակառակ դեպքում, մոտակա նախորդ օրը, որը նույնպես համապատասխան աշխատանքային օր է, բոլոր դեպքերում` Հոդված 3.01-ի համաձայն տոկոսադրույքի համապատասխան փոփոխությամբ:
«Կանխավճարման գումար» նշանակում Հոդված 4.02Ա-ի համաձայն Վարկառուի կողմից նախապես վճարվելիք Տրանշի գումար:
«Կանխավճարի ամսաթիվ» նշանակում է այն ամսաթիվը, որը համարվում է Վճարման ամսաթիվ, երբ Վարկառուն առաջարկում է նախապես վճարել Կանխավճարի գումարը:
«Կանխավճարի փոխհատուցման դեպք» են համարվում այն բոլոր դեպքերը, որոնք նկարագրված են Հոդված 4.03Ա-ում:
«Կանխավճարի փոխհատուցում» նշանակում է նախնական վճարման ենթակա կամ չեղյալ հայտարարված հիմնական գումարի առնչությամբ Բանկի կողմից Վարկառուին տրամադրված գումար, որը ներկայացվում է ստորև տրված ավելցուկի ընթացիկ արժեքով (Կանխավճարի ամսաթվի դրությամբ).
(ա) այն տոկոսը, որը կհավելվեր Կանխավճարի գումարին դրա Վճարման ամսաթվից մինչև Մարման ամսաթիվն ընկած ժամանակահատվածում, եթե կանխավճարը կատարված չլիներ, և
(բ) այն տոկոսը, որը կհավելվեր վերոնշյալ ժամանակահատվածում, եթե այն հաշվարկված լիներ Վերաբաշխման դրույքաչափով` 0.15% պակաս (տասնհինգ բազիսային կետ):
Վերոնշյալ ընթացիկ արժեքը հաշվարկվում է Վերաբաշխման դրույքաչափին հավասար հաշվարկային տոկոսադրույքով` կիրառելի յուրաքանչյուր Վճարման ամսաթվի դրությամբ:
«Կանխավճարի ծանուցում» նշանակում է Բանկի կողմից Վարկառուին ուղղված գրավոր ծանուցում համաձայն Հոդված 4.02Գ-ի:
«Կանխավճարի հայց» նշանակում է Վարկառուի կողմից Բանկին ուղղված գրավոր հայց կանխավճարելու ամբողջ Փոխառությունը կամ դրա մի մասը, համաձայն Հոդված 4.02Ա-ի:
«Ծրագիր»-ը ունի Դեկլարատիվ դրույթ (4)-ում դրան տրված նշանակությունը:
«Ծրագրի համաձայնագիր» - նշանակում է Շահագործողի և Վարկառուի միջև Ծրագրի իրականացմանն առնչվող Ծրագրի համաձայնագիր (ներառյալ նաև միջոցների հոսքի նկարագրությունը):
«Շահագործող» նշանակում է Երևան Ջուր կամ Վարձակալության համաձայնագրի բնօրինակի դադարելուն պես որևէ նոր Շահագործող:
«Վերաբաշխման դրույքաչափ» նշանակում է հաստատագրված տոկոսադրույքով այնպիսի փոխառությունների համար հատուցման հաշվարկման օրվա դրությամբ գործող Հաստատագրված տոկոսադրույքը, որոնք արտահայտվում են միևնույն արժույթով և որոնց Մարման ամսաթվի մասով ունեն տոկոսի վճարման նույն պայմանները և նույն վճարման պայմանները, ինչ և տրանշի դեպքում, որի նկատմամբ առաջարկվում է կամ հայցվում է կատարել կանխավճար: Այդ դեպքերում, երբ ժամանակահատվածը ավելի կարճ է, քան 48 ամիսը (կամ 36 ամիսը` այդ ընթացքում հիմնական գումարի մարումը չկատարելու դեպքում), կկիրառվի արժութային շուկայում գործող ամենամոտ համարժեք դրույքաչափը, որը հավասար է LIBOR-ից հանած 0.125% (12.5 բազիսային կետ)` մինչև 12 (տասներկու) ամիս տևողությամբ ժամանակահատվածի համար: 12 և 36/48 ամիսների միջև ընկած ժամանակահատվածների դեպքում կիրառվում է այն սվոպային տոկոսադրույքների մասով սակարկային դրույքը, որը հրապարակվում է «Ռոյթերզ» գործակալության կողմից համապատասխան արժույթի համար և կիրառվում է Բանկի կողմից հաշվարկման պահին:
«Համապատասխան գործարքի օր» - նշանակում է այն օրը, երբ Նյու Յորքում բանկերը բաց են գործարքի համար:
«Համապատասխան միջբանկային տոկոսադրույք» - նշանակում է LIBOR:
«Սանկցիայի ենթարկված անձինք» - նշանակում է մեկ կամ ավելի սանկցիայի ցուցակում ընդգրկված որևէ անհատ կամ կազմակերպություն:
«Սանկցիայի ցուցակներ»- նշանակում է`
(i) Եվրոպական Միության կողմից սահմանված տնտեսական, ֆինանսական և առևտրային սահմանափակող միջոցառումներ և արգելքներ` համաձայն Եվրոպական Միության մասին պայմանագրի 5-րդ մասի 2-րդ գլխի, ինչպես նաև Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագրի Հոդված 215-ի, ինչը հասանելի է EU websites և http://eeas.europa.eu/cfsp/sanctions/docs/measures_en.pdf կայքում, ժամանակ առ ժամանակ փոփոխված և լրացված կամ այլ հաջորդիվ էջ, կամ
(ii) Միացյալ Ազգերի Անվտանգության Խորհրդի կողմից սահմանված տնտեսական, ֆինանսական և առևտրային սահմանափակող միջոցառումներ և արգելքներ` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Հոդված 41-ի, ինչը հասանելի է ՄԱԿ-ի պաշտոնական վեբ-կայքում` ժամանակ առ ժամանակ փոփոխված և լրացված կամ այլ հաջորդիվ էջ:
«Հատկացման սահմանված ամսաթիվ» նշանակում է այն ամսաթիվը, երբ Հոդված 1.02Գ-ի համաձայն նախատեսվում է տրանշի հատկացումը:
«Երաշխիք» նշանակում է ցանկացած գրավ, գրավադրություն, սեփականության պահման իրավունք, այդ իրավունքի վերափոխանցում, սեփականության նկատմամբ հայցապահանջի իրավունք, հիպոթեք, կամ որևէ անձի պարտավորությունները ապահովող այլ գրավային փաստաթուղթ կամ համանման իրավական ուժ ունեցող ցանկացած այլ համաձայնություն կամ պայմանավորվածություն:
«Սոցիալական օրենք» նշանակում է ներքոհիշյալներից յուրաքանչյուրը`
ա) Սոցիալական հարցերին առնչվող Հայաստանում կիրառվող ցանկացած օրենք, կանոն կամ կանոնակարգ,
բ) ցանկացած ԱՄԿ ստանդարտներ,
գ) Հայաստանի կողմից ստորագրված և վավերացված կամ այլ կերպ Հայաստանի համար կիրառելի և պարտադիր մարդու իրավունքների մասին ցանկացած Միացյալ Ազգերի պայմանագիր, կոնվենցիա կամ պայման:
«Սոցիալական հարցեր» նշանակում է նշվածներից բոլորը կամ որևէ մեկը` (i) աշխատանքային և զբաղվածության պայմաններ, (ii) զբաղվածության առողջապահություն և անվտանգություն, (iii) տեղացի մարդկանց, ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի իրավունքների և շահերի տրամադրում և պաշտպանություն, (iv) մշակութային ժառանգության հուշարձաններ (շարժական և անշարժ), (v) հասարակական առողջապահություն, ապահովություն և անվտանգություն, (vi) ֆիզիկական բնակության վայրի բռնի տեղահանում և/կամ տնտեսական տեղափոխություն և անձանց ապրուստի կորուստ և (vii) պետության մասնակցություն և շահառուի ներգրավվածություն:
«Սպրեդ» նշանակում է [*] բազիսային կետ [Սպրեդը կսահմանվի նախքան սպրեդի մասին առաջարկը ստորագրելը]:
«Շահառուի ներգրավվածության պլան» նշանակում է Շահառուի ներգրավվածության պլան` մշակված առաջարկված ծրագրի առնչությամբ և հաստատված Բնակի կողմից:
«Պայմանագիրը ստորագրելու իրավասու պետական մարմին» նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, ի դեմս Երևանի քաղաքապետի` որպես վարձակալության մասին համաձայնագրի բնօրինակի կողմ, և/կամ Վարձակալության համաձայնագրի առնչությամբ Վարկառուի անունից հանդես գալու իրավասությամբ օժտված որևէ այլ կողմ:
«Հարկ» նշանակում է ցանկացած հարկ, տուրք, գանձում, պահում, կամ համանման բնույթի ցանկացած այլ վճարումներ և պահումներ (ներառյալ վերոնշյալ վճարումները չկատարելու կամ դրանք հետաձգելու համար սահմանված ցանկացած տուգանք կամ տոկոսավճար):
«Տեխնիկական նկարագրություն»-ը ունի այն նշանակությունը, որը դրան տրված է Դեկլարատիվ դրույթ (4)-ում:
«Տրանշ» նշանակում է սույն Պայմանագրի համաձայն կատարված կամ կատարվելիք յուրաքանչյուր հատկացում: Այն դեպքում, երբ ստացվել է Հատկացման ընդունման ծանուցագիրը, տրանշը ունի այն նշանակությունը, որը տրված է Հոդված 1.02Բ-ում:
«ԱՄՆ դոլար» նշանակում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական արժույթ:
«Երևան ջուր» ունի այն նշանակությունը, որը դրան տրված է Դեկլարատիվ դրույթ 4-ում:
ՀՈԴՎԱԾ 1
Վարկը և հատկացումները
1.01 Վարկի գումարը
Սույն Պայմանագրով Բանկը հօգուտ Վարկառուի կայացրել է որոշում` Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով տրամադրելու [*] ([*] եվրո (եվրո) գումարի չափով վարկ (այսուհետ` «Վարկ»), որը հատկացվելու է 7,000,000 ԱՄՆ դոլարով (յոթ միլիոն ԱՄՆ դոլար), և Վարկառուն ընդունել է այն:
1.02 Հատկացման ընթացակարգը
1.02Ա Տրանշները
Բանկի կողմից Վարկը հատկացվում է առավելագույնը 5 (հինգ) տրանշներով: Յուրաքանչյուր տրանշի գումարը, եթե այն չի համարվում Վարկի չօգտագործված մաս, նվազագույնը կազմում է 1,000,000 ԱՄՆ դոլար (մեկ միլիոն ԱՄՆ դոլար):
1.02Բ Հատկացման առաջարկը
Ստանալով Վարկառուի հայտը, և պայմանով, որ Հոդված 1.06Բ-ում նշված որևէ իրավիճակ չի առաջացել կամ չի շարունակվում, Բանկը տրանշի հատկացման նպատակով Վարկառուին ուղարկում է Հատկացման առաջարկ: Վարկառուն Հատկացման առաջարկը պետք է ստանա Միջոցների ստացման վերջնաժամկետից ամենաուշը 10 (տասը) օր առաջ: Հատկացման առաջարկում նշվում են՝
(ա) Տրանշի գումարը,
(բ) Հատկացման սահմանված ամսաթիվը, որը համարվում է Համապատասխան աշխատանքային օր և ընկնում է Հատկացման առաջարկի ամսաթվից առնվազն 10 (տասը) օր հետո կամ Միջոցների ստացման վերջնաժամկետի ամսաթվի օրը կամ դրանից առաջ,
(գ) Տրանշի տոկոսադրույքը, այն է` (i) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշ, կամ (ii) Լողացող տոկոսադրույքով տրանշ, յուրաքանչյուր դեպքում Հոդված 3.01-ի համապատասխան դրույթների համաձայն,
(դ) Տրանշի համար տոկոսադրույքի վճարման պարբերականությունը` Հոդված 3.01-ի դրույթներին համապատասխան,
(ե) Տրանշի առաջին Վճարման ամսաթիվը,
(զ) Տրանշի հիմնական գումարի մարման պայմանները` Հոդվածի 4.01-ի դրույթներին համապատասխան,
(ե) Տրանշի հիմնական գումարի մարման առաջին և վերջին ամսաթվերը,
(ը) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի դեպքում` Հաստատագրված տոկոսադրույքը, իսկ Լողացող տոկոսադրույքով տրանշի դեպքում` Սպրեդը, որը կիրառելի կլինի մինչև Մարման ամսաթիվը, և
(թ) Հատկացման ընդունման վերջնաժամկետը:
1.02Գ Հատկացման ընդունումը
Վարկառուն կարող է ընդունել հատկացման առաջարկը` Հատկացման ընդունման ծանուցումը Բանկին ուղարկելով Հատկացման ընդունման վերջնաժամկետից ոչ ուշ: Հատկացման ընդունման ծանուցմանը կից ներկայացվում են.
(ա) IBAN ծածկագիրը (կամ տեղական բանկային գործելակարգում ընդունված համապատասխան այլ ձևաչափ) և ԵՆԲ վարկային հաշվի SWIFT BIC-ը, որին Հոդված 1.02Դ-ին համապատասխան կատարվում է տրանշի հատկացումը, և
(բ) Հատկացման ընդունման ծանուցումը ստորագրելու լիազորությամբ օժտված անձի կամ անձանց, այդ անձի կամ անձանց ստորագրությունների նմուշների հաստատում:
Տարակարծություններից խուսափելու համար, եթե Վարկառուն չի տրամադրում վերոնշյալ ա) և բ) կետերում սահմանված նոր մասնաբաժնին առնչվող ապացույցն ու փաստաթղթերը համապատասխան Հատկացման ընդունման հետ միաժամանակ, ապա Բանկը կարող է ենթադրել, որ նախկինում տրամադրված IBAN ծածկագիրը SWIFT BIC-ը և լիազորագիրը շարունակում են վավեր և կիրառելի լինել:
Հատկացման ընդունման հետ տրամադրված տեղեկատվությունը կիրառվում է նոր Հատկացման ընդունման դեպքում:
Եթե Հատկացման առաջարկը պատշաճ կերպով ընդունվում է Վարկառուի կողմից՝ սահմանված կարգով մինչև Հատկացման ընդունման վերջնաժամկետը կամ դրանից առաջ, Բանկը, Հատկացման առաջարկի համապատասխան և սույն Պայմանագրի պայմանների համաձայն, Վարկառուին տրամադրում է Ընդունված տրանշը:
Համարվում է, որ Վարկառուն մերժել է ցանկացած Հատկացման առաջարկ, եթե այն չի ընդունվել սահմանված կարգով` Հատկացման ընդունման վերջնաժամկետի օրը կամ դրանից առաջ:
1.02Դ Հատկացման հաշիվը
Հատկացումը կատարվում է ԵՆԲ վարկային հաշվին, որի մասին Վարկառուն գրավոր տեղեկացնում է Բանկին ոչ ուշ, քան ժամանակացույցով սահմանված Հատկացման ամսաթվից 15 (տասնհինգ) օր առաջ (IBAN ծածկագրով կամ տեղական բանկային գործելակարգով ընդունված որևէ այլ ձևաչափով):
Վարկառուն հաստատում է, որ ԵՆԲ վարկային հաշիվը Վարկառուի սեփական բանկի հաշիվն է:
Միայն մեկ հաշիվ կարող է սահմանվել որպես ԵՆԲ վարկային հաշիվ:
1.03 Հատկացման արժույթը
Բանկի կողմից յուրաքանչյուր տրանշի հատկացումը կատարվում է ԱՄՆ դոլարով:
1.04 Հատկացումների պայմանները
1.04Ա Առաջին տրանշը
Հոդված 1.02-ին համապատասխան, առաջին տրանշի հատկացումը կատարվում է այն դեպքում, երբ, սահմանված Հատկացման ամսաթվից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ, Բանկն ստանում է ձևով և բովանդակությամբ իր պահանջներին բավարարող հետևյալ փաստաթղթերն ու հաստատումները.
(ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրամադրված` անգլերեն լեզվով կազմված իրավական եզրակացություն Վարկառուի կողմից սույն Պայմանագրի պահանջները պատշաճ կերպով կատարելու և դրա կատարման ենթակա լինելու և պարտադիր բնույթ ունենալու վերաբերյալ: Նման իրավական եզրակացությունը պետք է հիմնավորված լինի կամ դրան կից պետք է ներկայացվեն Վարկառուի` սույն Պայմանագիրը կնքելու լիազորությունը հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան սույն Պայմանագրի պատշաճ վավերացումը հաստատող փաստաթղթերը,
(բ) անգլերեն լեզվով կազմված հաստատում առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի սույն Պայմանագիրը Վարկառուի կողմից և անունից ստորագրելու համար համապատասխան լիազորությամբ օժտված լինելու մասին.
(գ) հաստատում, որ Վարկառուն օժտված է սույն Պայմանագրի և Ծրագրի իրականացմանն առնչվող բոլոր անհրաժեշտ լիազորություններով,
(դ) ծառայության գործակալի կողմից իր նշանակման վերաբերյալ հաստատումը,
(ե) հաստատում առ այն, որ Շահագործողը, եթե այլ բան համաձայնեցված չէ Բանկի, ՎԶԵԲ-ի և Հանձնաժողովի (կամ, համապատասխանաբար, այլ համաֆինանսավորողների) հետ, վարձել է, կվարձի կամ օգտվում է կամ կօգտվի այնպիսի խորհրդատուների ծառայություններից, որոնց որակավորումը, մասնագիտական փորձը և տեխնիկական առաջադրանքները համապատասխանում են Բանկի պահանջներին՝ ներառյալ այն աշխատողները և/կամ խորհրդատուները, ովքեր աջակցություն են տրամադրում ծրագրի իրականացմանը,
(զ) հաստատում, որ եթե այլ բան համաձայնեցված չէ Բանկի հետ, Շահագործողը ստեղծում է Ծրագրի իրականացման խմբին համարժեք գրասենյակ համապատասխան միջոցներով և որակավորված անձնակազմով` Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքի շրջանակներում:
(է) Բանկի կողմից սահմանված կամ վերոբերյալ պարբերություն (ա)-ով նախատեսված իրավական եզրակացությունում նշված արժութային հսկողությանն առնչվող ցանկացած համաձայնությունները, որոնք Վարկառուին անհրաժեշտ են հատկացումներն ստանալու, Փոխառությունը հետ վճարելու, տոկոսները վճարելու և սույն Պայմանագրով նախատեսված այլ վճարումները կատարելու համար, պատշաճ կերպով ստացվել են, վավեր են և ենթակա են կատարման,
(ը) գնահատման վարձավճարի ամբողջական կատարման հաստատումը` Հոդված 1.08-ին համապատասխան,
(թ) հաստատում, որ ՎԶԵԲ վարկային փաստաթղթերը, ԵՄ ֆինանսավորման համաձայնագիրը և իրականացման համաձայնագիրը պատշաճ կերպով իրականացվել և առաքվել են, և դրանց ուժի մեջ մտնելուն նախորդող բոլոր պայմանները կատարվել են կամ մերժվել են, և որ Վարկառուն իրավասու է մասհանումներ կատարել սույնով:
(ժ) Շահագործողի իրավաբանական տնօրինության կողմից տրամադրված անգլերեն լեզվով իրավաբանական կարծիք` հաստատելով այն, որ Ծրագրի համաձայնագիրը պատշաճ կերպով լիազորված է, կնքված և առաքված Շահագործողի անունից, և կազմում է Շահագործողի օրինական և պարտադիր պարտավորությունները, որոնք կիրարկելի են դրա պայմաններին համապատասխան:
(ի) անգլերեն լեզվով հաստատում, որ ստորագրող կողմերը լիազորված են ստորագրել Ծրագրի համաձայնագիրը Շահագործողի կողմից և անունից:
1.04Բ. Երկրորդ տրանշը
Առանց հակասելու այն պայմաններին, որոնք իբրև նախադեպ պահանջվում են Հոդված 1.04Գ-ով (Բոլոր տրանշները) սահմանված բոլոր տրանշների առնչությամբ, Հոդված 1.02-ի համաձայն երկրորդ տրանշի հատկացումը նախապայմանավորվում է Բանկի կողմից վերջինիս ձևով և բովանդակությամբ բավարարող ծանուցման ստացմամբ, Հատկացման սահմանված ամսաթվից առաջ 5-րդ (հինգերորդ) Աշխատանքային օրը կամ դրանից առաջ, հաստատում, որ ցանկացած անհրաժեշտ ապահովագրական վկայագրերը (պոլիսներ) ձեռք են բերվել Հոդված 6.05-ին համապատասխան:
1.04Գ Բոլոր տրանշները
Հոդված 1.02-ի համաձայն, յուրաքանչյուր տրանշի հատկացումը պայմանավորվում է հետևյալով.
(ա) Բանկի կողմից` իր իսկ պահանջներին ձևով և բովանդակությամբ բավարարող (բացառապես իր հայեցողությամբ) և սահմանված Հատկացման ամսաթվից 7 (յոթ) աշխատանքային օր առաջ կամ դրանից շուտ հետևյալ փաստաթղթերի կամ հաստատումների ստացման պես՝
(i) Առդիր Դ-ում ներկայացված ձևանմուշի համաձայն Վարկառուի կողմից տրամադրված հավաստագիր` ստորագրված Վարկառուի լիազորված ներկայացուցչի կողմից և թվագրված սահմանված Հատկացման ամսաթվի օրվանից ոչ շուտ, քան երեսուն օր առաջ,
(ii) հաստատում առ այն, որ Հատկացման ընդունումը ստորագրելու լիազորություն ունեցող անձը կամ անձինք օժտված են այդ լիազորությամբ, ինչպես նաև այդ անձի կամ անձանց ստորագրությունների հաստատված նմուշները,
(iii) բացառությամբ առաջին տրանշի հատկացման դեպքի, հաստատումներ առ այն, որ ՎԶԵԲ վարկային փաստաթղթերը, ԵՄ ֆինանսավորման համաձայնագիրը և ՀՆԳ փաստաթղթերը շարունակում են մնալ ամբողջությամբ ուժի մեջ, վավերական և կիրարկելի, և հատկացման բոլոր պայմանները կատարված են:
(iv) հաստատում, որ Շրջանակային համաձայնագիրը վավերական է, ունի պարտադիր իրավաբանական ուժ և ենթակա է կատարման, և որ առաջ չի եկել որևէ դեպք կամ հանգամանք, որոնք, Բանկի հիմնավորված կարծիքի համաձայն, կարող էին բացասաբար անդրադառնալ Շրջանակային համաձայնագրի իրավական, պարտադիր և կատարման ենթակա լինելու բնույթի վրա,
(v) ցանկացած այլ թույլտվության կամ որևէ այլ փաստաթղթի, եզրակացության կամ հավաստիացման պատճենը, որոնց վերաբերյալ Բանկը Վարկառուին ծանուցել է, որ դրանք անհրաժեշտ կամ ցանկալի են Ֆինանսական պայմանագրի կնքման և կատարման, և սույն Պայմանագրով, Ծրագրի համաձայնագրով նախատեսված գործարքների, կամ դրանց վավերության և կատարման ենթակա լինելու համար,
(vi) հաստատում առ այն, որ համապատասխան տրանշն օգտագործելուց հետո Վարկի հանրագումարը չի գերազանցում Վարկառուի կամ Շահագործողի կողմից Ծրագրի շրջանակներում մինչև համապատասխան Հատկացման առաջարկի ամսաթիվը կատարված ծախսերի հանրագումարը կամ համապատասխան Հատկացման առաջարկի օրվանից 12 ամսվա համար Պայմանագրով նախատեսված ծախսերի հանրագումարը և
vii) Բանկի համար ընդունելի Շրջակա միջավայրի և սոցիալական գործողությունների ծրագրի կրկնօրինակը պատրաստված և ընդունված է Շահագործողի կողմից, և հաստատում առ այն, որ Շահագործողը Ծրագիրը իրականացնում կամ իրականացնելու է պահանջներին համապատասխան, և
(բ) որ Հատկացման ամսաթվի դրությամբ առաջարկվող տրանշի առնչությամբ`
(i) Հոդված 6.07-ի համաձայն կրկնվող հավաստիացումներն ու երաշխիքները բոլոր առումներով ճշգրիտ են, և
(ii) ԵՀ երաշխիքը վավերական է, ունի պարտադիր իրավաբանական ուժ և ենթակա է կատարման, և որ առաջ չի եկել որևէ դեպք կամ հանգամանք, որոնք, Բանկի հիմնավորված կարծիքի համաձայն, կարող էին բացասաբար անդրադառնալ ԵՀ երաշխիքի իրավական, պարտադիր և կատարման ենթակա լինելու բնույթի կամ դրա ներքո Բանկի կողմից պահանջ ներկայացնելու վրա, և
(iii) որևէ իրավիճակ կամ հանգամանք, որն առաջացնում է կամ կարող է հետագայում կամ սույն Պայմանագրի համաձայն այդ մասին ծանուցելու դեպքում առաջացնել`
(Ա) վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք, կամ
(Բ) նախնական վճարման դեպք,
չի առաջացել և չի շարունակում մնալ չշտկված կամ մերժված կամ առաջարկվող տրանշից բխող:
1.05 Հատկացման հետաձգումը
1.05Ա Հետաձգման հիմքերը
Վարկառուի գրավոր հայցի դեպքում, Բանկը կարող է հետաձգել ցանկացած Ընդունված տրանշի հատկացումը` մասամբ կամ ամբողջությամբ, մինչև Վարկառուի նշած ամսաթիվը, որը պետք է լինի Հատկացման սահմանված ամսաթվից 6 (վեց) ամսից ոչ ուշ, և Հատկացման առաջարկում նշված` տրանշի մարման օրվանը նախորդող 60 օրվանից ոչ ուշ: Նման դեպքում Վարկառուն վճարում է Հետաձգման փոխհատուցում, որը հաշվարկվում է հետաձգված Հատկացման գումարի հիման վրա:
Որևէ տրանշի հատկացման հետաձգման վերաբերյալ ցանկացած հարցում տվյալ տրանշի նկատմամբ ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, եթե այն ներկայացվել է Հատկացման սահմանված ամսաթվից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ:
Եթե սահմանված ամսաթվի և Հատկացման սահմանված ամսաթվի դրությամբ (կամ հատկացման ակնկալվող ամսաթվին, եթե նախորդ հատկացումը հետաձգվել է) Հոդված 1.04-ում նշված պայմաններից որևէ մեկը չի կատարվել, հատկացումը հետաձգվում է մինչև Բանկի և Վարկառուի միջև համաձայնեցված ամսաթիվը, որը պետք է լինի ոչ շուտ, քան հատկացման բոլոր պայմանները կատարելու օրվանից 5 (հինգ) աշխատանքային օր հետո (առանց.06Բ հոդվածի համաձայն Վարկի չհատկացված բաժինն ամբողջությամբ կամ մասամբ ժամանակավորապես կասեցնելու և (կամ) չեղյալ հայտարարելու` Բանկի իրավունքը սահմանափակելու): Նման դեպքում, Վարկառուն Բանկին վճարում է Հետաձգման փոխհատուցում, որը հաշվարկվում է Հետաձգված հատկացման գումարի հիման վրա:
1.05Բ 6 (վեց) ամսով հետաձգված հատկացումը չեղյալ հայտարարելը
Բանկն իրավունք ունի, այդ մասին գրավոր ծանուցելով Վարկառուին, չեղյալ հայտարարել Հոդված 1.05Ա-ի համաձայն ընդհանուր առմամբ ավելի քան 6 (վեց) ամսով հետաձգված հատկացումը: Չեղյալ հայտարարված հատկացման գումարը շարունակում է հասանելի մնալ հատկացման համար` Հոդված 1.02-ին համապատասխան:
1.06 Չեղյալ հայտարարելը և կասեցնելը
1.06Ա Չեղյալ հայտարարելու Վարկառուի իրավունքը
Վարկառուն կարող է, ցանկացած ժամանակ Բանկին գրավոր ծանուցում ներկայացնելու միջոցով, չեղյալ հայտարարել՝ ամբողջությամբ կամ մասամբ, Վարկի չհատկացված մասնաբաժինը, ընդ որում՝ այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Այնուամենայնիվ, ծանուցումը ոչ մի ազդեցություն չպետք է ունենա Ընդունված տրանշի առնչությամբ, որի սահմանված Հատկացման ամսաթիվը ծանուցման ամսաթվից սկսած 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում է:
1.06Բ Կասեցնելու և չեղյալ հայտարարելու Բանկի իրավունքը
(ա) Բանկը կարող է, այդ մասին Վարկառուին գրավոր ծանուցելով, կասեցնել և/կամ չեղյալ հայտարարել Վարկի չհատկացված մասնաբաժինը` ամբողջությամբ կամ մասամբ, ընդ որում այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես, եթե առաջ է եկել դեպք կամ իրադարձություն, որը հետագայում կարող է սույն Պայմանագրի համաձայն համապատասխան ծանուցման միջոցով համարվել վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) կամ նախնական վճարման դեպք:
(բ) Բանկը նաև կարող է, Շուկայի խաթարման իրավիճակ առաջանալու դեպքում, կասեցնել Վարկի այն մասնաբաժինը, որի վերաբերյալ այն չի ստացել Հատկացման ընդունման վերաբերյալ ծանուցում, ընդ որում՝ այդ մասին որոշումը կարող է ուժի մեջ մտնել անմիջապես:
(գ) Ցանկացած կասեցում ուժի մեջ է մնում մինչև Բանկի կողմից այն դադարեցնելու կամ կասեցված գումարը չեղյալ հայտարարելու վերաբերյալ որոշում կայացնելը:
1.06Գ Տրանշը կասեցնելու և չեղյալ հայտարարելու համար նախատեսված հատուցումը
1.06Գ(1) ԿԱՍԵՑՆԵԼԸ
Կանխավճարի փոխհատուցման դեպքի կամ դեֆոլտի իրավիճակի առաջացման պատճառով Բանկի կողմից ընդունված տրանշը կասեցնելու դեպքում, Վարկառուն Բանկին վճարում է հետաձգման հատուցում, որը հաշվարկվում է կասեցված Հատկացման գումարի հիման վրա:
1.06Գ(2) ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
(ա) Եթե Վարկառուն Հոդվածին 1.06Ա-ին համապատասխան չեղյալ է հայտարարում
(i) հաստատագրված տոկոսադրույքով տրանշը, որը Ընդունված տրանշ է, Վարկառուն պետք է հատուցում կատարի Բանկին Հոդված 4.02Բ-ով սահմանված կարգով, և
(ii) Լողացող տոկոսադրույքով տրանշը, որն Ընդունված տրանշ է, կամ Վարկի որևէ այլ մասնաբաժին, որն Ընդունված տրանշի մաս չի հանդիսանում, ապա փոխհատուցում չի կատարվում:
(բ) Եթե Բանկը չեղյալ է հայտարարում
(i) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշը, որը Ընդունված տրանշ է, Կանխավճարի փոխհատուցման դեպքի կամ 1.05Բ հոդվածում նշված իրավիճակի պատճառով, ապա Վարկառուն Բանկին վճարում է Կանխավճարի փոխհատուցումը, կամ եթե Բանկը չեղյալ է հայտարարում
(ii) Ընդունված տրանշը՝ դեֆոլտի իրավիճակի առաջացման պատճառով, ապա Վարկառուն Բանկին փոխհատուցում է Հոդված 10.03-ով սահմանված կարգով:
Բացառությամբ վերոնշյալ դեպքերի, Բանկի կողմից տրանշը չեղյալ հայտարարելու բոլոր մյուս դեպքերում փոխհատուցում չի վճարվում:
Փոխհատուցումը հաշվարկվում է հետևյալ սկզբունքով` չեղյալ հայտարարված գումարը համարվում է հատկացված և մարված սահմանված Հատկացման ամսաթվին կամ այնքանով, որքանով տվյալ պահին տրանշի հատկացումը հետաձգված կամ կասեցված է` չեղյալ հայտարարելու մասին ծանուցումն ստանալու օրվա դրությամբ:
1.07 Չեղյալ հայտարարելը Վարկի ժամկետը լրանալուց հետո
Միջոցների ստացման վերջնաժամկետին հաջորդող օրը, և եթե Բանկի կողմից գրավոր կերպով այլ համաձայնություն ձեռք չի բերվել, Վարկի այն մասը, որի վերաբերյալ Հոդված 1.02Գ-ի համաձայն Հատկացման ընդունում չի կատարվել, ինքնաբերաբար չեղյալ է հայտարարվում` առանց Բանկի կողմից Վարկառուին որևէ ծանուցում ուղարկելու և առանց Կողմերից որևէ մեկի նկատմամբ որևէ պարտավորություն առաջացնելու:
1.08 Գնահատման վարձավճարը
Վարկառուն վճարում կամ ապահովում է Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 15 օրվա ընթացքում գնահատման վարձավճարի կատարումը Բանկին, որը կատարվում է Ծրագրի հետ կապված Բանկի կողմից իրականացված գնահատման դիմաց: Գնահատման վճարի գումարը կազմում է 50 000 եվրո (հիսուն հազար եվրո):
1.09 Հոդված 1-ի համաձայն վճարման ենթակա գումարները
Հոդվածներ 1.05-ով, 1.06-ով և 1.08-ով նախատեսված գումարները վճարման են ենթակա եվրոյով: Դրանք պետք է վճարվեն Վարկառուի կողմից Բանկի պահանջագիրն ստանալուց հետո 15 (տասնհինգ) օրվա կամ Բանկի պահանջագրում նշված որևէ ավելի երկար ժամկետի ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 2
Փոխառությունը
2.01 Փոխառության գումարը
Փոխառությունը կազմված է տրանշների հանրագումարից, որոնք Վարկի շրջանակներում հատկացվում են Բանկի կողմից, ինչպես հաստատված է Բանկի կողմից համաձայն Հոդված 2.03-ի:
2.02 Փոխհատուցման արժույթը, տոկոսը և այլ գանձումները
Յուրաքանչյուր տրանշի համար տոկոսները, փոխհատուցումները և այլ գանձումները Վարկառուի կողմից վճարվում են ԱՄՆ դոլարով:
Ցանկացած այլ վճարում կատարվում է Բանկի կողմից սահմանված արժույթով` հաշվի առնելով այն ծախսերի արժույթը, որոնք ենթակա են փոխհատուցման այդպիսի վճարման միջոցով:
2.03 Բանկի կողմից հաստատումը
Յուրաքանչյուր տրանշի հատկացումից հետո 10 (տասը) օրվա ընթացում Բանկը Վարկառուին փոխանցում է Հոդված 4.01-ում նշված մարման ժամանակացույցի աղյուսակը` անհրաժեշտության դեպքում նշելով Հատկացման ամսաթիվը, արժույթը, հատկացված գումարը և այդ տրանշի մարման պայմաններն ու տոկոսադրույքը:
ՀՈԴՎԱԾ 3
Տոկոսը
3.01 Տոկոսադրույքը
3.01Ա Հաստատագրված տոկոսադրույքով տրանշները
Վարկառուն տոկոսի վճարումը մասերով կատարում է հաստատագրված տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռին հաստատագրված տոկոսադրույքով, կիսամյակային կտրվածքով` Հատկացման առաջարկում նշված համապատասխան Վճարման ամսաթվին` սկսած տրանշի Հատկացման օրվան հաջորդող առաջին Վճարման ամսաթվից: Եթե Հատկացման ամսաթվի և առաջին Վճարման ամսաթվի միջև ժամանակահատվածը երեսուն օր կամ պակաս է, ապա այդ ժամանակահատվածում կուտակված շահութաբաժնի վճարումը հետաձգվում է մինչև հաջորդ Վճարման ամսաթիվ:
Տոկոսը հաշվարկվում է Հոդված 5.01(ա)-ով սահմանված կարգով:
3.01Բ Լողացող տոկոսադրույքով տրանշներ
Վարկառուն տոկոսի վճարումը մասերով կատարում է Լողացող տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռին` Լողացող տոկոսադրույքով, կիսամյակային կտրվածքով` Հատկացման առաջարկում
նշված համապատասխան Վճարման ամսաթվերին` սկսած տրանշի Հատկացման օրվան հաջորդող առաջին Վճարման ամսաթվից: Եթե Հատկացման ամսաթվից մինչև առաջին Վճարման ամսաթիվը երեսուն օր կամ պակաս է, ապա այդ ժամանակահատվածում կուտակված տոկոսի վճարումը հետաձգվում է մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը:
Բանկը Վարկառուին ծանուցում է Լողացող տոկոսադրույքի մասին` Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր սկզբնական ժամանակահատվածի սկսվելուց 10 (տասը) օրվա ընթացքում:
Եթե, համաձայն Հոդվածներ 1.05-ի և 1.06-ի, Լողացող տոկոսադրույքով որևէ տրանշի հատկացում կատարվում է սահմանված Հատկացման ամսաթվից հետո, ապա Լողացող տոկոսադրույքի սկզբնական ժամանակահատվածի համար կիրառելի համապատասխան միջբանկային տոկոսադրույքը որոշվում է այնպես, կարծես հատկացումը կատարվել է սահմանված Հատկացման ամսաթվին:
Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար տոկոսը հաշվարկվում է Հոդված 5.01(բ)-ի համաձայն: Լողացող տոկոսադրույքի սկզբնական ժամանակահատվածի համար, եթե Լողացող տոկոսադրույքը ցածր է զրոյից, այն պետք է սահմանվի զրո:
3.02 Ժամկետանց գումարների դիմաց տոկոսները
Չհակասելով Հոդված 10-ին և ի բացառություն Հոդված 3.01-ի դրույթների, սույն Պայմանագրի ներքո վճարվելիք ցանկացած ժամկետանց գումարի դիմաց գանձվում են տոկոսներ` վճարման ենթակա ամսաթվից մինչև վճարման իրական ամսաթիվը՝ տարեկան տոկոսադրույքով, որը համարժեք է LIBOR գումարած 2% (200 բազիսային կետ) և ենթակա են վճարման Բանկի պահանջի համաձայն: Սույն Հոդված 3.02-ի մասով համապատասխան LIBOR տոկոսադրույքը սահմանելու նպատակով՝ համապատասխան ժամանակահատվածները, Առդիր Բ-ի նշանակությամբ, պետք է լինեն մեկամսյա հաջորդական ժամանակահատվածներ` վճարման ենթակա ամսաթվից սկսած:
Այնուամենայնիվ, Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի դեպքում որևէ ուշացած գումարի համար ցանկացած տոկոս գանձվում է տարեկան տոկոսադրույքով, այսինքն, Հոդված 3.01Ա-ում նշված տոկոսադրույքը` գումարած 0.25% (25 բազիսային կետ), եթե այդ տարեկան տոկոսադրույքը ցանկացած տվյալ ժամանակահատվածի համար գերազանցում է նախորդ պարբերությունում նշված տոկոսադրույքը:
Եթե ուշացած գումարի արժույթը տարբերվում է Փոխառության արժույթից, ապա կիրառվում է հետևյալ տարեկան տոկոսադրույքը, այն է, համապատասխան միջբանկային տոկոսադրույքը, որը սովորաբար գանձվում է Բանկի կողմից տվյալ արժույթով կատարվող գործարքների համար` գումարած 2% (200 բազիսային կետ)` նման տոկոսադրույքի համար գործող շուկայական գործելակարգին համապատասխան հաշվարկմամբ:
3.03 Շուկայի խաթարման իրավիճակը
Որևէ կոնկրետ Ընդունված տրանշի առնչությամբ, եթե ցանկացած ժամանակ (i) սույն Պայմանագրի ստորագրման ամսաթվից և (ii) մինչև սահմանված Հատկացման ամսաթվին նախորդող երկու աշխատանքային օրն ընկած ժամանակահատվածում որևէ պահի առաջանում է Շուկայի խաթարման իրավիճակ, Բանկը կարող է Վարկառուին ծանուցում հղել նշված դրույթն ուժի մեջ մտնելու վերաբերյալ: Նման դեպքերում` այդպիսի Ընդունված տրանշի նկատմամբ կիրառելի՝ մինչև Մարման ամսաթիվը գործող տոկոսադրույքը պետք է լինի Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքը (արտահայտված տարեկան տոկոսադրույքով), որը հանդիսանում է համապատասխան տրանշի ֆինանսավորման` Բանկի ամբողջ ծախսը, որը հիմնված է Բանկի ներքին համակարգում որոշված բազային տոկոսադրույքի վրա կամ Բանկի կողմից սահմանված` տոկոսադրույքի որոշման այլընտրանքային մեթոդի վրա: Վարկառուն իրավունք ունի ծանուցման մեջ նշված վերջնաժամկետներում գրավոր հրաժարվել այդպիսի հատկացումից` կրելով արդյունքում ծագած ծախսերը, եթե այդպիսիք առաջացել են, որի դեպքում Բանկը չի իրականացնում հատկացումը, և համապատասխան Վարկը հասանելի է մնում հատկացման համար Հոդված 1.02Բ-ի ներքո: Եթե Վարկառուն ժամանակին չի հրաժարվում հատկացումից, Կողմերը պայմանավորվում են, որ հատկացումը և դրա պայմանները ամբողջությամբ պարտադիր են երկու կողմերի համար:
Հատկացման առաջարկում Բանկի կողմից նախկինում նշված սպրեդը կամ Հաստատագրված տոկոսադրույքը և սույն Պայմանագրում նշված սպրեդը այլևս չեն գործում:
ՀՈԴՎԱԾ 4
Մարում
4.01 Նորմալ մարում
4.01 Վարկի մարումը մասնաբաժիններով
(ա) Վարկառուն յուրաքանչյուր տրանշը մարում է մասնաբաժիններով, համապատասխան Հատկացման առաջարկում սահմանված Վճարման ամսաթվերին` համաձայն Հոդված 2.03-ում նշված մարման (ամորտիզացիայի) ժամանակացույցի աղյուսակի:
(բ) Յուրաքանչյուր մարման ժամանակացույց կազմվում է հետևյալ կարգով`
(i) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի դեպքում մարումը կատարվում է կիսամյակային կտրվածքով` հիմնական գումարի հավասար մասնաբաժիններով կամ հիմնական գումարի կայուն մասնաբաժիններով գումարած տոկոսը,
(ii) Լողացող տոկոսադրույքով տրանշի դեպքում, մարումը կատարվում է հիմնական գումարի հավասար կիսամյակային վճարումներով,
(iii) յուրաքանչյուր տրանշի առաջին մարման ամսաթիվը սահմանվում է որպես Վճարման ամսաթիվ, որն ընկնում է սահմանված Հատկացման ամսաթվից ոչ շուտ, քան 60 օր առաջ և ոչ ուշ, քան առաջին Վճարման ամսաթիվը, որն անմիջապես հաջորդում է տրանշի սահմանված Հատկացման ամսաթվի հնգամյակին, և
(iv) յուրաքանչյուր տրանշի մարման վերջին ամսաթիվը համարվում է Հատկացման սահմանված ամսաթվից հետո չորս տարուց ոչ շուտ և քսանհինգ տարուց ոչ ուշ ընկած Վճարման ամսաթիվը:
4.02 Կամավոր կանխավճար
4.02Ա Կանխավճարի տարբերակը
Հոդվածներ 4.02Բ-ի, 4.02Գ-ի և 4.04-ի դրույթներին համապատասխան` Վարկառուն կարող է կանխավ ամբողջությամբ կամ մասամբ վճարել ցանկացած տրանշ` ներառյալ կուտակված տոկոսները և կորուստների հատուցումը, եթե այդպիսիք առկա են՝ առնվազն մեկ ամիս առաջ ուղարկելով Կանխավճարի ծանուցում, որում նշվում է` (i) Կանխավճարի գումարը,(ii) Կանխավճարի ամսաթիվը, (iii) Հոդված 5.05Գ (i)-ի համաձայն կանխավճարի գումարի մեթոդի կիրառման ընտրություն, եթե առկա է, և (iv) պայմանագրի թիվը ((“FI ոr”), որը նշված է պայմանագրի առաջին էջի վրա:
Համաձայն Հոդված 4.02Գ-ի, Կանխավճարի ծանուցումը համարվում է պարտադիր և փոփոխման ենթակա չէ:
4.02Բ Կանխավճարի փոխհատուցումը
4.02Բ(1) ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇԸ
Եթե Վարկառուն նախօրոք վճարում է Հաստատագրված տոկոսադրույքով տրանշը, ապա Վարկառուն Բանկին վճարում է Կանխավճարի փոխհատուցումը Կանխավճարի ամսաթվին` հաստատագրված տոկոսադրույքի Տրանշի առնչությամբ, որը նախապես վճարվում է:
4.02Բ(2) ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇԸ
Վարկառուն կարող է առանց փոխհատուցման նախօրոք վճարել Լողացող տոկոսադրույքով տրանշը ցանկացած Կանխավճարի ամսաթվին:
4.02Գ Կանխավճարի մեխանիզմը
Վարկառուի կողմից Բանկին Կանխավճարի դիմումի ներկայացնելուն պես Բանկը Կանխավճարի ծանուցում է տրամադրում Վարկառուին Կանխավճարի ամսաթվից ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օր առաջ: Կանխավճարի ծանուցումը պետք է սահմանի Կանխավճարի գումարի չափը, վճարման ենթակա կուտակված տոկոսները և, Հոդված 4.02Բ-ի համաձայն, վճարվելիք հատուցման գումարը կամ, ըստ դեպքի, նաև այն, որ փոխհատուցում չկա, Կանխավճարի գումարի կիրառման մեթոդը և Ընդունման վերջնաժամկետը:
Եթե Վարկառուն ընդունում է Կանխավճարի ծանուցումը ոչ ուշ, քան Ընդունման վերջնաժամկետը, այն կազդի Կանխավճարի վրա: Որևէ այլ դեպքում Վարկառուն չի կարող ազդել Կանխավճարի վրա:
Կանխավճարի հետ միասին Վարկառուն վճարում է նաև Կանխավճարի գումարի կուտակված տոկոսները և, առկայության դեպքում, փոխհատուցման տույժի գումարը, ինչպես նշված է Կանխավճարի ծանուցման մեջ:
4.03 Պարտադիր կանխավճարը
4.03Ա Կանխավճարի հիմքերը
4.03Ա(1) ԾՐԱԳՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ
Եթե Ծրագրի հետ կապված ընդհանուր ծախսը նվազում է Դեկլարատիվ դրույթ (5)-ում նշված գումարից, մինչև այն մակարդակը, որ Վարկի գումարը գերազանցում է այդ ընդհանուր ծախսի 50%-ը (հիսուն տոկոսը), Բանկը, կարող է, Վարկառուի ծանուցման հիման վրա, անհապաղ չեղյալ հայտարարել Վարկի չհատկացված մասը և (կամ) պահանջել Փոխառության կանխավճարի կատարումը այն գումարի չափով, որով Վարկը 50%-ով (հիսուն տոկոսով) գերազանցում է Ծրագրի ընդհանուր արժեքը: Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին, ընդ որում, այդ ամսաթիվը պահանջի ներկայացման ամսաթվից 30 (երեսուն) օր հետո ընկած ժամանակահատվածից պակաս չէ:
4.03Ա(2) ԱՅԼ ՀԱՄԱՐԺԵՔ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ
Եթե Վարկառուն կամավոր կերպով կանխավճար է կատարում (կասկածների տեղիք չտալու համար, կանխավճարը կիրառման ենթակա դեպքերում ներառում է վերագնում կամ չեղյալ հայտարարում) այլ (ոչ-ԵՆԲ) փոխառությունը մասամբ կամ ամբողջությամբ և
(ա) նման կանխավճարը չի կատարվում նորոգվող (ռևոլվերային) վարկային գծի շրջանակներում (բացառությամբ նորոգվող վարկային գծի չեղյալ հայտարարման դեպքի), և
(b) նման կանխավճարը չի կատարվում այն փոխառության հասույթներից, որի ժամկետն առնվազն հավասար է կանխավճարված ժամկետային փոխառության չավարտված ժամկետին,
Բանկը, Վարկառուին ծանուցում ներկայացնելուց հետո, կարող է չեղյալ հայտարարել Վարկի չհատկացված մասը և պահանջել Փոխառության կանխավճար այնպիսի համամասնությամբ, որ ժամկետային փոխառության կանխավճարված գումարը ծածկի բոլոր Ժամկետային փոխառությունների չմարված գումարների հանրագումարը:
Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին, ընդ որում, այդ ամսաթիվը վերոնշյալ պահանջի ներկայացման ամսաթվից 30 (երեսուն) օր հետո ընկած ժամանակահատվածից պակաս չէ:
Սույն Հոդվածի շրջանակներում «այլ (ոչ-ԵՆԲ) փոխառություն» հասկացությունը ներառում է ցանկացած փոխառություն (բացի Փոխառությունից և Բանկի կողմից Վարկառուին տրամադրված այլ ուղղակի փոխառություններից), պարտատոմս կամ ֆինանսական պարտավորության որևէ այլ տեսակ կամ որևէ այլ պարտավորվածություն` կանխավճար կամ փոխհատուցում կատարելու սկզբնապես Վարկառուին 3 (երեք) տարուց ավելի ժամկետով. տրամադրված դրամական միջոցների դիմաց:
4.03Ա(3) ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Վարկառուն անհապաղ Բանկին տեղեկացնում է առ այն, որ առաջացել է կամ կարող է առաջանալ Օրենքի փոփոխության իրավիճակ: Այդ դեպքում, կամ եթե Բանկը ողջամիտ պատճառներ ունի հավատալու, որ առաջացել է կամ առաջանալու է Օրենքի փոփոխության իրավիճակ, Բանկը կարող է պահանջել, որ Վարկառուն խորհրդակցի իր հետ։ Այսպիսի խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացնելուց հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում: Եթե խորհրդակցություն անցկացնելու նման պահանջի օրվանից 30 (երեսուն) օրվա ավարտից հետո Բանկը գալիս է այն համոզման, որ անհնարին է Օրենքի փոփոխության իրավիճակը իրեն բավարարող ձևով մեղմացնել, Բանկը կարող է, Վարկառուին ծանուցում հղելով, չեղյալ հայտարարել Վարկի չհատկացված մասը և պահանջել կատարել Փոխառության կանխավճար, կուտակված տոկոսների և սույն Պայմանագրի դրույթների համաձայն կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:
Վարկառուն վճարում է պահանջված գումարները Բանկի կողմից սահմանված ամսաթվին, ընդ որում, այդ ամսաթիվը պահանջի ներկայացման ամսաթվից 30 (երեսուն) օր հետո ընկած ժամանակահատվածից պակաս չէ:
Սույն Հոդվածի շրջանակներում «Օրենքի փոփոխության իրավիճակ» հասկացությունը նշանակում է ցանկացած օրենքի, կանոնակարգի կամ ենթաօրենսդրական ակտի ընդունման, հրապարակման, կատարման, վավերացման առնչությամբ ցանկացած փոփոխություն կամ լրացում (կամ նույնը տեղի կունենա ցանկացած օրենքի, կանոնակարգի կամ ենթաօրենսդրական ակտի կիրառման կամ պաշտոնական մեկնաբանության մեջ), որոնք ի հայտ են գալիս սույն Պայմանագրի կնքումից հետո, և որը, Բանկի կարծիքով, էական բացասական ազդեցություն կունենա Վարկառուի կողմից սույն Պայմանագրով սահմանված իր պարտավորությունները կատարելու կարողության կամ Շահագործողի կողմից սույն Պայմանագրով սահմանված իր պարտավորությունները կատարելու կարողության վրա:
4.03Ա(4) ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Եթե`
ա) որևէ համապատասխան իրավական տիրույթում Բանկի համար անօրինական է դառնում սույն Պայմանագրով սահմանված իր որևէ պարտավորությունների կատարումը կամ Փոխառության ֆինանսավորումը կամ սպասարկումը, կամ
բ) Շրջանակային համաձայնագիրը
(i) մերժվում է կամ կարող է մերժվել Հայաստանի կողմից կամ Հայաստանի համար պարտադիր չէ կամ կարող է պարտադիր չլինել որևէ առումով, կամ
(ii) ուժի մեջ չէ կամ կարող է ուժի մեջ չլինել պայմաններին համապատասխան կամ Վարկառուի կողմից հայտարարվում է կամ կարող է հայտարարվել ուժը կորցրած` պայմաններին համապատասխան,
Վարկառուին ծանուցելով Բանկը կարող է անմիջապես (i) առկախել կամ հետաձգել վարկի չհատկացված մասը և/կամ (ii) պահանջել Փոխառության կանխավճարի կատարում` կուտակված տոկոսների և սույն Պայմանագրի դրույթների համաձայն կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին այն ամսաթվի դրությամբ, որը նշված է Բանկի կողմից Վարկառուին հղված ծանուցման մեջ:
4.03Ա(5) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԲԱՆԿԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Վարկառուն, Բանկից այդ կերպ վարվելու վերաբերյալ ծանուցում ստանալուց յոթ օրվա ընթացքում, Բանկին կանխավճարում է Փոխառությունը և, սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան, բոլոր կուտակված տոկոսներն ու վճարումները, եթե
(ա) Բանկի համար որևէ համապատասխան իրավական տիրույթում անօրինական է դառնում սույն Պայմանագրի դրույթներով սահմանված իր որևէ պարտավորության կատարումը կամ Փոխառության ֆինանսավորումը և սպասարկումը,
(բ) Հայաստանի Հանրապետության կողմից Շրջանակային համաձայնագրի ներքո ստանձնած որևէ պարտավորություն դադարում է կատարվել Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ վարկառուի Բանկի կամ Եվրոպական Միության աղբյուրներից տրամադրված որևէ փոխառության առնչությամբ, կամ
(գ) ԵՀ երաշխիքը ծածկելու համար անհրաժեշտ պայմանները չեն կատարվում, կամ եթե ԵՀ երաշխիքը դադարում է վավեր, գործող, ուժի մեջ լինելուց կամ պարտադիր բնույթ ունենալուց համաձայն իր պայմանների:
4.03Ա (6) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Վարկառուն տեղեկացնում է կամ ապահովում է, որպեսզի Շահագործողն անհապաղ Բանկին տեղեկացնի, թե արդյոք Շահագործողի մասով առաջացել կամ կարող է առաջանալ հսկողության փոփոխության որևէ իրավիճակ: Այդ դեպքում, կամ եթե Բանկը ողջամիտ պատճառներ ունի հավատալու, որ առաջացել կամ առաջանալու է Հսկողության փոփոխության իրավիճակ, Բանկը կարող է պահանջել, որ Վարկառուն խորհրդակցի իր հետ: Այսպիսի խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացնելուց հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում: Խորհրդակցության վերաբերյալ այդպիսի պահանջի օրվան հաջորդող ամենաշուտը ա) 30 (երեսուն) օրյա ժամկետի ավարտից հետո կամ բ) նախատեսված Հսկողության փոփոխության իրավիճակ առաջանալու դեպքում, Բանկը Վարկառուին ծանուցման միջոցով կարող է չեղյալ հայտարարել Վարկը և/կամ պահանջել Վարկի կանխավճար` կուտակված տոկոսներով, և սույն Պայմանագրի ներքո կուտակված և չմարված բոլոր մյուս գումարները: Վարկառուն վճարում է պահանջված գումարները Բանկի կողմից սահմանված ամսաթվին, որը ընկնում է պահանջ ներկայացնելու օրվանից ոչ շուտ, քան 30 օր հետո:
Սույն հոդվածի իմաստով`
ա) «Հսկողության փոփոխության իրավիճակ» առաջանում է այն դեպքում, երբ
(i) գործակցող որևէ անձ կամ խումբ ստանձնում են Շահագործողի նկատմամբ հսկողություն, կամ
(ii) Վարկառուն դադարում է (x) վերահսկել Շահագործողին, կամ (y) հանդիսանալ Շահագործողի բաժնետիրական կապիտալի 100%-ի (հարյուր տոկոս) ուղղակի կամ անուղղակի շահառու սեփականատեր` ամբողջությամբ սեփականության իրավունքով պատկանող դուստր ձեռնարկությունների միջոցով:
բ) «գործել համագործակցելով» նշանակում է համատեղ գործել` ըստ համաձայնագրի կամ փոխհամաձայնության (պաշտոնական կամ ոչ պաշտոնական) և,
գ) «հսկողություն» նշանակում է կազմակերպության ղեկավարումն ու քաղաքականությունն ուղղորդելու իրավասություն` քվեարկող կապիտալի սեփականության, պայմանագրի կամ այլ միջոցներով:
4.03Ա (6) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Վարկառուն անմիջապես տեղեկացնում է Բանկին, եթե անբարենպաստ փոփոխություն է կատարվել կամ կարող է կատարվել Վարձակալության համաձայնագրում: Նման դեպքում, եթե Բանկը ողջամիտ է համարում հավատալ, որ անբարենպաստ փոփոխություն է կատարվել կամ կատարվելու է Վարձակալության համաձայնագրում, Բանկը կարող է պահանջել Վարկառուից խորհրդակցել իր հետ: Այսպիսի խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացնելուց հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում: Եթե խորհրդակցության նման պահանջի օրվանից 30 (երեսուն) օր հետո Բանկն այն կարծիքին է, որ անբարենպաստ փոփոխության ազդեցությունը Վարձակալության համաձայնագրի նկատմամբ չեն կարող նվազեցվել, ապա Բանկը Վարկառուին ծանուցելով կարող է հետաձգել փոխառության չհատկացված մասը և պահանջել վարկի Կանխավճարը` կուտակված տոկոսներով, և սույն Պայմանագրի ներքո կուտակված և չմարված բոլոր մյուս գումարները:
Վարկառուն վճարում է պահանջված գումարները Բանկի կողմից սահմանված ամսաթվին, որը ընկնում է պահանջ ներկայացնելու օրվանից ոչ շուտ, քան 30 օր հետո:
Սույն` «Վարձակալության համաձայնագրում անբարենպաստ փոփոխություն» հոդվածը նշանակում է հետևյալ դեպքերից որևէ մեկի ի հայտ գալը`
ա) Պայմանագիր ստորագրելու իրավասու պետական մարմինը կամ Շահագործողը չի կարողանում Վարձակալության համաձայնագրի ներքո պատշաճ կերպով և ժամանակին իրականացնել էական պարտավորությունները:
բ) Վարձակալության համաձայնագիրը փոփոխվում է, թարմեցվում կամ փոխարինվում կամ նոր Վարձակալության համաձայնագիր է կնքվում առանց Բանկի հետ նախօրոք համաձայնության գալու,
գ) եթե նոր Վարձակալության համաձայնագիր է ստորագրվում, ապա համապատասխան նոր Շահագործողը չի կնքում Ծրագրի համաձայնագիր Բանկի հետ համապատասխան նոր Վարձակալության համաձայնագիր ստորագրելուց 30 (երեսուն) օրվա ընթացքում:
4.03Բ Կանխավճարի մեխանիզմը
Բանկի կողմից Հոդված 4.03Ա-ի համաձայն պահանջվող որևէ գումար, համապատասխան տոկոսների և սույն Պայմանագրի դրույթների համաձայն կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին, ներառյալ, առանց սահմանափակման, Հոդված 4.03Գ-ի ներքո նշված` փոխհատուցմանն առնչվող որևէ տույժի գումար պետք է անմիջապես վճարվի Բանկին` վերջինիս պահանջում նշված ամսաթվին:
4.03Գ Կանխավճարի փոխհատուցումը
Կանխավճարի փոխհատուցման դեպք առաջանալու պարագայում, փոխհատուցումը, եթե այդպիսին առկա է, որոշվում է Հոդված 4.02Բ-ի համաձայն:
4.04 Ընդհանուր
Կանխավճարված գումարը չի կարող կրկին փոխառվել: Հոդված 4-ի դրույթները չպետք է հակասեն Հոդված 10-ի դրույթներին:
Եթե Վարկառուն կանխավճար է կատարում տրանշի համար համապատասխան Վճարման ամսաթվից տարբերվող որևէ այլ ամսաթվին, Վարկառուն փոխհատուցում է Բանկին` վերջինիս կողմից սահմանված գումարի այնպիսի չափով, որը պահանջվում է փոխհատուցել իրեն այն միջոցների ստացման համար, որոնք ստացվել են ոչ համապատասխան Վճարման ամսաթվին:
ՀՈԴՎԱԾ 5
ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
5.01 Օրերի հաշվարկման մեթոդը
Սույն Պայմանագրի ներքո Վարկառուի կողմից փոխանցվող տոկոսների, փոխհատուցման կամ վճարների ցանկացած գումարները, որոնք հաշվարկվում են տարվա կտրվածքով, սահմանվում են հետևյալ մեթոդներով`
(ա) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի շրջանակներում տոկոսադրույքի և փոխհատուցումների առնչությամբ` մեկ տարի` 360 (երեք հարյուր վաթսուն) օր և մեկ ամիս` 30 (երեսուն) օր,
(բ) Լողացող տոկոսադրույքով տրանշի շրջանակներում տոկոսադրույքի և փոխհատուցումների առնչությամբ ` մեկ տարի` 360 (երեք հարյուր վաթսուն) օր և անցած օրերի թիվը, և
(գ) վճարների առնչությամբ` մեկ տարի` 360 (երեք հարյուր վաթսուն) օր և անցած օրերի թիվը:
5.02 Վճարումների վայրը և ժամանակը
Եթե այլ բան նախատեսված չէ, տոկոսներից, փոխհատուցումից և հիմնական գումարից բացի այլ գումարները ենթակա են վճարման Վարկառուի կողմից Բանկի պահանջագիրը ստանալուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում:
Սույն Պայմանագրի շրջանակներում Վարկառուի կողմից վճարվելիք յուրաքանչյուր գումար վճարվում է Բանկի կողմից Վարկառուին ծանուցված համապատասխան հաշվին: Բանկը նշում է հաշիվը` Վարկառուի կողմից առաջին վճարման ենթակա ամսաթվից ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օր առաջ, իսկ հաշվի ցանկացած փոփոխման դեպքում ծանուցում է փոփոխման համար կիրառվող առաջին վճարման ամսաթվից ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օր առաջ: Ծանուցման տվյալ ժամանակահատվածը չի կիրառվում Հոդված 10-րի դրույթների ներքո վճարման դեպքում:
Վարկառուի կողմից վճարման ենթակա գումարը համարվում է վճարված, երբ Բանկը ստանում է այն:
5.03 Վարկառուի կողմից հաշվանցման չկատարումը
Սույն Պայմանագրով Վարկառուի կողմից կատարվելիք բոլոր վճարումները հաշվարկվում և կատարվում են առանց որևէ հաշվանցման (ինչպես նաև առանց որևէ պահումների) կամ հակընդդեմ հայցի:
5.04 Վճարային համակարգերի խաթարումը
Այն դեպքերում, եթե Բանկն (իր հայեցողությամբ)որոշում է, որ առաջացել է Խաթարման իրավիճակ, կամ այդպիսի իրավիճակ առաջանալու մասին տեղեկացվում է Վարկառուի կողմից, ապա`
(ա) Բանկը կարող է, իսկ Վարկառուի պահանջի դեպքում պարտավոր է խորհրդակցել վերջինիս հետ` նպատակ ունենալով համաձայնեցնել Վարկառուի հետ սույն Պայմանագրի իրականացման կամ կիրարկման ընթացքում առաջացած փոփոխությունները, որոնք Բանկը կարող է անհրաժեշտ համարել առաջ եկած հանգամանքներում,
(բ) Բանկը պարտավոր չէ Վարկառուի հետ խորհրդակցել պարբերություն
(ա)-ում նշված որևէ փոփոխության առնչությամբ, եթե, իր կարծիքով, դա առկա պայմաններում նպատակահարմար չէ և, ցանկացած դեպքում, պարտավոր չէ համաձայնել այդպիսի փոփոխությունների հետ, և
(գ) Բանկը պատասխանատվություն չի կրում խաթարման իրավիճակի հետևանքով առաջացած որևէ տեսակի վնասների, ծախսերի կամ կորուստների, կամ սույն Հոդված 5.04-ի համաձայն կամ դրա հետ կապված` որևէ միջոց ձեռնարկելու կամ չձեռնարկելու համար:
5.05 Ստացված գումարների օգտագործումը
(ա) Ընդհանուր դրույթներ
Վարկառուից ստացված գումարները նրան ազատում են իր վճարման պարտավորությունների կատարումից միայն այն դեպքում, եթե դրանք ստացվել են սույն Պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան:
(բ) Մասնակի վճարումներ
Եթե Բանկին կատարված վճարումը բավարար չէ սույն Պայմանագրով Վարկառուի կողմից վճարման ենթակա բոլոր գումարների մարման համար, ապա Բանկն այն կիրառում է այդ հետևյալ վճարումների դիմաց
(i) առաջին, սույն Պայմանագրով նախատեսված` ցանկացած չկատարված վճարների, ծախքերի, փոխհատուցումների և ծախսերի համամասնական վճարումների մասով կամ դրանց դիմաց,
(ii) երկրորդ, սույն Պայմանագրի ներքո վճարման ենթակա, սակայն չվճարված կուտակված տոկոսների մասով կամ դրանց դիմաց,
(iii) երրորդ, սույն Պայմանագրով նախատեսված` վճարման ենթակա, սակայն չվճարված հիմնական գումարի մասով կամ դրա դիմաց, և
(iv) չորրորդ, սույն Պայմանագրով նախատեսված` վճարման ենթակա, սակայն չվճարված ցանկացած այլ գումարի մասով կամ դրա դիմաց:
(գ) Տրանշների հետ կապված գումարների բաշխումը
(i) (Ա) մի քանի մասնաբաժիններով մարման ենթակա տրանշի կամավոր մասնակի կանխավճարման դեպքում Կանխավճարի գումարը կիրառվում է համամասնորեն` մարման ենթակա յուրաքանչյուր չվճարված մասնաբաժնի դիմաց կամ, Վարկառուի խնդրանքով, մարման հետընթաց կարգով,
(Բ) մի քանի մասնաբաժիններով մարման ենթակա տրանշի` պարտադիր մասնակի կանխավճարման դեպքում կանխավճարի գումարը կիրառվում է` կրճատելով չվճարված մասնաբաժինները` մարման հետընթաց կարգով:
(ii) Հոդված 10.01-ում նշված պահանջի ներկայացման դեպքում, Բանկի կողմից ստացված և տրանշի դիմաց օգտագործված գումարները կրճատում են չմարված վճարումների մասնաբաժինները` մարման հետընթաց կարգով: Բանկը տրանշների միջև ընկած ժամանակահատվածում ստացված գումարները կարող է օգտագործել իր հայեցողությամբ: (iii) Այնպիսի գումարների ստացման դեպքում, որոնց կիրառելիությունը որևէ տրանշի նկատմամբ չի կարող որոշվել, և որոնց օգտագործման վերաբերյալ Բանկի և Վարկառուի միջև որևէ պայմանավորվածություն չի գործում, Բանկն այդ գումարները կարող է օգտագործել Տրանշերի միջև` իր հայեցությամբ:
ՀՈԴՎԱԾ 6
Վարկառուի պարտավորությունները և հավաստիացումները
Սույն Հոդված 6-ում նշված պարտավորությունները ուժի մեջ են մնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած այնքան ժամանակ, քանի դեռ սույն Պայմանագրի ներքո որևէ գումար վճարված չէ, կամ քանի դեռ Վարկը ուժի մեջ է:
6.01 Փոխառության օգտագործումը և այլ միջոցների հասանելիությունը
Վարկառուն Փոխառության շրջանակներում իր կողմից փոխառնված բոլոր գումարները օգտագործում է Ծրագրի իրականացման նպատակով: Վարկառուն երաշխավորում է, որ Շահագործողն օգտագործի սույն Պայմանագրի ներքո Ծրագրի իրականացման համար իր կողմից ստացված ամբորղջ գումարը:
Վարկառուն երաշխավորում է, որ ունի Դեկլարատիվ դրույթ (5)-ում թվարկված` իրեն հասանելի այլ միջոցներ, և որ նման միջոցներն ըստ հարկի ծախսվում են Ծրագրի ֆինանսավորման նպատակով:
6.02 Ծրագրի ավարտը
Վարկառուն Ծրագիրն իրականացնում է Տեխնիկական նկարագրության համաձայն, որը Բանկի հավանությամբ կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխությունների ենթարկվել, և որ Ծրագիրն ավարտվելու է այնտեղ նշված վերջնաժամկետում:
6.03 Ծրագրի հավելյալ ծախսերը
Եթե Ծրագրի հետ կապված ընդհանուր ծախսերը գերազանցում են Դեկլարատիվ դրույթ (5)-ում նշված գումարի չափը, Վարկառուն, առանց Բանկին դիմելու, ձեռք է բերում միջոցներ` Ծրագրի հավելյալ ծախսերը վճարելու համար` որպեսզի Ծրագիրն ավարտին հասցվի Տեխնիկական նկարագրությանը համապատասխան: Հավելյալ ծախսերի վճարման վերաբերյալ ծրագրերը անհապաղ ներկայացվում են Բանկին:
6.04 Գնումների ընթացակարգը
Վարկառուն Ծրագրի իրականացման նպատակով երաշխավորում է, որ սարքավորումները ձեռք են բերված, ծառայությունների մատուցումն ապահովված է և աշխատանքները պատվիրված են միջազգային բաց տենդերի կամ այլ ընդունելի գնումների ընթացակարգերի միջոցով` ՎԶԵԲ-ի գնումների կանոնների և այլ միջազգային ստանդարտների, և Եվրոպական Միության և հայկական կողմի միջև ֆինանսավորման համաձայնագրով համաձայնեցված այլ կանոնների համաձայն, ինչը պետք է արժանանա Բանկի հավանությանը:
6.05 Ծրագրի շրջանակներում շարունակական պարտավորությունները
Վարկառուն երաշխավորում է`
(ա) Տեխնիկական սպասարկման մասով` Ծրագրի մաս կազմող սեփականությունը ենթարկված է տեխնիկական սպասարկման, վերանորոգված է, զննումներ անցկացրած և թարմեցված, ինչպես հարկն է, աշխատանքային լավ վիճակում պահելու համար,
(բ) Ծրագրի ակտիվների մասով` բացառությամբ այն դեպքի, եթե Բանկը նախապես տրամադրած լիներ իր գրավոր համաձայնությունը, Վարկառուն և/կամ Շահագործողը պահպանում են սեփականության կամ օգտագործման իրավունքը (ըստ իրավիճակի) Ծրագրի մաս կազմող բոլոր կամ գրեթե բոլոր ակտիվների նկատմամբ, կամ անհրաժեշտության դեպքում, փոխարինում կամ նորացնում են այդ ակտիվները, ինչպես նաև ապահովում են Ծրագրի բնականոն գործունեությունը` համաձայն դրա սկզբնական նպատակների, պայմանով, որ Բանկը կարող է հետ վերցնել իր համաձայնությունը միայն այն դեպքում, երբ առաջարկվող գործողությունը վնաս է հասցնում Բանկի` որպես Վարկառուի համար փոխատու հանդիսանալու շահերին, կամ Ծրագիրը անենթակա է դարձնում Բանկի կողմից Ծրագրի ֆինանսավորմանը` Բանկի Կանոնադրության կամ «Եվրոպական Միության գործունեության մասին» պայմանագրի Հոդված 309-ի համաձայն,
(գ) Ապահովագրության մասով` սկսած սույն Պայմանագրին համաձայն երկրորդ հատկացման ամսաթվից, ապահովագրել Ծրագրի մաս կազմող բոլոր աշխատանքները և սեփականությունը ապահովագրական հեղինակավոր ընկերությունների միջոցով` ելնելով արդյունաբերության ոլորտի համապատասխան համապարփակ փորձից,
(դ) Իրավունքների և թույլտվությունների մասով` պաշտպանվում են Ծրագրի իրականացման և գործարկման համար անհրաժեշտ` տեղաշարժի և օգտագործման բոլոր իրավունքները, թույլտվությունները և լիազորությունները, և
(ե) Շրջակա միջավայրի և սոցիալական հարցերի մասով` Վարկառուն և/կամ Շահագործողը, եթե առկա են,
(i) իրականացնում և գործարկում են Ծրագիրը շրջակա միջավայրի և սոցիալական ստանդարտներին համապատասխան,
(ii) ձեռք են բերում և պահպանում Ծրագրի համար պահանջվող շրջակա միջավայրի և սոցիալական թույլտվությունները, և
(iii) պատրաստակամություն են հայտնում կատարելու և հետևելու Շրջակա միջավայրի և սոցիալական գործողությունների ծրագրից յուրաքանչյուրին և Շահառուի ներգրավվածությանը, ինչպես նաև պարտավորվում են Բանկին տեղեկացնել (i) Շրջակա միջավայրի և սոցիալական գործողությունների ծրագրով չնախատեսված շրջակա միջավայրի և սոցիալական ցանկացած անբարենպաստ ազդեցության մասին, (ii) շրջակա միջավայրի և սոցիալական ցանկացած անբարենպաստ ազդեցությունը նվազեցնող կամ վերացնելող ձեռնարկված անբավարար միջոցառումների մասին, (iii) Շրջակա միջավայրի և սոցիալական գործողությունների ծրագրին կամ շրջակա միջավայրի և սոցիալական ստանդարտներին ցանկացած էական անհամապատասխանության մասին:
(զ) ԵՄ օրենսդրություն. Վարկառուն և/կամ Շահագործողը, (եթե առկա է) Ծրագիրն իրականացնում և գործարկում են ԵՄ օրենսդրության կիրառելի չափորոշիչներին համապատասխան` այնքանով, ինչքանով որ դրանք նախատեսված են ՀՀ օրենսդրության ներքո կամ սահմանված են Բանկի կողմից մինչև սույն Պայմանագրի ամսաթիվը:
6.06 Օրենքներին հետևելը
Վարկառուն պարտավոր է համապատասխանել և ապահովել, որ Շահագործողը համապատասխանի բոլոր այն օրենքներին և կանոնակարգերի պահանջներին, որոնց ենթարկվում են Վարկառուն, Շահագործողը կամ Ծրագիրը:
6.07 Ընդհանուր հավաստիացումներ և երաշխիքներ
Վարկառուն Բանկին հավաստիացնում և երաշխավորում է, որ
(ա) Շահագործողը պատշաճ կերպով ընդգրկված և գոյություն ունեցող վավերական կազմակերպություն է` ՀՀ օրենքներին համապատասխան, և այն իրավասու է իրականացնել գործունեություն, ինչպես այն իրականացնում է այժմ և ունենալ իր սեփականությունն ու այլ ակտիվներ:
(բ) ինքն իրավազոր է իրականացնելու, տրամադրելու և կատարելու իր պարտավորությունները սույն Պայմանագրի ներքո, և որ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են վերոնշյալ գործառույթների լիազորման նպատակով,
(գ) սույն Պայմանագիրը կազմված է իրավաբանորեն վավեր, պարտադիր ուժ ունեցող և ուժի մեջ գտնվող պարտավորություններից,
(դ) համաձայն սույն Պայմանագրի դրույթների, իր պարտավորությունների կատարումը, իրականացումը և տրամադրումը չի կարող`
(i) խախտել որևէ կիրառվող օրենքի, օրենսդրական ակտի, կանոնագրի, կանոնակարգի կամ որևէ դատավճռի, որոշման կամ թույլտվության դրույթները, կամ հակասել դրանց,
(ii) խախտել որևէ համաձայնագրի կամ դրա հետ առնչակցված այլ ֆինանսական փաստաթղթի դրույթները կամ հակասել դրանց, որը կարող է էական անբարենպաստ ազդեցություն ունենալ Պայմանագրի ներքո նրա պարտավորությունների կատարման վրա,
(ե) Շահագործողի համախմբված աուդիտի ենթարկված վերջին հասանելի հաշիվները պատրաստվել են նախկին տարիների հիման վրա և հաստատվել են իր աուդիտորների կողմից, որը ներկայացնում է իր գործունեության արդյունքների իրական և արդար պատկերը այդ տարվա համար և պատշաճ կերպով բացահայտում ու պահպանում է Շահագործողի բոլոր պարտավորությունները (փաստացի կամ չնախատեսված):
(զ) սույն պայմանագրի կնքման պահից սկսած էական անբարենպաստ փոփոխություններ չեն արձանագրվել,
(է) առաջ չի եկել դեֆոլտի դեպք հանդիսացող որևէ դեպք կամ հանգամանք հոդված 10.01-ի ներքո, որը շարունակում է մնալ չշտկված կամ չանդրադարձված,
(ը) ոչ մի դատավարություն, արբիտրաժային և վարչական վարույթ կամ հետաքննություն առկա չէ կամ ըստ իր իմացության չի սպառնում սկսվել որևէ դատարանում, միջնորդ ատյանում կամ գործակալությունում, որը հանգեցրել է, և կամ, անբարենպաստ վճռի դեպքում, կարող է հանգեցնել էական անբարենպաստ փոփոխության, և որ իր կամ Շահագործողի նկատմամբ առկա չէ որևէ չբավարարված դատական վճիռ կամ որոշում,
(թ) սույն պայմանագրի առնչությամբ ինքը տրամադրել է կառավարական կամ պետական մարմինների կամ իշխանությունների բոլոր անհրաժեշտ համաձայնությունները, լիազորագրերը, լիցենզիաները կամ հավաստումները, բոլոր անհրաժեշտ համաձայնությունները, լիազորագրերը, լիցենզիաները կամ հավաստումները ուժի մեջ և վավերական են և ընդունելի:
(ժ) Շահագործողը ձեռք է բերել սույն պայմանագրի և Ծրագրի համաձայնագրի առնչությամբ կառավարական կամ պետական մարմինների կամ իշխանությունների բոլոր անհրաժեշտ համաձայնությունները, լիազորագրերը, լիցենզիաները կամ հավաստումները` օրինականորեն համապատասխանելու համար իր պարտավորություններին, և բոլոր անհրաժեշտ համաձայնությունները, լիազորագրերը, լիցենզիաները կամ հավաստումները ուժի մեջ և վավերական են և ընդունելի:
(ի) Սույն Համաձայնագրի շրջանակներում իր վճարման պարտավորությունները դասվում են որպես բոլոր ներկա և ապագա չերաշխավորված այլ պարտավորությունների վճարման իրավունքին առնվազն համարժեք` իր ցանկացած պարտքային գործիքի ներքո:
(լ) ինքը և Շահագործողը գործում ենՀոդված 6.05(ե)-ին համապատասխան, և պատշաճ և մանրակրկիտ հարցումների արդյունքում ամրապնդված իր իմացության ու համոզմունքի համաձայն շրջակա միջավայրի կամ սոցիալական հայցով որևէ դատաքննություն չի սկսվել և չի սպառնում, որ կսկսվի իր և Շահագործողի նկատմամբ,
(խ) ինքը գործում է Հոդված 6-ով սահմանված իր բոլոր պարտավորություններին համապատասխան:
(ծ) ոչ Վարկառուն, Շահագործողը, նրանց աշխատակիցները և տնօրենները և ոչ էլ դրա կամ նրանց անունից հանդես եկող այլ անձ դրա կամ նրանց վերահսկողության ներքո չի իրականացրել կամ չի իրականացնի (i) Ծրագրի կամ որևէ պայմանագրով սահմանված գործարքի առնչությամբ ցանկացած Արգելված արարք կամ (ii) ահաբեկչության ֆինանսավորմանը կամ փողերի լվացմանն առնչվող անօրեն գործողություն:
(կ) Ծրագիրը չի ներառել կամ պատճառ դարձել որևէ արգելված արարքի (առանց սահմանափակման ներառելով բանակցությունը, կնքումը և վարկով ֆինանսավորված կամ ֆինանսավորվելիք պայմանագրերի կատարումը):
Վերը շարադրված հավաստիացումները և երաշխիքները ուժի մեջ են մինչև սույն Պայմանագրի գործողության ավարտը և, բացառությամբ վերոբերյալ պարբերություն (զ)-ի, կկրկնվեն յուրաքանչյուր Հատկացման ընդունման, Հատկացման և Վճարման ամսաթվերին:
6.08 ԱՄՀ պահանջները և սահմանափակումները
Վարկառուն պահպանում է ֆինանսական պարտավորություններ ստանձնելու իր կարողությունների մասով առկա սահմանափակումները՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ համաձայնեցված սահմանափակումներով՝ ԱՄՀ Արտոնյալ պայմանների տրամադրման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի կամ ԱՄՀ որևէ այլ փաստաթղթի ներքո:
6.09 Ազնվության հանձնառություններ
(ա) Արգելված արարք
(i) Վարկառուն չպետք է և երաշխավորում է, որ Շահագործողը չպետք է ընդգրկվի (և չի լիազորի կամ թույլատրի իր անունից գործող որևէ անձի ընդգրկվելու) Ծրագրին առնչվող որևէ արգելված արարքում, Ծրագրի մրցույթի ընթացակարգերում կամ պայմանագրով նախատեսված որևէ գործարքում
(ii) Վարկառուն ձեռք է առնում այնպիսի միջոցառում, որը Բանկը ողջամտորեն պահանջում է Ծրագրի առնչությամբ կասկածելի կամ հաստատված ի հայտ եկած որևէ արգելված արարքը հետազննել կամ վերացնել:
(i) Վարկառուն երաշխավորում է, որ սույն վարկով ֆինանսավորվող պայմանագրերը ներառեն անհրաժեշտ դրույթներ` Վարկառուին հնարավորություն ընձեռելով հետազննել կամ վերացնել Ծրագրի առնչությամբ կասկածելի կամ հաստատված ի հայտ եկած որևէ արգելված արարքը:
(բ) Սանկցիաներ. Վարկառուն չի կատարի և երաշխավորում է, որ Շահագործողը չի կատարի հետևյալը. (i) բիզնես հարաբերություններ չի ստեղծի սանկցիայի ենթարկված անձի հետ կամ (ii) Ի շահ սանկցիայի ենթարկված անձի, ուղղակի կամ անուղղակի կերպով միջոցները հասանելի չի դարձնի:
(գ) Կառավարում. Վարկառուն ողջամիտ ժամանակահատվածում ձեռնարկում է կամ երաշխավորում է, որ Շահագործողը կձեռնարկի համապատասխան միջոցներ իր այն աշխատակիցների կամ Շահագործողի կառավարման մարմինների այն անդամների նկատմամբ, ովքեր`
(i) դառնում են Սանկցիայի ենթարկված անձ,
(ii) իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում Արգելված արարք կատարելու առնչությամբ ենթարկվում են վերջնական և անբեկանելի դատական գործընթացի:
Երաշխավորելու համար, որ նմանատիպ անձը ազատված կամ բացառված է վարկին և ծրագրին առնչվող Վարկառուի կամ Շահագործողի գործողություններից:
6.10 Ծրագրի իրականացման խումբ
Ծրագրի իրականացման բոլոր ասպեկտները համակարգելու, ղեկավարելու, վերահսկելու և գնահատելու համար` ներառյալ ապրանքների ձեռքբերումը, Ծրագրի համար աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը, Վարկառուն ապահովում է, որ Շահագործողը, եթե այլ կերպ համաձայնեցված չէ Բանկի հետ, շարունակի Ծրագրի ողջ ընթացքում պահպանել Ծրագրի իրականացման խմբին համարժեք որևէ կառույցը` համապատասխան ռեսուրսներով և համապատասխան որակավորված անձնակազմով, (Հոդված 1.04Ա (ե)-ի համաձայն միջազգային խորհրդատուի աջակցությամբ), Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքին համապատասխան:
6.11 ԵՆԲ փոխառության հաշիվը
Վարկառուն պարտավորվում է նախատեսել ԵՆԲ Փոխառության հաշիվ` Բանկից Փոխառության հատկացումները ստանալու նպատակով: Վարկառուն պարտավորվում է առանձնացնել ԵՆԲ Փոխառության հաշիվը իր որևէ այլ ակտիվներից և ապահովել, որպեսզի վճարումները այդ հաշվից կատարվեն միմիայն Ծրագրի իրականացման նպատակով` սույն Պայմանագրի և ԵՄ Ֆինանսավորման համաձայնագրի ու ՀՆԳ Իրականացման համաձայնագրի, Ծրագրի համաձայնագրի և, եթե առկա են, համապատասխան այլ փաստաթղթերի համաձայն: Այնուհետև, Վարկառուն պարտավորվում է ապահովել, որպեսզի ԵՆԲ Փոխառության հաշիվը երբևէ չլինի անվճարունակ, և որ Վարկառուի ոչ մի այլ վարկատու իրավունք չունենա գումարներ ստանալու այդ հաշվից:
6.12 Սակագների համապատասխանեցում
Սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան, ներառյալ, բայց չսահմանափակվելով Հոդված 4-ով (Մարում), Վարկը սպասարկվելու է Վարկառուի կողմից: Վարկը սպասարկելու համար միջոցների նախնական աղբյուրը լինելու է կոնցեսիոն վճարը, անհրաժեշտության դեպքում համաձայնեցված սակագների հետ, բայց մատչելիության սահմաններում` երաշխավորելու համար շարունակական արդար գործառնական ծախսերի վերականգնումը:
Վարկառուն երաշխավորում է, որ Ծրագրի ծախսերն ամբողջությամբ ծածկելու համար (ներառյալ` պարտքի սպասարկման ծախսերը, բայց ներառյալ ակտիվների արժեզրկումը) ցանկացած սակագնային բարձրացում հաստատվում է հայկական վարչարարական համապատասխան մարմինների կողմից այն պայմանով, որ սակագները մնան մատչելիության սահմաններում:
6.13 Վճարների հավաքագրում
Վարկառուն երաշխավորում է, որ Շահագործողը սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից պահպանի իր հավաքագրման դրույքները` տվյալ տարվա համար 85%-ից բարձր (այն Շահագործողի հաճախորդների կողմից նրան վճարված վարձի ընդհանուր գումարն է` բաժանած Շահագործողի կողմից իր հաճախորդներից հասութագրված ընդհանուր գումարը որոշակի օրացուցային տարվա կամ դրա մի մասի կտրվածքով):
6.14 Հաշվեմատյաններ և գրանցամատյաններ
Վարկառուն երաշխավորում է, որ Շահագործողը հաշվի համար համապատասխան հաշվեմատյաններ և գրանցամատյաններ է վարել ու պահել և վարելու ու պահելու է, որոնց մեջ լրիվ և ճշգրիտ գրանցումներ են կատարվում Շահագործողի բոլոր ֆինանսական գործարքների և ակտիվների ու գործունեության վերաբերյալ, այդ թվում` Ծրագրի հետ կապված ծախսերը համաձայն` կիրառելի ՄՖՀՍ-ի:
Վարկառուն կպահի համապատասխան հաշվեմատյաններն ու գրանցամատյանները, որը ամբողջությամբ և ճշտորեն կարտացոլվեն Ծրագրի հետ կապված բոլոր ֆինանսական գործարքները, այդ թվում նաև ծախսերը:
6.15 Ակտիվների օտարում
(ա) Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողը, առանց Բանկի գրավոր համաձայնության մեկ կամ մի շարք գործարքների միջոցով չօտարի Ծրագրի մասը կազմող իր որևէ ակտիվ ` անկախ նրանից, թե դա կատարվում է կամովի թե հարկադիր կերպով:
(բ) Վարկառուն չպետք է առնչվող կամ չառնչվող մեկ կամ մի շարք գործարքների միջոցով չօտարի Ծրագրի մասը կազմող իր որևէ ակտիվ ` անկախ նրանից, թե դա կատարվում է կամովի թե հարկադիր կերպով, բացի (i) համաձայն Վարձակալության համաձայնագրի կամ (ii) Բանկի նախնական գրավոր համաձայնությամբ::
Համաձայն սույն հոդվածի` «ցանկացած տեսակի օտարում» ներառում է որևէ գործողություն, որն ազդում է առևտրի, փոխանցումների, լիզինգի և այլ օտարումների վրա:
6.16 Գործունեության փոփոխությունը
Վարկառուն պետք է ապահովի, որ Շահագործողի ընդհանուր գործունեության բնույթի մեջ ընդհանուր առմամբ որևէ էական փոփոխություն չկատարվի`
(ա) Երևան ջրի դեպքում` սույն պայմանագրի ամսաթվից, կամ
(բ) նոր Շահագործողի դեպքում` Վարձակալության համաձայնագրի ստորագրման ամսաթվից, որի կողմն է նա հանդիսանում:
6.17 Ջրային ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն և քննարկում
Վարկառուն Բանկին տեղեկացնում և հրավիրում է որպես իրավասու մասնակից մասնակցել ՀՀ-ում ջրային ոլորտում տեղի ունեցած փոփոխություններին առնչվող որևէ էական քննարկումներին:
ՀՈԴՎԱԾ 7
Երաշխիք
Սույն Հոդված 7-ում նշված պարտավորությունները ուժի մեջ են մնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած այնքան ժամանակ, քանի դեռ սույն Պայմանագրի ներքո որևէ գումար վճարված չէ, կամ քանի դեռ Վարկը ուժի մեջ է:
7.01 Պարտավորությունների հավասարարժեքության դասակարգումը
Վարկառուն ապահովում է, որ սույն Պայմանագրի շրջանակներում իր վճարման պարտավորությունները դասակարգվեն բոլոր ներկա և ապագա չապահովված և չստորակարգված այլ պարտավորությունների վճարման իրավունքին հավասարարժեք առաջնահերթությամբ` իր ցանկացած Պարտքային փաստաթղթի ներքո:
Մասնավորապես, եթե Բանկը պահանջ է ներկայացնում համաձայն Հոդված 10.01-ի, կամ եթե Վարկառուի Պարտքային փաստաթղթի ներքո, նրա որևէ գործակալության կամ պետական մարմնի չերաշխավորված կամ չստորակարգված որևէ պարտավորության չկատարման կամ հավանական չկատարման դեպք է տեղի ունեցել և այն շարունակվում է, Վարկառուն չի կատարի (կամ լիազորի) որևէ վճարում` կապված որևէ այլ այդպիսի Պարտքային փաստաթղթի հետ (կանոնավոր ժամանակացույցի համաձայն կամ այլ կերպ)` առանց միաժամանակ վճարելու կամ նշանակված հաշվին փոխանցելու, հաջորդ Վճարման ամսաթվին, որոշակի գումար, որը հավասար է սույն Պայմանագրի ներքո չմարված պարտքի նույն համամասնությանը, ինչ համամասնությամբ այդպիսի Պարտքային փաստաթղթի ներքո վճարումը պետք է ուղղվի այդ Փաստաթղթի ընդհանուր չմարված պարտքին: Այդ նպատակով, Պարտքային փաստաթղթի ցանկացած վճարում, որը կատարվում է այլ գործիքի միջոցների հաշվին, և որի առնչությամբ միևնույն անձինք պահանջ են ներկայացրել Պարտքային փաստաթղթի ներքո, անտեսվում են:
7.02 Հավելյալ երաշխիքը
Եթե Վարկառուն որևէ երրորդ կողմի տրամադրում է որևէ երաշխիք Պարտքային փաստաթղթի կատարման վերաբերյալ կամ տրամադրում է որևէ առավելություն կամ նախապատվություն, ապա Վարկառուն Բանկի պահանջի համաձայն, տրամադրում է համարժեք երաշխիք սույն Պայմանագրի ներքո իր պարտավորությունների կատարման մասով կամ Բանկին տրամադրում է համարժեք առավելություն կամ նախապատվություն:
7.03 Ներառման կարգով հոդվածները
Եթե Վարկառուն որևէ այլ վարկատուի հետ կնքում է ֆինանսավորման միջնաժամկետ կամ երկարաժամկետ համաձայնագիր, որը պարունակում է վարկանիշի կորստի վերաբերյալ դրույթ կամ պարտավորությունների կատարման հավասարարժեք առաջնահերթության կամ պարտավորությունների խաչաձև չկատարման համաձայնություն կամ, կիրառելի լինելու դեպքում, այլ դրույթ, որոնք ավելի խիստ են, քան սույն Պայմանագրի համարժեք որևէ դրույթ, Վարկառուն անմիջապես Բանկին տեղեկացնում է այդ մասին, և Բանկի պահանջով կայացնում համաձայնություն սույն Պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ՝ հոգուտ Բանկի համարժեք դրույթ ընդգրկելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 8
Տեղեկատվությունը և այցելությունները
8.01 Ծրագրին առնչվող տեղեկատվությունը
Վարկառուն պետք է և ապահովում է, որ Շահագործողը պետք է
(ա) Բանկին տրամադրի`
(i) տեղեկատվություն Առդիր 2-ում նշված բովանդակությամբ, ձևով և ժամանակին, կամ այլ կերպ, ինչպես երբեմն առ երբեմն համաձայնեցվում է սույն Պայմանագրի Կողմերի միջև, և
(ii) Ծրագրի կամ դրա համար ֆինանսավորման, գնումների, իրականացման, գործարկման և շրջակա միջավայրի կամ սոցիալական հարցերի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն կամ լրացուցիչ փաստաթուղթ, որը Բանկը կարող է հիմնավոր կերպով պահանջել ողջամիտ ժամանակահատվածում`
պայմանով, որ եթե նման տեղեկատվությունը կամ փաստաթուղթը Բանկին չի տրամադրվում ժամանակին, և Վարկառուն չի շտկում բացթողումը Բանկի կողմից գրավոր կերպով սահմանված ժամանակահատվածում, Բանկը հնարավորության սահմաններում կարող է լրացնել բացը` Վարկառուի հաշվին նշանակելով իր անձնակազմին կամ խորհրդատուի կամ որևէ երրորդ կողմի, իսկ Վարկառուն պարտավոր է տվյալ անձանց սույն հարցում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն,
(բ) Բանկի հավանությունն ստանալու նպատակով Ծրագրում տեղի ունեցած ցանկացած էական փոփոխության մասին անհապաղ տեղյակ պահի Բանկին, միաժամանակ հաշվի առնելով Ծրագրի մասով Բանկին ներկայացված բացահայտումները, որոնք հայտնաբերվել են սույն Պայմանագիրը ստորագրվելուց առաջ, այդ թվում՝ Ծրագրի գնի, դիզայնի, պլանների, ժամանակացույցի կամ նախատեսված ծախսերի կամ ֆինանսական ծրագրի հետ կապված,
(գ) Բանկին անհապաղ տեղեկացնի
(i) որևէ երրորդ կողմի նախաձեռնած ցանկացած գործողության, բողոքի կամ առարկության, ինչպես նաև Վարկառուի կամ Շահագործողի կողմից ստացված որևէ իրական դժգոհության, կամ շրջակա միջավայրի կամ սոցիալական որևէ կարևոր հայցի վերաբերյալ, որը, իր տեղեկություններով, մեկնարկել է կամ ընթացքի մեջ է գտնվում կամ միտված է դրան,
(ii) Վարկառուին հայտնի ցանկացած փաստի կամ դեպքի մասին, որոնք կարող են էապես խաթարել Ծրագրի կատարման ու իրականացման պայմանները կամ բացասաբար ներազդել դրանց վրա,
(i) իր կողմից որևէ շրջակա միջավայրի կամ սոցիալական ստանդարտներին անհամապատասխանության մասին,
(ii) շրջակա միջավայրի կամ սոցիալական որևէ թույլտվության ցանկացած կասեցման, չեղյալ հայտարարման կամ փոփոխման մասին,
(iii) Ծրագրի հետ կապված որևէ Արգելված արարքին առնչվող հավաստի մեղադրանքի, բողոքի վերաբերյալ,
(vi) ինքը տեղեկացել է որևէ փաստի կամ տեղեկատվության մասին, որը հաստատում կամ ողջամտորեն առաջարկում է, որ (ա) որևէ Արգելված արարք է ի հայտ եկել Ծրագրի առնչությամբ կամ (բ) անօրեն կերպով բաժնեմասային կապիտալում կամ Ծրագրում ներդրվել են միջոցներ,
և գործուն միջոցներ ձեռնարկել այս հարցերի լուծման ուղղությամբ, և
(դ) Բանկի կողմից պահանջի դեպքում նրան տրամադրի`
(i) Հոդված 6.05(գ)-ում նշված պահանջների կատարումը հավաստող տեղեկանք իր ապահովագրական ընկերության կողմից,
(ii) տարեկան կտրվածքով գործող ապահովագրական պոլիսների ցանկ, որը ծածկում է Ծրագրի մաս կազմող ապահովագրված սեփականության ծախսերը` առկա հավելավճարների մուծումների կատարման հաստատման հետ միասին, և
(iiI) Վարկի միջոցներով ֆինանսավորվող պայմանագրերի բնօրինակներ և հատկացումներին առնչվող ծախսերի մասին ապացույց:
8.02 Վարկառուին և Շահագործողին առնչվող տեղեկատվությունը
Վարկառուն պետք է և ապահովում է, որ Շահագործողը պետք է`
(ա) Բանկին տրամադրում է`
(i) Շահագործողի կողմից տարեկան կտրվածքով վերստուգված /աուդիտ անցած/ ամփոփ ֆինանսական հաշվետվությունները, որոնք կազմվել են Միջազգային Ֆինանսական Հաշվետվությունների Ստանդարտների (ՄՖՀՍ) կամ Հայաստանում կիրառվող ընդհանուր հաշվապահական ստանդարտների համաձայն, որոնք հետևողականորեն կիրառվում և աուդիտի են ենթարկվում Բանկի կողմից ընդունելի անկախ աուդիտորների կողմից, միջազգային մակարդակում ընդունված աուդիտորական սկզբունքներին և ստանդարտներին համապատասխան, և
(ii)ժամանակ առ ժամանակ լրացուցիչ տեղեկատվություն իր կամ Շահագործողի ընդհանուր ֆինանսական վիճակի մասին` համաձայն Բանկի հիմնավոր պահանջի կամ իր կամ Շահագործողի վերաբերյալ նմանատիպ հավաստագրեր՝ Հոդված 6-ում նշված պարտավորությունների և Ծրագրի Համաձայնագրի պահանջների կատարման վերաբերյալ Բանկի հիմնավոր պահանջի դեպքում:
(բ) ապահովի, որպեսզի Շահագործողի հաշվապահական հաշվետվությունները ամբողջովին արտացոլեն Ծրագրի իրականացման հետ կապված ֆինանսական, իրականացման և շահագործման գործընթացները, և
(գ) Բանկին անհապաղ տեղեկացնի
(i) սույն Պայմանագրի կնքման օրվանից հետո Շահագործողի օրենդրական ակտերի կամ բաժնետիրական կառուցվածքի որևէ էական փոփոխության մասին,
(ii) ցանկացած փաստի մասին, որը Վարկառուին կամ Շահագործողին պարտավորեցնում է նախօրոք կատարել որևէ ֆինանսական պարտավորություն կամ պարտավորություն ԵՄ ֆինանսավորման նկատմամբ,
(iii) ցանկացած դեպքի կամ որոշման մասին, որը հանդիսանում է կամ կարող է հանգեցնել Հոդված 4.03Ա(2)-ում նկարագրված դեպքերին,
(iv) Ծրագրի մաս կազմող որևէ ակտիվին վերաբերող արժեթուղթ փոխանցելու որևէ երրորդ կողմին իր կամ Շահագործողի որևէ մտադրության մասին,
(v) Շահագործողի որևէ մտադրության մասին Ծրագրի որևէ էական բաղադրիչի սեփականությունից հրաժարվելու առնչությամբ,
(vi) որևէ փաստի կամ իրադարձության մասին, որը հիմնավոր կերպով կարող է կանխել Վարկառուի որևէ պարտավորության կատարումը ըստ սույն Պայմանագրի,
(vii) Հոդված 10.01-ում թվարկված որևէ դեպքի մասին, որը առաջացել է կամ այդպիսի սպառնալիք կա կամ կանխատեսվում է,
(viii) որևէ փաստի կամ դեպքի մասին, որն ազդում է (ա) Շահագործողի կառավարման մարմինների որևէ անդամի վրա կամ (բ) սանկցիայի ենթարկված անձ հանդիսացող Շահագործողի վերահսկող մարմինների որևէ անդամի վրա,
(ix) որևէ դատական գործընթացի, արբիտրաժային գործընթացի, վարչական գործընթացի կամ հետաքննության վերաբերյալ, որը առկա է կամ դրա սպառնալիքը կա կամ սպասվում է, որոնք կարող են հանգեցնել Էական Անբարենպաստ Փոփոխության, և/կամ
(x) օրենքով թույլատրված դատարանի, ղեկավարության կամ նմանատիպ պետական իշխանության կողմից իրականացված որևէ դատական գործընթաց, արբիտրաժային գործընթաց, վարչական գործընթաց կամ հետաքննություն, որը վերաբերում է վարկին կամ ծրագրին առնչվող արգելված արարքին և ըստ իրեն, ընթացիկ է, սպառնացող կամ առկախված Շահագործողի վերահսկող մարմինների կամ Շահագործողի կառավարման մարմինների անդամների կամ Վարկառուի աշխատակիցների նկատմամբ:
(xi) Վարկառուի կողմից ձեռնարկված միջոցառումներ սույն պայմանագրի Հոդված 6.09-ի համաձայն:
8.03 Հետազննություններ և տեղեկությունների տրամադրում
Վարկառուն պարտավորվում է:
(a) Բանկի կողմից ողջամիտ պահանջի դեպքում, քայլեր ձեռնարկել հետազննելու և/կամ դադարեցնելու որևէ ենթադրյալ կամ կասկածվող գործողություն, որն ունի Հոդված 6.09-ում (Ազնվության հանձնառություններ) նկարագրված բնույթը,
(b) Բանկին տեղեկացնել այն միջոցառումների մասին, որոնք ձեռք են առնվել որևէ կորուստի համար պատասխանատու անձանց գործողությունների արդյունքում պատճառված վնասի հատուցում ստանալու ուղղությամբ, և
(c) օժանդակել ցանկացած հետազննության, որը կարող է իրականացնել Բանկը նման գործողության առնչությամբ:
8.04 Այցելություններ, մատչելիության իրավունք և հետազննություն
(ա) Վարկառուն պետք է և երաշխավորում է, որ Շահագործողը պետք է թույլատրի և ապահովի Բանկի կողմից նշանակված անձանց, ինչպես նաև ԵՄ այլ հաստատությունների կամ մարմինների կողմից նշանակված անձանց, երբ դա պահանջվում է համապատասխան ԵՄ օրենքի, իրավասու ԵՄ հաստատությունների` ներառյալ Եվրոպական համայնքների աուդիտորների դատարանի, Եվրոպական հանձնաժողովի և խարդախության պայքարի դեմ եվրոպական գրասենյակի պարտադիր դրույթներով`
(i) այցելել Ծրագրի մաս կազմող տեղավայրերը, հիմնակայանները և շինարարական հրապարակները և իրականացնել այնպիսի ստուգումներ, որոնք հարկավոր են սույն պայմանգրի և Ծրագրի ֆինանսավորման առնչությամբ,
(ii) զրույցներ ունենալ Վարկառուի և Շահագործողի ներկայացուցիչների հետ և անխոչընդոտ շփվել Ծրագրում ներգրավված կամ դրա հետ առնչություն ունեցող ցանկացած այլ անձանց հետ, և
(iii) Ծրագրի կատարման առնչությամբ ստուգազննել Վարկառուի և Շահագործողի հաշվեմատյաններն ու գրանցամատյանները և ստանալ համապատասխան փաստաթղթերի պատճենները այն դեպքերում, երբ կիրառելի օրենքը դա թույլ է տալիս:
(բ) Վարկառուն դյուրացնում է Բանկի և այլ ԵՄ հաստատությունների կամ մարմինների կողմից արգելված արարքի կասկածելի ճանապարհով ի հայտ գալու հետաքննությունը և պետք է Բանկին տրամադրի ու ապահովի, որ Շահագործողը Բանկին տրամադրի կամ ապահովի, որ Բանկին տրամադրվի սույն Հոդվածում նկարագրված նպատակներից բխող ամբողջ անհրաժեշտ աջակցությունը:
(գ) Վարկառուն ի գիտություն է ընդունում, որ Բանկը կարող է պարտավորված լինել Վարկառուին և Ծրագրին առնչվող տեղեկատվությունը իրենց առաջադրանքներն իրականացնելու նպատակով փոխանցելու ԵՄ ցանկացած իրավասու հաստատությանը` ներառյալ Եվրոպական համայնքների աուդիտորների դատարանին, Եվրոպական հանձնաժողովին և խարդախության պայքարի դեմ եվրոպական գրասենյակին կամ մարմնին` եվրոպական համայնքների օրենքների և ԵՄ օրենքի համապատասխան պարտադիր դրույթների համաձայն:
ՀՈԴՎԱԾ 9
Վճարները և ծախսերը
9.01 Հարկերը, տուրքերը և վճարները
Վարկառուն վճարում է բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և ցանկացած բնույթի այլ պարտադիր վճարները` ներառյալ պետական տուրքը (դրոշմատուրքը) և գրանցման վճարը, որոնք ծագում են սույն Պայմանագրի կամ այլ համապատասխան փաստաթղթի կատարումից կամ իրականացումից` կիրառելի սահմաններում Փոխառության համար որևէ երաշխիքի ստեղծման, կատարելագործման, գրանցման կամ կիրարկման համար:
Վարկառուն վճարում է ամբողջ հիմնական գումարը, տոկոսը, փոխհատուցման գումարը և սույն Պայմանագրի ներքո վճարման ենթակա մյուս գումարները առանց որևէ ազգային կամ տեղական հարկման նվազեցման. եթե Վարկառուն պարտավոր է կատարել նման նվազեցում, ապա Բանկին վճարում է կատարում այնպիսի հաշվարկով, որ նվազեցումից հետո Բանկի կողմից ստացվող մաքուր գումարը համարժեք լինի վճարման ենթակա գումարին:
9.02 Այլ վճարները
Վարկառուն ստանձնում է բոլոր հարկերի և այլ ծախսերի վճարումը` այդ թվում մասնագիտական, բանկային կամ տարադրամի փոխանակման հարկերը, որոնք առաջ են գալիս սույն Պայմանագրի կամ այլ համապատասխան փաստաթղթի պատրաստման, կատարման, իրականացման և ավարտման, սույն Պայմանագրի կամ այլ համապատասխան փաստաթղթի փոփոխման, լրացման կամ դադարեցման, ինչպես նաև Փոխառության համար որևէ երաշխիքի փոփոխման, ստեղծման, կառավարման և իրականացման առնչությամբ:
9.03 Հավելյալ ծախսերը, փոխհատուցումը և հաշվանցումը
(ա) Վարկառուն Բանկին վճարում է ցանկացած գումար կամ ծախս, որոնք առաջացել են կամ Բանկը կրել է որևէ օրենքի կամ կանոնակարգի ներդրման կամ փոփոխության (կամ մեկնաբանման, կիրառման կամ կառավարման), կամ սույն Պայմանագրի ստորագրման օրվանից հետո ուժի մեջ մտած ցանկացած օրենքի կամ կանոնակարգի կատարման հետևանքով, և որոնց համաձայն կամ արդյունքում
(i) Բանկը պարտավոր է կրել հավելյալ ծախսեր ֆինանսավորելու կամ կատարելու սույն Պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները, կամ
(ii) սույն Պայմանագրի ներքո Բանկին վճարվելիք ցանկացած գումար կամ ֆինանսական եկամուտ՝ առաջացած Բանկի կողմից Վարկառուին Վարկի կամ Փոխառության տրամադրումից, նվազեցվում է կամ վերացվում:
(բ) Չսահմանափակելով սույն Պայմանագրի կամ կիրառելի որևէ օրենքի ներքո Բանկի որևէ իրավունք՝ Վարկառուն պարտավոր է հատուցել և Բանկին զերծ պահել որևէ վնասից կամ կորստից, որը հետևանք է Վարկառուի կողմից կատարված որևէ վճարման կամ մասնակի մարման, որոնք տեղի են ունեցել սույն Պայմանագրում հստակորեն սահմանվածից տարբերվող այլ ձևով:
(գ) Բանկը կարող է հաշվանցել սույն Պայմանագրի ներքո Վարկառուի կողմից մարման ենթակա ցանկացած պարտավորություն (Բանկին եկամտի ստացման իրավունքով պատկանող չափով), Բանկի կողմից Վարկառուի առջև ունեցած ցանկացած պարտավորության դիմաց անկախ վճարման վայրից, հաշվապահական մասնաճյուղից կամ որևէ պարտավորության արժույթից: Եթե պարտավորությունները տարբեր արժույթով են, ապա Բանկը կարող է, հաշվանցման նպատակով, պարտավորություններից ցանկացածը փոխարկել շուկայական փոխարժեքով իր սովորական գործելակարգի համաձայն: Եթե պարտավորություններից որևէ մեկը լուծարված կամ հաստատագրված չէ, ապա Բանկը կարող է հաշվանցել այն իր կողմից գնահատված այնպիսի գումարով, որը բարեխիղճ կերպով համապատասխանում է պարտավորության գումարին:
ՀՈԴՎԱԾ 10
Պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպքերը
10.01 Հետվճարման պահանջի իրավունքը
Վարկառուն անմիջապես հետ է վճարում Փոխառությունը ամբողջությամբ կամ մասամբ (Բանկի կողմից պահանջ ներկայացվելու դեպքում)` սույն Պայմանագրի ներքո կուտակված տոկոսների և կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին` համաձայն հետևյալ դրույթների.
10.01Ա Անհապաղ պահանջը
Բանկը կարող է անմիջապես նման պահանջ ներկայացնել`
(ա) եթե Վարկառուն համապատասխան ժամկետում չի վճարում սույն Պայմանագրով վճարման ենթակա գումարը նշված վայրում և նշված արժույթով, եթե միայն
(i) չվճարելու պատճառը պայմանավորված չէ վարչական կամ տեխնիկական սխալով կամ Խաթարման իրավիճակով, և
(ii) վճարումը չի կատարվել նշված վճարման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում,
(բ) եթե Վարկառուի կամ Շահագործողի կողմից կամ անունից Բանկին տրված որևէ տեղեկատվություն կամ փաստաթուղթ, կամ որևէ հայտարարագիր, երաշխիք կամ հաստատում, որը Վարկառուի կողմից կատարվել է կամ կկատարվի է սույն Պայմանագրի ներքո կամ Ծրագրի համաձայնագրում Շահագործողի կողմից` կապված սույն Պայմանագրի կամ Ծրագրի համաձայնագրի իրականացմանը կամ դրա շուրջ բանակցություններին, սխալ է, թերի կամ մոլորեցնող, կամ պարզվում է, որ այդպիսին է՝ որևէ էական առումով,
(գ) եթե Վարկառուի կողմից որևէ այլ փոխառության, կամ Փոխառությանը չառնչվող ցանկացած ֆինանսական գործարքի մասով իր որևէ այլ պարտավորությունը չկատարելու (դեֆոլտի) դեպքում`
(i) Վարկառուից պահանջվում է կամ հնարավոր է պահանջել կամ, պայմանագրային արտոնյալ ժամկետը լրանալուց հետո, կպահանջվի կամ հնարավոր կլինի պահանջել մարման ժամկետից առաջ կանխվճարել, մարել, ավարտել կամ դադարեցնել այդ այլ փոխառությունը կամ պարտավորությունը, կամ
(ii) այդ որևէ այլ փոխառությունից կամ պարտավորությունից բխող ֆինանսական հանձնառությունը չեղյալ է հայտարարվում կամ կասեցվում է,
(դ) եթե Վարկառուն ի վիճակի չէ պատշաճ ժամկետին վճարելու իր պարտքերը կամ ժամանակավորապես կասեցնում է իր պարտքերի վճարումը կամ փոխզիջումային համաձայնության է գալիս կամ փորձում է նման համաձայնության գալ իր վարկատուների հետ,
(ե) եթե գրավատերը կամ դատարանի իրավասության շրջանակներում կամ որևէ այլ իրավասու վարչական պաշտոնյայի կամ անձի կողմից նշանակված ընդունողը, լուծարողը, կառավարիչը կամ վարչական ընդունողը կամ այլ նման պաշտոնյա ստանձնում է Շահագործողի բիզնեսի և ակտիվների մի մասի կամ Ծրագրի մաս կազմող որևէ գույքի տնօրինումը,
(զ) եթե Ծրագրի մաս կազմող որևէ գույքի նկատմամբ իրականացվում կամ կիրառվում է որևէ կալանք, բռնագրավում, արգելանք կամ այլ գործընթաց, և որը չի կատարվել կամ ընդհատվել է 14 (տասնչորս) օրվա ընթացքում,
(է) եթե սույն Պայմանագրի կնքման ամսաթվի դրությամբ Վարկառուի կամ Շահագործողի դրության մեջ տեղի է ունեցել Էական անբարենպաստ փոփոխություն,
(ը) եթե Վարկառուի կամ Շահագործողի համար անօրինական է կամ այդպիսին է դառնում սույն Պայմանագրի կամ Ծրագրի համաձայնագրի ներքո իր պարտավորություններից որևէ մեկի կատարումը, կամ սույն Պայմանագիրը չի գործում համաձայն իր դրույթների, կամ սույն Պայմանագիրը չի գործում համաձայն իր դրույթների համաձայն Վարկառուի կամ Շահագործողի պնդման,
(թ) եթե Վարկառուի կողմից ստանձնված որևէ պարտավորություն, որը նշված է Շրջանակային համաձայնագրում, կապված Բանկի կամ ԵՄ միջոցներից Վարկառուի տարածքում որևէ վարկառուի տրվող փոխառություն հետ, դադարում է իրականացվել,
(ժ) եթե Վարկառուն չի կատարում ՎԶԵԲ Փոխառության փաստաթղթերի կամ ԵՄ Ֆինանսավորման Համաձայնագրի ներքո ստանձնած իր պարտավորություններից որևէ մեկը, կամ
(ի) եթե Վարկառուն չի կատարում իր պարտավորությունները կապված Բանկի կամ ԵՄ կողմից տրվող որևէ այլ փոխառության կամ ֆինանսական գործիքի հետ, կամ որևէ այլ պարտավորություն` կապված Եվրոպական Միության կողմից Վարկառուին տրվող դրամական միջոցների ստացման հետ:
(լ) եթե Շահագործողի լուծարման հետ կապված որևէ կորպորատիվ գործողություն, դատական գործընթաց, ընթացակարգ կամ այլ քայլեր է ձեռնարկվում, ինչպես նաև հրաման կամ որոշում է արձակվում, կամ եթե Շահագործողը քայլեր է ձեռնարկում իր կապիտալի զգալի նվազեցման ուղղությամբ, հայտարարվում է սնանկ, դադարեցնում կամ որոշում է դադարեցնել բիզնեսը ամբողջությամբ կամ մասամբ, կամ
(խ) եթե Ծրագրի Համաձայնագիրը անվավեր է դառնում կամ կողմերից որևէ մեկը հրաժարվում է դրանից:
10.01Բ Փոխհատուցման ծանուցումից հետո պահանջը
Բանկը նաև կարող է նման պահանջ ներկայացնել`
(ա) եթե Վարկառուն կամ Շահագործողը չեն կատարում սույն Պայմանագրով կամ Ծրագրի համաձայնագրով սահմանված ցանկացած պարտավորություն, և որը չի հանդիսանում Հոդված 10.01Ա-ում նշված պարտավորություն, կամ
(բ) եթե Դեկլարատիվ դրույթներում նշված որևէ փաստ էական փոփոխության է ենթարկվում և էականորեն չի վերականգնվում, և եթե տվյալ փոփոխությունը կամ վնաս է պատճառում Բանկի՝ որպես փոխատուից Վարկառուին շահերին, կամ բացասաբար է ներազդում Ծրագրի իրականացման կամ գործողության վրա, կամ ցանկացած այդպիսի պարտավորություն դադարում է վավեր և պարտադիր լինելուց,
եթե միայն չկատարումը կամ չկատարման հանգեցնող հանգամանքը հնարավոր չէ շտկել և չի շտկվում ի բավարարություն Բանկի` վերջինիս կողմից Վարկառուին կամ Շահագործողին ներկայացված ծանուցման մեջ սահմանված ողջամիտ ժամկետում:
10.02 Օրենքով սահմանված այլ իրավունքնրը
Հոդված 10.01-ը չպետք է սահմանափակի Բանկի` Փոխառության համար կանխավճար պահանջելու օրենքով սահմանված ցանկացած այլ իրավունքը:
10.03 Փոխհատուցումը
10.03Ա Հաստատագրված տոկոսադրույքով տրանշներ
Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի առնչությամբ՝ Հոդված 10.01-ի ներքո պահանջի դեպքում, Վարկառուն Բանկին վճարում է պահանջվող գումարը` կանխավճարման ենթակա հիմնական գումարի ցանկացած մասի դիմաց Կանխավճարի փոխհատուցման հետ միասին: Նման Կանխավճարի փոխհատուցման կուտակումն սկսվում է Բանկի պահանջագրում սահմանված վճարման ամսաթվից և հաշվարկվում է այն հիմքով, որ կանխավճարը կատարվում է սահմանված ամսաթվին:
10.03Բ Լողացող տոկոսադրույքով տրանշներ
Լողացող տոկոսադրույքով տրանշի առնչությամբ՝ Հոդված 10.01-ի ներքո պահանջի դեպքում, Վարկառուն Բանկին վճարում է պահանջվող գումարը ընթացիկ արժեքի 0.15%-ին (տասնհինգ բազիսային կետ) համարժեք գումարի հետ միասին, որը տարեկան կտրվածքով հաշվարկվում և կուտակվում է վճարման ենթակա գումարի վրա, որը պետք է նախապես վճարվի նույն կերպ, ինչ այն տոկոսը, որը կհաշվարկվեր և կկուտակվեր, եթե այդ գումարը տրանշի մարման ժամանակացույցին համապատասխան մնար չմարված մինչև Մարման ամսաթիվը:
Արժեքը հաշվարկվում է Վերաբաշխման դրույքաչափին հավասար զեղչված դրույքաչափով, որը կիրառվում է յուրաքանչյուր համապատասխան Վճարման ամսաթվին:
10.03Գ Ընդհանուր դրույթներ
Հոդված 10.03-ի համաձայն, Վարկառուի կողմից վճարման ենթակա գումարները վճարվում են Բանկի պահանջագրում սահմանված կանխավճարի ամսաթվին:
10.04 Իրավունքից հրաժարման բացառումը
Բանկի կողմից իր որևէ իրավունքի կամ պաշտպանության միջոցի իրականացման ձախողումը, հետաձգումը կամ դրանց մասնակի կամ առանձին կատարումը` համաձայն սույն Պայմանագրի չի համարվում նման իրավունքներից կամ պաշտպանության միջոցներից հրաժարում: Սույն Պայմանագրում նախատեսված իրավունքներն ու պաշտպանության միջոցները փոխլրացնող բնույթ են կրում և չեն բացառում որևէ համապատասխան օրենքով նախատեսված այլ իրավունքներն ու պաշտպանության միջոցները:
ՀՈԴՎԱԾ 11
Օրենք և իրավասություն, այլ
11.01 Կարգավորող օրենքը
Սույն Պայմանագիրը և դրանից բխող կամ դրա հետ կապված ոչ պայմանագրային պարտավորությունները կարգավորվում են Անգլիայի և Ուելսի օրենքներով:
11.02 Իրավասությունը
Սույն Պայմանագրի կողմերը սույնով համաձայնում են, որ սույն Պայմանագրին առնչվող բոլոր վեճերը ներկայացվում են Եվրոպական համայնքների Արդարադատության դատարանին (այսուհետ` «Դատարան») և կողմերը սույնով ենթարկվում են Դատարանի իրավասությանը:
Սույն Պայմանագրի կողմերը սույնով հրաժարվում են իրենց ցանկացած անձեռնմխելիությունից, որ կարող են ունենալ, կամ Դատարանի իրավասությունը վիճարկելու իրավունքից: Դատարանի որոշումը` համաձայն սույն Հոդվածի, վերջնական է և կողմերից յուրաքանչյուրի համար պարտադիր` առանց սահմանափակումների ու վերապահումների:
11.03 Գործունեության վայրը
Սույն Պայմանագրի համաձայն գործունեության վայրը լինելու է Բանկի նստավայրը, եթե չկա այլ հստակ գրավոր պայմանավորվածություն Բանկի հետ:
11.04 Վճարման ենթակա գումարների վերաբերյալ տվյալները
Սույն Պայմանագրից բխող ցանկացած իրավական գործողության ժամանակ Բանկի սերտիֆիկատը` կապված սույն Պայմանագրի ներքո Բանկին վճարման ենթակա որևէ գումարի կամ տոկոսի հետ, ակնհայտ սխալի բացակայության դեպքում անմիջապես կփաստի նման տոկոսի կամ գումարի մասին:
11.05 Երրորդ կողմերի իրավունքները
Անձը, որը չի հանդիսանում սույն Պայմանագրի կողմ, չի կարող կատարել դրա պայմանները կամ օգտվել դրանցից` Պայմանագրերի մասին (Երրորդ կողմերի իրավունքները) 1999 թվականի ակտի համաձայն, ինչպես նաև չի պահանջվում որևէ երրորդ կողմի համաձայնությունը սույն Պայմանագում ցանկացած փոփոխություն կատարելու (ներառյալ որևէ պարտավորությունից ազատումը կամ դրա նվազեցումը) կամ այն դադարեցման դեպքերում:
11.06 Ամբողջական համաձայնագիր
Սույն Պայմանագիրը հանդիսանում է Բանկի և Վարկառուի միջև ներքո Վարկի տրամադրման վերաբերյալ ամբողջական համաձայնագիրը և իրենով փոխարինում է նույն հարցի շուրջ ցանկացած այլ, կայացած կամ ենթադրյալ, նախորդ համաձայնություն:
11.07 Անվավերությունը
Եթե որևէ պահի սույն Պայմանագրի որևէ պայման համարվում կամ դառնում է անօրինական, անվավեր կամ որևէ իմաստով անպարտադիր, կամ սույն Պայմանագիրը որևէ իմաստով համարվում կամ դառնում է ուժը կորցրած` համաձայն որևէ իրավական համակարգում գործող օրենքների, այդպիսի անօրինականությունը, անվավերությունը, անպարտադրելիությունը կամ ուժը կորցրած լինելը չեն կարող կասկածի տակ դնել`
(ա) այդ իրավական համակարգում սույն Պայմանագրի որևէ այլ պայմանի օրինականությունը, վավերությունը և պարտադրելիությունը, կամ այդ իրավական համակարգում որևէ այլ իմաստով սույն Պայմանագրի ուժի մեջ լինելը, կամ
(բ) իրավական այլ համակարգերում սույն Պայմանագրի այդ կամ որևէ այլ պայմանի օրինականությունը, վավերությունը և պարտադրելիությունը կամ այդ այլ իրավական համակարգերում գործող օրենքների համաձայն սույն Պայմանագրի ուժի մեջ լինելը:
11.08 Փոփոխություններ
Սույն Պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որը պետք է հաստատգրվի առանձին արձանագրությամբ (Փոփոխությունների արձանագրություն): Այդպիսի արձանագրությունը ուժի մեջ է մտնում Բանկի կողմից՝ ՀՀ Արդարադատության նախարարության անգլերեն լեզվով իրավական կարծիքի ընդունումից հետո, որը վերբերում է Վարկառուի կողմից Փոփոխությունների արձանագրության պատշաճ իրականացմանը և վերջինիս վավերությանը, կիրառելիությանը և պարտադիր բնույթին: Նման իրավական եզրակացությունը պետք է ուղեկցվի բոլոր համապատասխան փաստաթղթերով, որոնք վկայում են Վարկառուի իրավունքի մասին մտնել նման Փոփոխությունների արձանագրության մեջ, ինչպես նաև նման Փոփոխությունների արձանագրության պատշաճ վավերացման ապացույցով՝ համաձայն ՀՀ գործող օրենքների:
Ցանկացած Փոփոխություն արձանագրությունը չպետք է ուժի մեջ է մտնի մինչեւ Բանկը Վարկառուին չուղարկի նամակ, որով հաստատում է վերոնշյալ ապացույցների ընդունումը և տրամադրում է ամսաթիվ, երբ համապատասխան Փոփոխությունների արձանագրությունը ուժի մեջ է մտնում և այդ նամակը պետք է անհերքելի ապացույց հանդիսանա , որ համապատասխան Փոփոխությունների արձանագրությունը ուժի մեջ է մտել:
Կասկածներից զերծ մնալու նպատակով , մինչ նման նամակի հրապարակումը բանկի կողմից, ոչ Վարկառուն և ոչ Բանկը չպետք է որևէ պահանջներ կամ որևէ պատասխանատվություն ունենան միմյանց նկատմամբ համապատասխան Փոփոխությունների արձանագրության ներքո կամ վերաբերյալ:
11.09 Կրկնօրինակները
Սույն պայմանագիրը կարող է կնքվել որևէ թվով կրկնօրինակներով, որոնցից բոլորը միասին վերցրած կազմում են հար և նույն փաստաթուղթը: Յուրաքանչյուր կրկնօրինակը բնօրինակ է, սակայն բոլոր կրկնօրինակները միասին կազմում են հար և նույն փաստաթուղթը:
ՀՈԴՎԱԾ 12
Եզրափակիչ դրույթներ
12.01 Յուրաքանչյուր կողմին ներկայացվող ծանուցումները
Սույն Պայմանագրի ներքո յուրաքանչյուր կողմին հասցեագրված ծանուցումները և այլ հաղորդագրությունները ուղարկվում են ներքոնշյալ հասցեով կամ ֆաքսի համարներով, կամ այլ հասցեով կամ ֆաքսի համարով, որոնց կողմերը նախապես ծանուցել են միմյանց.
Բանկի կողմից |
Ուղղված` Օps B |
Վարկառուի կողմից |
Ուղղված` ՀՀ ֆինանսների նախարարություն |
12.02 Ծանուցման ձևը
Սույն Պայմանագրի համաձայն ցանկացած ծանուցում կամ հաղորդություն պետք է լինի գրավոր:
Ծանուցումները և այլ հաղորդագրությունները, որոնց համար սույն Պայմանագրով սահմանված են ժամկետներ կամ որոնցով սահմանված են հասցեատերերի համար պարտադիր ժամկետներ, կարող են հանձնվել առձեռն, պատվիրված նամակով կամ ֆաքսով: Նման ծանուցումները և հաղորդագրությունները համարվում են ստացված մյուս Կողմի կողմից առաքման օրը առձեռն կամ պատվիրված նամակով հանձնելու դեպքում, կամ փոխանցման ստացականով' ֆաքսի դեպքում:
Այլ ծանուցումները կամ հաղորդագրությունները կարող են ուղարկվել առձեռն, պատվիրված նամակով կամ ֆաքսով կամ, կողմերի միջև կայացած գրավոր համաձայնությամբ, էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կապի այլ միջոցով:
Չխախտելով վերը նշված պարբերությունների համաձայն ֆաքսով ուղարկված որևէ ծանուցման վավերությունը` ֆաքսով ուղարկված ցանկացած ծանուցման պատճենը համապատասխան կողմին ուղարկվում է նաև նամակով` ամենաուշը հաջորդ աշխատանքային օրը:
Վարկառուի կողմից սույն Պայմանագրի ցանկացած դրույթի համաձայն տրված ծանուցումները, Բանկի պահանջի դեպքում, ներկայացվում են Բանկ այն բավարար փաստերի հետ մեկտեղ, որոնցով հավաստվում են Վարկառուի անունից ծանուցումը ստորագրելու լիազորությամբ օժտված անձի կամ անձանց իրավասությունը, ինչպես նաև այդ անձի կամ անձանց ստորագրության վավեր նմուշները:
12.03 Կողմերի փոփոխությունը
Վարկառուն չի կարող սույն Պայմանագրի ներքո իր իրավունքներից կամ պարտավորություններից որևէ մեկը հանձնել կամ փոխանցել առանց Բանկի կողմից նախապես ստացված գրավոր համաձայնության:
Բանկը կարող է սույն Պայմանագրի ներքո իր իրավունքները կամ արտոնությունները կամ դրանց մի մասը հանձնել կամ փոխանցել (պարտքի նկատմամբ իրավունքի փոխանցման ենթամասնակցության կամ որևէ այլ ձևով) իր իրավունքները կամ արտոնությունները կամ դրանց մի մասը:
12.04 Լեզուն
Վարկառուի կողմից Բանկին տրամադրվող, կամ Վակառուի կողմից այլ կազմակերպություններից, այդ թվում, առանց սահմանափակման, Շահագործողից, Բանկին տրամադրելու նպատակով ձեռք բերվող բոլոր փատաթղթերի ու ամբողջ տեղեկատվության լեզուն անգլերենն է:
12.05 Պայմանագիրը գործողության մեջ մտնելը
Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում միմիայն այն բանից հետո, երբ Բանկի կողմից ստացվում է Բանկի համար ընդունելի ձևով և էությամբ սույն Պայմանագրի 1.04 Ա(ա) կետով պահանջվող ապացույցը:
Սույն Պայմանագիրը ուժի մեջ չի մտնում, մինչև Բանկը Վարկառուին չուղարկի վերը նշված պայմանների կատարումը հավաստող նամակ, ինչպես նաև ծանուցում այն ամսաթվի մասին, երբ սույն Պայմանագիրը գործողության մեջ է մտնում (այսուհետ` «Գործողության մեջ մտնելու ամսաթիվ»), և այդ նամակը սպառիչ ապացույց է, որ սույն Պայմանագիրը գործողության մեջ է մտնում:
Կասկածելի դեպքերից խուսափելու համար, մինչև Բանկի կողմից նշված նամակի առաքման պահը ոչ Վարկառուն և ոչ էլ Բանկը չեն կարող որևէ պահանջ ունենալ միմյանց նկատմամբ, կամ որևէ պատասխանատվություն կրել սույն Պայմանագրի ներքո կամ դրա հետ կապված:
12.06 Դեկլարատիվ դրույթներ, առդիրներ և հավելվածներ
Դեկլարատիվ դրույթները և ներքոնշյալ Առդիրները սույն Պայմանագրի բաղկացուցիչ մասն են.
Առդիր Ա |
Տեխնիկական նկարագրությունը և հաշվետվությունը |
Առդիր Բ |
LIBOR-ի սահմանումը |
Առդիր Գ |
Վարկառուի կողմից ներկայացվող ձևաթղթերը |
Առդիր Դ |
Վարկառուի կողմից ներկայացվող հավաստագիրը |
Սույնին կցված է հետևյալ Հավելվածը.
Հավելված I |
Ստորագրող կողմի լիազորությունը |
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ սույն Պայմանագրի կողմերը ապահովել են սույն Պայմանագրի կազմումը չորս բնօրինակով՝ անգլերենով, և համապատասխանաբար ապահովել են, որ [Վարկառուի տվյալները] և [Բանկի տվյալները] իրենց անունից ստորագրեն սույն Պայմանագրի յուրաքանչյուր էջին:
Կատարված է [ենթակա է հաստատման], սույն [ենթակա է հաստատման] 2014
Հայաստանի Հանրապետության |
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ |
Առդիր Ա
Ա.1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նպատակը, տեղադրությունը
Վարկի միջոցները պետք է օգտագործվեն Երևանի ընտրված տարածքների ջրամատակարարման վերականգնման նպատակով: Ներդրումները հիմնված են «Երևան ջուր» ՓԲԸ-ի ներդրումների առաջնահերթության ծրագրի (“PIP”) վրա, որը միտված է ջրային ցանցի վերականգնմանը, ջրամուղ պոմպերի, անհատական միացումների և ջրաչափերի փոխարինմանը (սեփական տներ): Սա հնարավորություն կընձեռի ընկերությանը նվազեցնել տեխնիկական և առևտրային ջրային կորուստները, բարելավել ջրի հասանելիությունը և նվազեցնել էներգիայի ծախսումը: PIP-ը հիմնված է «Երևան ջուր» ՓԲԸ-ի կողմից մշակված երկարաժամկետ ներդրումների ծրագրի վրա:
Նկարագրություն
Ջրաբաշխիչ ցանցի վերականգնում |
Անհատական տների կապի փոխարինում-35.000 |
30 Ջրամուղ պոմպերի փոխարինում |
Օրացույց
Ակնկալվում է աշխատանքները մեկնարկել 2015 թվականի մարտի 1-ին և ավարտել 2018 թվականի մարտի 1-ին:
Ա.2. ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԿԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Տեղեկատվության փոխանցումը. պատասխանատու անձի նշումը
Ներքո տեղեկատվությունը պետք է Բանկին ուղարկվի հետևյալ անձի պատասխանատվությամբ`
Ընկերություն |
«Երևան ջուր» |
Կոնտակտային անձնավորություն |
Գոռ Գրիգորյան |
Պաշտոն |
Գլխավոր տնօրեն |
Գործառույթ / ստորաբաժանում |
|
Հասցե |
ՀՀ, ք. Երևան, 0025, Աբովյան 66ա փողոց, |
Հեռախոս |
34 10 569 394 |
Ֆաքս |
34 77 455 444 |
Էլեկտրոնային փոստ |
Վերոնշյալ կոնտակտային անձնավորություն(ներ)ը պատասխանատու է (են) տվյալ պահին:
Վարկառուն պարտավոր է ԵՆԲ-ին անհապաղ տեղյակ պահել ցանկացած փոփոխության դեպքում:
2. Տեղեկատվություն հատուկ հարցերի վերաբերյալ
Վարկառուն պարտավոր է Բանկին տրամադրել հետևյալ տեղեկատվությունը` ամենաուշը ստորև նշված վերջնաժամկետում:
Փաստաթուղթ / տեղեկատվություն |
Վերջնաժամկետ |
3. Տեղեկատվություն ծրագրի իրականացման վերաբերյալ
Վարկառուն պետք է երաշխավորի, որ Շահագործողը Վարկառուին է տրամադրում և Վարկառուն Բանկին է տրամադրում ծրագրի առաջընթացի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը իրականացման ընթացքում ամենուշը ստորև նշված վերջնաժամկետում:
Փաստաթուղթ / տեղեկատվություն |
Վերջնաժամկետ |
Հաշվետվությունների հաճախականություն |
Ծրագրի առաջընթացի հաշվետվություն |
Մարտ |
Տարեկան կտրվածքով |
4.Տեղեկատվություն աշխատանքների ավարտի և գործարկման առաջին տարվա վերաբերյալ
Վարկառուն պետք է երաշխավորի, որ Շահագործողը Վարկառուին է տրամադրում և Վարկառուն Բանկին է տրամադրում ծրագրի ավարտման և գործարկման սկզբի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը ամենաուշը ստորև նշված վերջնաժամկետում:
Փաստաթուղթ / տեղեկատվություն |
Բանկին ծանուցելու ամսաթիվը |
Ծրագրի ավարտի վերաբերյալ հաշվետվություն, ներառելով` |
30.06.2020 |
5.Ծրագրի կատարման հաշվետվությունից 3 տարի հետո պահանջվող տեղեկատվություն (միայն ԵՄ-ից դուրս)
Վարկառուն պետք է երաշխավորի, որ Շահագործողը Վարկառուին է տրամադրում և Վարկառուն Բանկին է տրամադրում ծրագրի կատարման հաշվետվությունից 3 տարի հետո հետևյալ տեղեկատվությունը ամենաուշը ստորև նշված վերջնաժամկետում:
Փաստաթուղթ / տեղեկատվություն |
Բանկին ծանուցելու ամսաթիվը |
Ծրագրի ավարտի վերաբերյալ հաշվետվություն, ներառելով` |
30.06.2023 |
Հաշվետվությունների լեզուն |
Անգլերեն |
Առդիր Բ
LIBOR-ի սահմանումները
Ա. LIBOR
«LIBOR» նշանակում է (ԱՄՆ դոլարով արտահայտված)
(ա) մեկ ամսից ավելի քիչ համապատասխան ժամանակահատվածի համար՝ մեկ ամիս ժամկետով ---------- տոկոսադրույք,
(բ) մեկ կամ ավելի ամիսների համապատասխան ժամանակահատված, որի համար համապատասխան տոկոսադրույքը (Screen Rate) հասանելի է, կիրառելի Screen Rate համապատասխան ամիսների քանակի ժամկետի համար,
(գ) մեկից ավելի ամիսներ, որոնց համար Screen Rate-ը հասանելի չէ, որը ստացվել է գծային միջարկման արդյունքում` հղում կատարելով երկու Screen Rate-երին, որոնցից մեկը կիրառելի է հաջորդ ավելի կարճ, իսկ մյուսը' հաջորդ ավելի երկար ժամանակահատվածի համար, քան համապատասխան ժամանակահատվածի տևողությունը, (այն ժամանակահատվածը, որի ընթացքում հաշվարկվում է տոկոսադրույքը կամ որից միջարկվել են տոկոսադրույքները՝ «Ներկայացուցչական Ժամանակահատված»):
Վերոնշյալ (բ) և (գ) պարբերությունների նպատակով «հասանելի» նշանակում է այն դրույքաչափերը, որոնք հաշվարկվում են ICE Benchmark Administration Limited հանձնաժողովի կողմից : Screen Rate նշանակում է ԱՄՆ դոլարով արտահայտված ավանդների համար տոկոսադրույք, որը սահմանված է ICE Benchmark Administration Limited հանձնաժողովի կողմից և հրապարակված ֆինանսական լրատվական միջոցների կողմից Լոնդոնի ժամանակով ժ. 11.00-ին կամ Բանկի համար ընդունելի ավելի ուշ ժամի, համապատասխան ժամանակահատվածի առաջին օրվանը նախորդող 2 (երկու) Լոնդոնի աշխատանքային օրվա ընթացքում («Թարմացման ամսաթիվ»):
Բանկի համար ընդունելի որևէ ֆինանսական լրատվական միջոցների կողմից Screen Rate-ը չհրապարակելու դեպքում, Բանկն իր կողմից ընտրված' Լոնդոնի միջբանկային շուկայում գործող չորս հիմնական բանկերի Լոնդոնի գլխամասային գրասենյակներին կարող է խնդրել ներկայացնել իրենց հայտերը (քվոտաները) այն տոկոսադրույքի վերաբերյալ, որով դրանք առաջարկում են ԱՄՆ դոլարով ավանդներ, համեմատելի գումարով, Լոնդոնի ժամանակով ժ. 11.00-ի դրությամբ, Տոկոսադրույքի թարմացման ամսաթվին` Լոնդոնի միջբանկային
շուկայի առաջատար բանկերին Ներկայացուցչական ժամանակահատվածին հավասար ժամկետով: Առնվազն 2 (երկու) հայտի ներկայացման դեպքում, տվյալ դրույքաչափը կհամարվի հայտերի միջին թվաբանականը:
Եթե ներկայացվել են 2-ից (երկուսից) պակաս հայտեր, այդ դեպքում Բանկն իր կողմից ընտրված Նյու Յորք քաղաքի միջբանկային շուկայում գործող չորս հիմնական բանկերի Նյու Յորք քաղաքի գլխամասային գրասենյակներին կարող է խնդրել ներկայացնել իրենց հայտերը (քվոտաները) այն տոկոսադրույքի վերաբերյալ, որով դրանք առաջարկում են ԱՄՆ դոլարով ավանդներ, համեմատելի գումարով, Նյու Յորք քաղաքի ժամանակով ժ. 11.00-ի դրությամբ, Թարմացման ամսաթվից 2 (երկու) Նյու Յորքի աշխատանքային օր անց, եվրոպական շուկայում առաջատար բանկերին Ներկայացուցչական ժամանակահատվածին հավասար ժամկետով : Առնվազն 2 (երկու) հայտի ներկայացման դեպքում, տվյալ դրույքաչափը կհամարվի հայտերի միջին թվաբանականը:
Եթե վերոնշյալ կարգով հաշվարկված դրույքաչափը զրոյից ցածր է, ապա LIBOR-ը կհամարվի զրոյական:
Եթե վերոնշյալ կարգով դրույքաչափը չի հաշվարկվում, ապա LIBOR կհամարվի Բանկի կողմից սահմանված այն դրույքաչափը (արտահայտված որպես տարեկան տոկոսադրույք), որը կհանդիսանա Բանկի՝ համապատասխան տրանշի ֆինանսավորման ամբողջական ծախսը' հիմնվելով Բանկի կողմից այդ պահին ներքին կարգով գեներացված բազային դրույքաչափի կամ Բանկի կողմից այլընտրանքային եղանակով որոշված մեթոդով հաշվարկված դրույքաչափի վրա:
Բ. Ընդհանուր դրույթներ
Նախընթաց սահմանումների իմաստով`
(ա) «Լոնդոնի աշխատանքային օր» նշանակում է այն օրը, երբ բանկերը գործում են և բաց են Լոնդոնում, իսկ «Նյու Յորքի աշխատանքային օր» նշանակում է այն օրը, երբ բանկերը գործում են և բաց են Նյու Յորքում :
(բ) Սույն Առդիրում նշված հաշվարկների արդյունքում ստացված բոլոր տոկոսադրույքներն անհրաժեշտության դեպքում կկլորացվեն մինչև տոկոսադրույքի ամենամոտ մեկ հարյուրհազարականը` տասնորդական նիշերը 0.5-ով կլորացնելով:
(գ) Բանկը Վարկառուին անհապաղ տեղեկացնում է իր կողմից ստացված արժեգների (քվոտաների) մասին:
(դ) Եթե վերը նշված դրույթներից որևէ մեկը դադարի համապատասխանել ICE Benchmark Administration Limited հանձնաժողովի կողմից ընդունված դրույթներին LIBOR-ի առնչությմաբ, Բանկը, այդ մասին ծանուցելով Վարկառուին, կարող է փոփոխություններ կատարել այդ դրույթներում` ապահովելով դրանց համապատասխանությունը նշված դրույթներին:
Առդիր Գ
Վարկառուի կողմից ներկայացվող ձևաթղթերը
Գ.1 Հատկացման առաջարկի/Ընդունման ձևաթղթեր (Հոդվածներ 1.02Բ և 1.02Գ)
Ստացող` Հայաստանի Հանրապետություն
Ուղարկող` Եվրոպական ներդրումային բանկ
Ամսաթիվ`
Նյութ` Հատկացման/Ընդունման առաջարկ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված Երևանի ջրամատակարարման բարելավման ֆինանսական պայմանագրով («Ֆինանսական պայմանագիր»), թվագրված [ենթակա է հաստատման]
FI համարանիշ 82036 Serapis համարանիշ 20120316
________________________________________________________________________________
Հարգելի պարոնայք,
Հղում ենք կատարում Ֆինանսական պայմանագրին: Ֆինանսական պայմանագրում սահմանված տերմինները ունեն նույն նշանակությունը այս նամակում օգտագործվելիս:
Ի պատասխան Բանկի կողմից Հատկացման առաջարկ ներկայացնելու Ձեր խնդրանքի, համաձայն Ֆինանսական պայմանագրի Հոդված 1.02Բ-ի, սույնով առաջարկում ենք Ձեր համար հասանելի դրաձնել հետևյալ տրանշը.
(ա) Հատկացման ենթակա գումարը.
(բ) Սահմանված Հատկացման ամսաթիվը.
(գ) Բազային տոկոսադրույքը.
(դ) Տոկոսի վճարման պարբերականությունը.:
(ե) Վճարման ամսաթվերը.
(զ) Հիմնական գումարի փոխհատուցման պայմանները.
(է) Հիմնական գումարի փոխհատուցման առաջին և վերջին ամսաթվերը.
(ը) Մինչև Մարման ամսաթիվը կիրառման ենթակա Հաստատագրված տոկոսադրույքը կամ սպրեդը:
Տրանշը Ֆինանսական պայմանագրի դրույթների և պայմանների համաձայն հասանելի դարձնելու համար, Բանկը պետք է ստանա Հատկացման ընդունումը Ձեր անունից պատշաճ կերպով ստորագրված սույն Հատկացման առաջարկի օրինակի ձևով, հետևյալ ֆաքսով [__], ոչ ուշ քան Հատկացման ընդունման վերջնաժամկետը [ամսաթիվը], [ժամը] Լյուքսեմբուրգի ժամանակով:
Հատկացման ընդունմանը կից պետք է ներկայացվի (եթե նախկինում չի տրամադրվել).
(i) Բանկի այն հաշվեհամարը (համապատասխան ձևաչափով` տվյալ արժույթով հատկացման դեպքում), որին պետք է կատարվի Տրանշի հատկացումը, և
(ii) Վարկառուի անունից ստորագրելու լիազորությամբ օժտված անձի կամ անձանց իրավասության հաստատումը, ինչպես նաև այդ անձի կամ անձանց ստորագրության նմուշները:
Եթե այն չի ստացվում վերոնշյալ ժամանակին, ապա սույն փաստաթղթում պարունակվող առաջարկը համարվում է մերժված և ինքնաբերաբար կորցնում է ուժը:
Եթե Դուք ընդունում եք Տրանշը, ինչպես նկարագրված է Հատկացման առաջարկում, ապա կիրառվում են Ֆինանսական պայմանագրի բոլոր պայմաններն ու ժամկետները, մասնավորապես, Հոդված 1.04-ի դրույթները:
Հարգանքով`
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿ
Սույնով մենք ընդունում ենք վերաբերյալ Հատկացման առաջարկը`
_________________________________________
Հայաստանի Հանրապետության անունից և կողմից
[անունը]
[պաշտոնը]
Ամսաթիվ
Առդիր Դ
Վարկառուի կողմից ներկայացվող հավաստագրի ձևաթուղթ (Հոդված 1.04Բ)
Ստացող` Եվրոպական ներդրումային բանկ
Ուղարկող` Հայաստանի Հանրապետություն
Ամսաթիվ`
Նյութ` Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված Երևանի ջրամատակարարման բարելավման ֆինանսական պայմանագիր («Ֆինանսական պայմանագիր»), թվագրված [ենթակա է հաստատման]
FI համարանիշ 82036 Serapis համարանիշ 20120316
________________________________________________________________________________
Հարգելի պարոնայք,
Ֆինանսական պայմանագրով սահմանված տերմինները, սույն նամակում գործածվելիս, ունեն նույն նշանակությունը:
Ֆինանսական պայմանագրի Հոդվածի 1.04 իրականացման նպատակով մենք սույնով վստահեցնում ենք Ձեզ հետևյալում`
(ա) Կանխավճարի որևէ դեպք առաջ չի եկել և չի շարունակվում մնալ չշտկված,
(բ) Ծրագրի որևէ ասպեկտում չի կատարվել որևէ էական փոփոխություն, որի վերաբերյալ մենք պարտավորված ենք տեղեկացնել համաձայն Հոդված 8.01-ի՝ բացառությամբ մեր կողմից նախկինում հաղորդված դեպքերի,
(գ) մեր տրամադրության տակ առկա են բավականաչափ միջոցներ' Առդիր Ա.1-ին համապատասխան սահմանված ժամկետներում Ծրագրի պատշաճ իրականացումն ու ավարտն ապահովելու համար,
(դ) որևէ դեպք կամ հանգամանք, որը հանդիսանում է կամ ժամանակի ընթացքում կարող է հանդիսանալ, կամ ծանուցման տրամադրում սույն Ֆինանսական պայմանագրի ներքո, չի հանդիսանում որևէ պարտավորության չկատարման դեպք կամ կանխավճարի դեպք, որը առաջացել է և շարունակվում է մնալ չշտկված կամ մերժված,
(ե) ոչ մի դատավարություն, արբիտրաժային և վարչական վարույթ կամ հետաքննություն առկա չէ կամ, մեր տեղեկություններով, չի սպառնում լինել կամ սկսվել որևէ դատարանում, արբիտրաժային մարմնում կամ գործակալությունում, որը հանգեցրել է, կամ, անբարենպաստ վճռի դեպքում, կարող է հանգեցնել էական անբարենպաստ փոփոխության, և որ մեր նկատմամբ առկա չէ որևէ չբավարարված դատական վճիռ կամ որոշում,
(զ) հավաստիացումները և երաշխիքները, որ Հոդված 6.07-ի ներքո մեր կողմից տրվում և կրկնվում են, բոլոր դեպքերում ճշմարիտ են, և
(է) որևէ Էական անբարենպաստ փոփոխություն չի առաջացել սույն Ֆինանսական պայմանագրի կնքման պահի դրության համեմատությամբ:
Հարգանքով,
Հայաստանի Հանրապետության կողմից և անունից
[անունը]
[պաշտոնը]
Ամսաթիվ