Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
25 դեկտեմբերի 2014 թվականի N 54
20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման կարգին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի N 54 |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման համար կատարվող ֆինանսական ներդրումների տեղաբաշխման՝ ռազմավարական տարբեր չափորոշիչների վրա հիմնված առաջնահերթությունների որոշման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման կարգը (այսուհետ՝ Կարգ) կիրառելի է միայն ճանապարհային ցանցի նախագծային լուծում պահանջող պահպանման (հիմնանորոգման) և զարգացման (վերակառուցման և նոր շինարարության) համար:
3. Կարգի հիմքում ընկած է որոշումների կայացման բազմաչափանիշային վերլուծության (այսուհետ՝ ԲՉՎ) շրջանակի կիրառությունը, որի սկզբունքների հասկացությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 19.06.2014թ. նիստի N26 արձանագրության 19-րդ կետով հավանության արժանացած հայեցակարգի 7-րդ կետով:
II. ԲԱԶՄԱՉԱՓԱՆԻՇԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿ
4. ԲՉՎ շրջանակը բաղկացած է ՝ չափանիշներից, չափանիշների ցուցիչներից, ցուցիչների միավոր սանդղակներից և չափանիշների կշիռներից:
5. ԲՉՎ շրջանակին ներկայացվող պահանջներն են՝
1) Չափանիշները պետք է լինեն՝ հիմնված ճանապարհային ոլորտի քաղաքականության հիմնական նպատակների վրա, միմյանց չկրկնող և կառավարելի սահմաններում գտնվող քանակով.
2) Չափանիշների ցուցիչները ներդրումների հավանական արդյունավետության չափման համար են, պետք է ունենան գնահատման միջակայքեր և դրանց նկարագրման համար անհրաժեշտ տվյալները պետք լինեն մատչելի և հեշտ հավաքագրվող.
3) Ցուցիչների միավոր սանդղակները ծառայում են տարբեր միավորներով չափված չափանիշները միմյանց հետ համեմատելու համար, ընդ որում, որքան մեծ է ցուցչի արժեքը, այնքան բարձր է գնահատման միավորը.
4) Չափանիշների կշիռները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների՝ կառավարման մասով պետական ճանապարհային մարմնի կողմից, արտահայտում են չափանիշների հարաբերական կարևորությունը միմյանց նկատմամբ և դրանց հանրագումարը պետք է լինի 1 ամբողջ:
6. Որպես չափանիշներ սահմանվում են՝ ճանապարհային կապի բարելավումը, տնտեսական արդյունավետությունը և տարածաշրջանների համաչափ զարգացումը:
7. Ճանապարհային կապի բարելավումը
1) վերաբերում է բնակչությանը դեպի հիվանդանոցներ, կրթօջախներ, շուկաներ, աշխատավայրեր, սպասարկման ծառայություններ, մշակութային և այլ հաստատություններ որակյալ ճանապարհային կապով ապահովմանը.
2) բնորոշվում է «Շահառու բնակչության թիվը» ցուցչով՝ հիմք ընդունելով վարչական ռեգիստրի տվյալները.
3) մյուս երկու չափանիշների նկատմամբ ունի 0.3 կշիռ:
8. Տնտեսական արդյունավետությունը
1) բնորոշվում է «Ներքին շահութաբերության նորմա» ցուցչով, որը որոշվում է տնտեսագիտական վերլուծությամբ.
2) մյուս երկու չափանիշների նկատմամբ ունի 0.4 կշիռ:
9. Տարածաշրջանների համաչափ զարգացումը
1) վերաբերում է ճանապարհների վիճակի բարելավման և զարգացման միջոցով մարզերի միջև տնտեսական և սոցիալական զարգացման առկա տարբերությունները մեղմելուն.
2) բնորոշվում է «Մարզում վիճակի «վատ» գնահատական ունեցող ճանապարհների կշիռը մարզի ճանապարհային ցանցում» ցուցիչով, որը որոշվում է ճանապարհների ամենամյա ուսումնասիրությամբ.
3) մյուս երկու չափանիշների նկատմամբ ունի 0.3 կշիռ:
III. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
10. Ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման ընդհանուր ԲՉՎ շրջանակը բերված է ստորև՝
Գնահատվող չափանիշ |
Ցուցիչ |
Միավորների սանդղակ |
Կշիռ |
Ճան. 1(«3» x «4») |
Ճան. 2(«3» x «4») |
Ճան. ո(«3» x «4») |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Ճանապարհային կապի բարելավում |
Շահառու բնակչության թիվը |
0.3 |
||||
>5000 |
3 |
|||||
1000-ից 5000 |
2 |
|||||
< 1000 |
1 |
|||||
Տնտեսական արդյունավետություն |
Ներքին շահութաբերության նորմա (EIRR) |
0.4 |
||||
>12% |
3 |
|||||
10-ից 12% |
2 |
|||||
< 10% |
1 |
|||||
Տարածաշրջանների համաչափ զարգացում |
Մարզում վիճակի «վատ» գնահատական ունեցող ճանապարհների կշիռը մարզի ճանապարհային ցանցում |
0.3 |
||||
>40% |
3 |
|||||
25-ից 40 % |
2 |
|||||
<25% |
1 |
|||||
ԸՆԴՀԱՆՈՒՐ |
1 |
∑ |
∑ |
∑ |
11. Այն մասնավոր դեպքերում, երբ տնտեսական արդյունավետության նկատմամբ առկա է համապատասխանության որևէ կոնկրետ նախապայման, ինչպիսին է օրինակ, արտաքին աղբյուրներից ֆինանսավորման ծրագրերի դեպքում, ապա միայն տվյալ նախապայմանին բավարարող ճանապարհներն են ընդգրկվում ԲՉՎ շրջանակում՝ մյուս չափանիշների նկատմամբ հետագա գնահատման համար և ԲՉՎ շրջանակը կունենա հետևյալ տեսքը՝
Գնահատվող չափանիշ |
Ցուցիչ |
Միավորների սանդղակ |
Կշիռ |
Ճան. 1(«3» x «4») |
Ճան. 2(«3» x «4») |
Ճան. ո(«3» x «4») |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Ճանապարհային կապի բարելավում |
Շահառու բնակչության թիվը |
0.5 |
||||
>5000 |
3 |
|||||
1000-ից 5000 |
2 |
|||||
< 1000 |
1 |
|||||
Տարածաշրջանների համաչափ զարգացում |
Մարզում վիճակի «վատ» գնահատական ունեցող ճանապարհների կշիռը մարզի ճանապարհային ցանցում |
0.5 |
||||
>40% |
3 |
|||||
25-ից 40 % |
2 |
|||||
<25% |
1 |
|||||
ԸՆԴՀԱՆՈՒՐ |
1 |
∑ |
∑ |
∑ |
12. Միջպետական նշանակության ավտոճանապարհների համար ընդունվում է «Ճանապարհային կապի բարելավում» չափանիշի «Շահառու բնակչության թիվը» ցուցչի վերին միջակայքը և միավորների սանդղակի առավելագույն միավորը:
13. Առաջնահերթությունը տրվում է առավել բարձր արդյունարար կշռված միավորներ ստացած ճանապարհներին:
14. Եթե գնահատվող ճանապարհները կամ դրանց մի մասը ստանում են հավասար արդյունարար կշռված միավորներ և դա խոչընդոտում է որոշման կայացմանը, ապա անհրաժեշտ է ավելի մանրամասնել ցուցիչների միջակայքերը և միավորների սանդղակները հետևյալ կերպ՝
1) նեղացնել ցուցիչների միջակայքերը՝ ավելացնելով դրանց թիվը,
2) լրացնել միավորների սանդղակը՝ միջակայքերի թվին համապատասխան թվով միավորներով:
15. Այն ճանապարհներին, որոնց պահպանումը և զարգացումը ուղղված է պետության և հասարակության անվտանգության ապահովմանը, արտակարգ իրավիճակների հաղթահարմանը կամ բխում է պետության գերակա այլ շահերից, առաջնահերթությունը կարող է տրվել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ առանց սույն կարգով դրանց առաջնահերթության գնահատման:
16. ԲՉՎ շրջանակը կարող է վերանայվել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների՝ կառավարման մասով պետական ճանապարհային մարմնի առաջարկությամբ՝ ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N264-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական խորհրդակցական մարմնի՝ ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի հավանությամբ:
![loading...](/static/img/loader.gif)