ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
02 մայիս 2023 թ. |
N 2193-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՇՈՒՇԱՆԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 01-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-000904 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, անհատ ձեռնարկատեր ՇՈՒՇԱՆԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ կողմից 2023 թվականի ապրիլի 20-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Անհատ ձեռնարկատեր ՇՈՒՇԱՆԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ 2018 թվականի փետրվարի 01-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-ԲՕ-000904 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` ք. Երևան,Աջափնյակ, Մարգարյան 6/1 հասցեից տեղափոխել ք. Երևան, Արաբկիր, Օրբելու փողոց 41 հասցե:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 1556-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր ՇՈՒՇԱՆԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |