ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
03 հուլիսի 2023 թ. N 73-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների 3-րդ դասարանի «Շախմատ» առարկայի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 73-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ
«ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ.
«Շախմատ» առարկայի ուսուցման նպատակն է տարրական դպրոցի սովորողների մոտ խթանել որոնողական գործունեությունը` ուղղված փոփոխվող շախմատային իրավիճակներում կողմնորոշվելուն, շախմատային խնդիրների լուծման տարբերակներ գտնելուն, սովորողների բազմատարբերակային, քննադատական և ստեղծագործական մտածողությունը զարգացնելուն:
ԵՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԹԵՄԱՆԵՐ ԵՎ ԴԱՍԱԺԱՄԵՐ
Թեմա 1.1-1.13 | |
Շախմատային վերջնախաղեր | |
Նպատակը | |
1.1․ Ձևավորել մատային դիրքեր ստեղծելու կարողություն։ 1.2․ Ձևավորել թվային գլուխկոտրուկներ կազմելու կարողություն։ 1.3․ Երկքայլանի խնդիրների միջոցով զարգացնել բազմատարբերակային մտածողությունը: 1.7-1.9․ Ձևավորել ալգորիթմ կազմելու հմտություն: 1.5-1.6․ Զարգացնել սովորողների տարածական ընկալումը: 1.4, 1.7-1.13․ Ձևավորել բազմաթիվ տարբերակների վերլուծության կարողություն, խնդրի պահանջի բացահայտում և խնդրի լուծում: 1.3-1.13․ Ուսուցանել բացառման մեթոդը, խնդիրը մասնատելով վերլուծելու մեթոդը: | |
Վերջնարդյունքները | |
1.1․ Ստեղծել մատային դիրքեր` օգտագործելով 3-5 խաղաքարեր: 1.2․Ստեղծել թվային գլուխկոտրուկներ: 1.3․ Վերլուծել խնդիրը և բացառելով սխալ տարբերակները` որոնել ու գտնել ճիշտ պատասխաններ: 1.12․ Առանց խաղաքարերը տեղաշարժելու՝ մտքում փոփոխել տրված դիրքը` մատ անել երկու քայլից: 1.4․ Պլանավորել թագուհու և արքայի համագործակցային քայլերը և ստեղծել մատային դիրք: 1.5-1.6, 1.10,1.13․ Պլանավորել զինվորի և արքայի համագործակցային քայլերը, որոնել և գտնել հաղթանակի և ոչ-ոքիի ուղիները: 1.7-1.9․ Պլանավորել, ցուցադրել և մեկնաբանել թագուհու և արքայի, նավակի և արքայի, երկու փղի և արքայի համագործակցային քայլերը և մատ հայտարարել: | |
Բովանդակությունը | |
1.1․ Մատային դիրքերի ստեղծում 1.2․ Թվային գլուխկոտրուկներ 1.3․ Երկքայլանի մատային խնդիրներ 1.4․ Վերջնախաղ` թագուհին զինվորի դեմ 1.5․ Զինվորային վերջնախաղ` քառակուսու կանոնը 1.6․ Զինվորային վերջնախաղ` սատարման դաշտեր և քայլի հերթի կարևությունը 1.7․ Մատ թագուհիով 1.8․ Մատ նավակով 1.9․ Մատ 2 փղով 1.10․ Զինվորային վերջնախաղ` զինվորային մրցավազք 1.11․ Խուսափում պատից 1.12․ Երկքայլանի մատային գլուխկոտրուկներ 1.13․ Զինվորային վերջնախաղ` կրկնակի սպառնալիք արքայով | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Մատային դիրքերի ստեղծում` համադրելով 3, 4, 5 և ավելի խաղաքարեր: Թվային գլուխկոտրուկների լուծում: Թվային գլուխկոտրուկների ստեղծում: Երկքայլանի խնդիրների լուծում: Երկքայլանի խնդիրների ստեղծում: Թագուհու վերջնախաղերի թեմատիկ խաղ: Թագուհու վերջնախաղերի խնդիրների լուծում: Թեմատիկ խաղ «Թագուհի և արքա արքայի դեմ»: Թեմատիկ խաղ «Նավակ և արքա արքայի դեմ»: Թեմատիկ խաղ «Երկու փիղ և արքա արքայի դեմ»: |
Անհատական և մշակութային արտահայտում Շախմատային «գեղեցիկ» և հետաքրքիր իրավիճակներ ստեղծելու կարողության ձևավորում։ Մոդել և համակարգ Մատային մոդելները հասկանալու և կիրառելու հմտությունների ձևավորում: |
Միջառարկայական կապեր | |
Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։ Մաթեմատիկա - Խաղաքարերի մոտավոր արժեքներով թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողություն: Ձևավորել խնդրի պայմանը և պահանջը բացահայտելու և լուծելու կարողություն: | |
ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ | |
Տ1, Տ3, Տ4, Տ6, Տ7, Տ8, Տ9, Տ11, Տ12, Տ15, Տ16, Տ22, Տ23, Տ25, Տ26, Տ27, Տ28, Տ29, Տ32, Տ35 |
Թեմա 2.1-2.9 | |
Մարտավարություն | |
Նպատակը | |
Զարգացնել սովորողների տարածական ընկալումը: | |
Վերջնարդյունքները | |
Վերլուծել և գնահատել շախմատային դիրքը, որոնել և գտնել այլընտրանքային ուղիներ` կիրառելով մարտավարական հնարքներ: | |
Բովանդակությունը | |
2.1․ Մարտավարական հնարք «Զոհաբերություն» 2.2․ Մարտավարական հնարք «Բաց շախ» 2.3․ Մարտավարական հնարք «Բաց հարձակում» 2.4․ Մարտավարական հնարք «Բաց հարձակման նախապատրաստում» 2.5․ Մարտավարական հնարք «Կրկնակի շախ» 2.6․ Մարտավարական հնարք «Անպաշտպան խաղաքար» 2.7․ Մարտավարական հնարք «Թունավոր զինվոր» 2.8․ Մարտավարական հնարք «Ինքնազոհ նավակ» 2.9․ Մարտավարական հնարք «Ճեղքում» 2.10․ Մարտավարական հնարք «Ջրաղաց» 2.11 Մարտավարական հնարք «Կապ» | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Խնդիրների լուծում մարտավարական հնարքներով: |
Անհատական և մշակութային արտահայտում |
Միջառարկայական կապեր | |
Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։ Նորի ստեղծում: | |
Արվեստ - Նորի ստեղծում: | |
ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ | |
Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35 |
Թեմա 3.1-3.10 | |
Ռազմավարություն | |
Նպատակը | |
Ձևավորել ալգորիթմ կազմելու հմտություններ: | |
Վերջնարդյունքները | |
Գնահատել և վերլուծել դիրքը: | |
Բովանդակությունը | |
3․1․ Սկզբնախաղ. ծուղակներ սկզբնախաղերում 3.2․ Ռազմավարություն. դիրքի գնահատում 3.3․ Նյութական առավելության իրացում 3.4․ Ռազմավարություն. նյութական առավելություն և որակ 3.5․ Ռազմավարություն. գրոհ և պաշտպանություն 3.6․ Ռազմավարություն. մանևրումներ և փոխանակումներ 3.7․ Աշխարհի չեմպիոնների ռազմավարությունը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Ռազմավարական իրավիճակների քննարկում: |
Օրինաչափություններ |
Խաղի մասերի մոդելների կառուցման հմտություններ: | |
Միջառարկայական կապեր | |
Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։ Նորի ստեղծում: | |
ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ | |
Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35 |
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Հանրակրթության մասին ՀՀ օրենքը:
2. Հանրակրթության պետական չափորոշիչ, հաստատված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ։
3. Հանրակրթության պետական կրթակարգ, միջնական կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004:
4. Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքի գնահատման ուսումնասիրություն, պատրաստվել է «Ի-Վի քոնսալթինգ» ՓԲԸ- ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի պատվերով, Երևան, 2016:
5. Թումանյան Հ.Տ., Շախմատ 2, Դասագիրք, Երևան, 2017 թ. :
6. Թումանյան Հ.Տ., Շախմատ 3, Դասագիրք, Երևան, 2015 թ. :
7. Թումանյան Հ.Տ., Շախմատ 4, Դասագիրք, Երևան, 2019 թ. :
8. Միսակյան Ս.Զ., Շախմատ 2-4, Մեթոդական ուղեցույց, Երևան, 2013թ. :
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: