Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
17 մարտի 2016 թվականի N 10
29. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KfW) ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ ԿՆՔՎԱԾ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԾՐԱԳԻՐ II, ՓՈՒԼ-2» 30 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՆԱՄԱԿ-ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2010 թվականի մայիսի 4-ին կնքված «Համայնքային ենթակառուցվածքներ ծրագիր II, Փուլ-2» 30 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի մասհանումների վերջնաժամկետը երկարաձգելու վերաբերյալ» նամակ-փոփոխության նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել «Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2010 թվականի մայիսի 4-ին կնքված «Համայնքային ենթակառուցվածքներ ծրագիր II, Փուլ-2» 30 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի մասհանումների վերջնաժամկետը երկարաձգելու վերաբերյալ» նամակ-փոփոխությունը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ստորագրել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2010 թվականի մայիսի 4-ին կնքված «Համայնքային ենթակառուցվածքներ ծրագիր II, Փուլ-2» 30 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի մասհանումների վերջնաժամկետը երկարաձգելու վերաբերյալ» նամակ-փոփոխությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 23 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի նիստի N 10 |
Հայաստանի Հանրապետության հետ գերմանական ֆինանսական համագործակցություն «Համայնքային ենթակառուցվածքներ ծրագիր II, Փուլ-2րդ»-ի (BMZ-Nօ:2009.66.515) շրջանակներում Մասհանման ժամկետի երկարաձգում մինչև 2017թ. դեկտեմբերի 30-ը:
2010թ. մայիսի 4-ին կնքված 30 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի (վարկային հաշիվ թիվ 24560-02), նշյալ համաձայնագրի Առանձին համաձայնագրի և 2010թ. օգոստոսի 3-ին կնքված մասհանումների ժամկետի` մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգման մասին Նամակի վերաբերյալ
Հարգելի պարոն Խաչատրյան,
Ելնելով վերոգրյալ Վարկային համաձայնագրից և հիմք ընդունելով ծրագրի իրականացման ուշացումները` սույնով մենք հաստատում ենք, որ Վարկային համաձայնագրի 3.2 հոդվածով սահմանված մասհանումների ժամկետը կերկարաձգվի մինչև 2017թ. դեկտեմբերի 30-ը: Մասհանման ժամկետի երկարաձգումը չի անդրադառնա Վարկային համաձայնագրի որևէ այլ դրույթներին:
Մաս Ա: Վարկային համաձայնագրի փոփոխություններ
Վարկային համաձայնագիրը պետք է փոփոխվի հետևյալ կերպ`
Հոդված 3.2-ը` մասհանումների համար վերջնաժամկետը, պետք է փոփոխվի հետևյալ կերպ`
«KfW-ն իրավունք ունի մերժել ցանկացած մասհանման պահանջ 2017թ. դեկտեմբերի 30-ից հետո»:
Մաս Բ: Լրացուցիչ դրույթներ:
1. Սույն նամակը չի փոփոխում կամ ժխտում Վարկային համաձայնագրի որևէ դրույթի , եթե այլ բան հստակ սահմանված չէ սույն նամակով:
2. Վարկային համաձայնագրի Հոդված 10.2-ի (Ծախսեր), Հոդված 13.2-ի (Հասցեներ), Հոդված 14.3-ի (Մասնակի անվավերության բացեր) և Հոդված 14.4 (Գրավոր նմուշ) դրույթները ներառված են սույն նամակում այնքանով, որքանով դրանք ամբողջական սահմանված են սույն նամակում և որքանով Վարկային համաձայնագրի տվյալ դրույթների հղումները սույն նամակի հղումներն են:
3. Սույն նամակը կառավարվում է գերմանական օրենքով:
4. Սույն նամակի հետ կապված բոլոր վեճերը պետք է կարգավորվեն բացառապես և վերջնական մեկ կամ 3 արբիտրներից բաղկացած արբիտրաժային տրիբունալի կողմից` նշանակված և համաձայն Փարիզի Միջազգային առևտրային պալատի հաշտեցման և արբիտրաժի կանոնների: Արբիտրաժային տրիբունալը պետք է գործի այնպես, որպեսզի ապահովի ցանկացած դատավճռի կայացման կիրառելիություն: Արբիտրաժի վայրը պետք է լինի Ֆրանկֆուրտը, իսկ լեզուն` անգլերեն:
Հարգանքով` |
________________ |
պարոն Մարիոն Նիշչ (Բաժնի պետ) |
տիկին Դանիելա Բես (Ծրագրի ղեկավար) |
Համաձայնեցված է: | |
Մարտի ____, Երևան, 2016թ. |
|
___________________ Հայաստանի Հանրապետություն` ի դեմս ֆինաննսերի նախարարության |
|
պարոն Գագիկ Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) |
|
Մարտի ____, Երևան, 2016թ. |
|
_____________________ Հայաստանի Հանրապետություն` ի դեմս ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի |
|
պարոն ___________ (___________) |
|
Մարտի ____, Երևան, 2016թ. |
|
_______________________ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ պարոն __________ (_________) |