ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«07» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023 Թ. |
N 658-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 70-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2004 թվականի մայիսի 24-ի «Հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձանց երդման կարգը հաստատելու մասին» N 70-Ն հրամանում (այսուհետ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի ամբողջ տեքստում «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» բառերով, իսկ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով` համապատասխան հոլովաձևով,
2) Հրամանի 4-րդ կետում՝ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող վարչությունում» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում» բառերով,
3) Հրամանի 8-րդ կետում՝ «կադրերի բաժնի» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժնի» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Գ. Մինասյան |
8/11/2023 |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2023 թվական: