ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 1994 թվականի N 176
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 450 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման և Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի ՆՀ-116 և 1992 թվականի հոկտեմբերի 10-ի ՆՀ-158 հրամանագրերում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» N 450 որոշման 1-ին կետում «միանվագ 100 հազար ռուբլի վճարելու համար» բառերը փոխարինել «օրենքով սահմանված չափերով ապահովագրական գումարներ վճարելու համար» բառերով:
Որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) համապատասխան տեղական բյուջեների միջոցների հաշվին ապահովել (զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքների ու հաշմանդամ դարձած զինծառայողների) ապահովագրական գումարների վճարումը օրենքով սահմանված չափերով, հետագայում նշված գումարները հանրապետական բյուջեից վերականգնելու պայմանով»:
Որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների համար անվճար և արտահերթ հեռախոսների տեղադրումը»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ որոշումներ (ցանկը կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1994 թ. ապրիլի 19-ի N 176 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
1. ՀԿՊ Կենտկոմի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1960 թվականի փետրվարի 23-ի «Միջոցառումներ ՍՍՌՄ զինված ուժերից զորացրված զինծառայողներին աշխատանքի տեղավորելու և նրանց նյութական-կենցաղային դրությունը բարելավելու ուղղությամբ» N 2/70 որոշման 1-ին և 8-րդ կետերը և 10-րդ կետի «գ» ենթակետը,
2. ՀԿՊ Կենտկոմի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1960 թվականի հունիսի 17-ի «ՍՍՌՄ զինված ուժերի նոր զգալի կրճատման կապակցությամբ սովետական բանակի և ռազմածովային նավատորմի զորամասերից, հիմնարկներից ու ձեռնարկություններից ազատվող բանվորների և ծառայողների աշխատանքային տեղավորման և նյութակենցաղային ապահովման մասին» N 28/286 որոշման 1-ին կետը:
3. ՀԿՊ Կենտկոմի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1963 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի ԿՊ Կենտկոմի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1960 թվականի փետրվարի 23-ի N 2/70 որոշման ուժը պահպանելու մասին» N 14/169 որոշումը:
4. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1960 թվականի փետրվարի 23-ի N 2/70 որոշման 3-րդ կետը մասնակիորեն փոփոխելու մասին» N 534 որոշումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» N 450 որոշման 4-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը, 5-րդ և 6-րդ կետերը:
