ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«04» սեպտեմբերի 2024 թ. |
N 4807-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԴՄԻ-000004 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և 5-րդ մասը, «Դեղերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից 2024 թվականի հուլիսի 22-ին ներկայացված թիվ 01/16073-2024 գրությունը և Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2021 թվականի օգոստոսի 27-ին անհատ ձեռնարկատեր ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ տրված դեղերի մեծածախ իրացման թիվ Ա-ԴՄԻ-000004 լիցենզիան:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
04.09.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |