ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» դեկտեմբեր 2024 թ. |
N 365-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ` ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼԻՍ, ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներից ելնելով` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս, այցելությունների սահմանափակման դեպքերը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
23.12.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «23» դեկտեմբեր 2024 թ. N 365-Ն հրամանի |
ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ` ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼԻՍ, ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
1. Սահմանված կարանտին:
2. Պացիենտի մոտ շրջապատի համար վտանգ ներկայացնող օդակաթիլային ճանապարհով կամ անմիջական շփման ձևով փոխանցվող հիվանդությունների առկայություն:
3. Պացիենտի անգիտակից կամ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակ` բժշկի հայեցողությամբ պացիենտի կոնտակտային անձի կամ ընտանիքի չափահաս անդամների այցելությունների հնարավոր թույլտվությամբ:
4. Հիվանդասենյակում պացիենտի ինվազիվ միջամտությունների իրականացում:
5. Պացիենտի ռադիոյոդաթերապևտիկ միջամտության իրականացում:
6. Իմունոսուպրեսիայով կամ իմունային անբավարարությամբ պացիենտի բժշկական օգնության և սպասարկման դեպքում:
7. Չափահաս պացիենտի` այցելուների ընդունելուց հրաժարում:
8. Այցելուների մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ակնհայտ ախտանիշների առկայություն և վարակիչ հիվանդությամբ անձի հետ սերտ շփման առկայություն:
9. Ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող այցելուների այցելությունների դեպքում:
10. «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված դեպքերում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: