ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«15» հունվար 2025 թ. |
N 07-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՄԵՈԲԻԱԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել ամեոբիազի ախտորոշմամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
15.01.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հունվար «15»-ի N 07-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՄԵՈԲԻԱԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
A06.0 |
Սուր ամեոբային դիզենտերիա Սուր ամեոբիազ Աղիքային ամեոբիազ՝ԱՀՃ |
2) |
A06.1 |
Քրոնիկ աղիքային ամեոբիազ |
3) |
A06.2 |
Ամեոբային ոչ դիզենտերիային կոլիտ |
4) |
A06.3 |
Աղիների ամեոբոմա |
5) |
A06.4 |
Լյարդի ամեոբային աբսցես (թարախակույտ) Լյարդային ամեոբիազ |
6) |
A06.9 |
Ամեոբիազ չճշտված |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ |
Երեխաներ |
2) |
Սեռ |
արական, իգական |
3) |
Բարդություններ |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը |
Սուր, ձգձգված, քրոնիկ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /հիվանդանոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/ |
հիվանդանոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության |
6) |
Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/ |
անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը |
Մանկաբույժներ, մանկական վարակաբաններ, ընտանեկան բժիշկներ, վիրաբույժներ |
8) |
Գանգատներ |
ա․ Սուբֆեբրիլ ջերմություն, երբեմն տենդ, բ․ Որովայնացավ, գ․ Սրտխառնոց, դ․ Լուծ՝ ջրային և արյունային, ե․ Նքոցներ (տենեզմներ,) զ․ Քաշի անկում: |
9) |
Անամնեզ |
ա․ Աստիճանական սկիզբ, բ․ Հավանական փոխանցման ուղու բացահայտում՝ սննդային, ջրային, կենցաղ-կոնտակտային։ գ․ Հիվանդության ընթացքը ծանրացնող վիճակներ՝ կորտիկոստերոիդների, աղիների պերիստալտիկան նվազեցնող դեղորայքի կիրառում, դ․ Հիվանդության տևողություն, կղազատման և փսխումների հաճախականություն, հեղուկների ընդունում: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
ա․ Դեհիդրատացիայի աստիճանի գնահատում՝ ըստ համապատասխան սանդղակների, բ․ Ինտոքսիկացիայի գնահատում՝ երեխան տոքսիկ է, թե ոչ գ․ Լուծի տեսակի գնահատում՝ ջրային, բորբոքային՝ արյուն, լորձ պարունակող: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
- |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մանկական վարակաբան |
0․1 |
1 |
2) |
Մանկական վիրաբույժ |
0․1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
հ/հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Նորմա կամ նորմայից քիչ շեղումներ |
2) |
Առկա չէ |
Ց-ռեակտիվ սպիտակուց |
1 |
1 |
Նորմա կամ բարձր ցուցանիշ՝ ցույց է տալիս բորբոքային ակտիվությունը |
3) |
Առկա չէ |
Կրեատինին, գլյուկոզա, էլեկտրոլիտներ |
0․1 |
1 |
Նորմա կամ նորմայից շեղումներ՝ էլեկտրոլիտային շեղումները, երիկամային ֆունկցիան գնահատելու համար |
4) |
Առկա չէ |
Կղանքի ՊՇՌ(Պոզիտրոն շղթայական ռեակցիա) քննություն |
0․1 |
1 |
Մանրեի հայտնաբերում |
5) |
Առկա չէ |
Կղանքի մանրէաբանական քննություն՝ |
0․1 |
1 |
Մանրէի անջատում |
6) |
Առկա չէ |
Կղանքի արագ անտիգենային թեստ E. hystolitica-ի(Ե․ հիստոլիտիկա) վերաբերյալ |
1 |
1 |
Անտիգենի հայտնաբերում |
7) |
Առկա չէ |
Կղանքի քննություն C. difficile-ի(Կլոստրիդիում դիֆիցիլե) վերաբերյալ՝ անտիգենի, տոքսինների հայտնաբերում |
0 |
1 |
Մանրէի անտիգենի և տոքսինների հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
8) |
Առկա չէ |
Որովայնի սոնոգրաֆիա |
0․1 |
1 |
Վիրաբուժական պաթոլոգիայի հաստատում/ժխտում, լյարդի ամեոբիազի հայտնաբերում |
9) |
Առկա չէ |
Կոլոնոսկոպիա |
0 |
1 |
Տարբերակիչ ախտորոշման համար է կիրառվում |
10) |
Առկա չէ |
Որովայնի համակարգչային շերտագրություն |
0 |
1 |
Լյարդի ամեոբիազի, աղիքային ամեոբիազի աղիքային բարդությունների հայտնաբերման համար |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը |
Անվանումը(ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Մետրոնիդազոլ 500մգ |
Մետրոնիդազոլ 500մգ |
դեղահատեր |
3 |
35−50 մգ/կգ/օր (առավելագույնը 500-750մգ /միանվագ ) |
7-10 |
7-10 |
2) |
Մետրոնիդազոլ դեղակախույթ ներքին ընդունման 25մգ/մլ |
Մետրոնիդազոլ դեղակախույթ ներքին ընդունման 25մգ/մլ |
շշիկ |
3 |
35−50 մգ/կգ/օր (առավելագույնը 500-750մգ /միանվագ ) |
7-10 |
7-10 |
3) |
Տինիդազոլ 500 մգ (հասանելի չէ ՀՀ-ում) |
Տինիդազոլ 500 մգ |
դեղահատեր |
1 |
≥3 տ․ 50 մգ/կգ/օր (առավելագույնը՝ 2 գ/օր) |
3-5 |
3-5 |
4) |
Պարոմոմիցին 250մգ (հասանելի չէ ՀՀ-ում) |
Պարոմոմիցին 250մգ |
դեղապատիճ |
3 |
25−35 մգ/կգ/օր |
7 |
7 |
5) |
Դիլոքսանիդ 500մգ (հասանելի չէ ՀՀ-ում) |
Դիլոքսանիդ 500մգ |
դեղահատեր |
3 |
20 մգ/կգ/օր (առավելագույնը 1.5 գ/օր) |
10 |
10 |
6) |
Նատրիումի քլորիդ լուծույթ ներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ , 400մլ, 500մլ ,1000մլ, 2000մլ, 3000մլ |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ , 400մլ, 500մլ ,1000մլ, 2000մլ, 3000մլ |
փաթեթ |
2-3 |
Կախված ֆիզիոլոգիական պահանջից և կորուստներից |
2-3 |
2-3 |
7) |
Գլյուկոզա 5 մգ/մլ; 200 մլ, 250մլ, 400մգ, 500մգ |
Գլյուկոզա 5 մգ/մլ; 200 մլ, 250մլ, 400մգ, 500մգ |
փաթեթ |
2-3 |
Կախված ֆիզիոլոգիական պահանջից և կորուստներից |
2-3 |
2-3 |
8) |
Գլյուկոզա 10 մգ/մլ; 200 մլ, 250մլ, 400մգ, 500մգ |
Գլյուկոզա 10 մգ/մլ; 200 մլ, 250մլ, 400մգ, 500մգ |
փաթեթ |
2-3 |
Գլյուկոզա <2.6մմոլ/լ- բոլյուս 10% գլյուկոզայի լուծույթի՝ 2 մլ/կգ հաշվարկով |
1-2 |
1-2 |
9) |
Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ |
Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ |
փաթեթ |
1-2 |
K+ 2,5-3,0 մլէվ/ լ→ 0,5 մլէվ/կգ K+ <2,5 մլէվ/լ → 0,75 մլէվ/կգ |
2-3 |
2-3 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրահատություն՝ տոքսիկ մեգակոլոնի, ֆուլմինանտ կոլիտի, աղու թափածակման դեպքում |
- |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
11. Սույն հավելվածի Ձև 6-ում ներկայացվում է հիվանդության մասին առավել մանրամասն տեղեկատվությունը։
Ձև 6
1. Պրոտոզոային գաստրոէնտերիտներ.
1) Մակաբույծներից առավել հաճախ լուծ առաջացնում են հետևյալ նախակենդանիները՝ պրոտոզոաները (Entamoeba histolytica, Giardia lamblia, Cryptosporidium parvum, Isospora belli, Cyclospora cayetanensis) և միկրոսպորիդիաները (Encephalitozoon intestinalis և Enterocytozoon bieneusi)։ Balantidium coli-ն (պրոտոզային մակաբույծ) մարդկանց մոտ առաջացնում է արյունային դիարեա։
ա․ Պրոտոզոային մակաբույծները, ինչպես օրինակ՝ Giardia intestinalis, Entamoeba histolytica, Cryptosporidium parvum, գաստրոէնտերիտների առաջացման հազվադեպ պատճառներից են, սակայն առավել հավանական են դառնում, երբ լուծը շարունակվում է >14 օր և եթե երեխան եղել է էնդեմիկ շրջանում։
բ․ Սկիզբը սովորաբար աստիճանական է, իսկ ընթացքը՝ քրոնիկ։
գ․ Կարող են լինել բազմաօրգանային ախտահարումներ և քաշի կորուստ։
2) Հելմինթներից Strongyloides stercoralis-ը և Trichuris trichiura-ն կարող են դիարեա առաջացնել։ Ասկարիդի դիարեա առաջացնելու վերաբերյալ տվյալները սակավաթիվ են, բայց առաջացնում է որովայնացավ։
2. Ամեոբիազ.
Պատճառագիտություն |
ա․ Հարուցիչը՝ Entamoeba histolytica մակաբույծն է։ բ․ dispar, E. moshkovskii, E. hartmanni, E. polecki, E. coli, E. gingivalis, E. bangladeshi- համարվում են կոմենսել։ գ․ Վերջերս E. moshkovskii-ն և նոր հայտնաբերված E. bangladeshi-ն ևս սկսել են համարվել երեխաների մոտ լուծի պատճառ։ |
Համաճարակաբանություն |
ա․ Ամեոբիազը տարածված է ամբողջ աշխարհով մեկ։ բ․ Ամեոբիազը ամբողջ աշխարհում մահվան ելքի հանգեցնող մակաբուծային հիվանդություններից երրորդն է՝ մալարիայից և շիստոսոմիազից հետո։ գ․ Անթրոպոնոզ է։ Մարդիք և պրիմատները միակ հայտնի ռեզերվուարն են։ դ․ Փոխանցվում է ամեոբայի ցիստերով՝ ֆեկալ-օրալ փոխանցման մեխանիզմով։ Փոխանցման ուղիներն են՝ սննդային, ջրային, կենցաղ-կոնտակտային։ ե․ Ստամոքսահյութի ազդեցությանը չենթարկված ցիստերը վերածվում են վեգետատիվ ձևերի՝ տրոֆոզոիտների, որոնք էլ ախտահարում են հաստ աղին։ զ․ Ընթացիկ ձևավորվող ցիստերը ապահովում են վարակի փոխանցումը, առավելապես անախտանիշ ցիստակիրներից։ Վարակված մարդիք արտազատում են ցիստերը ընդմիջումներով և երկարատև՝ երբեմն նույնիսկ տարիներ։ է․ Ցիստերը կայուն են քլորի այն քանակներին, որն օգտագործվում է ջրամատակարարման համակարգում։ Զգայուն են յոդով ախտահանմանը։ ը․ Ամեոբաների վեգետատիվ ձևն անկայուն է արտաքին միջավայրում, հիվանդի կղանքում ոչնչանում է 30 րոպեի ընթացքում։ |
Կլինիկական առանձնահատկություններ |
Տես աղյուսակ (կլինիկական դրսևորումներ) Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև ամիսներ, բայց հիմնականում 2-4 շաբաթ է։ |
Բարդություններ աղիքային ամեոբիազի |
ա․ Հաստ աղու հարաճող ընդգրկումը կարող է առաջացնել՝ տոքսիկ մեգակոլոն, ֆուլմինանտ կոլիտ, հաստ աղու և պերիանալ շրջանի խոցոտում, և հազվադեպ՝ թափածակում աղու։ Կարող են ընդգրկվել հաստ աղու տարբեր հատվածներ և բնորոշվում է բարձր լետալ ելքով։ Ռիսկի գործոններն են այս բարդությունների զարգացման՝ կորտիկոստերոիդային բուժումը ոչ ճիշտ ախտորոշման պատճառով իրականացված, աղիների պերիստալտիկան ընկճող դեղորայքի կիրառումը։ բ․ Վաղ մանկական տարիքում անանցանելիություն, թափածակում, պերիտոնիտ, նեկրոզացնող կոլիտ կարող են զարգանալ շատ արագ։ գ․ Ամեբոմա Գրանուլացիոն հյուսվածքային զանգվածի հատվածային կուտակում է՝ կույր աղում կամ վերել հաստ աղում՝ տեսքով նմանակելով հաստ աղու քաղցկեղին։ Աղիքային ամեոբիազի 0.5-1.5% դեպքերն են բարդանում ամեբոմայով։ Սկզբնական դրսևորումը ցավոտ, շոշափվող որովայնային զանգվածն է։ Միայն 2/3-րդ հիվանդներն են ամեբոմայի ախտորոշման ժամանակ ունենում լուծ։ Ախտորոշումը՝ կոլոնոսկոպիայով և բիոպսիայով։ Հիմնականում պատասխանում է հակապարազիտար բուժմանը՝ չպահանջելով վիրահատական միջամտություն։ դ․ Ամեոբային կոլիտը նաև ասոցացվում է կոգնիտիվ խանգարումների հետ՝ որպես հեռակա հետևանք։ |
Ախտորոշում |
Տես աղյուսակ- ամեոբիազի ախտորոշում |
Բուժում (ընդհանուր դրույթներ) |
ա․ Բուժել բոլոր սիմպտոմատիկ աղիքային և արտաաղիքային դրսևորումներով հիվանդներին նիտրոիմիդազոլով (մետրոնիդազոլ, տինիդազոլ)։ Նիտրոիմիդազոլով բուժմանը պետք է հաջորդի լուսանցքային ձևերի վրա ազդող դեղամիջոցի ընդունումը, քանի որ մակաբույծը նիտրոիմիդազոլ ստացած հիվանդների 40-60% դեպքերում շարունակում է պահպանվել աղիներում։ Մետրոնիդազոլը և պարոմոմիցինը չպետք է տրվեն միաժամանակ, քանի որ փորլուծությունը, որը պարոմոմիցինի հիմնական կողմնակի ազդեցություններից է, կարող է դժվարացնել բուժմանն արձագանքի գնահատումը: բ․ Անախտանիշ հիվանդները վարակված E. histolytica-ով ևս պետք է բուժվեն լուսանցքային ձևերի դեմ ակտիվ դեղորայքով՝ յոդոքուինոլոն (iodoquinol) կամ պարոմոմիցին (paromomycin)։ Մետրոնիդազոլն արդյունավետ չէ ցիստերի դեմ։ գ․ Լյարդի աբսցեսի դրենավորում՝ մետրնիդազոլով բուժմանն ի լրացում, ցուցված է հետևյալ դեպքերում՝ աբսցես, որ չի պատասխանում նիտրոիմիդազոլային բուժմանը 5-7 օրերի ընթացքում մեծ աբսցես (>5 սմ տրամագծով) ձախ բլթի ախտահարում դ․ Տնային կոնտակտները, միասին ճամփորդողները, սեռական զուգընկերները ամեոբիազով հիվանդի ևս պետք է նմուշառվեն՝ դիտարկվելով որպես հավանական անախտանիշ կրողներ E. histolytica-ի։ Տես աղյուսակ ամեոբիազի բուժումը (հակաամեոբային դեղորայք՝ դեղաչափ, տևողություն) |
Մշտադիտարկում |
Ցանկալի է, բայց ոչ պարտադիր, նիտրոիմիդազոլային և լուսանցքային ձևերի վրա ազդող դեղորայքի ընդունումից հետո հաստատել մակաբույծի էռադիկացիան՝ կղանքի անտիգենային թեստով։ |
Կանխարգելում |
ա․ Կանխարգելումը պահանջում է ցիստերի ֆեկալ-օրալ փոխանցման մեխանիզմի շղթայի ընդհատում։ բ․ Համընդհանուր աղիքային նախազգուշական միջոցառումներին պետք է հետևել և լավացումից հետո շարունակել դեռ 48 ժամ մեկուսացած մնալ։ գ․ Ջրային ժամանցային վայրեր հաճախում Լուսանցքային ձևերի վրա ազդող դեղորայքի ընդունման ավարտից և որևէ գանգատ չունենալուց հետո միայն կարող են այցելել լողավազան և այլ ռեկրեացիոն (կանգնած) ջրեր։ |
3. Ամեոբիազի կլինիկական դրսևորումներ.
4. Ամեոբիազի ախտորոշում.
5. Ամեոբիազի բուժում.
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Long S, Prober C., and Fischer M. Principles and Practice of Pediatric Infectious Diseases. 5th edition. Elsevire. 2018. Լոնգ Ս, Պրոբեր Ց․, և Ֆիշեր Մ․ Մանկական վարակիչ հիվանդությունների բուժման սկզբունքներն ու պրակտիկան․ 5-րդ թողարկում․ էլսեվիր 2018
2. Cherry J, Demmler-Harrison GJ, Kaplan SL, Steinbach WJ, Hotez PJ. Textbook of Pediatric Infectious Diseases. 8th edition. Elsevire. 2017 Չերրի Ջ, Դեմմլեր- Հարիսոսն ԳՋ, Կապլան ՍԼ, Ստեինբախ ՎՋ, Հոտեզ ՊՋ, Մանկական վարակիչ հիվանդությունների ձեռնարկ 8-րդ ձեռնարկ․ էլսեվիր 2017
3. American Academy of Pediatrics (AAP): Red Book: 2018-2021 Report of the Committee on Infectious Diseases. (31st edition). Մանկաբուժության Ամերիկյան Ակադեմիա։ Կարմիր գիրք։2018-2021 Ինֆեկցիոն հիվանդությունների կոմիտեի զեկույց( 31-րդ թողարկում)․
4. BMJ best practice. Giardiasis. Dec 2022. Available at: https://bestpractice.bmj.com/topics/en-gb/353 Բրիտանական բժշկություն ամսագիր լավագույն պրակտիկա․ Լյամբլիոզ․ 2022 Դեկտեմբեր․ Հասանելի է ttps://bestpractice.bmj.com/topics/en-gb/353
5. Centers for Disease Control and Prevention. CDC trevale’s health (Yellow Book 2024, internet publication). Chapter 5: Giardiasis. Հիվնադությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն․ Ճանապարհորդների առողջություն(Դեղին գիրք 2024, առցանց հրատարակություն)․ 5-րդ գլուխ։ Լյամբլիոզ․
6. Leder K, Weller P. Giardiasis: Epidemiology, clinical manifestations, and diagnosis. In: Uptodate (Accessed on September 2023). Լեդեր Կ,Վելլեր Պ, Լյամբլիոզ։ Էպիդեմիոլոգիա, Կլինիկական մանիֆեստացիա, և ախտորոշում․ Թարմացված տարբերակ (Գրանցման ամսաթիվ Սեպտեմբեր 2023)․
7. Bartelt L. Giardiasis: Treatment and prevention. In: Uptodate (Accessed on September 2023). Բարտելտ Լ․ Լյամբլիոզ։ Բուժում և կանխարգելում․ Թարմացված տարբերակ (Գրանցման ամսաթիվ Սեպտեմբեր 2023)․
8. Centers for Disease Control and Prevention. Parasites-Cryptosporidium (crypto). Available at: https://www.cdc.gov/parasites/crypto/ (Accessed on August 07, 2023). Հիվնադությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն․ Պարազիտներ- Կրիպտոսպորիդիում․ Հասանելի է https://www.cdc.gov/parasites/crypto/ (Accessed on August 07, 2023).
9. BMJ best practice. Cryptosporidiosis. Jul 2019. Available at: https://bestpractice.bmj.com/topics/en-gb/1149?q=Cryptosporidiosis&c=suggested Բրիտանական բժշկություն ամսագիր լավագույն պրակտիկա․ Կրիպտոսպորիդիոզ․ Հուլիս 2019․ Հասանելի է https://bestpractice.bmj.com/topics/en-gb/1149?q=Cryptosporidiosis&c=suggested
10. Centers for Disease Control and Prevention. CDC trevale’s health (Yellow Book 2024, internet publication). Chapter 5: Cryptosporidiosis. Հիվնադությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն․ Ճանապարհորդների առողջություն․ (Դեզին գիրք 2024,առցանց հրատարակություն)․ 5-րդ գլուխ․ Կրիպտոսպորիդիոզ․
11. Leder K, Weller PF. Intestinal Entamoeba histolytica amebiasis. In: UpToDate. (Accessed on September 2023). Լեդեր Կմ Վոլլոր ՊՖ․ Աղիքային Ամեոբիազ հարուցված Էնտամեոբա հիստոլիտիկայով․ Թարմացումներ (Գրանցման ամսաթիվ Սեպտեմբեր 2023)․
12. BMJ best practice. Amebiasis. Jul 2022. Available at: https://bestpractice.bmj.com/topics/en-gb/553. Բրիտանական բժշկություն ամսագիր լավագույն պրակտիկա․ Ամեոբիազ․ Հուլիս 2022․ Հասանելի է https://bestpractice.bmj.com/topics/en-gb/553.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2025 թվական: