ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1995 թվականի փետրվարի 1-ից:
2. Սահմանել, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 20-րդ կետով նախատեսված արտոնությունը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող համապատասխան ցանկի նկատմամբ:
Մինչև նշված ցանկի հաստատումը շարունակում են գործել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 20-րդ և 21-րդ կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի հ. 134 և 1993 թվականի նոյեմբերի 26-ի հ. 590 որոշումներով սննդամթերքի առանձին տեսակների և դրանց վաճառքի գծով նախկինում սահմանված արտոնությունները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) սույն օրենքի հրապարակման պահից հետո 15-օրյա ժամկետում բոլոր ենթաօրենսդրական ակտերում և նորմատիվ փաստաթղթերում կատարել սույն օրենքի պահանջներից բխող փոփոխությունները.
բ) սույն օրենքի հրապարակման պահից հետո 10-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ցանկը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|