ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 1993 թվականի N 513
քաղ. Երևան
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՏԻՑ (ՀԱՍՈՒՅԹԻՑ) ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 8-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Անհատ ձեռներեցի տարեկան եկամտի (հասույթի) չափը, որը գերազանցելու մասով նա հանդիսանում է ավելացված արժեքի հարկ վճարող, սահմանել հարկի վճարման պահին 75 նվազագույն աշխատավարձի չափով:
2. Սահմանել, որ ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է անհատ ձեռներեցի` սույն որոշման 1-ին կետում նշված եկամտի (հասույթի) չափը գերազանցող գումարին համապատասխանող տարեկան փաստացի զուտ եկամտից:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անհատ ձեռներեցի գործունեության մասին հաշվետվության ներկայացման կարգը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ | Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |