«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
6 ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 1998 թվականի N 228
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 25 ԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 29 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համակարգում կառուցվածքային փոփոխությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն ստեղծելու մասին» N 25 որոշման 6-րդ կետի և 1998 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության ու Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության մասին» N 29 որոշման 3-րդ կետի, մինչև 1998 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նախարարության կանոնադրությունում և կենտրոնական ապարատի կառուցվածքում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 6-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |