Համաձայնեցված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
|
|
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
|
___________ Վ. Գաբրիելյան |
__________________Գ. Խաչատրյան |
19 հունվարի 2011 թ. |
1 փետրվարի 2011 թ. N 7 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30.09.1997թ., ՀՕ-155, այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները դասվում են ծախսերի թվին: Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կառավարման ապարատի աշխատավարձը ներառվում է վարչական ծախսերի մեջ և դրա գծով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն վարչական ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաև համախառն եկամտի բացակայության դեպքում: ՀՀ կառավարության 08.06.1998թ. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածի համաձայն պարգևատրումները ներառվում են աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մեջ:
Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Շահութահարկով հարկման նպատակով կառավարման ապարատի աշխատակիցներին տրվող պարգևատրման գումարները ենթակա են նվազեցման կազմակերպության համախառն եկամտից` անկախ պարգևատրման հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության կողմից համախառն եկամուտ ստանալու հանգամանքից: