«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 oգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 1999 թվականի N 546
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակառուներին կենսաթոշակների վճարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1999 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրել 1800000,0 հազ. դրամ բյուջետային վարկ (օգոստոսին` 1200000,0 հազ. դրամ, սեպտեմբերին` 600000,0 հազ. դրամ)` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 15-ը մարման ժամկետով, 0,001 տոկոս տարեկան տոկոսադրույքով` «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի հետևյալ ծախսային հոդվածների հաշվին`
ա) 01 խմբի 03 ենթախմբի («Արտաքին քաղաքական գործունեություն») «03. ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսեր» հոդվածով նախատեսված ծախսերից` 100000,0 հազ. դրամ.
բ) 04 խմբի 15 ենթախմբի («Գիտություն») «04. Թեմատիկ ֆինանսավորման և դրա հետ կապված այլ ծախսեր» հոդվածով նախատեսված ծախսերից 300000,0 հազ. դրամ.
գ) 06 խմբի 03 ենթախմբի («Պետական նպաստներ բնակչությանը») «01. Ընտանեկան նպաստներ» հոդվածով նախատեսված ծախսերից 700000,0 հազ. դրամ.
դ) 14 խմբի 02 ենթախմբի («Տրանսֆերտային փոխանցումներ պետական բյուջեից տեղական ինքնակառավարման բյուջեներին») «01. Համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաների տրամադրում» հոդվածով նախատեսված ծախսերից` 700000,0 հազ. դրամ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը սույն որոշման 1-ին կետի համաձայն ստացած բյուջետային վարկի վերադարձը պետք է կատարի հետևյալ ժամկետներում մինչև հոկտեմբերի 15-ը` 500000,0 հազ. դրամ, մինչև նոյեմբերի 15-ը` 700000,0 հազ. դրամ և մինչև դեկտեմբերի 15-ը` 600000,0 հազ. դրամ, իսկ ստացված վարկի դիմաց հաշվարկված տոկոսների վճարումը` վարկի վերադարձման գծով վերջին վճարման հետ միաժամանակ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրված բյուջետային վարկի միջոցները` սույն որոշմամբ սահմանված ժամկետներում վերադարձնելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 27-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |