«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2001 թվականի N 341
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
ա) 2001 թվականի ընթացքում ավարտել Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.
գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 3-րդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն մարզի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:
3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման գործընթացի իրականացմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ
Ներածություն
Տնտեսական ճգնաժամով պայմանավորված արտադրության անկումը, մասնաճյուղային կառույցների անկառավարելիությունը, ՀՀ պետական բյուջեի անբավարարությունը, արժեզրկման գործընթացը դարձել են բնակչության կողմից բուժօգնության համար առողջապահական օղակներին դիմելու նվազման հիմնական պատճառ: Համապարփակ խնդիրների լուծմանը փոխարինեց մասնավոր հարցերի իրադրային լուծումների փորձերը, որոնք բերեցին առողջապահության համակարգի կառավարման փլուզմանը: Առողջապահության համակարգը կրկնում է հասարակության մեջ գերակայող միտումները, ներքին օղակները պահանջում են գործունեության ազատականացում` ֆինանսավորման ավելացմամբ, իսկ վերադաս մարմիններն աշխատում են պահպանել նախկին իշխանությունը, առանց ենթակա օղակների համար պատասխանատվություն կրելու:
Հայաստանի Հանրապետության առողջապահության ներկայիս համակարգը ժառանգել է խորհրդային առողջապահության համակարգի դրական և բացասական բնութագրերը: Այդ համակարգը համարվում էր աշխարհում լավագույններից մեկը, իսկ ոլորտում գործում էին բավական հստակ կազմակերպված և արդյունավետ մեխանիզմներ: Պետությունը, իր վրա վերցնելով ամբողջ բնակչության համար գործող բոլոր տեսակի բուժկանխարգելիչ միջոցառումների ֆինանսավորման պարտավորությունները, յուրաքանչյուրի համար ապահովում էր որոշակի սահմանված որակի և ծավալի բուժօգնություն:
Նախկին համակարգում կարևոր չափանիշ էր մահճակալների թիվը, դրանց բաշխումը ըստ բաժանմունքների, պոլիկլինիկաների, սպասարկող անձնակազմի թիվը:
Ներկայումս առողջապահության համակարգը հագեցված է մեծաքանակ և ուռճացված հզորություններով, որոնց բյուջետային ֆինանսավորմամբ պահպանումը դարձել է անարդյունավետ ու անհնար: Արդյունքում դժգոհ են համակարգի հետ առնչվողները: Անհամաչափ և թերի բյուջետային ֆինանսավորումն արդյունավետ կերպով չի օգտագործվում, չի նպաստում բնակչության հիվանդացության մակարդակի իջեցմանը, բուժօգնություն իրականացնողները բավարարված չեն կատարված աշխատանքի դիմաց փոխհատուցմամբ, բնակչության համար բուժօգնությունը տնտեսապես դժվարամատչելի է:
Ստեղծված իրադրությունից դուրս գալու համար մշակվեց առողջապահության համակարգի զարգացման մի նոր հայեցակարգ` հաշվի առնելով հասարակության մեջ և առողջապահության ոլորտում տեղի ունեցող իրական փոփոխությունները: Այդ հայեցակարգի նպատակն է ստեղծել իրավական, տնտեսական և կազմակերպչական մեխանիզմներ` առողջապահության համակարգի բարեփոխումների այս էտապում բնակչությանը ցուցաբերվող կանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական օգնության որոշակի որակի ապահովմանը, առողջապահությանը տրամադրվող միջոցների առավելագույն օգտագործմամբ:
Ելնելով նշված հայեցակարգի դրույթներից` անհրաժեշտ է համակարգի հզորությունների օպտիմալացումը կատարել այն հաշվարկով, որ պետությունը հնարավորություն ունենա իրականացնել հանրապետության քաղաքացիների առողջությունը պահպանելու իր սահմանադրական պարտավորությունները: Առաջին հերթին դա պետք է վերաբերի հիվանդանոցային բժշկական օգնության պահանջարկին համապատասխան հիվանդանոցային հզորությունների` մահճակալների թվի և համապատասխան անձնակազմի թվի կրճատմանը:
Նշված խնդիրները լուծելու նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է պարզել հանրապետության բնակչության պահանջարկը հիվանդանոցային բուժօգնության և ծառայությունների նկատմամբ` ըստ համապատասխան պրոֆիլի (բաժանմունքների) և մարզերի:
Օպտիմալացման գործընթացում պետք է առաջնորդվել հետևյալ միջոցառումների իրականացմամբ`
● առողջապահության համակարգի հաստատությունների գույքագրում,
● բժշկական օգնության և ծառայություններ իրականացնող բուժհիմնարկների չծանրաբեռնված կարողությունների կրճատում,
● բուժհաստատությունների վերակազմակերպում, անհրաժեշտության դեպքում լուծարում,
● տարածքների օպտիմալ օգտագործման նպատակով բուժհաստատությունների շենքային միացում,
● պետական պատվերների մրցութային եղանակով տեղադրում,
● կադրային ներուժի կանոնակարգում և պլանավորում:
Համակարգի օպտիմալացման հիմնական ուղղություններն են`
● առաջնային և երկրորդային բուժօգնության հստակ սահմանազատումը,
● առավելագույն հնարավորությունների ստեղծումը ստացիոնար բուժօգնությունն ամբուլատոր-պոլիկլինիկականով փոխարինելու համար,
● առաջնային օղակի (ընտանեկան բժիշկ, բուժաշխատողների խումբ) համապատասխան կարգավիճակի սահմանումը,
● ստացիոնար ծառայությունների վերակազմավորումը բուժօգնության ինտենսիվության մակարդակին համապատասխան:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականով հաստատված (25.12.2000 թ. N ՆՕ-1814)` ՀՀ մարզերի և Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերի ներկայացման ժամանակացույցը` կից ներկայացվում է Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի նախագիծը:
Ներկա իրավիճակ
Արմավիրի մարզը տեղակայված է Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում, զբաղեցնում է 124.218 հա տարածք` 321 468 բնակչությամբ: Իր մեջ ներառում է նախկին հետևյալ վարչատարածքները`
Արմավիրի տարածաշրջան |
- 122 543 բնակչություն |
ք. Արմավիր |
- 46 924 բնակչություն |
Գյուղական համայնքներ` 38 |
- 75 619 բնակչություն |
Վաղարշապատի տարածաշրջան |
- 165 248 բնակչություն |
ք. Վաղարշապատ |
- 62 779 բնակչություն |
Գյուղական համայնքներ` 43 |
- 102 469 բնակչություն |
Բաղրամյանի տարածաշրջան |
- 21 629 բնակչություն |
Գյուղական համայնքներ` 15 |
|
Մեծամոր քաղաք |
- 12048 բնակչություն |
Այսպիսով Արմավիրի մարզն իր մեջ ներառում է 97 համայնք, որից`
3 քաղաք` Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր,
94 գյուղական համայնք:
ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացումը ժամանակի հրամայական պահանջ է դարձել, քանզի վերջին տարիների ընթացքում առողջապահության համակարգում կուտակվել են ոլորտի զարգացումը կանխորոշող մի շարք լուրջ հիմնախնդիրներ: Պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նպատակաուղղվում են ոչ թե որակյալ բժշկական օգնության ապահովմանը, այլ ամբողջ համակարգի պահպանմանը (չեն բավարարում նորմալ դեղորայքային և տեխնոլոգիական ապահովումը) անձնակազմի աշխատավարձի մակարդակի բարձրացմանը:
Այսօր մարզի առողջապահական համակարգում գործում է 70 առողջապահական ՊՓԲԸ: Ընդհանուր մահճակալային ֆոնդը` 1000, որի միջին ծանրաբեռնվածությունը մոտ 30-40% է:
Ամբուլատոր-պոլիկլինիկական գործառույթներ իրականացնող բուժհաստատությունները հետևյալն են`
● 11 պոլիկլինիկա, որից`
- 5 մեծահասակների,
- 2 մանկական,
- 2 մեծահասակների և 2 մանկական ստոմատոլոգիական,
● 40 գյուղական բժշկական ամբուլատորիա.
● 7 առողջության կենտրոն, որից միայն մեկին է թույլատրված հիվանդանոցային գործունեությունը, իսկ մյուս 6-ը` ցերեկային ստացիոնարներ են:
Մարզում հիվանդանոցային սպասարկումն իրականացնում է`
● 3 հիվանդանոց ՊՓԲԸ
● 1 ծննդատուն ՊՓԲԸ
Մարզում աշխատում է 447 բժիշկ, որից`
● թերապևտ` 95,
● մանկաբույժ` 88,
● նեղ մասնագետ` 261,
● ընտանեկան բժիշկ` 3,
● բուժքույր` 1126,
● այլ աշխատողներ` 615 (ընդամենը` 1927)
Ըստ նախկին վարչատարածքների
Արմավիրի տարածաշրջան` բնակչությունը` 122543,
ք. Արմավիր` 87278,
գյուղական համայնքներ` 38 (բնակչություն` 75619),
ք. Արմավիրում գործում են`
«Արմավիրի հիվանդանոց» ՊՓԲԸ,
«Արմավիրի պոլիկլինիկա» ՊՓԲԸ,
«Արմավիրի մանկական պոլիկլինիկա» ՊՓԲԸ,
«Արմավիրի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՊՓԲԸ,
«Արմավիրի արյան փոխներարկման կայան» ՊՓԲԸ (4200 քմ),
«Արմավիրի շտապ օգնության կայան» ՊՓԲԸ,
«Արմավիրի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ (գտնվում է սեփականաշնորհման գործընթացի մեջ),
«Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ (գտնվում է սեփականաշնորհման գործընթացի մեջ):
Վաղարշապատի տարածաշրջան` բնակչությունը` 165248,
Վաղարշապատ` 62779,
գյուղական համայնքներ` 43 (բնակչություն 102409),
Վաղարշապատի տարածաշրջանում գյուղական բնակչության սպասարկումն իրականացվում է 24 գյուղական բժշկական ամբուլատորիաների միջոցով, որից 13-ը համայնքային ենթակայության տակ են, և որտեղ աշխատում է ընդամենը 201 մարդ, որից`
բժիշկ` 54,
բուժքույր` 109,
այլ աշխատող` 38,
Վաղարշապատ քաղաքում գործում են`
«Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ,
«Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ,
«Վաղարշապատի մանկական պոլիկլինիկա» ՊՓԲԸ,
«Վաղարշապատի ծննդատուն» ՊՓԲԸ,
«Վաղարշապատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՊՓԲԸ,
«Վաղարշապատի մաշկավեներաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ,
«Վաղարշապատի շտապ օգնության կայան» ՊՓԲԸ,
«Վաղարշապատի կանանց կոնսուլտացիա» ՊՓԲԸ,
«Վաղարշապատի ավտոտնտեսություն» ՊՓԲԸ,
«Վաղարշապատի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ (գտնվում է սեփականաշնորհման գործընթացի մեջ),
«Վաղարշապատի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ (գտնվում է սեփականաշնորհման գործընթացի մեջ).
ք. Մեծամոր` բնակչությունը` 12048.
գործում են`
«Մեծամորի պոլիկլինիկա» ՊՓԲԸ,
«Մեծամորի հիվանդանոց» ՊՓԲԸ,
«Մեծամորի շտապ օգնության կայան» ՊՓԲԸ գործում է հիվանդանոցի կազմում:
Աշխատում է 173 բուժաշխատող, որից`
բժիշկ` 43,
բուժքույր` 92,
այլ աշխատող` 81,
Բաղրամյանի տարածաշրջան` բնակչությունը` 21629,
գործում են`
«Բաղրամյանի պոլիկլինիկա, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՊՓԲԸ
Տարածաշրջանում աշխատում է 124 բուժաշխատող, որից`
բժիշկ` 16,
բուժքույր` 60,
այլ աշխատող` 48.
Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն
Մարզի բնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների
Բուժհաստատության |
Հզորություն |
Տարածք |
Բժիշկ |
Բուժքույր |
Այլ աշխատող |
Սպասարկվող |
Արմավիրի պոլիկլինիկա | 500 | 2363 | 40 | 69 | 17 | 75619 |
Արմավիրի մանկական պոլիկլ. | 100 | 500 | 20 | 44 | 7 | 11659 |
Խանջյանի ԳԲԱ | 524 | 1 | 2 | 2 | 5300 | |
Հացիկի ԳԲԱ | 120 | 1 | 8 | 1 | 2474 | |
Արևիկի ԳԲԱ | 100 | 1 | 4 | 2 | 2283 | |
Մայիսյանի ԳԲԱ | 200 | 1 | 5 | 2 | 1936 | |
Նոր Արտագեսի ԳԲԱ | 60 | 1 | 5 | 2 | 1741 | |
Գետաշենի ԳԲԱ | 300 | 2 | 9 | 3 | 6121 | |
Սովետականի ԳԲԱ | 50 | 1 | 6 | 2 | 1863 | |
Բամբակաշատի ԳԲԱ | 380 | 2 | 10 | 3 | 4490 | |
Արգավանդի ԳԲԱ | 410 | 2 | 12 | - | 4520 | |
Ձերժինսկու ԳԲԱ | 400 | 1 | 6 | 7 | 1720 | |
Զարթոնքի ԳԲԱ | - | 2 | 8 | 2 | 4511 | |
Տանձուտի ԳԲԱ | 220 | 2 | 7 | 3 | 1956 | |
Հոկտեմբերի ԳԲԱ | 321 | 3 | 9 | 2 | 5742 | |
Արմավիրի առողջության կենտրոն | 252 | 2 | 25 | 6 | 6246 | |
Մրգաշատի առողջության կենտրոն | 576 | 1 | 12 | 2 | 5638 | |
Մարգարայի առողջության կենտրոն | 220 | 2 | 7 | 4 | 4835 | |
Լենուղու առողջության կենտրոն | 500 | 1 | 7 | 4 | 3336 | |
Նալբանդյանի առողջության կենտրոն | 382 | 3 | 28 | 3 | 10570 | |
Վաղարշապատի պոլիկլինիկա | 35 | 2360 | 40 | 42 | 16 | 102409 |
Վաղարշապատի մանկական պոլիկլինիկա | 160 | 1225 | 26 | 44 | 11 | 10679 |
Գրիբոյեդովի ԳԲԱ | 60 | 2 | 7 | 2 | 2235 | |
Բաղրամյանի ԳԲԱ | 359 | 2 | 4 | 3 | 2739 | |
Աղավնատան ԳԲԱ | 416 | 2 | 10 | 3 | 6457 | |
Հայթախի ԳԲԱ | 225 | 1 | 6 | 2 | 3192 | |
Թաիրովի ԳԲԱ | 46 | 2 | 3 | 2 | 2580 | |
Արաքսի ԳԲԱ | 24 | 1 | 2 | 1 | 1773 | |
Արագած-2 ԳԲԱ | 61.6 | 1 | 1 | 1 | 1000 | |
Զվարթնոցի ԳԲԱ | 96 | 4 | 5 | 2 | 4908 | |
Ապագայի ԳԲԱ | 75 | 2 | 5 | 1 | 2559 | |
Մուսալեռի ԳԲԱ | 120 | 2 | 10 | 3 | 6187 | |
Սամաղարի ԳԲԱ | 104 | 1 | 12 | 2 | 6365 | |
Շահումյանի ԳԲԱ | 70 | 2 | 10 | 3 | 5627 | |
Արագածի ԳԲԱ | 63 | 1 | 6 | 2 | 4549 | |
Արշալույսի ԳԲԱ | 22 | 1 | 5 | 2 | 3999 | |
Նորակերտի ԳԲԱ | 325 | 2 | 5 | 2 | 2886 | |
Ջրառատի ԳԲԱ | 102 | 3 | 6 | 2 | 4447 | |
Խորոնքի ԳԲԱ | 230 | 2 | 8 | 2 | 4384 | |
Առատաշենի ԳԲԱ | 57 | 2 | 9 | 2 | 5072 | |
Ակնալճի ԳԲԱ | 425 | 1 | 3 | 1 | 3003 | |
Ոսկեհատի ԳԲԱ | 51 | 1 | 2 | 1 | 214 | |
Մերձավանի ԳԲԱ | 106.8 | 2 | 6 | 2 | 3950 | |
Զվարթնոցի պոլիկլինիկա | 130 | 7 | 13 | 3 | 9677 | |
Գայի առողջության կենտրոն (ամբուլատոր մաս) | 2300 | 7 | 15 | 10 | 7545 | |
Մեծամորի պոլիկլինիկա | 250 | 1088 | 19 | 32 | 15 | 12048 |
Բաղրամյանի պոլիկլինիկա և «Մոր ու մանկան առողջության կենտրոն» (ամբուլատոր մաս) | պոլ. 2100 հիվ. 4200 |
8 | 26 | 28 | 3551 | |
Երվանդաշատի առողջության կենտրոն (ամբուլատոր մաս) | 396 | 1 | 9 | 17 | 2564 | |
Բաղրամյանի-1 ԳԲԱ | 61.5 | 1 | 3 | 1 | 1397 | |
Լեռնագոգի ԳԲԱ | 100 | 1 | 4 | 3 | 2998 | |
Դալարիկի ԳԲԱ | 300 | 1 | 3 | 3 | 4720 | |
Հուշակերտի ԳԲԱ | 30 | 1 | 4 | 2 | 1934 | |
Քարակերտի ԳԲԱ | 375 | 2 | 11 | 4 | 4465 | |
ընդամենը | 243 | 614 | 255 |
Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն
Բուժհաստատության |
Մահճ. |
Ծանրաբեռնվածություն % |
բժիշկ |
բուժքույր |
այլ աշխատող |
տարածք |
Արմավիրի հիվանդանոց | 300 | 40 | 47 | 155 | 120 | 4432 |
թերապևտիկ | 30 | 31 | ||||
վիրաբուժական | 40 | 42 | ||||
ինֆեկցիոն | 45 | 32 | ||||
մանկաբուժական | 30 | 31 | ||||
սրտաբանական | 30 | 42 | ||||
վնասվածքաբանական | 30 | 50 | ||||
օտոլարինգոլոգիական | 15 | 48 | ||||
վերակենդանացման | 6 | |||||
մանկաբարձական | 50 | 48 | ||||
հղիության ախտաբան. | 15 | - | ||||
գինեկոլոգիական հսկողության | 10 | 50 | ||||
արհեստական ընդհատում | 5 | 48 | ||||
Վաղարշապատի հիվանդանոց | 400 | 36.4 | 52 | 108 | 81 | 18000 |
թերապևտիկ | 60 | 12 | ||||
վիրաբուժական | 60 | 45 | ||||
ինֆեկցիոն | 50 | 40 | ||||
մանկաբուժական | 40 | 25 | ||||
սրտաբանական | 60 | 36 | ||||
վնասվածքաբանական | 40 | 15 | ||||
նյարդաբանական | 50 | 23 | ||||
օտոլարինգոլոգիական | 40 | 30 | ||||
վերակենդանացման | 12 | |||||
Վաղարշապատի ծննդատուն | 150 | 22.5 | 15 | 69 | 46 | 1968 |
1-ին մանկաբարձական | 60 | 33 | ||||
2-րդ մանկաբարձական | 25 | 28 | ||||
գինեկոլոգիական | 50 | - | ||||
պաթոլոգիական. Մեծամորի հիվանդանոց |
20 |
- 30 |
24 |
|
66 |
- |
թերապևտիկ | 30 | 33 | ||||
վիրաբուժական | 25 | 60 | ||||
ինֆեկցիոն | 15 | 40 | ||||
մանկաբուժական | 20 | 20 | ||||
վերակենդանացման | 6 | |||||
մանկաբարձագինեկոլոգիական | 15 | 56 | ||||
գինեկոլոգիական | 10 | 50 | ||||
Երվանդաշատի առողջութ. կենտրոն /անհետաձգելի բուժօգնություն և ծննդօգնություն | 10 | 1/9 | 17 | 250 | ||
Բաղրամյանի առողջութ. կենտրոն ստացիոնար` ընդհանուր պրոֆիլի | 20 | 8/26 | 28 | - | ||
ընդամենը | 1000 | 147 | 427 | 358 |
Մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման անհրաժեշտությունը
Ելնելով ՀՀ Արմավիրի մարզում տեղակայված առողջապահական հիմնարկների ներկա ցանցի ուսումնասիրության արդյունքներից` ակնհայտ է դառնում, որ ներկայումս համակարգում գործող բուժհաստատությունները իրենց թվաքանակով, հզորություններով, կադրային ներուժով գերազանցում են բուժօգնության, այդ թվում` պետության կողմից երաշխավորված ծրագրերով ձևավորված, պահանջարկը: Պետության բյուջեի կողմից հատկացվող ֆինանսական սուղ միջոցները նպատակաուղղվում են ոչ թե որակյալ բժշկական օգնության ապահովմանը, այլ ամբողջ համակարգի ապահովմանը, բժշկական անձնակազմի աշխատավարձի մակարդակի բարձրացմանը:
Հիվանդանոցային համակարգի մահճակալային ֆոնդը կազմում է` 1000, միջին ծանրաբեռնվածությունը` 30-40%: Վերոհիշյալը վկայում է, որ մարզի առողջապահական հաստատությունների ցանցի օպտիմալացումը դարձել է հրամայական պահանջ:
Օպտիմալացման հիմնահարցեր
Օպտիմալացման ժամանակ անհրաժեշտ է հիմք ընդունել հետևյալ ռազմավարական սկզբունքը`
● Առողջության առաջնային պահպանման օղակում մշակել ընտանեկան բժիշկների գրասենյակների կազմավորման մեխանիզմները,
● Առողջության առաջնային պահպանման հիմնարկներում նեղ մասնագետների գործունեության ոլորտը տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոցներ, առաջնային օղակի հետ պահպանել պայմանագրային սկզբունքը:
Ելնելով մարզի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից, ֆինանսական ներդրումների բացակայությունից, որը խոչընդոտում է ընտանեկան բժիշկների գրասենյակների կառուցմանը, վերջիններս կարելի է ծավալել ներկա գործող պոլիկլինիկաների շենքերում: Անցումային շրջանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագիտական ծառայությունը դեռևս պահպանվելու է: Ընթացքում կենսաթոշակառուները և համատեղությամբ աշխատող նեղ մասնագետները ազատվելու են և նոր մասնագետներ չեն ընդունվելու, երիտասարդները հարկ եղած դեպքում, կվերավորակավորվեն:
Ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգ
Արմավիրի տարածաշրջան
Ելնելով նպատակահարմարությունից` Արմավիրի տարածաշրջանում անհրաժեշտ է`
● «Արմավիրի մանկական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն, որի շենքային տարածքը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ, բնակելի շենքի առաջին հարկում, միացնել «Արմավիրի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին:
● Արմավիրի տարածաշրջանում արդեն գործում են մեկ ընտանեկան բժշկի գրասենյակ վերապատրաստված ընտանեկան բժիշկով (Զարթոնք), իսկ երեք համայնքում աշխատանքները շարունակվում են (Արգավանդ, Ջանֆիդա, Գետաշեն):
Արմավիրի տարածաշրջանի ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության բուժհաստատությունները
NN |
Հիմնարկի անվանումը (պոլիկլինիկա ԳԲԱ) |
Ազգաբնակչության թիվը |
Սպասվելիք արդյունքը |
Արմավիրի պոլիկլինիկա | 35266 | 23 ընտ. բժշկի գրասենյակ | |
Արմավիրի մանկական պոլիկլինիկա |
11659 | միավորել մեծահասակների պոլիկլինիկա պոլիկլինիկայի կազմում | |
1. | Արմավիրի ԳԲԱ (Այգեշատ, Հայկավան) | 6156 | 3 ընտ. բժշկի գրասենյակ |
1.1 | Լենուղի, Արաքս | 3336 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
1.2 | Մրգաշատ | 5638 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
2 | Մարգարա, Արազափ | 2535 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
3 | Վարդաշեն | 2300 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
4 | Տանձուտ | 1956 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
5 | Հոկտեմբեր | 5742 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
6 | Ձերժինսկի | 1720 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
7 | Արգավանդ | 2120 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
8 | Փշատավան | 2410 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
9 | Սովետական | 1863 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
10 | Արևիկ | 2620 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
11 | Բամբակաշատ | 3517 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
12 | Մայիսյան | 1936 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
13 | Գետաշեն, Բերքաշատ | 3008 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
14 | Շենավան, Նոր Կեսարիա | 3063 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
15 | Նոր Արտագես, Ջրաշեն | 2714 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
16 | Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ | 4266 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
17 | Նալբանդյան | 4733 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
18 | Ջանֆիդա | 3350 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
19 | Հացիկ | 2474 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
20 | Խանջյան Լուկաշին |
2217 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
21 | Նորավան | 1287 | միացնել տարածաշրջանի մեծահասակների պոլիկլինիկա ՊՓԲԸ |
22 | Նորապատ | 3529 | անջատել «Արմավիրի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ից, ստեղծել 1 ընտ. բժշկի գրասենյակ |
Ընդամենը | 51 ընտ. բժշկի գրասենյակ |
Ներկայումս Արմավիրի տարածաշրջանի ԳԲԱ-ում աշխատում է 32 բժիշկ, 170 բուժքույր, 46 այլ աշխատող: Ընդամենը 248 բուժաշխատող:
Բաղրամյանի տարածաշրջան
NN |
Հիմնարկի անվանումը (պոլիկլինիկա ԳԲԱ) |
Ազգաբնակչության թիվը |
Սպասվելիք արդյունքը |
Բաղրամյանի պոլիկլինիկա մոր և մանկան կենտրոն |
3551 | 1 ընտ. բժշկի գրասենյակ | |
1. | Երվանդաշատ, Բագարան, Կողբավան, Վանանդ | 4257 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
2. | Քարակերտ, Արգինա | 5008 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
3. | Բաղրամյան-1, Շենիկ | 2267 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
4. | Լեռնագոգ | 2998 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
5. | Դալարիկ | 4720 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
6. | Հուշակերտ, Տալվորիկ, Արևադաշտ, Արտամետ | 1934 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
7. | Երվանդաշատի առողջության (ամբուլատոր մաս) | 3551 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
ընդամենը | 10 ընտ. բժշկի գրասենյակ |
Բաղրամյանի տարածաշրջանում ներկայումս աշխատում է` 16 բժիշկ, 60 բուժքույր, 48 այլ աշխատող: Ընդամենը` 124 աշխատող:
Վաղարշապատի տարածաշրջան
NN |
Հիմնարկի անվանումը (պոլիկլինիկա ԳԲԱ) |
Ազգաբնակչության թիվը |
Սպասվելիք արդյունքը |
Վաղարշապատի պոլիկլինիկա | 102409 | 50 ընտանեկան բժշկի գրասենյակ | |
Վաղարշապատի մանկական պոլիկլինիկա | 10679 | միավորել մեծահասակների պոլիկլինիկային | |
1. | Զվարթնոցի պոլիկլինիկա | 9677 | միացնել Վաղարշապատի մեծահասակների պոլիկլինիկային |
2. | Գայ, Ակնաշեն, Հայկաշեն, Մեծամոր | 7652 | 3 ընտ. բժշկի գրասենյակ |
3. | Մուսալեռ, Պտղունք, Արևշատ | 6142 | 3 ընտ. բժշկի գրասենյակ |
4. | Ոսկեհատ | 2649 | 3 ընտ. բժշկի գրասենյակ |
5. | Ջրառատ Ջրառատի թ/ֆ |
5767 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
6. | Գրիբոյեդով | 2300 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
7. | Արաքս | 1744 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
8. | Խորոնք | 2448 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
9. | Արտիմետ | 1900 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
10. | Առատաշեն | 2572 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
11. | Տարոնիկ | 2500 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
12. | Ակնալիճ | 3003 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
13. | Արշալույս | 3999 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
14. | Հայթաղ, Ֆերիկ | 3192 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
15. | Աղավնատուն, Դողս, Ամբերդ, Լեռնամերձ | 6690 | 3 ընտ. բժշկի գրասենյակ |
16. | Շահումյան, Դաշտ Շահումյանի թ/ֆ, Մրգաստան, Այգեշատ | 5725 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
17. | Արագած, Ծաղկալանջ | 4549 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
18. | Սամաղար, Հովտամեջ, Ծիածան, Ծաղկունք | 6145 | 3 ընտ. բժշկի գրասենյակ |
19. | Նորակերտ | 2846 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
20. | Բաղրամյան | 2739 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
21. | Մերձավան, Այգեկ | 3950 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
22. | Ապագա, Լուսագյուղ | 2619 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
23. | Զվարթնոցի | 4908 | միացնել Վաղարշապատի մեծահասակների պոլիկլինիկային |
24. | Թաիրով | 2580 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
25. | Փարաքար | 5127 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
26. | Արագած-2 | 1000 | գերմանացիների կողմից կառուցված ԳԲԱ-ն (փախստականների համար). միացնել Վաղարշապատի մեծահասակների պոլ. |
Մարզի առաջարկությունը`
հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը Արմավիրի մարզի բոլոր ԳԲԱ-ները (բացառության կարգով) հանձնել համայնքներին` մեթոդական հսկողությունը դնել տարածքային պոլիկլինիկաների վրա: Արմավիրի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները`
● Արմավիր քաղաքի մանկական պոլիկլինիկան միացնել մեծահասակների պոլիկլինիկային,
● Վաղարշապատ քաղաքի մանկական պոլիկլինիկան միացնել մեծահասակների պոլիկլինիկային,
● Վաղարշապատի մաշկավեներոլոգիական դիսպանսերը տեղափոխել մեծահասակների պոլիկլինիկա, որպես մաշկավեներոլոգիական կաբինետ,
● Մեծամոր քաղաքի պոլիկլինիկան կաշխատի նախկին կարգավիճակով:
Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն
Օպտիմալացման ծրագիրն իրականացնելու դեպքում նախատեսվում է մարզում ունենալ հետևյալ հիվանդանոցային բուժհաստատությունները`
Բուժհաստատության |
Մահճ. |
Ծանրաբեռնվածություն % |
Առաջարկվող |
Արմավիրի հիվանդանոց | 300 | 40 | 200 |
թերապևտիկ | 60 | 31 | 35 |
վիրաբուժական | 85 | 42 | 50 |
ինֆեկցիոն | 45 | 32 | 45 |
մանկաբուժական | 30 | 31 | 20 |
վերակենդանացման | 6 | - | |
մանկաբարձական | 50 | 48 | 30 |
գինեկոլոգիական հսկողության | 30 | 50 | 20 |
Վաղարշապատի հիվանդանոց | 400 | 36.4 | 230 |
թերապևտիկ | 170 | 12 | 100 |
վիրաբուժական | 140 | 45 | 80 |
ինֆեկցիոն | 50 | 40 | 30 |
մանկաբուժական | 40 | 25 | 20 |
վերակենդանացման Վաղարշապատի ծննդատուն |
12 155 |
22.5 |
12 95 |
1-ին մանկաբարձական | 60 | 33 | 40 |
2-րդ մանկաբարձական | 25 | 28 | 20 |
գինեկոլոգիական | 50 | - | 25 |
պաթոլոգիական | 20 | - | 10 |
Մեծամորի հիվանդանոց | 115 | 22.5 | 90 |
թերապևտիկ | 30 | 33 | 20 |
վիրաբուժական | 25 | 60 | 20 |
ինֆեկցիոն | 15 | 40 | 15 |
մանկաբուժական | 20 | 20 | 10 |
վերակենդանացման | 6 | 6 | |
մանկաբարձագինեկոլոգիական | 25 | 56 | 25 |
Երվանդաշատի առողջության կենտրոն | 10 | 10 | |
Բաղրամյանի առողջության կենտրոն | 20 | 20 | |
Գայի առողջության կենտրոն | - | 20 | |
Ընդամենը | 1000 | 665 |
Արմավիրի մարզի հիվանդանոցային համակարգում մահճակալային ֆոնդը կկազմի 665 մահճակալ:
Այսպիսով, ծրագրի իրականացման արդյունքում մարզում նախատեսվում է ունենալ`
Արմավիր քաղաքում`
ա) մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 200 մահճակալ հզորությամբ (ներկայիս 300-ի փոխարեն), որը իր մեջ կներառի`
● թերապևտիկ, վիրաբուժական, ինֆեկցիոն, մանկաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքները,
● արյան փոխներարկման կայանը (մնալու է առանձին շենքում),
● շտապ օգնության մարզային կայանը,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը.
բ) 2000 թ. դեկտեմբերին Արմավիրի ծննդատունը միավորվել է հիվանդանոցի կազմում.
գ) մանկական պոլիկլինիկան միավորել մեծահասակների պոլիկլինիկային.
դ) հակատուբերկուլյոզային դիսպանսերը տեղափոխել շտապ օգնության կայանի շենք (ենթակայությունը տրվում է պոլիկլինիկային):
Կատարված տեղաշարժերի արդյունքում ազատվում են`
մանկական պոլիկլինիկայի շենքը` 500 քառ. մ
հակատուբերկուլյոզային դիսպանսերի շենքը` 200 քառ. մ
ծննդատան շենքը` 5000 քառ. մ
Վաղարշապատ քաղաքում նախատեսվում է ունենալ`
տեղափոխելով շտապ օգնության ծառայությունը հիվանդանոցի հիմնական շենք`
ա) մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 230 մահճակալ հզորությամբ (ներկայիս 400 փոխարեն), որն իր մեջ կներառի`
● թերապևտիկ, վիրաբուժական, ինֆեկցիոն, մանկաբուժական բաժանմունքները,
● շտապ օգնության ծառայությունը,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,
● արյան փոխներարկման կետը.
բ) ծննդատուն` 95 մահճակալ հզորությամբ (ներկայիս 155 փոխարեն),
գ) մանկական պոլիկլինիկան միավորել մեծահասակների պոլիկլինիկային,
դ) մաշկավեներաբանական դիսպանսերը տեղափոխել մեծահասակների պոլիկլինիկա` կաբինետի կարգավիճակով,
ե) հակատուբերկուլյոզային դիսպանսերը ներկայիս մեծահասակների պոլիկլինիկայից տեղափոխել ազատված շտապ օգնության ծառայության շենք:
Արդյունքում կազատվեն`
մանկական պոլիկլինիկայի շենքը` 1125 քառ. մ
մաշկավեներաբանական դիսպանսերի շենքը` 420 քառ. մ
Բաղրամյանի տարածաշրջանում նախատեսվում է ունենալ`
● Բաղրամյանի պոլիկլինիկա, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն` 20 մահճակալ հիվանդանոցով,
● Երվանդաշատի առողջության կենտրոն` 10 մահճակալ հզորությամբ (անհետաձգելի բուժօգնություն):
Մեծամոր քաղաքում նախատեսվում է ունենալ`
ա) մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 90 մահճակալ հզորությամբ (ներկայիս 115 փոխարեն), որն իր մեջ կներառի
● թերապևտիկ, վիրաբուժական, ինֆեկցիոն, մանկաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքները,
● շտապ օգնության ծառայությունը,
բ) մեծահասակների և մանկական պոլիկլինիկա:
Առաջարկվում է Մեծամոր քաղաքի ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայությունները հանձնել ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայությանը:
Ծրագրի իրականացման արդյունքում Արմավիրի մարզում կազատվեն հետևյալ շենքերը
ա) Արմավիրի մանկական պոլիկլինիկայի շենքը` 500 քառ. մ
բ) Արմավիրի հակատուբերկուլյոզային դիսպանսերի շենքը` 200 քառ. մ
գ) Արմավիրի ծննդատան շենքը` 5000 քառ. մ
դ) Վաղարշապատի մանկական պոլիկլինիկայի շենքը` 1125 քառ. մ
ե) Վաղարշապատի մաշկավեներաբանական դիսպանսերի շենքը` 420 քառ. մ
Ընդհանուր առմամբ կազատվի 7245 քմ տարածք: