«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2001 թվականի N 572
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարներ ստացողների ճշգրտված ցուցակներին և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 06 խմբի 05 ենթախմբի «1. Վետերանների պատվովճարներ» ծրագրով նախատեսված տարեկան հատկացումների գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ծախսեր» հոդվածը) պակասեցնել 100000,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված հատկացումների գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածը):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում (06-05 և 14-06 աղյուսակներ) կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ (06-05 ԵՎ 14-06 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազար դրամ)
Խումբը |
Ենթախումբը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ընդամենը |
այդ թվում` | ||
2-րդ |
3-րդ |
4-րդ | ||||
06 | 05 | 1. Վետերանների պատվովճարներ | -100000.0 | -40000.0 | -30000.0 | -30000.0 |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ | -100000.0 | -40000.0 | -30000.0 | -30000.0 | ||
այդ թվում` | ||||||
- ընթացիկ ծախսեր | -100000.0 | -40000.0 | -30000.0 | -30000.0 | ||
14 | 06 | 11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 100000.0 | 40000.0 | 30000.0 | 30000.0 |
ՀՀ կառավարություն | 100000.0 | 40000.0 | 30000.0 | 30000.0 | ||
այդ թվում` | ||||||
- Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | 100000.0 | 40000.0 | 30000.0 | 30000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |