Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2002 թվականի N 1938-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «1997 թվականի հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 1105-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա) 2-րդ կետի «ա» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջին փուլով աջակցություն ստանալու իրավունքը տրվում է երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների բնակիչներին՝ շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու կամ անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար».
բ) 2-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«երկրաշարժի հետևանքով բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող, վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչների համար՝ վերականգնման աշխատանքների նախահաշվի հիման վրա, աջակցության տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակելի տան ձևավորված շուկայական միջինացված արժեքի մինչև 50 տոկոսը, բայց 2,5 մլն դրամից ոչ ավելի».
գ) 2-րդ կետի «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ընդ որում վճարումները կատարվում են՝
շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն.
անհատական բնակարանային շինարարության և վերականգնման աշխատանքների իրականացման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշմամբ հաստատված կարգի համաձայն (առանց վարկային մեխանիզմների կիրառման)»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. դեկտեմբերի 14 Երևան
Ա. Մարգարյան