«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2002 թվականի N 2015-Ն
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՏԻԳՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կենտրոնական դիսպետչերական» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել «Տիգրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրված գույքը և որպես պետական սեփականություն հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը՝ գույքի հաշվեկշռային արժեքի և դրա նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնելով «Կենտրոնական դիսպետչերական» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին «Կենտրոնական դիսպետչերական» պետական փակ բաժնետիրական ընկերության «Տիգրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրված գույքն օտարել որպես ամբողջական մեկ միավոր՝ դասական աճուրդով։
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) երկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի (72612,0 հազ. դրամ) 25 տոկոսի չափով՝ 18153,0 հազ. դրամ.
գ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր։
4. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից բացված (պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր) հաշվին։
5. Գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը։
6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 5 Երևան |
|