«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2004 թվականի N 255-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1154-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ջրամբարների օգտագործման օրինակելի կանոնները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) սույն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ջրամբարների օգտագործման օրինակելի կանոններին համապատասխան` իրենց կառավարման համակարգում գտնվող յուրաքանչյուր ջրամբարի համար մշակել և հաստատել ջրամբարի օգտագործման կանոններ.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ջրամբարների օգտագործման օրինակելի կանոնների պահանջներին համապատասխան իրականացնել ջրամբարների օգտագործման նկատմամբ հսկողությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ջրամբարների օգտագործման օրինակելի կանոնների (այսուհետ` կանոններ) պահանջների կատարումը պարտադիր է մինչև 10 մլն խոր. մետր տարողությամբ` ոռոգման նպատակով օգտագործվող ջրամբարները նախագծող, կառուցող և շահագործող բոլոր սուբյեկտների համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական ձևից և պատկանելությունից:
1.2. Կանոնները հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փոքր ջրամբարների շահագործման անհատական կանոնների կազմման համար և տարածվում են առանձին ջրամբարների թե' մշտական և թե' ժամանակավոր շահագործման ժամանակաշրջանների վրա: Ժամանակավոր շահագործման ժամանակաշրջանը ներառում է կառուցվածքների (թողարկվող համալիր) շահագործումը շինարարության և, որպես կանոն, գլխավոր կապալառուի կողմից նախագծի հեղինակային հսկողությամբ իրականացվող ջրամբարում ջրի առաջին լցման (կուտակման) ժամանակահատվածը:
Ջրամբարի մշտական շահագործման սկիզբը համարվում է ջրամբարը (համալիր կազմի մեջ մտնող կառուցվածքները) մշտական շահագործման ընդունելու պետական ակտի հաստատման ժամկետը, որով և սահմանվում է ջրամբարում ջրի առաջին լցման (կուտակման) գործընթացի ավարտը և բնականոն աշխատանքային ռեժիմով թողարկման սկիզբը:
Սույն կանոններում դիտարկված չեն ապրանքային ձկնաբուծության օգտագործմամբ մելիորատիվ լճակների և սեզոնային կարգավորման փոքր ջրամբարների շահագործման խնդիրները:
Յուրաքանչյուր կոնկրետ անվանական ջրամբարի շահագործման կանոնները հանդիսանում են այն հիմնական փաստաթուղթը, որի հիման վրա պետք է վարվի նրա ջրային և բնական այլ ռեսուրսների օգտագործումը` բնապահպանական պահանջների ապահովմամբ:
1.3. Ոռոգման նպատակով ջրամբարի շահագործման անձնակազմի առանձնահատկություններն ու բնույթը որոշվում են` ելնելով նրա չափերից և ծավալից (տարողությունից), համալիրի մեջ մտնող կառուցվածքների կազմից, գետային հոսքի կանոնավորման պայմաններից և խնդիրներից, ջրամբարի թասի ու ափերի ճարտարաերկրաբանական և մորֆոմետրիկ պայմաններից:
Կախված ջրի հայելու մակերեսի և ծավալի մեծությունից` ջրամբարները դասակարգվում են հետևյալ խմբերի`
Աղյուսակ
Անվանումը |
Լրիվ ծավալը (մլն խոր. մ) |
Ջրի հայելու մակերեսը (քառ. կմ) |
Լճակներ |
< 1 |
< 1 |
Ջրամբարներ (փոքր) |
1 - 10 |
1 - 2 |
1.4. Մինչև 10 մլն խոր. մետր ծավալ ունեցող գործող ջրամբարների համար, որոնք չունեն շահագործման կանոններ, դրանք մշակվում և կազմվում են համապատասխան նախագծային ինստիտուտի կողմից, որը ժամանակին նախագծել է այդ ջրամբարը, կամ` ջրամբարների նախագծման իրավունք ունեցող նախագծային ինստիտուտի կողմից: Գործող փոքր ջրամբարների համար շահագործման կանոնները կազմվում են սույն կանոնների հիման վրա, ջրամբարը շահագործող մարմնի միջոցների հաշվին, սեփական ուժերով` համապատասխան որակավորում ունեցող մասնագետների միջոցով, կամ դրանք պատվիրվում են համապատասխան կատարողի: Նախագծվող ջրամբարների շահագործման կանոնները մշակվում են ջրամբարի նախագծի կազմում (բանվորական նախագծերում) մինչև ջրամբարի մշտական շահագործման հանձնումը` նախագծման համար հատկացվող միջոցների հաշվին:
Ջրամբարների շահագործման կանոնները կազմողը (մշակողը) դրանք համաձայնեցնում է ջրային ռեսուրսների կառավարման ու պահպանության և ջրային համակարգերի կառավարման մարմինների հետ:
Յուրաքանչյուր (անվանական) ջրամբարի շահագործման կանոնների մշակման, ընդունման և կիրառման կանոնները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 11-ի N 9 որոշմամբ հաստատված` տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման և կիրառման կարգին:
1.5. Ջրամբարի համալիր կազմում ընդգրկված կառուցվածքների աշխատանքի ընթացքում հայտնաբերված թերությունների վերաբերյալ տեղեկությունների մասին շահագործման անձնակազմը պարտավոր է իրազեկել նախագիծը կազմած նախագծային ինստիտուտին:
Կառուցվածքների և սարքավորումների զգալի վնասվածքի և բնականոն աշխատանքային պայմանների խախտման դեպքում, որը տեղի է ունեցել նախագծային կազմակերպության, պատվիրատուի, կապալառուի կամ համապատասխան մատակարարի մեղքով, ջրամբարը շահագործող կազմակերպությունը պարտավոր է համապատասխան հայց ներկայացնել պատասխանատու կողմին:
1.6. Կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
մորֆոմետրիկ պայմաններ` ջրամբարի կառուցման տեղում գետի հունը բնորոշող չափորոշիչները.
նորմալ դիմհարային հորիզոն` ջրամբարի հաշվարկային (նորմալ) ծավալի դեպքում ջրի հայելու մակերեսի նիշը.
առավելագույն դիմհարային հորիզոն` ջրամբարի առավելագույն ծավալի դեպքում ջրի հայելու մակերեսի նիշը.
երաշխավորված ապահովվածություն` գետով անցնող հեղեղային ելքերի մեծությունների կրկնությունը`կախված ապահովվածության տոկոսից.
բազմամյա կարգավորում` ջրամբարում կուտակված ջրի ծավալը հաշվարկված է ջրի ելքերի բազմամյա կարգավորման համար.
սեզոնային կարգավորում` ջրամբարում կուտակված ջրի ծավալը հաշվարկված է ջրի ելքերի մեկ սեզոնի կարգավորման համար.
օգտակար ծավալ` օգտագործման ենթակա ջրի ծավալը.
մեռյալ ծավալ` ջրամբարում պահվող ջրի ծավալը, որն օգտագործման ենթակա չէ.
գործակարգավարական ժամանակացույց` ջրամբարի լցման և դատարկման ամենամյա ժամանակացույց.
սանիտարական ելքեր` ջրի հնարավոր նվազագույն ելքը, որն անհրաժեշտ է բաց թողնել ջրամբարից` գետում կենդանական և բուսական աշխարհի պահպանման համար.
բնապահպանական ելքեր` ջրի հնարավոր նվազագույն ելքը, որն անհրաժեշտ է բաց թողնել ջրամբարից` դրանից ներքև գտնվող տարածքների էկոհամակարգի հավասարակշռության պահպանման համար.
ջրօգտագործման պահանջարկի ծածկում` ջրի պահանջարկին համապատասխան` ջրամբարում ջրի կուտակում և բացթողում.
ծծանցումային ելք` ջրամբարի պատվարի մարմնից և ափերից դուրս եկող ջրի ելքերը.
սղինահոս` մանր սառցակտորների հոսքը կառուցվածքներով.
աղետային ելք` մթնոլորտային տեղումներից, ձնհալից առաջացող առավելագույն ելքեր.
ջրապահպանական գոտի` ափամերձ տարածք, որի վրա իրականացվում են ջրամբարի պահպանական միջոցառումները, կառուցվածքների նորոգման աշխատանքները և պահպանությունը.
մակաբուծական իրավիճակ` մակաբույծ վնասատու մանրէների առկայությունը.
ծորանցում` հիդրոտեխնիկական կառուցվածքներում ջրի կաթոցների առկայությունը.
ողողատ` ջրային հոսքերից առաջացած ձորակներ.
խանդակներ` ծծանցվող ջրերից առաջացող փոսորակներ.
ռիսբերմ` ջրթափային պատվարից և կարգավորիչ փականներից ներքև` գետի հունի ամրացված տեղամաս:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՋՐԱՄԲԱՐԻ ՄԱՍԻՆ
2.1. Ջրամբարի ընդհանուր տեղեկությունները ներառում են`
ա) ջրամբարի պատմական նկարագիրը, որում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները` ում կողմից և երբ է կազմվել նախագիծը, շինարարության սկիզբն ու ավարտը, ջրամբարի ջրալցման սկիզբը, ժամանակավոր և մշտական շահագործման հանձնելու ժամանակը, լցվածությունը նորմալ դիմհարային հորիզոնի նիշին հասցնելու ժամանակը.
բ) գետի հոսքի իրականացվելիք կարգավորման բնույթն ու խնդիրները: Երաշխավորված ապահովվածությամբ ջրամբարից իրականացվող ջրառի նպատակով ջրամբարները նախագծային ձեռնարկության կողմից դասակարգվում են ըստ գետահոսքի կարգավորման տեսակների` բազմամյա և սեզոնային:
Ընդ որում, ջրամբարը կարող է աշխատել ինքնուրույն (մեկուսացված), կասկադի կազմում (գետահոսքով իրենից վեր կամ վար տեղադրված ջրամբարների կազմում)` ներառյալ գետահոսքի լրացման (կոմպենսացում) կարգավորումը.
գ) տեղադրվածության վայրի, բնական պայմանների համառոտ նկարագիրը, ջրային ռեսուրսների բնութագիրը, սնուցման աղբյուրը և բնույթը, ինչպես նաև պատվարի տեղադրման գետահատվածի հիդրոլոգիական հիմնական բնութագիրը, հոսքի կարգավորման աստիճանը:
Ոռոգման նպատակով ջրամբարներն ըստ սնուցման բնույթի դասվում են հետևյալ խմբերի`
հունային, տեղադրվող գետերի հուներում (գետահովտում)` գետահոսքի կարգավորման համար,
լցնովի, սնուցման աղբյուր հանդիսացող գետի հունից դուրս` տեղանքի բնական իջվածքներում, գոգավորություններում, ձորակներում և այլն.
դ) ջրամբարի հիմնական տվյալներն են` նրա լրիվությունը, օգտակար և մեռյալ ծավալները, ջրի հայելու մակերեսը, երկարությունը, լայնությունը, խորությունը, առափնյա գծի երկարությունը, ծանծաղուտների մակերեսը, նորմատիվային հորիզոնները.
ե) ջրամբարի հանգույցի կառուցվածքների կազմը (դրանց տեխնիկական համառոտ բնութագրերը, ինչպես նաև ջրթափ, ջրհեռ և ջրառի կառուցվածքների հաշվարկային ջրթողունակությունը).
զ) ջրամբարի տնտեսական ցուցանիշները (դա ջրամբարի նախահաշվային արժեքն է, դրա հաշվեկշռային արժեքը (ջրամբարի մշտական շահագործման ընդունման ակտով), շահագործման ծախսերը` նախագծային և վերջին տարիների ջրամբարի շահագործման փաստացի, առանց ամորտիզացիոն մասհանումների, մեկ խոր. մետր օգտակար ծավալի և մեկ խոր. մետր ջրամբարից մատակարարված ջրի հաշվով):
3. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3.1. Ոռոգման նշանակության ջրամբարի շահագործման հիմնական խնդիրը նախագծողի կողմից որոշված ապահովվածությամբ ջրօգտագործողների ջրի պահանջարկի մասին հայտերի երաշխավորված ապահովումն է:
3.2. Առանձին ջրամբարի շահագործումը ոռոգման կարիքների համար իրականացվում է տեխնիկական շահագործման կանոններով:
3.3. Շահագործման անձնակազմին տրվող ջրամբարի շահագործման նախագծային կանոններում պետք է ներառվեն`
ջրամբարի ջրհավաք ավազանի տարածքում շահագործման մեջ եղած կամ մինչև հիդրոհանգույցի շինարարության ավարտը կառուցման գործընթացում գտնվող բոլոր արդյունաբերական, տնտեսական-կենցաղային և այլ օբյեկտների ցանկը, որոնց կեղտաջրերը հեռացվում են տվյալ ջրավազան,
արդյունաբերական, տնտեսական-կենցաղային կեղտաջրերի հեռացման և ջրամբար թափման պայմաններն ու պահանջները,
կազմակերպությունների ցանկը, որոնց կեղտաջրերի թափումը ջրամբար նույնիսկ մաքրումից հետո անթույլատրելի է,
ջրավազանի սանիտարական վիճակի պահպանման համար նախատեսվող միջոցառումների ծրագիրը:
3.4. Ջրամբարը շահագործող անձնակազմը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված իրավասու պետական կառավարման մարմինների միջոցով պետք է իրականացնի մշտական խստագույն հսկողություն ջրապահպանական գոտու տարածքում տեղաբաշխված կազմակերպությունների նկատմամբ, որոնց պահպանության ներքո են գտնվում թունաքիմիկատներ և պարարտանյութեր, որպեսզի դրանց կողմից թույլ չտրվի գետի, ջրամբարի ջրհավաք ջրավազանի մեջ կեղտաջրերի կամ մակերեսային հոսքաջրերում լուծված քիմիական նյութերի, օրգանական պարարտանյութերի և տարբեր թունաքիմիկատների մուտքը:
Անասնապահական և թռչնաբուծական ֆերմաների կեղտաջրերն ու թափոնները պետք է մեկուսացվեն ջրամբարից:
3.5. Ջրամբարի և դրա կառուցվածքների տեխնիկական շահագործումն իրականացվում է անմիջականորեն շահագործող անձնակազմի կողմից և ներառում է`
ա) անհրաժեշտ ջրի կուտակման և ոռոգման նպատակով ջրի բացթողումների տեխնիկական միջոցների կայանքների, սարքավորումների ամենօրյա օպերատիվ կառավարումը,
բ) բոլոր կառուցվածքների` կապի ու տրանսպորտային միջոցների, շենքերի ու շինությունների և այլ օժանդակ սարքավորումների, կայանքների պահանջվող տեխնիկական վիճակի ապահովումն ու տեխնիկական շահագործումն իրականացվում են համաձայն նախագծի, ինչպես նաև` գործող նորմերի, ստանդարտների և մեթոդական հրահանգների,
գ) ջրամբարի աշխատանքի ռեժիմի հաստատված գործակարգավարական ժամանակացույցին համապատասխան ջրամբարը լցնելն ու դատարկելն ապահովող շահագործման միջոցառումների իրականացումը,
դ) դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացում` անմիջականորեն կապված ջրամբարի շահագործման հետ,
ե) կառուցվածքների տեխնիկական վիճակի հսկում, ստուգում և աշխատունակ վիճակում պահպանում,
զ) կառուցվածքների և ջրամբարի թասի պատշաճ տեխնիկական վիճակի բերման միջոցառումների մշակում` նշելով աշխատանքների կազմը, իրականացման ժամկետները և իրականացնողներին,
է) նորոգման աշխատանքների կատարում (սեփական կամ ներգրավվող մասնագիտական կազմակերպության ուժերով),
ը) շահագործման տեխնիկական փաստաթղթային տնտեսության վարում, գիտության, տեխնիկայի նվաճումների և առաջավոր փորձի ներդրում,
թ) տարածքի բարեկարգում և ճարտարապետական ձևավորման աշխատանքների իրականացում,
ժ) կառուցվածքների և ջրամբարի ամբողջական անձնագրավորում,
ժա) կառուցվածքների պահպանում,
ժբ) ինժեներատեխնիկական անձնակազմի որակավորման բարձրացում:
3.6. Փոքր ջրամբարների (լճակների) տեխնիկական շահագործումը նախատեսում է`
ջրամբարի լցնելը և դատարկելը` նախագծով նախատեսված ռեժիմով (արագությամբ),
կառուցվածքների աշխատունակ վիճակի պահպանումը,
ջրի հաշվառումը` ջրամբարի մուտքի և ելքի մասերում,
կառուցվածքների, սարքավորումների և հարմարանքների վիճակի դիտարկումներ:
3.7. Ջրամբարը շահագործող անձնակազմն ստեղծվում է ջրամբարների շահագործումն իրականացնողի կողմից:
3.8. Ջրամբարը շահագործող անձնակազմը կարող է գտնվել ջրամբարը շահագործող միայն մեկ կառույցի ենթակայությամբ, անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից և պատկանելությունից, ինչպես նաև ջրամբարից սպասարկվող ոռոգման համակարգերի թվից: Ջրամբարը շահագործող անձնակազմի երկակի ենթակայությունն անթույլատրելի է:
3.9. Մեկ համայնքի սպասարկման համար նախատեսված և համայնքային սեփականություն հանդիսացող փոքր ջրամբարը շահագործող անձնակազմը ենթակա է համայնքի ղեկավարությանը կամ վերջինիս կողմից այդ նպատակով հատուկ լիազորված մարմնին` բացառելով երկակի ենթակայությունը:
3.10. Ջրամբարը շահագործող ծառայության հաստիքային թիվը և կազմը որոշվում են` ելնելով ջրամբարի ծավալից, շահագործման ծախսերից, կառույցի կարգից, դասից, բարդությունից, վտանգավորության աստիճանից, ջրամբարի` որպես համալիր կառույցի կարևորությունից և պատասխանատվությունից` այն շահագործող կառույցի կողմից:
3.11. Ջրամբարը շահագործող անձնակազմի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմերով, կանոններով և շահագործող կազմակերպության կողմից ընդունված ներքին կանոնակարգերով և այլ ակտերով:
.12. Ջրամբարը շահագործող անձնակազմի ղեկավարությունը պարտավոր է պարբերաբար կազմակերպել անձնակազմի արտադրական ուսուցում` արտադրական որակավորման բարձրացման, արտադրական վնասվածության կանխարգելման նպատակով:
3.13. Անձնակազմի ուսուցումն իրականացվում է`
կուրսային ուսուցմամբ (տեխնիկական և տնտեսական ուսուցում),
անհատական ուսուցմամբ` նոր աշխատանքի ընդունվածների համար,
հրահանգավորմամբ (ներածական, առաջնային և պարբերական),
ոչ ստանդարտ տարբեր իրավիճակներում գործելակերպի վարժվածության ձեռքբերում` մարզումների ձևով:
3.14. Հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման և նորոգման համար նոր աշխատանքի ընդունվող անձինք անցնում են բժշկական զննում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշմամբ հաստատված` բժշկական նախնական և պարբերական զննման ենթակա մասնագիտությունների ցանկին համապատասխան:
3.15. Յուրաքանչյուր աշխատող նախքան աշխատանքի նշանակվելը կամ փոխադրման կարգով աշխատանքի անցնելը պետք է անցնի`
պահանջվող տեսական պատրաստվածության ուսուցում,
ուսուցում` բանվորական տեղում,
տվյալ պաշտոնի կամ մասնագիտության համար պահանջվող ծավալով գիտելիքների իմացության ստուգում:
3.16. Կանոնների 3.9-րդ և 3.11-րդ կետերի պահանջներին համապատասխան` ուսուցում անցած աշխատողների գիտելիքների ստուգումը կատարվում է ջրամբարը շահագործող կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվող հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են ձեռնարկության գլխավոր ճարտարագետը (նախագահ), ջրամբարի պետը, ջրամբարի ավագ ճարտարագետ-հիդրոտեխնիկը և այլ մասնագետներ:
3.17. Ստուգման արդյունքները և շահագործման տեխնիկական կանոնների, ծառայողական պարտականությունների, հրահանգների ու անվտանգության տեխնիկայի իմացության գնահատականները գրանցվում են հատուկ մատյաններում, որոնք պահպանվում են ջրամբարը շահագործող կազմակերպությունում:
Ստուգարքն անցած աշխատողներին տրվում է գիտելիքների ստուգման վկայական, իսկ էլեկտրատեխնիկական կայանքներն սպասարկող անձնակազմին` նաև էլեկտրակայանքների շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների որակավորման խումբ:
4. ՋՐԱՄԲԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄԸ
4.1. Ջրամբարի աշխատանքի ռեժիմը որոշվում է դրա շահագործման կանոններով, որը մշակված է նախագծման փուլում` տարբեր ջրապահովվածության տարիների ջրատնտեսական հաշվարկների հիման վրա, և մտնում է ջրամբարը շահագործող անձնակազմին հանձնվող փաստաթղթերի կազմի մեջ:
4.2. Ջրամբարի աշխատանքային ռեժիմը պետք է ապահովի`
ա) ջրամբարի նախագծին համապատասխան ջրօգտագործողների ջրի հայտերի ապահովումը` երաշխավորված ջրապահովվածությամբ,
բ) խիստ սակավաջուր տարիներին ջրատվության ընդհատումների բացառումը` ջրամբարի աշխատանքի կառավարման կանոնների մասնավորեցմամբ,
գ) ջրամբարի բոլոր կառուցվածքների բնականոն և անվտանգ աշխատանքը,
դ) բերվածքների և տղմակալման նվազագույն ծավալների կուտակումը` ջրամբարի շահագործման երկարատև ժամկետի ապահովման նպատակով,
ե) ջրամբարից բնապահպանական, սանիտարական ելքերի բացթողումը և ջրամբարի թասում պահանջվող հորիզոնների պահպանումը,
զ) պարապ բացթողումների նվազագույն ծավալը:
4.3. Պետք է պահպանել ջրամբարի աշխատանքի ռեժիմի կառավարման հետևյալ ընդհանուր կանոնները`
ա) ջրամբարում, ջրատնտեսական օգտագործման նախագծային պայմանների դեպքում, ջրի հորիզոնը չպետք է գերազանցի նախատեսված բնականոն դիմհարային հորիզոնը,
բ) ջրամբարում առավելագույն հաշվարկային վարարաջրերի անցկացման պայմաններում ջրի հորիզոնը չպետք է գերազանցի նախագծով սահմանված առավելագույն թույլատրելի դիմհարային հորիզոնը,
գ) ջրամբարը լցնելու ժամանակ ավելցուկ ջրերը պետք է թափել` թույլ չտալով ջրի հորիզոնի գերազանցում գործակարգավարական ժամանակացույցով սահմանված հորիզոններից (լցման, ջրի հորիզոնի բարձրացման արագության սահմանափակում):
4.4. Կանոններով չի նախատեսված ջրամբարի աշխատանքի ռեժիմի ճշգրտում` ջրամբարը ձկնարդյունաբերության, տրանսպորտի և այլ նպատակով օգտագործման պայմանների համար` բացի ոռոգման նպատակով ջրի երաշխավորված ապահովվածությամբ մատակարարման, բնապահպանական և սանիտարական ելքերի բացթողման պայմանների:
4.5. Ջրամբարի մշտական շահագործման ժամանակաշրջանում, հիդրոօդերևութաբանական ծառայության կողմից արված ջրաղբյուրի հիդրոլոգիական երկարաժամկետ կանխատեսման հիման վրա, հաշվարկվում է ջրամբարի լցվածության առավելագույն ծավալը, որն էլ որոշում է ջրօգտագործման պահանջարկի ծածկման մեջ տվյալ ջրամբարի բաժինը:
4.6. Ջրամբարը շահագործող կազմակերպությունը 4.5-րդ կետում նշված հաշվարկների և տվյալ ջրամբարի նախագծային ջրատնտեսական հաշվարկների հիման վրա մշակում է ջրամբարի լցման և դատարկման ամենամյա գործակարգավարական ժամանակացույց: Գործակարգավարական ժամանակացույցերը հաստատվում են ջրօգտագործման պլաններին համապատասխան` իրավասու մարմնի կողմից` անհրաժեշտության դեպքում համաձայնեցնելով ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինների հետ:
4.7. Հաստատված գործակարգավարական ժամանակացույցերը պետք է ճշգրտվեն ջրի աղբյուրի հիդրոլոգիական կանխատեսման և ջրօգտագործման պլանների ճշգրտման տվյալներին համապատասխան:
4.8. Գործակարգավարական ժամանակացույցով հաստատված ջրամբարի լցման և դատարկման ժամկետներն ու ծավալները կարող են փոփոխվել միայն ջրամբարը շահագործող վերադասի կողմից` անհրաժեշտության դեպքում համաձայնեցնելով ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինների հետ: Ջրամբարի աշխատանքի ռեժիմի փոփոխման հետ կապված գործակարգավարական ծառայության միջոցով բոլոր բանավոր կարգադրությունները պետք է հաստատված լինեն համապատասխան գրավոր կարգադրություններով, որոնք գրանցվում և պահպանվում են գործակարգավարական մատյանում: Հաստատված ժամանակացույցի փոփոխության մասին կարգադրությունները պետք է տրվեն կատարումից մեկ օր առաջ` համապատասխան նախապատրաստական միջոցառումների իրականացման համար:
4.9. Խիստ անհրաժեշտության դեպքում, պայմանավորված վթարային իրավիճակով, ջրամբարի պետը կարող է իր հայեցողությամբ փոխել նախատեսված ռեժիմը` դրա մասին անմիջապես տեղեկացնելով իր վերադասին, ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության ավազանային մարմնին և այն ջրամբարների ու օբյեկտների ղեկավարներին, որոնց աշխատանքի վրա կարող է անմիջական ազդեցություն ունենալ տվյալ ռեժիմի փոփոխությունը:
Վթարային իրավիճակ են համարվում`
ա) ջրամբարում նախագծով սահմանված ջրի թույլատրելի հորիզոնների գերազանցումը,
բ) ցամաքուրդներում նախագծով նախատեսված ծծանցումային ելքերի գերազանցումը` հատկապես սուֆոզիայի նշանների առկայությամբ,
գ) կենտրոնացված ծծանցումային ելքերի ի հայտ գալը հողային պատվարների չոր շեպերին` ցամաքուրդային պրիզմայից վերև,
դ) հողային պատվարի մարմնի և բետոնյա մակերևույթների սահմանագծերով ջրի հոսքի առաջացումը ներքին բիեֆի կողմից (ջրհեռ, ջրթափ խողովակների, կառուցվածքների, ափային հաստարանների, դիմհարային պատերի, հենապատերի և պատվարի մարմնի հպատեղերում) կամ շրջանցող ծծանցումը` արտահոսքով ներքին բիեֆ, պատվարի մարմնի ստորոտում,
ե) հողային պատվարի շեպերի փլուզումը կամ սողանքը (հնարավոր է պատվարի հենքի արտամղմամբ ներքին բիեֆում, մարմնի ստորոտում), որը կարող է ազդել պատվարի ամբողջականության վրա,
զ) որևէ կառուցվածքի կամ դրա մի առանձին տարրի փլուզումը, որն արդյունքում կարող է հանգեցնել ընդհանուր վթարի:
4.10. Ջրամբարների լցումն ու դատարկումը` դրանց շահագործման կանոններով, սահմանվում են կանխարգելելով այնպիսի պայմանների առաջացումը, որոնք կարող են վտանգել կառուցվածքների կայունությունը և հանգեցնել վթարային իրավիճակի ստեղծման:
4.11. Սեզոնային կարգավորման հունային ջրամբարի լցումը սահմանվում է նախագծով` համաձայնեցնելով ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հետ` կապված ջրամբարի կարգավորող ծավալի մեծությունից և գետի ջրատվությունից: Առաջին մոտեցմամբ կարելի է հետևել հետևյալ կանոններին`
ա) գետի միջին բազմամյա հոսքի ծավալի 25 տոկոսից պակաս տարողություն ունեցող ջրամբարները կարելի է լցնել`
ջրառատ տարիներին` |
հորդացման նվազմանը զուգահեռ, |
միջին ջրայնության տարիներին` |
հորդացման ժամանակաշրջանում, |
սակավաջուր տարիներին` |
գետում ազատ հոսքի առաջացման պահից սկսած. |
բ) գետի միջին բազմամյա հոսքի ծավալի 25-50 տոկոս տարողություն ունեցող ջրամբարները խորհուրդ է տրվում լցնել`
ջրառատ տարիներին (առնվազն 25 տոկոս ջրապահովվածություն)` 2 փուլով` ձմռանը` լվացման համար պահանջվող ծավալով, ջրի մնացած ծավալը կուտակել հորդացման նվազման ավարտին: Հեղեղներն այս դեպքում պետք է անցկացնել ջրամբարի դատարկ թասով կամ իջեցված հորիզոնների պայմաններում,
միջին ջրայնության տարիներին (50 տոկոս ջրապահովվածությունից ցածր)` գետում ազատ հոսքի առաջացման պահից` կուտակված ջրի մի մասի բացթողմամբ` սելավներից առաջ, և ամբողջ ծավալով լցում` վարարման ընթացքում,
սակավաջուր տարիներին` գետում ազատ հոսքի առաջացման պահից սկսած.
գ) գետի միջին բազմամյա հոսքի ծավալի 50 տոկոսից ավելի տարողունակություն ունեցող ջրամբարները երաշխավորվում է լցնել`
ջրառատ տարիներին` կախված կանխատեսվող հեղեղային ելքերից` բայց ավելցուկ ջրերի թափմամբ` հեղեղից առաջ.
սակավաջուր տարիներին` գետում ազատ հոսքի առաջացման պահից սկսած:
4.12. Գետի հոսքի բազմամյա կարգավորման հունային ջրամբարի լցումը, համաձայնեցնելով ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հետ, որոշվում է նախագծային դրույթներով, ջրամբարի շահագործման կանոններով և իրականացվում է գետում ազատ հոսքի առաջացմանը զուգընթաց: Ջրամբարը դատարկելու դեպքում այնտեղ պետք է պահել ջրի մնացորդային պաշարներ, որոնց մեծությունն ստուգաբանվում է ջրի անհրաժեշտ պահանջարկի և ջրասակավ տարիների հաշվարկային հոսքերի ծավալների համադրությամբ:
Լցնովի ջրամբարի աշխատանքի ռեժիմը սահմանվում է` կախված այն սնող ջրաղբյուրում ջրի քանակի փոփոխությունից, ջրամբարի տարողունակությունից, ջրօգտագործման պլաններից և ջրամբարի օգտագործման արդյունավետությունից:
Լցնովի ջրամբարի աշխատանքի ռեժիմի սահմանման ժամանակ հարկավոր է հաշվի առնել հետևյալը`
ա) ջրամբարի թասը լցնել հնարավորինս պարզեցված (մաքուր) ջրով,
բ) ջրառատ տարիներին ջրամբարի թասի առավելագույն լցվածությունը հարմարեցնել ջրամբարից ջրի բացթողումներն սկսելու ժամանակահատվածին,
գ) ջրասակավ տարիներին ջրամբարը լցվում է ցանկացած ժամանակահատվածում` ջրաղբյուրում ազատ հոսքի առկայության դեպքում,
դ) ջրամբարի լրիվ լցվածության և ջրամբարից ջրի բացթողումների սկզբի միջև ժամանակային խզումը պետք է լինի նվազագույնը` ջրամբարը լրիվ լցված վիճակում գտնվելու ժամանակահատվածը և դրանից ջրի կորուստները նվազեցնելու համար,
ե) նախապես լցված ջրամբարի թասը, որպես ջրային ուղի, ջրի պարապ տեղափոխման նպատակով օգտագործումը հանգեցնում է վերջինիս ծավալի` բերվածքներով արագ լցմանը, օգտակար ծավալի նվազեցմանը,
զ) ջրամբարի աշխատանքի ռեժիմը պետք է սերտորեն փոխկապակցվի մոտեցնող և հեռացնող ջրանցքների աշխատանքի ռեժիմներին` դրանցում բնականոն շահագործման պայմաններ ապահովելու նպատակով,
է) ջրի բազմամյա կարգավորման և գալիք տարվա ջրայնության երաշխավորված կանխատեսման տվյալների առկայության պայմաններում ջրի որակի բարելավման համար նպատակահարմար է առավելագույն չափով դատարկել ջրամբարի թասը` համաձայնեցնելով ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հետ:
4.13. Մեկ ջրահոսքի վրա ջրամբարների կասկադի դեպքում նպատակահարմար է առաջին հերթին լցնել ավելի մեծ խորություն, ջրի հայելու փոքր մակերես ունեցող ջրամբարները, որոնք ունեն ջրի գոլորշիացման և ծծանցման ավելի փոքր տեսակարար կորուստներ: Վերջին հերթին լցվում են ծանծաղուտ ջրամբարները: Ջրի ամբարման տևողությունը նման ջրամբարներում անհրաժեշտ է հասցնել նվազագույնի` ջրի անարդյունավետ կորուստները նվազագույնի հասցնելու համար:
4.14. Խումբ ջրամբարների աշխատանքի ռեժիմը որոշվում է ամեն մի ջրամբարի առանձնահատկությամբ և շահագործման կանոններով և պետք է ապահովի կասկադի օգտակար ծավալների առավելագույն օգտագործման գործակից ու ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում:
4.15. Ջրամբարում ջրի հորիզոնների պահպանման ժամկետները որոշվում են տվյալ ջրամբարի շահագործման կանոններով:
4.16. Ջրամբարները լցվում ու դատարկվում են այնպիսի արագությամբ (տեմպերով), որը չի առաջացնում պատվարի մարմնի վտանգավոր ձևափոխություններ (նստվածքներ), ապահովում է շեպերի կայունությունն ու ամրակապման ամբողջականությունը: Ջրամբարների լցման և դատարկման նախագծով երաշխավորված արագությունները շահագործման ընթացքում կարող են ճշտվել ջրամբարի լցվածության տարբեր նիշերի համար լցման և դատարկման օպտիմալ արագության սահմանման նպատակով իրականացվող հատուկ հետազոտությունների արդյունքներով:
4.17. Ջրամբարում ջրի առաջին անգամ լցման արագությունները (տեմպերը), կապված պատվարի մարմնի գրունտների հատկություններից, կոնստրուկցիայից ու կառուցման եղանակից, տրվում են նախագծով և ներկայացվում են ժամանակավոր շահագործման կանոններում:
4.18. Ջրամբարի լցման և դատարկման երաշխավորվող մոտավոր արագությունները հետևյալն են`
լցման` պատվարի մարմնի ներքին շերտերի համար, որոնք տարվա զգալի մասը գտնվում են ծծանցվող (ֆիլտրացիոն) ջրերի ազդեցության գոտում, լցման արագությունը (տեմպը) կարելի է չսահմանափակել, միջին շերտերի համար այն ընդունել 0.5-1.0 մ/օր, վերին շերտերի համար` 0.25-0.5 մ/օր, վերջին 2-3 մետր շերտի համար` 0.05-0.1 մ/օր,
դատարկման` վերին շերտերի համար 0.3 մ/օր, միջինների համար` 0.5 մ/օր և ներքին շերտերի համար` 1.0 մ/օր:
4.19. Շեպերի սողանքը կանխելու նպատակով ջրանցքների լցումն ու դատարկումը պետք է լինեն աստիճանական: Ջրի առանձին թողքերի կամ ջրի ելքերի նվազեցումների միջև ընկած ժամանակահատվածը պետք է չգերազանցի 2 ժամը: Ջրանցքում ջրի ելքի միաժամանակյա փոփոխությունը պետք է սահմանել 10 տոկոսի չափով` մինչև 10 խոր. մ/վրկ. թողունակությամբ ջրանցքների համար, և 5 տոկոսից ոչ ավելի` 10 խոր. մ/վրկ. և ավելի թողունակությամբ ջրանցքների համար:
4.20. Ձմեռային պայմաններում, ջրամբարի լցման հետ համընկած սղինահոսի դեպքում, սղինը մնում է ջրամբարում և կուտակվում է դիմհարային կորի սեղմասպառման գոտում: Այս դեպքում կառուցվածքի վրա սառցակապ մարմնի հնարավոր վրաշարժի հետևանքով ջրամբարում ջրի հորիզոնների խոր գործարկումն անթույլատրելի է:
Ջրամբարի դատարկման դեպքում, հնարավորության սահմաններում, սղինը պետք է անցկացնել ներքին բիեֆ` աշխատելով չստեղծել սառցակապություն կառուցվածքից առաջ և ներքին բիեֆում կամ դրանց անմիջականորեն հարող տարածքում:
Հատուկ ուշադրություն պետք է դարձվի ջրթող կառուցվածքների ջրընդունիչ բացվածքների (հատակային ջրթողների բացվածքների) հնարավոր սառցակապության վրա:
4.21. Ձմեռային պայմաններում ջրամբարում ջրի առավելագույն հնարավոր հորիզոնը պետք է հաստատվի` հաշվի առնելով նաև սառցածածկույթից առաջացող դիմհարը:
Ձմեռային խիստ պայմաններում, զգալի հաստությամբ սառցածածկույթի առաջացման դեպքում, ավելի նպատակահարմար է ջրի հորիզոնը պահել հաստատուն` աշխատելով մուտք գործող ջրի ամբողջ ծավալը տեղափոխել ներքին բիեֆ:
Ջրի հորիզոնի իջեցման անհրաժեշտության դեպքում` իջեցման տեմպերը սովորականի նկատմամբ պետք է լինեն զգալի չափով նվազեցված` շեպերի ծածկույթի խախտումը բացառելու նպատակով: Սառույցը պետք է սահուն կերպով նստվածք տա շեպերի վրա: Թույլատրվում է ջրի հորիզոնը բարձրացնել սառույցի հալոցքն սկսվելուց հետո:
4.22. Փականների և կոնստրուկցիաների ջեռուցման համար նախատեսված հատուկ սարքադրումները մինչև հաստատուն ցրտերն սկսվելը պետք է բերվեն աշխատունակ վիճակի և փորձարկվեն:
Անհրաժեշտ է փականները և կոնստրուկցիաները տաքացնել պարբերաբար` կախված օդի ջերմաստիճանից (դրա կանխատեսումից), թույլ չտալով անգամ նվազագույն սառցակալում: Սառցակալման, սառցապատման դեպքերում աղբապահ կառուցվածքներն ու փականները պետք է մաքրվեն սառցաշերտից:
4.23. Անհրաժեշտ է կանխել հողային կառուցվածքների, հողային պատվարների և պատնեշների ցամաքուրդային կառուցվածքների, պաշտպանական լրիկի (բանկետների) միջոցով ծծանցվող ջրերի սառումը: Այն կանխելու համար անհրաժեշտ է կառուցվածքների համապատասխան տեղերը մեկուսացնել, ծածկել ջախով, ծղոտով, ձյունով և այլն:
4.24. Ձմռան ժամանակաշրջանում, բացասական ջերմաստիճանի պայմաններում, հիդրոհանգույցում կազմակերպվում է շուրջօրյա ուժեղացված հերթապահություն:
4.25. Յուրաքանչյուր տարի, մինչև վարարումներն սկսվելը, ջրամբարը շահագործող կազմակերպությունում հրամանով ստեղծվում է վարարման հանձնաժողով, որը`
ա) մշակում է վարարումների անվնաս անցկացման միջոցառումները, հիդրոլոգիական կանխատեսումներից կախված` սահմանում է ջրամբարների լցման և դատարկման կարգը,
բ) ստուգում է պատվարների ճնշումային շեպերի ջրհեռ և ջրթափ կառուցվածքների, ջրանցքների, պատնեշների և ջրամբարի թասի ափեզրային գոտու վիճակը:
4.26. Մինչև վարարումներն սկսվելը պետք է ավարտվեն վարարաջրերն անցկացնող կառուցվածքների, սարքավորումների և մեխանիզմների նորոգումները, ստուգվեն ստուգիչ-չափիչ սարքավորումները (հատկապես հողային կառուցվածքների և հենքերի պիեզոչափիչները), կատարվեն փականների, վերամբարձ սարքավորումների և ավտոմատ կառավարման սարքավորումների փորձարկումներ:
Ստուգվում և ապահովվում է փականների վերամբարձ մեխանիզմների էլեկտրասնուցման հուսալիությունը:
Բոլոր նախապատրաստական միջոցառումները պետք է ավարտվեն վարարումներն սկսվելու հավանական ժամկետից 15 օր առաջ:
4.27. Մինչև վարարումներն սկսվելը համալրվում են վթարային բրիգադները (օղակները), կազմվում է պատասխանատու անձանց, նորոգող անձնակազմի, տրանսպորտային միջոցների հերթապահության ժամանակացույց: Վարարումների անցկացման ժամանակահատվածում սահմանվում է վարարման հանձնաժողովի անդամների շուրջօրյա հերթապահություն, իրականացվում են ջրի հորիզոնի և կառուցվածքների վիճակի հաճախականացված դիտարկումներ:
4.28. Ջրամբարների կասկադով վարարման անվնաս անցկացումն իրականացվում է` հաշվի առնելով հոսանքով ներքև տեղակայված ջրամբարների լցվածությունն ու ջրթողունակությունը:
4.29. Վարարումների անցկացումից հետո բոլոր կառուցվածքների, շեպերի, ներքին բիեֆի ամրակապումների փոփոխություններն ու նստվածքները պետք է զննվեն, լուսանկարվեն, չափագրվեն և գծագրվեն: Զննման արդյունքները ձևակերպվում են համապատասխան ակտով:
4.30. Տարափային վարարումներին առանձնահատուկ է կարճ տևողությունը, և ջրամբարը շահագործող անձնակազմից պահանջվում է մեծ օպերատիվություն` դրա անվնաս անցկացումն ապահովելու համար:
Ջրամբարում ջրի առավելագույն հորիզոնների առկայության պայմաններում, տարափային բնույթի անձրևների դեպքում, ջրհեռ և ջրթափ կառուցվածքները բացվում են` հաշվի առնելով ջրահեռացնող ուղիների ջրթողունակությունը:
Հորդառատ անձրևների ժամանակաշրջանի համար անհրաժեշտ է ջրամբարում ունենալ տարափային վարարաջրերի ընդունման պահուստային ծավալների պաշար:
Լցնովի ջրամբարներում, հորդառատ անձրևների ժամանակաշրջանում, անհրաժեշտ է սնուցող ջրանցքների ելքերը սահմանափակել` թույլ չտալով սահմանված առավելագույն հորիզոնների գերազանցում և դիմհարների առաջացում:
4.31. Փոթորկային քամու ժամանակ ջրալիքը պատվարի ճնշումային շեպի վրա ազդում է էքստրեմալ պայմաններին մոտիկ բեռնվածքով, այդ իսկ պատճառով այդ ժամանակահատվածում առանձնակի ուշադրությամբ պետք է հսկվի շեպի վիճակը:
Շեպի ամրակապման վնասվածքի դեպքում անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել` հետագա քայքայումը կասեցնելու համար, որը կարող է լինել բավականին ինտենսիվ: Փոթորկի ավարտից անմիջապես հետո իրականացվում է շեպի ամրակապման մանրազնին տեսազննում: Շեպի երեսապատման տակ շեպի մարմնի նստվածքների, լվացումների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է անմիջապես կատարել դրանց լցափակումը:
4.32. Հիդրոհանգույցի ջրթափ կառուցվածքների հաշվարկային ջրթողունակությունը գերազանցող աղետային ելքերի անցկացման դեպքերում թույլատրվում է ջրի հորիզոնի բնականոն դիմհարային նիշի գերազանցում: Ջրի հորիզոնի բնականոն դիմհարային նիշի բարձրությունը որոշվում է կառուցվածքի դասին համապատասխան` սահմանված նորմատիվ ապահովվածության առավելագույն հաշվարկային ելքերի մեծությամբ:
Աղետային ելքերի չափը նախատեսվածից գերազանցելու դեպքում, որպես ծայրահեղ միջոց, կարելի է դիմել նախապես ընտրված ապահով տեղում փորվածքի բացմամբ ջրաելքերի ժամանակավոր հեռացմանը` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու համար փորվածքի շեպերի և հատակի ջրատարումն ու ողողումը: Նման որոշման ընդունման մասին իրազեկվում են հոսանքով ներքև ընկած բնակավայրերի բնակչությունն ու տարածքային կառավարման իրավասու մարմինները:
5. ՋՐԱՄԲԱՐԻ ԵՎ ԴՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
5.1. Ջրամբարի` պահանջվող տեխնիկական վիճակի պահպանման միջոցառումներն իրականացվում են դրանք շահագործող ծառայության կողմից` անհրաժեշտության դեպքում կապալառու մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ, և ներառում են`
շահագործման բնապահպանական միջոցառումները,
ջրամբարի կառուցվածքների նորոգման աշխատանքները,
կառուցվածքների պահպանությունը:
5.2. Շահագործման բնապահպանական միջոցառումները ներառում են կազմակերպատնտեսական, ագրոանտառամելիորատիվ, ագրոտեխնիկական, մարգագետնամելիորատիվ, հիդրոտեխնիկական և այլ աշխատանքների մի համալիր, որոնք նպաստում են ջրամբարի ջրատարածքի և ջրապահպանական գոտու սանիտարական վիճակի ու էկոհամակարգի հավասարակշռության պահպանմանը և ապահովում գործող սանիտարական նորմերի մակարդակով ջրամբարի ջրի որակը: Ջրամբարը շահագործող անձնակազմը, որպես կանոն, հանդես է գալիս դրանց իրականացման պատվիրատու:
5.3. Ջրապահպանական գոտին ափամերձ տարածքն է (շերտը), որի վրա իրականացվում է կանոնների 5.1-ին կետում նշված միջոցառումների համալիրը:
Ջրապահպանական գոտու սահմանները հաստատվում են նախագծով: Անհրաժեշտության դեպքում գոտու սահմանները տեղանքում նշահարվում են նախազգուշացնող և սահմանափակող նշաններով:
5.4. Ջրամբարի տարածքում և ջրապահպանական գոտում շահագործման ջրապահպանական միջոցառումներն ուղղված են`
ա) գործող սանիտարական նորմերի մակարդակով ջրամբարում ջրի որակի պահպանմանը,
բ) ջրային և հողմային հողատարումից, ողողումներից և աղտոտումից հողերի պահպանմանը,
գ) ջրամբարի թասի տղմակալման և բուսածածկման, ծանծաղուտների «ծաղկման» և ափերի ողողման դեմ պայքարին,
դ) ջրաղբյուրներին, գետերին և ջրամբարներին մոտիկ տարածքներում անասնապահական ֆերմաների, անասունների ամառային արոտավայրերի, չկահավորված ջրավազանների, նավթապահեստների, անասնագերեզմանոցների և գերեզմանոցների տեղադրման արգելմանը,
ե) ջրամբարում ջրի որակի վատացման կանխարգելմանը, ջրապահպանական գոտու և անտառապաշտպան տնկարկների պահպանմանն ու պաշտպանությանը:
5.5. Արդյունաբերական կեղտաջրերի թափումը ջրավազանների մեջ, որը հանգեցնում է ջրի որակի նորմատիվների խախտման, խստիվ արգելվում է:
Մաքրում անցած (տեխնիկական, բիոլոգիական և այլն) կեղտաջրերը պետք է հեռացվեն բուֆերային ջրավազանների համակարգի միջոցով:
Թունավոր բաղադրամասեր (ինգրիդիենտ) պարունակող արդյունաբերական մնացուկների թափումը ջրավազաններ խստիվ արգելվում է:
5.6. Ջրամբարը շահագործող անձնակազմը ջրապահպանական գոտու հողօգտագործողներից պետք է պահանջի հարող տարածքներից թունաքիմիկատների մուտքը ջրամբար բացառող միջոցառումների իրականացման ապահովումը` ղեկավարվելով համապատասխան գործող բնապահպանական, սանիտարական նորմերով:
5.7. Ջրամբարում ջրի սանիտարական վիճակի և որակի հնարավոր փոփոխության կանխատեսումը կազմվում է նախագծման փուլում: Նախագծով որոշվում է շահագործման ջրապահպանական միջոցառումների կազմը:
Շահագործման ընթացքում, ջրի որակի գործող սանիտարական նորմերին համապատասխանության դիտարկումների արդյունքներով նախագծային ջրապահպանական միջոցառումների կազմը կարող է որակապես և քանակապես փոփոխվել, լրացվել և ճշտվել:
5.8. Ջրամբարում ջրի պահանջվող որակի պահպանման առավել արդյունավետ միջոցառումը բավարար հոսանուտի ստեղծումն է` ապահովելով տարեկան 10-ից ոչ պակաս ջրափոխանակություն:
5.9. Մինչև 2 մետր խորությամբ ծանծաղուտները զգալի զանգվածով ջրաբույսերի, թելային ջրիմուռների, ֆիտոբենտոսի, ջրի «ծաղկման» ինտենսիվ առաջացման և ջրամբարում մակաբուծական իրավիճակի վատացման գոտիներ են:
Նման ծանծաղուտների մակերեսը պետք է լինի նվազագույնը: Ծանծաղուտները պետք է վերացնել դրանց թմբապատմամբ: Ջրամբարի թասի փակ իջվածքներից կուտակված, կանգնած ջրերի հեռացման նպատակով անհրաժեշտ է նախապես բացել ջրհեռ առուներ` ջրի հորիզոնի իջեցման հետ, ջրի հոսքն ապահովելու համար:
Ջրի «ծաղկման» կարգավորման մեթոդները բարդ և մեծ ներդրումներ պահանջող միջոցառումներ են և ունեն մասնագիտացված ուղղվածություն` ելնելով ջրամբարի ծավալից, դրա մորֆոմետրիայից, շրջակա բնապատկերից (լանդշաֆտից) և ջրօգտագործման եղանակից:
Կարգավորիչ միջոցառումներն իրենց ներգործության բնույթով բաժանվում են 2 խմբի` համատարած և տեղային ներգործության միջոցառումներ:
Համատարած, ջրավազանի ամբողջ ջրատարածքն ընդգրկող ներգործության միջոցառումների թվին են դասվում ջրավազանում հոսանուտության, ջրահոսքի արագության, ջրի մրրկայնության (տուրբուլենտության) և պղտորության մեծացումը, ավազանում բուսակեր ձկնատեսակների տեղադրումն ու աճեցումը, ալգիցիդների օգտագործումը (ջրիմուռների աճը ճնշող քիմիական միացություններ, օրինակ` պղնձարջասպ, արծաթի, մանգանի աղեր, ջրածնի պերօքսիդ և այլն):
Ալգիցիդների օգտագործման ոլորտը սահմանափակվում է տեխնիկական ջրօգտագործման համար նախատեսված փակ ջրավազանների համար:
Տեղային տիպի ազդեցության միջոցառումների թվին են դասվում հողմակողմ շեպերին և ափերին, նախանավակայաններում, խորշերում և ջրառի հանգույցներին հարող տարածքներում կուտակվող ջրիմուռների հավաքումը, հեռացումը, ինչպես նաև տիղմային կուտակումների, ջրաբույսերի մացառուտների հեռացումը:
5.10. Ամռանը պարբերաբար ջրամբարի ջրի հորիզոնի 1-2 մետրով իջեցումը բարելավում է մակաբուծական իրավիճակը, արագացնում ջրափոխանակությունը, նվազեցնում ջրի «ծաղկման» ինտենսիվությունը:
Ջրամբարի դատարկումից հետո ծանծաղուտների տարածքները պետք է ենթարկել սանիտարական մշակման: Խստիվ արգելվում են անասունների ջրումն ու արոտը ջրամբարի դատարկ թասի սահմաններում:
5.11. Տարածքի պահպանմանն ուղղված բազմատեսակ մելիորատիվ միջոցառումներից (ափերի ամրացում, պայքար հողմահարման և ջրատարման դեմ, տղմակալումից պահպանում, ջրային մակերեսից գոլորշիացման նվազեցում, տեղական հոսքերի օգտագործման և ձկնարդյունաբերության համար բարենպաստ պայմանների ստեղծում, ջրավազանների և դրանց հարող տարածքների սանիտարական պայմանների բարելավում և այլն) ամենաազդու միջոցը ջրավազանի (լճակների) շրջակա տարածքի անտառապատումն է: Միաժամանակ անտառատնկարկները շահագործման ընթացքում պահանջում են մանրակրկիտ խնամք:
5.12. Իրիգացիոն ջրամբարների ափամերձ տարածքների անտառապատման բնույթն ու դրա անհրաժեշտությունը որոշվում և մշակվում են ջրատնտեսական օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի համապատասխան բաժիններում:
5.13. Ջրամբարի (լճակի) շուրջ պաշտպանիչ անտառաշերտերը, որպես կանոն, ունենում են 1-2 կամ 3 գոտի` ելնելով տեղական պայմաններից և դրանց նշանակությունից.
առաջին գոտի` բնականոն դիմհարային նիշի գոտու տարածքում տեղակայվող, վարարումների ժամանակ ջրածածկվող ափամրացնող գոտի, որն ունի մի քանի շարք (2-3 և ավելի) ուռենու ծառեր,
երկրորդ գոտի` առավելագույն լցվածության նիշերի գոտում տեղակայվող, առավելապես հողմաբեկ և ջրաքաշման նպատակով ստեղծվում է ուռազգիների և բարդիների ծառատեսակներից,
երրորդ գոտի (հակաէրոզիոն)` տեղակայվում է առավելագույն լցվածության նիշից վերև ընկած տարածքներում և կազմված է երաշտադիմացկուն ծառատեսակներից:
Ջրաբեր հեղեղատների, ձորակների, գոգհովիտների երկայնությամբ տեղակայվում են թփուտ-տղմորսիչներ` հիմնական մեծերի վրա, առնվազն 50 մետր, և երկրորդական նշանակություն ունեցողների վրա` 20-50 մետր երկարությամբ: Թփուտ-տղմորսիչների լայնքը (ձորակների ընդլայնական կտրվածքով) որոշվում է 5-10 տոկոս ապահովվածությամբ վարարումների անցման հորիզոնների նիշերով:
5.14. Դաշտապաշտպան և հակաէրոզիոն անտառաշերտերի ու տնկարկների (լանջերի լայնքով ջրակարգավորիչ շերտեր, տեղակայվող ջրհավաք ցանցի տնկարկներ, ափամերձ ջրապահպան շերտեր, տղմազտիչ, տղմորսիչ շերտեր և այլն) խնամքն առաջին 3-5 տարում, մինչև լրիվ սաղարթակալումը, միջշարային տարածքների քաղհանումը, հողի փխրեցումը, անհրաժեշտության դեպքում ջրումը, տարածքներն անասունների արածեցումից, հատումից պահպանումը և տնկարկները լրացնելն է: Լրատնկումն անհրաժեշտ է ավարտել առաջին 2 տարում` հիմնական տնկումից հետո, նույն տեսակի և տարիքի լավ զարգացած տնկանյութով:
Անտառաշերտերի ծառերի սաղարթների միակցումից հետո` սկսած 10-15 տարեկան հասակից, կանոնավոր կարգով պետք է կատարել սանիտարական հատումներ, անհրաժեշտության դեպքում` ջրումներ:
Անտառաշերտերում, մակերևութային հոսքի պահման և ինտենսիվ ջրակլանման մակերեսը մեծացնելու համար նպատակահարմար է կիրառել լանջերի ընդլայնական թմբապատում` անտառաշերտի ներքին եզրերի սահմանով:
5.15. Ափամերձ լանջերի ամրացումը հնարավոր է իրականացնել անտառամարգագետնային եղանակով 1-2 շարքով ծառապատման և թփապատված անդրաբեմերով, հողերի մշտական խոտացանքսով: Անտառամարգագետնային ամրացումն ափամերձ լանջերը պաշտպանում է ջրատարումից և ողողումից ու նպաստում ջրամբար մուտք գործող ջրատարվող նյութերի քանակի նվազեցմանը:
5.16. Ափամերձ ջրապահպանական գոտու այնպիսի ագրոտեխնիկական միջոցառումներ, ինչպիսիք են լանջերի հորիզոնականներով հաճախակի աշնանավարը (ցրտահերկ` 25-30 սմ խորությամբ)` առանց առը շրջելու, խոզանի պահպանմամբ հողի մշակումը, խլրդաբնանցումը, ճեղքավարը, ցանքածածկումը և ձյունապահումը (ձյան տոփանման և ձյան գլանավորման եղանակով) նպաստում են տեղումներից առաջացած և մակերեսային հոսքի պահմանը, նվազեցմանը և կանխարգելում հողի ջրատարումը:
5.17. Հակաէրոզիոն հիդրոտեխնիկական կառուցվածքները կանխարգելում են էրոզիոն երևույթների զարգացումը: Կախված դրանց նշանակությունից` հակաէրոզիոն կառուցվածքները բաժանվում են ջուրը պահող, ջուրն ուղղորդող, ջրթափ և հատակային տեսակների:
Այդ կառուցվածքները տեղադրվում են ջրհավաք ավազանի վերին նիշերում (ակունքներում), հեղեղատների, ձորակների հուներում և գոգհովիտների հատակներում:
5.18. Ջուրը պահող կառուցվածքները, որոնք նախատեսված են հեղեղատներ, ձորակներ և լանջերի խիստ զառիթափի հատվածները մուտք գործող մակերեսային հոսքի պահման համար, նվազեցնում են էրոզիայի ընթացքը ջրհավաքներում, կանխում ձորակների աճը, կարգավորում հունը: Այս կառուցվածքների թվին են դասվում առու-թմբերը, դարատափ-դարավանդները և թմբեր-դարավանդները:
Առու-թմբերը ջրհավաք ավազանում կառուցվում են տեղանքի մինչև 6-10 աստիճան թեքության դեպքում: Դրանց տեղադրումը տեղանքում փոխկապակցվում է ռելիեֆի, երկրաբանական և հիդրոերկրաբանական պայմանների հետ: Առու-թմբերը կտրուկ նվազեցնում են (ընդհուպ մինչև լրիվ դադարեցումը) լանջերի էրոզիան, պահում և հեռացնում են ձորակներ մուտք գործող ջրահոսքը:
Դարավանդները կառուցվում են լանջային հողատարածքների արդյունավետ օգտագործման և մակերեսային հոսքի կարգավորման նպատակով:
Թմբեր-դարավանդները ծառայում են 4-7 աստիճան թեքություն ունեցող ջրատարվող լանջերի վարելահողերի և արոտների դարավանդման համար և կառուցվում են իրարից 25-200 մետր հեռավորության վրա:
5.19. Ջրուղղորդիչ կառուցվածքները ծառայում են լանջեր, ձորակներ, հեղեղատներ, գոգհովիտներ մուտք գործող ջրերի կարգավորմանը (մակերեսային հոսքեր և մակերես դուրս եկող ստորգետնյա ջրեր)` դրանց հոսքի ուղղության փոփոխման և ապակենտրոնացման միջոցով:
Դրանց թվին են դասվում թմբերը, լեռնային առուները, ցրող (փոշիացնող) թմբերն ու առուները:
5.20. Ջրթափ կառուցվածքները ծառայում են ձյան հալոցքաջրերն ու վարարաջրերը ձորակներ, հեղեղատներ և գոգհովիտներ անվնաս ու կազմակերպված տեղափոխմանը:
Դրանց թվին են դասվում արագահոսքերը, բազմաստիճան ջրանկումները, հորանային, խողովակային և բարձակային ջրանկումները և այլն:
5.21. Հատակային հիդրոտեխնիկական կառուցվածքները ծառայում են ձորակների, հեղեղատների, գոգհովիտների հատակների ամրացմանը:
Դրանց թվին են դասվում բանդերը, կիսաբանդերը, հատակային ջրանկումները և շեմային ջրթափները:
Ապարաթափվածքների, սողանքների, սահանքների և հոսող գրունտների ամրացման համար կիրառվում են տարբեր տիպի հենապատեր, ագուցաշարեր, տարբեր տիպի ցամաքուրդներ և ցամաքուրդային ջրհավաքիչներ: Հատակային կառուցվածքները կարող են լինել մշտական` կառուցված երկաթբետոնից, բետոնից, քարե շարով, կենդանի հյուսացանկապատի տեսքով, և ժամանակավոր` փայտից, ջախի հյուսացանկապատից, ճեղանից, քարե լիցքից, ինչպես նաև` հողային:
5.22. Հատակային կառուցվածքների կառուցման հետ միաժամանակ ծառապատվում են ձորակները, գոգհովիտների հատակը, ստեղծվում են տղմորսիչներ և հեղեղատամերձ անտառաշերտեր:
5.23. Ջրապահպանական գոտում հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման միջոցառումները հանգում են դրանց պարբերական զննմանը, վնասված կոնստրուկցիաների հայտնաբերմանը և նորոգմանը, վնասված շեպերի վերականգնմանը: Կառուցվածքների զննումները պետք է կատարվեն պարբերաբար, բայց տարվա մեջ առնվազն 2 անգամ:
5.24. Ջրամբարի տղմակալման և բերվածքների լցման կանխարգելման, շահագործման միջոցառումների համալիրը տրվում է նախագծով և արտացոլվում ջրամբարի շահագործման կանոնների հատուկ բաժնում: Նախագծով նախատեսված միջոցառումները, կուտակված փորձի և շահագործման տեղական պայմանների առանձնահատկությունների հիման վրա կարող են փոփոխվել, լրացվել և ճշգրտվել:
5.25. Տղմակալման և բերվածքներով լցման կանխարգելման հնարավոր միջոցառումներն են`
ա) ջրամբարով չկարգավորվող հոսքի մասի (հատկապես հեղեղումների շրջանում` ջրի բարձր պղտորվածության դեպքում) անցկացումը` ջրի ցածր հորիզոնների պահպանման կամ ջրամբարի շրջանցման միջոցով,
բ) ջրամբարի վերին բիեֆի նստվածքային բերվածքների պարբերական լվացումները,
գ) ջրամբարից կենտրոնացված թողքերի կարգավորումը,
դ) պինդ հոսքի կուտակումն այդ նպատակով կառուցված տարողություններում (տղմապահարաններ)` այն վտակների վրա, որոնց պինդ հոսքի բաժինն էապես զգալի է,
ե) ջրամբարի թասում բերվածքների հավասարաչափ բաշխումն ապահովող միջոցառումները,
զ) ձորակների, հեղեղատների, գոգհովիտների, ձորահովիտների լանջերի և ապարաթափվածքների, սողանքների ամրացմանն ուղղված անտառամարգամելիորատիվ միջոցառումները,
է) ջրապահպանական գոտիների և տղմազտարանների աշխատունակ վիճակում պահպանումը (անհրաժեշտության դեպքում` դրանց կառուցումը),
ը) ջրամբարի մեխանիկական մաքրումը բերվածքներից և տիղմից:
5.26. Ջրամբարի տղմակալման, բերվածքներով լցման ժամկետի երկարացման, դրա կարգավորիչ ծավալի պահպանմանն ուղղված այս կամ այն միջոցառման ընտրությունը պետք է որոշվի տեխնիկատնտեսական համեմատությամբ և ջրամբարի շահագործման կոնկրետ պայմաններով:
5.27. Վարարումների անցկացումը` ջրամբարում ջրի հորիզոնի ցածր նիշերի պահպանմամբ, արդյունավետ է այն դեպքում, երբ կա հնարավորություն վերին բիեֆում ստեղծելու (ջրի հորիզոնի իջեցմամբ) ջրի հոսքի այնպիսի արագություններ, որոնք կապահովեն բերվածքների ողողահարումն ու տեղափոխումը, բայց առնվազն 0.8-1.0 մ/վրկ:
Այս միջոցառումը ցանկալի է պարբերաբար իրականացնել շահագործման առաջին տարիներին` տարվա ջրապահովվածության բարենպաստ կանխատեսումների տվյալների դեպքում` ջրամբարը դատարկելով մինչև հեղեղումների սկսվելը:
5.28. Բիեֆերը բերվածքներով պատված լինելու դեպքում արդյունավետ է բերվածքների խոր լվացումը` դիմհարված գետահատվածի դատարկմամբ:
Ջրամբարի դատարկման պայմաններն անհատական են, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար դրանք պետք է լրամշակվեն շահագործման ընթացքում:
Առաջին մոտեցմամբ կարելի է ընդունել հետևյալը`
ա) բերվածքների լվացումն ավելի լավ է կատարել հիդրոհանգույցի ներքին թողանցքներով,
բ) լվացման օպտիմալ ելքը սովորաբար կազմում է ջրթափների հաշվարկային ելքի 20-40 տոկոսը,
գ) ճնշումը ջրթափների թողանցքների վրա նվազում է հաշվարկայինից մինչև 50-70 տոկոս,
դ) լվացման ելքերի նվազումը երկարացնում է լվացման տևողությունը, բայց կրճատում է մեկ խոր. մետր բերվածքների լվացման համար ջրի տեսակարար ծախսերը,
ե) 20-15 մետր ճնշմամբ հիդրոհանգույցների լվացումը երկարատև չէ, սովորաբար չափվում է ժամերով, մեծ ճնշումներ ունեցող հիդրոհանգույցի լվացումը տևում է մի քանի օր,
զ) թողանցքների մեծ ջրթողունակության դեպքում լվացումը հնարավոր է վարարումների ժամանակ և ամռանը, փոքրերի դեպքում` ձմռանը, ջրի նվազ մակարդակի ժամանակ,
է) խոր լվացումների անհնարինության դեպքում պետք է իրականացնել վերին բիեֆում ջրի հորիզոնի իջեցմամբ պարբերական լվացումներ` կենտրոնացված թողքերի և հորիզոնների կարգավորմամբ, կախված լվացման ջրահոսքում բերվածքների պարունակությունից:
5.29. Նստվածքային բերվածքներից վերին բիեֆի լվացման դեպքում անհրաժեշտ է`
ա) նվազագույնի հասցնել ջրօգտագործողներին տրվող ջրի թողքերի ընդհատումները (օգտագործել ջրօգտագործման ընդհատումների ժամանակահատվածը, մայր ջրատարներում, ջրանցքներում պահուստների ստեղծում, ջրառի հանգույցներում մինչև լվացումն ու դրա ավարտից հետո ելքերի ավելացում և այլն),
բ) ջրամբարի սպասարկման գոտու կազմակերպությունների պահանջների պահպանում,
գ) ջրի թողքերի ալիքի սահմանափակում ներքին բիեֆում` ջրամբարից ներքև տեղաբաշխված կառուցվածքների աշխատանքի անվտանգ ապահովման պայմանով,
դ) սահմանել ջրամբարի լցման և դատարկման տեմպերը (հորիզոնի իջեցումն ու բարձրացումը)` ելնելով հիդրոհանգույցի անվտանգության ապահովման պայմանից (հողային պատվարներ, լանջերի, ափերի սողանքի նկատմամբ անկայուն հատվածներ և այլն),
ե) համոզվել ներքին բիեֆում բերվածքների տեղափոխման համար պահանջվող ջրահոսքի տարման ունակության ապահովման գործում,
զ) ջրամբարի լվացման սկիզբն ու տևողությունը նախապես համաձայնեցնել շահագրգիռ ջրօգտագործողների հետ: Նախքան ջրամբարի դատարկումն սկսելը տեղեկացնել լվացում սկսելու մասին:
5.30. Ջրամբարներում, որտեղ շահագործման պայմաններից ջրի բնականոն դիմհարային հորիզոնի պահպանման ժամանակահատվածը համընկնում է գետով պղտոր ջրի անցման ժամանակահատվածին, որպես տղմակալման նվազեցման միջոց, երաշխավորվում է (համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորման հիմքով) վարարաջրերի անցկացումը ջրամբարը շրջանցող ժամանակավոր հունով: Այս եղանակը կիրառելի է նաև լցնովի ջրամբարների համար, երբ թույլատրելի է ջրամատակարարին որոշակի պղտորվածությամբ ջուր տալը:
5.31. Հունային ջրամբարներում, որոնց ջրհավաք ավազանում պինդ բերվածքները ձևավորվում են հիմնական գետի վտակների պինդ բերվածքների հաշվին, տղմակալման և բերվածքներով լցման դեմ պայքարը կարելի է իրականացնել այդ վտակների վրա, բերվածքների կուտակման նպատակով, փոքր ջրամբարների կառուցմամբ:
5.32. Ջրամբարների թասի ծանծաղուտ գոտիները մեկուսացման հետևանքով բերվածքների կուտակմանը չեն մասնակցում: Կարգավորման միջոցառումների իրականացմամբ (մերձհունային թմբերում առուների բացում, ջրաշիթի ուղղորդիչների տեղակայում, հողահանում և այլն) կարելի է այդ գոտիներն օգտագործել տղմակալման նպատակով, ինչը կմեծացնի ջրատարածքի օգտագործման գործակիցը:
5.33. Ջրամբարի ազդեցության գոտում անտառամարգամելիորատիվ միջոցառումները, որպես տղմակալման նվազեցման միջոց, բավականին արդյունավետ են: Դրանց պատշաճ վիճակի դեպքում գործնականորեն ամբողջությամբ կանխվում են հողի էրոզիան և հարող տարածքներից պինդ մասնիկների տարքը: Շահագործման միջոցառումները շարադրված են կանոնների 5.14 - 5.18-րդ կետերում:
5.34. Նստվածքային բերվածքներից ջրամբարի կարգավորող տարողության մաքրման համար մեխանիկական եղանակի` հիդրոմեխանիզացիայի կիրառումը պահանջում է բազմակողմանի տեխնիկատնտեսական հիմնավորում:
Ճարտարագիտական առումով հուսալի այդ եղանակի կիրառումը սահմանափակող գործոններ են հանդիսանում`
ա) մեկ խոր. մետր բերվածքների հեռացման բարձր տեսակարար արժեքը,
բ) հանված բերվածքների պահեստավորման վայրերի գտնելու և կոնսերվացման հետ կապված դժվարությունները,
գ) հողածուծ մեքենաների համակազմի պահպանման անհրաժեշտությունը,
դ) մեխանիզմի գործողության գոտու սահմանափակումը (խյուսամուղի երկարությունը) թույլ է տալիս այն օգտագործել հիմնականում տեղական մաքրման համար (ջրառի, խորքային ջրնետ և ջրհեռ կառուցվածքների մոտակայքում):
5.35. Ջրամբարի տղմակալման և բերվածքներով լցման աստիճանին ու դիմհարի կորի սեղմասպառման կետի` գետի հոսանքով վեր բարձրացմանը համապատասխան` ցածր ափերը պետք է թմբապատել` մոտակա հողերի և բնակավայրերի ջրածածկումից խուսափելու համար:
5.36. Ջրամբարին հարող տարածքների հողերն էրոզիայից և ափերը վերամշակումից պահպանելու միջոցառումների կազմը որոշվում է նախագծով:
Շահագործման ընթացքում նախագծային միջոցառումների կազմի փոփոխության, հին պաշտպանիչ կառուցվածքների վերակառուցման կամ նորերի կառուցման դեպքում պետք է ղեկավարվել գործող հետևյալ նորմատիվային փաստաթղթերով`
«Հակափլվածքային և հակասողանքային պաշտպանիչ կառուցվածքների նախագծում ու շինարարություն»,
«Ջրալիքի ազդման ենթակա հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծում»:
5.37. Ափապաշտպան միջոցառումները և կառուցվածքները բաժանվում են 2 հիմնական տեսակի`
ա) ջրամբարի ափերը, ջրի հորիզոնի սեզոնային տատանման և ջրալիքի ազդեցության պատճառով ողողումից և քայքայումից պահպանող կառուցվածքներ ու միջոցառումներ,
բ) ջրամբարին հարող տարածքներում հողերի էրոզիան և հեղեղատացանցի զարգացումը կանխող միջոցառումներ և կառուցվածքներ:
5.38. Ափապաշտպան կառուցվածքներն ու միջոցառումները կարող են լինել`
ա) շեպի թեքության նախապես մեղմացում, ճմապատում, հատուկ խոտակազմի ցանքսի իրականացում: Խոտացանքսը հնարավորություն է ընձեռում նվազագույն ծախսերով ապահովելու բավականին մեծ թեքություն ունեցող շեպերի ամրացումը: Բնական ճմահողով մակերեսի ճմապատումը նպատակահարմար է ոչ մեծ մակերեսների վրա, այնտեղ, ուր հարկավոր է պաշտպանիչ շերտն ստեղծել շատ կարճ ժամկետներում, ինչպես նաև սողանքների հետևանքով քայքայված մակերեսների վերականգնման համար (հողի ճեղքերի, հանվածքների, խորացումների ամրակցում և այլն),
բ) կապակցող նյութերով լանջերի ամրացում, բիտումային էմուլսիայով բնահողի տոգորում: Որպես կապակցող նյութ կարող են օգտագործվել ցեմենտը, բիտումը, լատեքսները, տարբեր բիտումային էմուլսիաներ, պոլիմերային կոմպոզիցիոն նյութեր,
գ) ափի ծածկումը ջախե պատվածքով, հյուսացանկապատով, ճեղանով, փայտյա ամրակապմամբ,
դ) առանց հիմնատակի նախապատրաստման` քարե լիցքի թափվածքի իրականացում` վերջինիս առափնյա ծանծաղուտների կցվածքի սահմանում լրացուցիչ ամրակցման կառուցմամբ: Այդ ամրակցումը կարող է ծառայել մի քանի սեզոն,
ե) ավազակոպիճային խառնուրդով թափվածքի իրականացում (1.5Օ - 2Օ թեքությամբ)` ոչ եզրաչափք քարերով կիսապատնեշների զուգորդմամբ: Նման ծածկույթը լավ է մարում ալիքները և կարգավորում է բերվածքների շարժումն ափի երկարությամբ,
զ) թեքավուն (սակավաթեք) ավազային լողափերի ողողաթափում,
է) բարձր հղկանյութային ափերի շեպերի հարթում և առանց հիմնատակի նախապատրաստման բետոնե սալերի տեղադրում,
ը) շեպերի ամրացում` գաբիոնային շարվածքով,
թ) քայքայվող տեղերի երեսապատում` բետոնով կամ երկաթբետոնով,
ժ) հատուկ հենապատերի կառուցում:
5.39. Հողերի էրոզիայի և հեղեղատացանցի առաջացման դեմ պայքարի միջոցառումները ներառում են`
ա) ջրամբարին հարող տարածքների ու լանջերի գոյություն ունեցող անտառատնկարկների և թփուտների խնամքն ու պահպանումը,
բ) անհրաժեշտության դեպքում` հատուկ ծառատեսակների և թփուտների լրատնկումը,
գ) ջրամբարի ափերի լանջերին անասունների արածեցման խստիվ արգելումը ջրապահպան գոտու սահմաններում, ափամերձ ջրագծից 100 մետրից ոչ ավելի մոտ, լանջերի երկայնությամբ հողի վարի արգելումը,
դ) ափամերձ շերտերն ավազի, կավի, քարի և այլ հանքի նպատակով օգտագործման արգելումը,
ե) քայքայվող հողատարածքներն ամրացնող խոտաբույսերով ցանքսապատումը,
զ) հորդառատ անձրևներից, ձնհալից առաջացած ողողատների, ողողափոսերի պարբերական հսկումն ու խնամքը,
է) լանջերի վրա հատուկ ջրորսիչ թմբերի, առուների կառուցումը,
ը) հեղեղատներում, ձորակներում հատուկ կառուցվածքների պատրաստումը (բանդ, ջրանկում, արագահոս և այլն):
5.40. Ջրամբարների շահագործումն իրականացնող կազմակերպություններն անհրաժեշտ նորոգումներն իրականացնելիս պետք է ղեկավարվեն կանոնների դրույթներով, ինչպես նաև հետևյալ կառուցվածքների համար գործող պլանային-կանխարգելիչ նորոգումների իրականացման դրույթներով, շինարարական նորմերով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի նոյեմբերի 1-ի N 82 հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկին համապատասխան`
ջրատնտեսական համակարգերի և կառուցվածքների,
բնակելի և հասարակական շենքերի,
ծովային և գետային նավահանգիստների, նավարկելի ու նավամբարձումային հիդրոտեխնիկական կառուցվածքների,
ջրմուղ-կոյուղու կառուցվածքների,
արտադրական շենքերի և կառուցվածքների,
ուղիների վերին շինությունների, հողապաստառների և կառուցվածքների:
5.41. Ջրամբարի կառուցվածքներն աշխատունակ վիճակում պահելու հետ կապված նորոգման աշխատանքները բաժանվում են ընթացիկ և հիմնական նորոգումների:
Կառուցվածքների շահագործման տեխնիկական կանոններով նախատեսված ընթացիկ խնամքը նորոգումների աշխատանքի կազմի մեջ չի մտնում:
5.42. Ընթացիկ նորոգումը նախատեսվում է կառուցվածքների ոչ մեծ թերությունների և վնասվածքների վերացման համար: Որպես կանոն, այն իրականացվում է առանց համակարգի աշխատանքը դադարեցնելու, առանց ջրամբարում ջրի հորիզոնն իջեցնելու: Առանձին կառուցվածքների նորոգման ժամկետը հարմարեցվում է դրանց աշխատանքի միջև ընկնող ընդմիջումներին, ոչ լրիվ բեռնվածությամբ աշխատանքի ժամանակահատվածներին:
5.43. Հիմնական նորոգում է համարվում այնպիսի նորոգումը, որի ընթացքում կատարվում են մաշված կոնստրուկցիաների և մասերի, մաշված սարքավորման առանձին հանգույցների փոխարինումը նորերով, նորոգվող օբյեկտի շահագործման հնարավորությունները բարձրացնող և ավելի արդյունավետ դարձնող նորոգումը:
Հիմնական նորոգման ժամանակ փոխարինվում են կառուցվածքի առանձին մասերը կամ հանգույցները (ջրծեծ հոր, փակ դրենաժների հատվածներ, պատվարի պաշտպանիչ ծածկույթի հատվածներ և այլն):
Կառուցվածքների հիմնական նորոգում նշանակվում է այն դեպքում, երբ ընթացիկ նորոգման միջոցով հնարավոր չէ ապահովել դրանց անխափան (անընդմեջ) աշխատանքը:
5.44. Հիմնական նորոգում իրականացնելու մասին որոշումներն ընդունվում են տեխնիկական հանձնաժողովների կողմից` կախված նման նորոգման իրականացման իրական անհրաժեշտությունից:
Հանձնաժողովը, որի կազմն ու աշխատանքի ժամկետները սահմանվում են ջրամբարը շահագործող կազմակերպության ղեկավարության կողմից, կատարում է օբյեկտի զննում, կազմում է օբյեկտի զննման և թերությունների մասին ակտերը, որոշում է պահանջվող նորոգման տեսակը, կազմն ու ծավալները:
Ակտերում նշվում են թերությունների վերացման ժամկետները և կառուցվածքի տեխնիկական շահագործման բարելավման վերաբերյալ առաջարկությունները:
5.45. Վթարային նորոգումները` կապված բնական աղետների (ջրհեղեղ, երկրաշարժ, սողանք և այլն) հետևանքով վնասվածքների, քայքայումների և ավերածությունների վերացման հետ, կատարվում են արտապլանային կարգով` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները` վթարն արագ կարգով վերացնելու համար:
Վթարային բնույթի վնասվածքները, որոնք վտանգ են սպառնում մարդկանց կյանքին կամ կարող են հանգեցնել մեծ նյութական վնասների, վերացվում են անմիջապես:
5.46. Բոլոր տեսակի նորոգումները, բացառությամբ վթարայիններից, իրականացվում են ծրագրային (պլանային) կարգով: Ծրագիրը (պլանը) կազմվում է հեռանկարային և մեկ տարվա համար` եռամսյակների ու ամիսների կտրվածքով և հաստատվում է վերադասի կողմից: Հաստատված ծրագրերի (պլանների) հիման վրա կազմվում է աշխատանքների իրականացման ժամանակացույց:
5.47. Տեխնիկական զննումների ու նորոգումների իրականացման ընթացքում բացահայտված հիդրոտեխնիկական կառուցվածքների անբավարար աշխատանքի հետ կապված բոլոր դեպքերի և դրանց պատճառների մասին ջրամբարը շահագործող կազմակերպությունն իրազեկում է համապատասխան նախագծային կազմակերպությանը` կառուցվածքների կոնստրուկցիաների կատարելագործման միջոցառումներ ձեռնարկելու համար:
5.48. Պատվարի կատարը պետք է պահպանել նախագծային նիշի վրա: Կատարի իջեցումներ չեն թույլատրվում: Նստվածքներն անմիջապես վերականգնվում են: Նստվածքները վերացվում են հետևյալ հերթականությամբ. նախ մաքրում են հողի նստվածքի մակերեսը, փորվում է խրամուղի` նստվածքի ամենախոր տեղում 0.5 մետր խորությամբ, և ամբողջ նստվածքի մակերեսը հասցվում է նախագծային նիշին` պատվարի մարմինը կազմող նույն գրունտով` խնամքով տոփանելով լցվող գրունտի շերտերը: Այնուհետև վերականգնում են կատարի ծածկը (խիճ, կոպիճ և այլն):
5.49. Շեպերի ամրակապման խախտման դեպքում պետք է միջոցներ ձեռնարկել դրա հետագա քայքայումն ու շեպերի գրունտների տարքն ու ողողումը կանխելու համար: Եթե ինչ-որ պատճառներով հնարավոր չէ քայքայված մասն ամրակցել նախագծայինին համապատասխան, ապա, որպես ժամանակավոր ծածկույթ, կարող են օգտագործվել ճեղանային կամ եղեգնասալե ներքնակներ` քարե մանրաճեղաններով, հողով լցված պարկերի լրաբեռնմամբ:
Ջրի հորիզոնի անկումից հետո բոլոր ժամանակավոր ծածկույթները պարտադիր փոխարինվում են մշտական նախագծային ամրակապով: Եթե ամրակապի քայքայումը վտանգ սպառնացող կամ հաճախակի կրկնվող բնույթի է, որը պահանջում է ամենամյա մեծ ծախսեր, անհրաժեշտ է բարձրացնել գոյություն ունեցող ամրակապի վերակառուցման հարցը:
Ներքին շեպի խոտածածկը, ճմապատվածքը կամ ամրակապման այլ տեսակը պահանջում են մշտական խնամք և պարբերաբար վերականգնում:
Հողային կառուցվածքների շեպերի և առափների (բերմա) վրա չի թույլատրվում ծառերի, թփուտների, մացառուտների առկայությունը, եթե դա չի նախատեսված հատուկ նախագծով: Անհրաժեշտ է շեպի խոտածածկի բուսականությունն աղտոտող մոլախոտային բույսերը մշտապես հնձել և հեռացնել:
5.50. Վերին շեպերի միաձույլ բետոնե և հատկապես հավաքովի երկաթբետոնե ամրակապի վնասվածքի դեպքում (սառույցի, ջրալիքի ազդեցությունից և այլն) ձևախախտված (դեֆորմացված) հատվածներն անհրաժեշտ է անմիջապես լրաբեռնել քարե լիցքով կամ լեռնային զանգվածով` թույլ չտալով խախտված տարածքի ընդարձակում: Առաջիկա հնարավորության դեպքում անհրաժեշտ է այդ վնասված հատվածները վերականգնել նախագծին համապատասխան: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել կարերին և քամիչին: Կարերը կարելի է վերականգնել հալեցված բիտումի լցմամբ:
5.51. Տարափային անձրևներից և հալոցքային ջրերի ազդեցության տակ ներքին շեպի վրա առաջացած փոսերն ու ողողվածքներն անհրաժեշտ է մաքրել և լրաբեռնել քամիչ նյութերով` կազմակերպելով ջրահեռացումը` ջրհոս և ջրնետ առուներով, որոնք պետք է պահվեն աշխատունակ վիճակում: Ներքին շեպը պետք է մշտապես մաքրվի աղբից, մացառուտներից, թփուտներից, փշերից, եղեգնուտից և այլ բուսական ծածկույթից:
5.52. Պատվարի մարմնում հողափոր կենդանիների բացած ուղիները, ճեղքերը և այլ դատարկությունները հայտնաբերվում են վերին ու ներքին շեպերի համակարգված խորազննմամբ: Բացահայտվում են դրանց առաջացման պատճառները և տարածման աստիճանը: Հողափոր կենդանիների բացած ուղիները ճնշման տակ լցվում են կավի, ավազի, ցեմենտի լուծույթով: Հողափոր միջատների, կենդանիների դեմ պայքարն իրականացվում է դրանց ուղիների քիմիական մշակմամբ և թույների կիրառմամբ:
5.53. Պատվարի մարմնի ծորանցումը, որպես կանոն, առաջանում է հողափոր կենդանիների բացած ուղիներով, բույսերի արմատների երկարությամբ և այլ դատարկություններով (խոռոչներով) և պատվարի մարմնի ներքին շեպի վրա առաջացնում է թաց, ծորացող բծեր, փոքր ջրաշիթեր, շատրվանիկներ կամ աղբյուրակներ:
Պատվարի մարմնի ծորանցումը պետք է վերացվի կամ խլացվի անմիջապես, հատկապես, եթե հայտնաբերվում են ծորանցվող ելքի աճ և պատվարի մարմնից գրունտի ողողահանում:
Անհրաժեշտ է աղբյուրակի շուրջ պարագծով, կոնաձև լցնել չտեսակավորված կոպիճ` այնպիսի բարձրությամբ, որպեսզի դադարեցվի աղբյուրակի արտահոսքը: Այնուհետև պատրաստվում է հողի և հողով լցված պարկերի նախապատրաստուկ: Աղբյուրակից վերև, ոչ մեծ բացվածքներով փնտրվում, գտնվում են ծորանցման ուղիները, և պատրաստվում է լայնակի փականք` պինդ տոփանված գրունտի խրամուղու ձևով:
Ջրամբարում ջրի հորիզոնն իջնելուց հետո ծորանցման ուղիները բացվում և խնամքով լցափակվում են:
5.54. Առաջացած միջանցիկ ողողատները լցափակվում են անմիջապես: Ողողատի ժամանակավոր լցափակումը կատարվում է ջրամբարի կողմից ավազով լցված պարկերի և քարե լիցքի օգնությամբ (պարկերի կիպ տեղադրման համար ավազը լցվում է կիսով չափից ոչ ավելի): Այնուհետև անհրաժեշտ է ողողատից հեռացնել բերվածքներն ու քայքայված շերտը և ափերն աստիճանաձև մշակել: Մաքրված մակերեսին ողողատի լայնքով (պատվարի երկարությամբ) պետք է փորել 0.5-1.0 մետր խորությամբ խրամուղի և դրա մեջ, նախապատրաստված մակերևույթին, 15-20 սմ շերտով տեղադրել գրունտը, որից հետո պետք է ողողատի լայնքով խփել ցցեր, որպեսզի դրանց վերին մասը բարձր լինի ջրի առավելագույն հորիզոնից, և շարունակել գրունտի տեղադրումը` 20-30 սմ շերտերով` խնամքով խտացնելով և այն հասցնելով պատվարի մարմնի գրունտի կմախքի ծավալային զանգվածի նախագծային խտությանը, պատվարի շեպը հասցնելով նախագծային պրոֆիլին:
Ստորջրյա լցափակման անհրաժեշտության դեպքում ողողատը պետք է պաշտպանակել ագուցաշարով, պաշտպանակի սահմանի ջուրը հեռացնել և միայն դրանից հետո կատարել հողային աշխատանքներ:
5.55. Ներքին շեպի ստորոտում գրունտների ուռչումն ու աղբյուրակների առատ առաջացումը վկայում են կառուցվածքի հիմնատակի խախտման մասին: Նման դեպքերում անհրաժեշտ է վթարային կարգով ուժեղացնել կառուցվածքի ներքին մասի ջրաքաշման հնարավորությունը` լրացուցիչ ցամաքուրդների կառուցմամբ, և մակերևութային ու գրունտային ջրերը հեռացնել ստորոտից 100 և ավելի մետր: Ստորոտը լրաբեռնել լրիկի թափմամբ:
5.56. Ներքին շեպի սկսված սողանքը դադարեցնելու համար կառուցվում է քամող լրաբեռնում` այն իրականացնելով հակադարձ քամիչի կամ այլ ավելի բարդ տիպի ցամաքուրդի ձևով:
Շեպի վերականգնման հերթականությունը հետևյալն է`
ա) հեռացվում է ջրահագեցած փխրուն գրունտը,
բ) շեպի ձևախախտված հատվածի եզրագծով` գրունտում պատրաստվում են աստիճաններ (նոր տեղադրվող և հին գրունտների ավելի լավ փոխկապակցման համար),
գ) գրունտը տեղադրվում է` սկսած շեպի ներբանից, 0.15-0.20 մետր հաստությամբ հորիզոնական շերտերով, խնամքով խտացվում է` թեքության որոշ մեղմացմամբ, վերականգնվող շեպի ամբողջ երկարությամբ,
դ) շեպի վերականգնումից հետո անհրաժեշտ է վերականգնել ցամաքուրդը, իսկ եթե այն բացակայում է, ապա` կառուցել նորը` ապահովելով ցամաքուրդային ջրերի հեռացման համար պահանջվող առուների պատրաստումը, մաքրումը, կամ ջրհեռացումն ապահովել այլ միջոցներով:
Շեպերի մասնակի, տեղական սահքերը հեռացվում և փոխարինվում են որակյալ գրունտով: Սողանքի կրկնումը բացառելու համար գոյացած փլվածքի մակերեսը մշակվում է աստիճանաձև (սանդղավանդ), և գրունտը լցվում է բարակ շերտերով ու խնամքով խտացվում:
Շեպերի զգալի սողանքների դեպքում վերականգնման հերթականությունը մնում է նույնը, բայց կայունության բարձրացման նպատակով պատրաստվում են լրացուցիչ առափներ (բերմա) կամ լրիկներ (բանկետ), իսկ անհրաժեշտության դեպքում վերին բիեֆում իջեցվում է ջրի հորիզոնը:
5.57. Ջրթափ կառուցվածքների և պատվարի մարմնի լծորդման հատվածներում ինտենսիվ ծծանցման դեպքում (հատկապես, եթե այն ուժգնանում է) անհրաժեշտ է անմիջապես մաքրել ջրի ելքի տեղերը և դրանք լրալցնել մանր խճով և ավազով, լրաբեռնել քամող նյութով` հպումային գոտիներից գրունտի տարքը կանխելու համար: Միաժամանակ պետք է լրաբեռնել վերին շեպը (կախված ամրակապի տեսակից)` ավազով, խճով, գրունտով լցված պարկերով, բրեզենտե ծեփոնով և այլն:
5.58. Շեպերի ամրակապի ջրագծի երկարությամբ բետոնե սալերի եզրով, բազմաթիվ կրկնվող սառեցման և հալման հետևանքով քայքայված, ողողված հատվածներն ամրակցում են բետոնե ատամնաորմածքով: Հին և նոր բետոնի ավելի լավ կապակցման համար խոր ատամնաորմածքի մեջ պետք է տեղակայել մետաղյա որմնակապեր: Վարարումներից առաջ անհրաժեշտ է շեպերի ամրակապերին կպած սառույցը ջարդել: Պատվարի մարմնով ծծանցումը կարելի է վերացնել` կատարելով կավաջրով տղմոտում, ցեմենտացում, կավե լուծույթի ներարկում, պոլիմերային կոմպոզիտների ներարկում և այլն:
Մոտավոր գնահատման համար կարելի է ընդունելի համարել հողային պատվարի երկարության մեկ գծամետրին ընկնող ծծանցումային հետևյալ ելքերի չափերը`
ավազային գրունտների համար` 0,001 - 0,005 H լ/վրկ.
ավազակավային գրունտների համար` 0,0002 - 0,001 H լ/վրկ.
որտեղ`
H - ը ջրի ճնշումն է հողային պատվարի վրա` մետրերով:
5.59. Պատվարի շեպերին, առափներին, հենապատերի մոտ` հողի շեպերի հաշվարկային փլուզման պրիզմայի սահմաններում բեռների պահեստավորումն ու լրացուցիչ շինությունների կառուցումը, առանց համապատասխան նախագծային հիմնավորման, արգելվում են:
Հողային կառուցվածքների մակերևույթներին խոր ճաքերի և նստվածքների առաջացումը պետք է կանխել: Ճաքերի առաջացման դեպքում դրանք պետք է բացել ամբողջ խորությամբ և լրացնել պատվարի մարմնի նույն գրունտով` տեղադրվող շերտերի խնամքով խտացմամբ: Անհրաժեշտության դեպքում` նորոգված հատվածներում տեղակայվում են լրացուցիչ հենանիշեր` հետագա նստվածքներին և տեղաշարժերին հետևելու համար:
5.60. Ոչ մեծ հողային պատվարների վերին շեպերը (հատկապես թմբապատման պատնեշները), որոնք ենթարկվում են ծծանցման և բուսակալման, պետք է յուրաքանչյուր 10-15 տարին մեկ անգամ ենթարկվեն վերամշակման` լիցքի վերին շերտը խառնելով բահով:
5.61. Ձմռանը չի կարելի`
ա) ճնշումային շեպից հեռացնել ձյան ծածկույթը` շեպի ուռչումից ու սառեցումից խուսափելու համար,
բ) թույլ տալ ցամաքուրդային կառուցվածքների սառեցում: Այդ նպատակով պետք է հետևել ծծանցվող ջրաելքերին (սառցակալման առաջացմանը), ձեռքի տակ եղած միջոցներով կանխել համապատասխան հատվածների սառցակալումը:
5.62. Պատվարի ցամաքուրդային կառուցվածքները պետք է միշտ լինեն աշխատունակ վիճակում: Դրանց աշխատանքի վատացման մասին վկայող հատկանիշների (ջրի ելքի դադարեցում, շեպերի թրջում, ծծանցվող ջրերի ելքը ցամաքուրդից վերև, ներքին շեպի ստորոտի ճահճացում) առաջացման դեպքում ցամաքուրդը պետք է մանրազնին զննվի, պետք է որոշվեն խախտված տեղերը, խցանումները, տղմակալումները, և միջոցներ ձեռնարկվեն դրա մաքրման ու վերականգնման համար:
5.63. Ոչ մի դեպքում չպետք է թույլ տրվի ջրահեռացնող բաց ցամաքուրդային հուներում, ջրհավաքներում, դիտահորերում և փակ ցամաքուրդային խողովակներում դիմհարների առաջացում, բուսածածկում և ողողվածքների առաջացում: Հողային կառուցվածքների անմիջական հարևանությամբ փոսորակների, փորվածքների փորումն արգելվում է:
5.64. Ջրում լուծված աղերով ցամաքուրդային դիտահորերի զտիչների պատման դեպքում դրանք մաքրվում են ինհիբիտորացված թթվով, իսկ ներքին պատերը կարող են մաքրվել մետաղական կամ օդային «ոզնիկով»:
5.65. Նույնիսկ ամենախնամքով սպասարկման դեպքում ցամաքուրդային խողովակները հետզհետե տղմապատվում, տղմակալվում են: Խողովակներից տիղմը հեռացվում է լվացմամբ կամ մաքրմամբ: Լվացումը կատարվում է ճնշման տակ սրսկվող մաքուր ջրով` ավտոցիստեռնի օգնությամբ, որը հերթով կանգնեցվում է դիտահորի մոտ` սկսած խողովակի (հոսանքի ուղղությամբ) վերին մասից, կամ ջրամատակարարման հիդրանտներից ցամաքուրդ տրվող ջրով:
Ցամաքուրդային խողովակները կարելի է մաքրել դիտահորից դիտահոր ընկնող հատվածների միջով մետաղյա «ոզնիկի» կամ ռետինե գնդերի ներմղման միջոցով: Շահագործման առաջին տարիներին ցամաքուրդային խողովակների լվացում կատարվում է տարեկան մեկ, իսկ հետագայում` յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Տղմապատված, խցանված կամ բուսածածկված զտիչի մաքրման անհնարինության դեպքում այն փոխարինվում է նորով, կամ կառուցվում է նոր հոր:
5.66. Ցամաքուրդի ուղեգծով զգալի նստվածքային երևույթների կամ դրանց կրկնակի առաջացման, խողովակների կամ դրանց գրունտային ծածկույթի լուրջ վնասվածքների դեպքում բացվում է խողովակային ցամաքուրդը, և վնասված մասը փոխարինվում է նորով: Նորոգման ընթացքում կատարվում է վնասված մասից ջրահեռացում` մոտակա հորի մեջ ջրի վերամղմամբ:
5.67. Հողային պատվարների շահագործման ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար ստուգել պիեզոչափիչների զգայունությունը` լվացման կամ ջրահանման միջոցով: Պիեզոչափիչները մաքրվում են` դրանցում կուտակված տիղմը կամ ավազը փորադույլերով հեռացման, հատուկ հորանային բռնիչ սարքերի օգնությամբ խճի, քարերի և այլ կողմնակի մարմինների դուրսհանման և ջրով լվացման միջոցով: Վերջինս թույլատրելի է միայն ծայրահեղ, բացառիկ դեպքերում` նախապես շահագործողի վերադաս մարմնի կողմից հաստատված ծրագրով:
Պիեզոչափիչներում, որոնց ջրընդունիչ մասերը տեղադրված են ավազային, ավազակավային գրունտներում, ջրի հորիզոնի վերականգնումը ջրալցումից կամ ջրահանումից հետո պետք է տևի մեկ ժամից ոչ ավելի: Կավավազային գրունտներում տեղակայվածների համար վերականգնման նվազագույն ժամանակը կազմում է 6-12 ժամ:
Պիեզոչափիչների զտիչների տղմապատման կամ կոռոզիայի նյութերով ջրընդունիչ անցքերի խցանման դեպքում նվազում է չափման զգայունությունը, և ջրի հորիզոնի վերականգնման համար պահանջվող ժամանակն զգալիորեն մեծանում է: Նման դեպքերում պիեզոչափիչի` հետագա չափումների համար պիտանիության հարցը պետք է որոշվի` ելնելով կառուցվածքի ջրի հորիզոնների ռեժիմի և շահագործման հսկման կոնկրետ պայմաններից:
Պիեզոչափիչներից ջրահանումը սովորաբար կատարվում է այն դեպքում, երբ լվացումն անարդյունավետ է և չի տալիս ցանկալի արդյունք: Պիեզոչափիչներից ջրահանումը դրա ջրընդունիչի ազդման գոտում ստեղծում է ծծանցվող ջրերի հոսքի զգալի գրադիենտներ, ինչի շնորհիվ ապահովվում են զտիչի լվացումն ու չափման զգայունության վերականգնումը կամ բարձրացումը:
Պիեզոչափիչները պարբերաբար (առնվազն տարեկան մեկ անգամ) պետք է ստուգվեն ջրի հորիզոնի վերականգնման արագության առաջացման միջոցով (ջրալցման կամ ջրահանման եղանակով):
Անսարք կամ կասկածելի պիեզոչափիչները կարելի է վերականգնել նաև ճնշման տակ օդի ներմղման, ջրի արտահանման կամ ճնշման տակ ջրի ներարկման, հատուկ գործիքներով մաքրման միջոցով: Այս աշխատանքները պետք է կատարել ըստ հաստատված ծրագրի:
Վերականգնման ոչ ենթակա պիեզոչափիչները պետք է հանվեն շահագործումից և փոխարինվեն նորերով:
5.68. Ձմռանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ է`
ա) մեկուսացնել պիեզոչափիչների հորանաբերանները` խողովակ-ելանցքների մեջ ջերմապահպանիչ նյութերի տեղադրման միջոցով,
բ) պիեզոչափիչների մոտ տեղակայել ցցանիշեր,
գ) կանխել պիեզոչափիչներում ջրի սառեցումը:
5.69. Կախված բետոնի վնասվածքի բնույթից և չափերից` անհրաժեշտ վերականգնման աշխատանքները պետք է իրականացվեն ընթացիկ կամ հիմնական նորոգման կարգով:
5.70. Բետոնի ճեղքերի լցափակման դեպքում անհրաժեշտ է տարբերակել ճեղքերի 2 հիմնական տեսակ`
ա) ճեղքեր, որոնք չեն խախտում կառուցվածքի միաձուլությունը և միայն նպաստում են բետոնի միջով ջրի ծծանցմանը,
բ) ճեղքեր, որոնք խախտում են կառուցվածքի միաձուլությունը և նվազեցնում դրանց ամրությունը կամ կայունությունը:
Բետոնի մազաճաքերը, եթե դրանք հետագայում չեն բացվում, կարելի է չլցափակել, բայց անհրաժեշտ է իրականացնել մշտական դիտարկումներ դրանց հետագա զարգացման ընթացքի նկատմամբ:
Մինչև 5 մմ բացվածք ունեցող փոքր ճաքերը լցվում են տաք բիտումով կամ նավթով, բենզինով լուծված բիտումային սառը լուծույթով:
5-20 մմ բացվածք ունեցող ճաքերը խծուծում են ձյութապատված խծուծքով:
20-40 մմ բացվածք ունեցող ճաքերը մշակում և լցնում են նստվածք չտվող ցեմենտի յուղալի լուծույթով:
30-40 մմ և ավելի բացվածք ունեցող ճաքերը լցափակվում են մանրակոպիճ բետոնով կամ ընդարձակվող ցեմենտից պատրաստված լուծույթով` ճաքերի` նախապես հատքի, մաքրման և ջրով լվացման միջոցով:
Շինարարական կարերի բացման, առանձին խոշոր ճաքերի առաջացման (բետոնի շարվածքի ողողաքայքայում) դեպքերում դրանք լցափակվում են կտրտված բլոկների միջև կապերի ուժեղացման լրացուցիչ միջոցառումների իրականացմամբ, օրինակ` կապի ուժեղացում` առանձին մետաղաձողերի, ամրանների կամ որմնակապերի` հին բետոնի մեջ կեռերով, ցցաձողերով ամրացմամբ, որոնք տեղադրվում են համապատասխան չափով պատրաստված և հետո բետոնով կամ ցեմենտի լուծույթով լցվող ակոսների, հորատանցքերի մեջ:
Բետոնի խոր ճաքերը և զանգվածի մեջ եղած խոռոչները, ներանցուկները վերացվում են` 20-30 մմ տրամագիծ ունեցող խողովակների միջով ցեմենտի ճնշման տակ ներարկմամբ: Այդ խողովակները նախապես ամրակցվում են 20-30 սմ խորությամբ ծակոտված կամ հորատված անցքերի մեջ: Ճաքերը լվացվում են այդ նույն անցքերի միջով: Անցքերի քայլքը 30-50 սմ է: Լվացումից հետո խողովակը խցանում են խծուծքով պատված փայտե խցանով, իսկ ճաքը մակերեսից փակում են շաղախով (1:3)` ճնշման տակ սրսկվող ցեմենտի շաղախի արտահոսքը կանխելու համար: Շաղախի սրսկման ժամանակ ճեղքից օդի ազատ ելքն ապահովելու նպատակով ճաքի մակերեսի եզրերի երկարությամբ յուրաքանչյուր 0.7-1.0 մետրից հետո թողնվում են 20-30 մմ երկարությամբ չփակված հատվածներ:
Շաղախը սրսկվում է անընդմեջ` 4 մթնոլորտից ոչ ավելի ճնշման տակ: Ճաքերը ներարկվում են ներքևից վերև` մինչև վերին անցքի մեջ շաղախի հայտնվելը, որից հետո մաքրվում են մակահոսքերը, և քսահարթվում է ճաքի մակերեսը: Նեղ ճաքերի լրալցման համար կարելի է օգտագործել 1:1 կազմով (ցեմենտ:ջուր) ցեմենտակաթ:
5.71. Բետոնի մակերևույթին մեխանիկական վնասվածքներից առաջացած խանդակներն ու փոսերը նորոգվում են բարձր ակտիվություն ունեցող ցեմենտով պատրաստված բետոնով: Հին բետոնի մակերեսը խնամքով նախապատրաստվում է: Նոր բետոնի հաստությունը պետք է լինի առնվազն 3 սմ: Նոր բետոնի շերտազատումը կանխելու համար անհրաժեշտ է դա խարսխավորել` դրանք միմյանց կապելով մետաղալարային ամրաններով:
5.72. Լայն, բայց ոչ խոր խանդակները կարելի է լցափակել ճնշածեփմամբ (տորկրետում): Այն իրականացնելու համար հին բետոնի մակերեսը խնամքով նախապատրաստվում է (հեռացվում է քայքայված շերտը, մաքրված մակերեսը քերթատվում և լվացվում է): Տորկրետաբետոնի շաղախի կազմն ընդունում են 1:2-1:4 (ցեմենտ: ավազ): Ճնշածեփվող բետոնի շերտի ընդհանուր հաստությունը չպետք է գերազանցի 50 մմ-ը, իսկ դրա առանձին շերտերը պետք է լինեն 20 մմ-ից ոչ ավելի: Հաջորդող շերտը պետք է ճնշածեփել առնվազն 1-2 օր հետո` նախապես տեղադրվող մետաղացանցի վրա: Աշխատանքի ավարտին տորկրետաբետոնի մակերեսը քսահարթվում է հին բետոնի մակերեսին համահավասար, և իրականացնում են խնամք` մինչև լրիվ կապակցումը (ջրում, խսիրով ծածկում և այլն):
5.73. Հենապատերի երեսակողմի` ոչ մեծ մակերեսով կեղտոտված, ցեխոտված մակերևույթները մաքրվում են մետաղյա խոզանակներով, մեծերը` ավազաշիթային ապարատներով: Լվացումից հետո, անհրաժեշտության դեպքում, մաքրված մակերևույթը կարելի է ծածկել ճնշածեփվածքի բարակ (2-3 մմ) շերտով կամ ներկել ցեմենտակաթով:
5.74. Երկրորդական նշանակության հատվածների բետոնե մակերևույթների երեսակողմի ոչ մեծ մակերեսով շերտատումը կարելի է վերականգնել կեռաբևեռներից կախված կամ ամրաններից կապված մետաղալարացանցի վրայից (լարի տրամագիծը` 2-3 մմ, բջիջների չափը` մինչև 8 սմ) սվաղելով: Շերտի հաստությունը 5 սմ գերազանցելու դեպքում մետաղալարի տրամագիծը մեծացվում է մինչև 5 մմ` բջիջների չափը հասցնելով 15 x 15 սմ-ի: Նման դեպքում բետոնը տեղադրվում է հատուկ տեղակայված կաղապարամածների մեջ` խցկմամբ:
5.75. Ջրթող կառուցվածքների ջրթող մակերևույթները, որոնք ենթարկվում են բարձր արագությամբ ջրահոսքերի (15 մ/վրկ և ավելի) ազդեցությանը, ենթակա են մաշման` խոռոչագոյացման (կավիտացիա) և քերամաշման հետևանքով: Ջրատար հուների առավել խոցելի տեղերն են հորիզոնական ու առանձին բլոկների միջև առկա կարերը, ամրանների ելուստները և տարբեր տեսակի անհարթությունները:
Այդ քայքայված հատվածները վերականգնվում են տորկրետաբետոնով կամ տարբեր էպոկսիդային կազմություններով: Խոռոչագոյացման դեմ նման պաշտպանությունը, այնուամենայնիվ, երկարատև չէ: Հեռանկարային է ողողամաշման (կավիտացիոն էրոզիա) դեմ պայքարը թափվող հոսքի պատամերձ շերտի օդահագեցման (աերացում) եղանակը` ոստնակ-աերատորների օգնությամբ: Պաշտպանության այս եղանակի կիրառումը պետք է հիմնավորվի հատուկ ուսումնասիրություններով և նախագծային մշակումներով:
5.76. Ձմռանը բետոնե կառուցվածքները նորոգելիս երաշխավորվում են բետոնի սառեցումը կանխող հավելումների օգտագործումը կամ ջերմապահպանիչ միջոցառումների իրականացումը: Բետոնին ավելացվող հավելումների ընտրությունն ու քանակը որոշելիս հարկավոր է ղեկավարվել համապատասխան նորմատիվներով:
5.77. Ներքին բիեֆում նախագծային նիշերից վեր ողողումներն ու վնասվածքները, որպես կանոն, պայմանավորված են ջրթափային ճակատով հեռացվող ելքերի ոչ ճիշտ կարգավորմամբ: Այդ պատճառով ներքին բիեֆ ջրի թողքն անհրաժեշտ է կատարել ջրամբարի նախագծով տրված շահագործման կանոնների համաձայն, որոնք կազմվում են ջրթափ կառուցվածքների աշխատանքի գործակարգավարական ժամանակացույցերին համապատասխան: Գործակարգավարական ժամանակացույցերով կարգավորվում է ջրթափ փականների բացվածքը: Որպես կանոն, ջրթափ ճակատով ջրի ելքերն անհրաժեշտ է բաց թողնել հավասարաչափ` փականների հավասար բացվածքով: Ջրթափ թողանցքների փականները պետք է բարձրացվեն (բացվեն) այնպիսի ընդմիջումներով, որպեսզի թույլ չտրվի ներքին բիեֆում բարձր ալիքների առաջացում: Ջրթափ կառուցվածքների նախագծային ռեժիմը պետք է ճշտվի շահագործման փորձի հիման վրա: Ջրթափ կառուցվածքներով ջրի թողքերի` կանոններից էական շեղումներն անհրաժեշտ է հիմնավորել հաշվարկներով, շահագործման փորձով կամ հատուկ ուսումնասիրությամբ:
5.78. Պատվարի և այլ ջրթափ կառուցվածքների ներքին բիեֆի խնամքի ընթացքում կատարվում են հետևյալ աշխատանքները`
ա) ջրհարի և ռիսբերմի քայքայված հատվածների վերականգնում և դրանց ամրակապում քարե լիցքով,
բ) ջրհարի նորոգում` քայքայված մասերի հեռացմամբ, հողի լրալիցքով և բետոնապատմամբ,
գ) շաղախի ներարկում ջրհարի տակ` ենթաողողման հետևանքով առաջացած ողողատների, դատարկությունների լցման նպատակով,
դ) գրունտի սիլիկատացում` ներարկման միջոցով` ջրհարի տակ ծծանցման նկատված նվազման դեպքում:
Ներքին բիեֆի ամրակապի ենթաողողումը կանխելու նպատակով օգտագործվում են`
շեպի ամրակապի և հագուստի ներքին եզրագծի խորացումը` գետահունի սպասվելիք ողողման նիշից ներքև,
ճկուն, ձևափոխվող հագուստների կամ ներքնակների պատրաստումը:
5.79. Քայքայված հոսքամարիչները (պիրս, ոստնակ, չորսու) սովորաբար նորոգվում են գետում ջրի նվազագույն մակարդակի ժամանակահատվածում (վեգետացիայի շրջանից հետո), անհրաժեշտության դեպքում` պլաստիկ բետոնով: Ռիսբերմի քայքայված ամրակապն անհրաժեշտ է անմիջապես ամրացնել ժամանակավոր միջոցներով (ծանրաճեղաններ, ճեղաններ, քար և այլն), իսկ ջրթողքի դադարեցումից հետո անհրաժեշտ է այն հիմնովին նորոգել:
5.80. Կառուցվածքի նստվածքի, ջերմային կարերի բացման և կառուցվածքների պատերի հետնամասի նստվածքների դեպքերում անհրաժեշտ է առաջին հերթին պարզել դրանց պատճառները, որից հետո հակադարձ լիցքերի նստվածքը փոքր հատվածներով փոխել` տեղադրվող գրունտի խնամքով տոփանմամբ, բացված ջերմային կարերը խծուծել ձյութած, կպրած խծուծքով, պարկերով, լցափակել հանքաձյութով (գուդրոն):
5.81. Ջրամբարի թասը, կախված դրանում իրականացված հակածծանցումային ճարտարագիտական միջոցառումներից, հատակի ու ափերի երկրաբանական և ջրաերկրաբանական պայմաններից, ենթակա է պարբերական զննումների ու դիտարկումների:
5.82. Անհրաժեշտ է ջրամբարի թասի վիճակի զննումներն ու դիտարկումներն իրականացնել ջրամբարում ջրի հորիզոնների բարձրացմանը և իջեցմանը զուգահեռ:
Դիտարկումներն սկսվում են ջրի հորիզոնների նվազագույն նիշերում գտնվելու ժամանակաշրջանից` ջրից ազատ ամբողջ տարածքի մանրակրկիտ ուսումնասիրմամբ, և այնուհետև, ջրի հորիզոնի բարձրացմանը զուգահեռ, կատարվում է համակարգված դիտազննում` ջրաեզերքի ամբողջ պարագծով` մինչև ջրի հորիզոնի առավելագույն նիշին հասնելը:
Ջրի հորիզոնի իջեցմանը զուգահեռ` նույն ձևով իրականացվում են դիտազննումները` մինչև ջրի` նվազագույն հորիզոնին հասնելը: Զննումների իրականացման պարբերականությունը սահմանվում է` ելնելով ջրի հորիզոնի բարձրացման կամ իջեցման արագությունից, ջրամբարի թասի ափերի թեքության մեծությունից, օրական ջրածածկվող կամ ջրից ազատվող ափամերձ շերտի լայնքի չափերից` նպատակ ունենալով երաշխավորված կարգով ժամանակին հայտնաբերել հնարավոր հարամիների, ծծանցումների օջախները:
5.83. Հարամիների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է մշակել և իրականացնել միջոցառումներ` դրանք վերացնելու (փակելու) համար:
Հայտնաբերված հարամիների փակման համար մաքրվում է դրա ձագարը` հեռացնելով ողողված բնահողի վերին 0,2-0,4 մ շերտը: Քայքայված շերտի հեռացումից հետո ձագարի ամբողջ մակերեսը լրամշակվում է սանդղաձև փորվածքներով: Սանդղակների (աստիճանների) թիվն ու բարձրությունը կախված են ձագարի խորությունից և տեղադրվելիք գրունտի, խտացման ապահովման համար` շերտի անհրաժեշտ հաստությունից:
Սանդղակների միջև ընկած (ըստ բարձրության) շեպերին տրվում է թեքություն` 1:1, 1:2: Ձագարի մուտքամասի շուրջ գրունտի 0,2-0,5 մ վերին քայքայված շերտը շրջանաձև հանվում է ձագարի խորության 2-3-ապատիկի չափով (ձագարի կենտրոնից հաշված շառավղով): Շրջանաձև փորվածքի պարագծով լրացուցիչ փորվում է խրամուղի` 30-50 սմ խորությամբ, 40-60 սմ լայնքով:
Ձագարի խորության 2/3-ը (խորությունը` 1,0 մ և ավելի) զտիչի սկզբունքով (ավազ, կոպիճ, խիճ, քար) հակադարձ զտիչի տեղադրումից հետո ձագարի մնացած ծավալը` մինչև ձագարի շուրջ փորվածքի հատակը, լրալցվում է թույլ ջրանցիկություն ունեցող գրունտով (ավազակավ, կավ, բենտոնիտ): Գրունտը հաջորդաբար տեղադրվում է 0,15-0,3 մ շերտերով և խնամքով տոփանվում:
Նույն ձևով լրալցվում է շրջանաձև փորվածքի պարագծով փորված խրամուղին և այնուհետև` փորվածքն ու ձագարի մուտքամասը:
Ձագարի և դրա շուրջ լրալցված ու խնամքով տոփանված գրունտի վրա կատարվում է քարե սալարկում կամ քարե լիցք` ջրալիքի ներգործությունը կանխելու նպատակով:
5.84. Ջրամբարի թասի կամ ափերի առանձին տարածքների հատվածներում` իրարից մոտ գտնվող հեռավորության վրա` մեծ խտություն ունեցող կամ հաճախակի առաջացող հարամիների վերացման համար, բացի հարամիների փակումից, նպատակահարմար է այդ հատվածներում իրականացնել նաև հակածծանցումային միջոցառումներ` ամբողջ տարածքի մակերեսով (կավի, կավավազի, բետոնի շերտով պատում, անջրանցիկ նյութերով թաղանթապատում, գրունտի ներծծում անջրանցիկ նյութերով և այլն):
5.85. Հարամիների վերացման (փակման) միջոցառումների մշակման և իրականացման ճարտարագիտական լուծումներն ամեն դեպքում տրվում են` ելնելով ջրամբարի թասի, ափերի ջրաերկրաբանական կառուցվածքից, առաջացման պատճառներից ու հիմնական գործոններից, և, որպես կանոն, այդ նպատակով կազմվում է համապատասխան նախագիծ:
5.86. Ջրամբարի թասի տարածքում և ափերում իրականացված հակածծանցումային տարբեր տիպի ու կառուցվածքի ծածկույթների (պաստառաշերտեր, էկրաններ, ցեմենտով ներարկված ծածկույթներ և այլն) և վնասված մասերն ու հատվածները ենթակա են արագ վերականգնման:
5.87. Առկա հակածծանցումային շերտերի վնասված հատվածներն անհրաժեշտ է վերականգնել նույնանման նյութերով, որոնք օգտագործվել են դրանց կառուցման ժամանակ: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի հատկապես սինթետիկ թաղանթների պաշտպանիչ շերտերի քայքայված հատվածների վերականգնմանը` բացված թաղանթների` նորերով փոխարինմանը կամ նման հատվածների համար նոր նախագծային լուծումներ տալով:
5.88. Թեք լանջային հատվածներում հակածծանցումային շերտերի սահած հատվածների վերականգնման աշխատանքները նպատակահարմար է իրականացնել ջրամբարում ջրի ցածր հորիզոնի առկայության դեպքում` այդ հատվածներում ջրահագեցված շերտի ջրքամվելուց հետո: Վերականգնման աշխատանքների ավարտի և նոր տեղադրված շերտի ջրածածկման միջև ընկած ժամանակահատվածը պետք է կազմի առնվազն 10 օր` կավավազային, կավային գրունտների համար, իսկ բետոնային ծածկույթի համար` 16 օր:
5.89. Հակածծանցումային ծածկույթների վրա ծանր մեքենաների ու մեխանիզմների մուտքը և աշխատանքը պետք է իրականացնել միայն հատուկ տախտակամածների կիրառմամբ` գրունտի վրա ճնշումը փոքրացնող միջոցառումների իրականացումից հետո` նշված ծածկույթների վնասվածքները բացառելու նպատակով:
5.90. Ջրամբարի թասը բերվածքներից մաքրելու աշխատանքները պետք է իրականացվեն այդ նպատակով կազմված նախագծային լուծումներին համապատասխան` բացառելով հակածծանցումային ծածկույթների հնարավոր վնասվածքները:
5.91. Ջրամբարի թասի ափերի, սողանքային առումով վտանգավոր հատվածների համար, կազմված նախագծերի համաձայն, մշակվում և իրականացվում են համապատասխան միջոցառումներ` զանգվածային սողքերի ու սահանքների բացառման նպատակով:
5.92. Հիդրոտեխնիկական կառուցվածքները նորոգումից ընդունվում են ջրամբարը շահագործողի կողմից` գործող շինարարական նորմերին և կանոններին (այսուհետ` ՇՆ և Կ) համապատասխան («Շինարարությունն ավարտված կազմակերպությունների, շենքերի և շինությունների շահագործման ընդունում: Հիմնական դրույթներ», «Աշխատանքների իրականացման և ընդունման կանոններ` հիդրոտեխնիկական, տրանսպորտային, էներգետիկ կառուցվածքների և մելիորատիվ համակարգերի»), ինչպես նաև առանձին աշխատանքների տեսակների կատարման և ընդունման կանոնները կանոնակարգող ՇՆ և Կ-ներով` ըստ կառուցվածքների` հողային, բետոնային, երկաթբետոնային, մետաղական կոնստրուկցիաների և այլն, մելիորատիվ ու ջրատնտեսական օբյեկտների ավարտված շինարարության շահագործման ընդունման ճյուղային կանոններով և շինարարությունն ավարտված օբյեկտների շահագործման ընդունման խնդիրները կանոնակարգող այլ օրենսդրական ակտերով ու նորմերով:
Իրականացված բոլոր տեսակի նորոգումների ընդունման ժամանակ կազմվում են համապատասխան ակտեր, որոնց հիման վրա կառուցվածքի տեխնիկական անձնագրում կատարվում են գրառումներ արված փոփոխությունների մասին:
5.93. Ջրամբարի հիդրոհանգույցի համալիր կազմի բոլոր կառուցվածքները պետք է պահպանվեն:
Պահպանության տեսակը կախված է համալիրի կամ հիդրոտեխնիկական կառուցվածքների պատասխանատվության (կարևորության) աստիճանից, որոնք դասակարգվում են ըստ հետևյալ կարգերի`
ա) I կարգ` հատուկ պատասխանատվության (կարևորության) կառուցվածքներ, որոնց ավերումը կարող է հանգեցնել զգալի նյութական վնասի և երկար ժամանակով շարքից հանել կարևոր օբյեկտներ կամ աղետալի հետևանքներ ունենալ ջրամբարից ներքև գտնվող բնակավայրերի և օբյեկտների համար,
բ) II կարգ` պատասխանատու (կարևոր) կառուցվածքներ, որոնց ավերումը կարող է հանգեցնել զգալի նյութական վնասի, բայց չի կարող աղետալի հետևանքներ ունենալ ջրամբարից ներքև գտնվող բնակավայրերի և օբյեկտների համար,
գ) III կարգ` նվազ պատասխանատու (կարևոր) կառուցվածքներ, որոնց ավերումը չի կարող առաջացնել լուրջ վթարներ ներքին բիեֆի օբյեկտներում և բնակավայրերում,
դ) IV կարգ` փոքր պատասխանատու (կարևոր) կառուցվածքներ, որոնք սպասարկում են 1-2 համայնքի տարածքներ. դրանց շարքը կարող են դասվել մինչև 10 մ բարձրություն ունեցող պատվարները` տեղակայված 20-30 քառ. կմ ջրհավաք ավազանում:
I և II կարգերի ջրամբարների պահպանությունն իրականացվում է ռազմականացված պահակային ծառայության միջոցով` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հատուկ կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության մասին» N 599 որոշմամբ հաստատված կարգով:
III և IV կարգերի ջրամբարների պահպանությունն իրականացվում է շահագործողի կողմից:
6. ՋՐԱՄԲԱՐԻ ԹԱՍԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
6.1. Ջրամբարի և հիդրոտեխնիկական կառուցվածքների վիճակի դիտարկումներն իրականացվում են`
ա) ջրի ստատիկ հորիզոնի որոշման նպատակով` ջրամբարի շահագործման լուծումները նախագծային պայմանների հետ փոխկապակցելու համար,
բ) կառուցվածքների աշխատանքի պայմանների, ջրատարածքի և ջրամբարի ափամերձ գոտու վիճակի մասին համակարգված տվյալների ստացման,
գ) նորոգման աշխատանքների ժամանակին և ճիշտ իրականացման,
դ) վթարների կանխման նպատակով ժամանակին միջոցներ ձեռնարկելու,
ե) կառուցվածքների շահագործման բարելավման,
զ) կառուցվածքների կատարելագործման կամ վերակառուցման և դրանց աշխատանքի հուսալիության բարձրացման միջոցառումների մշակման նպատակով:
6.2. Դիտարկումներն իրականացվում են`
ա) ամենօրյա օպերատիվ զննումների,
բ) պարբերական կանխարգելիչ զննումների,
գ) տեսչական զննումների վերահսկման,
դ) արտահերթ զննումների միջոցով` կապված վթարային վնասվածքների հետ:
Կառուցվածքների զննումների կարգն ու պարբերականությունը սահմանվում են` ելնելով շահագործման որոշակի պայմաններից, աստիճանից ու բարդությունից, շինության կառուցվածքից և ջրամբարի աշխատանքի ռեժիմից:
6.3. Ջրամբարի շահագործման ընթացքում իրականացվում են դիտողական (տեսողական) և գործիքային հետևյալ դիտարկումները`
ա) վերին և ներքին բիեֆներում ջրի հորիզոնի տատանումների,
բ) կառուցվածքների ձևափոխման և նստվածքների,
գ) կառուցվածքի մարմնում ճեղքերի, ճաքերի առաջացման և կարերի վիճակի,
դ) կառուցվածքների միջով և դրանց շրջանցմամբ ջրի ծծանցման,
ե) հակածծանցման և ցամաքուրդային կառուցվածքների աշխատանքի,
զ) կառուցվածքների վրա ջրահոսքերի, ջրի ալիքների և մթնոլորտային տեղումների ազդեցության,
է) ջրթափ կառուցվածքների ներքին բիեֆի ռիսբերմի, ջրհարի, հատակի, ափերի ողողահարման և քայքայման,
ը) կառուցվածքի վրա սառույցի ներգործության,
թ) կառուցվածքի սառցակալման, սառցապատման,
ժ) հողափորների կենսագործունեության,
ժա) վարարաջրերի անցման,
ժբ) ափերի վերամշակման (վերափոխման) և սողանքային երևույթների,
ժգ) ջրամբարի թասի, ջրանցքների հատակի և շեպերի տղմակալման ու բուսածածկման,
ժդ) ջրամբարի շրջակայքի հողահանդակների ջրածածկման ու ճահճացման և այլն:
6.4. Դիտարկումների և հետազոտությունների կազմը, ծավալն ու պարբերականությունը և այդ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հսկիչ-չափիչ սարքերը նախատեսվում են նախագծով` կառուցվածքների տեխնիկական շահագործման կանոններում: Դրանք կազմվում են գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
Նախագծային կանոններին կցվում են բոլոր կառուցվածքների վրա տեղակայվող հսկիչ-չափիչ գործիքների, սարքավորումների տեղադրման ուրվագծերը, դրանց նկարագրերը, շահագործման կանոններն ու չափաբերման պահանջները:
6.5. Պատճառային փոխկապակցված երևույթների դիտարկումները (օրինակ, կառուցվածքների ձևափոխությունն ու ծծանցումը, վերին բիեֆում ջրի հորիզոնն ու ծծանցող ելքերը և այլն) պետք է կատարվեն միաժամանակ:
6.6. Ջրամբարի թասի տղմակալման, ափերի վերամշակման, սողանքային ձևափոխությունների դիտարկումների կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է լրացուցիչ օգտագործել նաև համապատասխան մեթոդական և նորմատիվային փաստաթղթերը:
6.7. Կառուցվածքների վիճակի դիտարկումներն իրականացվում են նախապես կազմվող ժամանակացույցին համապատասխան:
6.8. Դիտարկումների արդյունքները գրանցվում են կանոնների NN 1-15 հավելվածների համապատասխան ամփոփագրերում և մատյաններում, մշակվում, համակարգվում և վերլուծվում են: Եթե դիտարկումների արդյունքում հայտնաբերվում են կառուցվածքի աշխատանքի շեղումներ նորմաներից, ապա անհրաժեշտ է լրացուցիչ ստուգիչ չափումներով համոզվել դրանց ճշտության մեջ և դնել կառուցվածքի բնականոն վիճակի բերման, վերականգնման մասին հարցը:
6.9. Դիտարկումներն ու հետազոտություններն իրականացնելիս անհրաժեշտ է խստիվ պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները:
6.10. Բնօրինակային դիտարկումների կազմակերպման ու իրականացման պատասխանատվությունը շինարարության և ժամանակավոր շահագործման ժամանակահատվածում կրում են պատվիրատուն, շինարարական ու նախագծային կազմակերպությունները, իսկ մշտական շահագործման ամբողջ ընթացքում` շահագործող կազմակերպությունը:
6.11. Կանոններում ներառված են ջրամբարի շահագործման հետ կապված այն դիտարկումների նկարագրությունները, որոնք լուսաբանված չեն կանոնների 6.4-րդ կետում նշված հրահանգչական փաստաթղթերում:
6.12. Ջրամբարում ջրի հորիզոնների դիտարկումը կատարվում է ամենօրյա ռեժիմով, օրական 2 անգամ, 1.0 սմ ճշտությամբ:
Ջրամբարի ջրատարածքի պլանային զննումը կատարվում է տարեկան 1-2 անգամ:
Զննման ժամանակ ուշադրություն է դարձվում մերձափնյա շերտի և ափերի սանիտարական վիճակին: Վարարումների անցումից, տեղատարափ անձրևներից կամ ուժգին փոթորիկներից հետո կատարվում է ջրամբարի թասի արտահերթ զննում:
6.13. Ափերի չամրացված հատվածների դիտարկումները կատարվում են ափերի վերամշակման (վերափոխման) ուժգնությունը որոշելու և ջրամբարի տղմակալման գործընթացի վրա ողողաքայքայման ազդեցությունը գնահատելու նպատակով: Այդ աշխատանքներում ներառվում են`
ա) ջրափերի տեղազննական հետազննությունը,
բ) ափամերձ շերտի ողողահարվող հատվածների տեղագրական հանույթի իրականացումը (ընդլայնական կտրվածքի մակարդակաչափում (նիվելիրացում) և ջրի խորությունների չափումը նստվածքների գոտում,
գ) ափերի վերամշակվող (վերափոխվող) հատվածների երկրաբանական և հիդրոերկրաբանական զննումը` գրունտների նմուշների վերցմամբ, ինչպես նաև սողանքային երևույթների զարգացման դիտարկումը,
դ) հիդրոօդերևութաբանական դիտարկումները:
Ափեզերքի տեղազննական հետազննությունը կատարվում է տարեկան 2 անգամ` գարնանը` ջուրը լցնելուց հետո, և աշնանը` ջրամբարը դատարկելուց հետո: Ընդհանուր զննման և ռելիեֆի բնորոշ ձևափոխությունների նկարահանման ու ափերի վերամշակման (վերափոխման) գործընթացի ուսումնասիրման արդյունքում ընտրվում է դիտարկումների հաստատուն հատվածը:
Տեղազննական հետազննությունը ներառում է`
ա) տեղամասի հատակագծային ուրվագծի կազմումը` նշելով տեղամասի քայքայված տարրերը, ողողատները, սողանքները, խոշոր ճաքերը, ջրականգ տեղերը և այլ բնորոշ մանրամասները,
բ) ափի վերափոխվող, քայքայվող տարրերի ուրվագծումն ու լուսանկարումը (անհրաժեշտ է լուսանկարումը կատարել կանոնավոր, միևնույն տեղից, որն ամրանշվում է բնության մեջ և արտացոլվում հատակագծում),
գ) տարբեր տեսակի ջրասուզված առարկաների, շինությունների և անտառատնկարկների, ջրամբար` այդ հատվածում մուտք գործող` մշտապես գործող և ցամաքող ջրահոսքերի և այլնի մասին տվյալների հավաքագրումը:
Տեղազննվող տեղամասում իրականացվում են նաև`
հեղեղային ու ձնհալքային ջրերից ծանծաղուտների և ափերի ողողաքայքայման,
ավազային ու ցեխային տարքերի և բերվածքների կուտակումների,
ողողատների ու ձորակների աճի և զարգացման,
ստորջրյա բուսականության պաշտպանիչ դերի և աճի,
ափերի շեպերի վրա ջրի հորիզոնի պարբերական տատանումների ազդեցության և այլնի դիտարկումներ:
Դիտարկումների ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ափերի քայքայման բնույթին` ճաքերի առաջացման, տեղաշարժերի, մեծաբեկորների և լեռնապարների փլվածքների, քարաթափվածքների, առափնյա ծանծաղուտների վերաձևավորումների և ողողվածքների առանձնահատկությունների վրա:
Ափերի վերամշակման (վերափոխման) դիտարկումների ժամանակ տեղամասի ճարտարաերկրաբանական ու հիդրոերկրաբանական ուսումնասիրությունները կատարվում են գոյություն ունեցող մեթոդներով, և պետք է բացահայտեն ստորգետնյա ջրերի տեղադիրքի պայմանները, լեռնային ապարների լիթոլոգիական կազմը, ճեղքավորվածությունը, հանքաբանական կազմն ու ֆիզիկամեխանիկական հատկությունները:
Ափերի ստորջրյա մասի երկրաբանական հետախուզումը կարող է կատարվել ջրի ցածր հորիզոնների պահպանման ժամանակահատվածներում:
Ափերի վերամշակման (վերափոխման) վիճակի դիտարկումները կատարվում են տարեկան 2 անգամ` գարնանը` վարարումներն անցնելուց հետո, և աշնանը` հորդառատ անձրևների ավարտից հետո: Ծանծաղուտների կառուցվածքի դիտարկումները կարելի է կատարել տարեկան մեկ անգամ: Դիտարկումների արդյունքներն արձանագրվում են մատյանում` ցանկացած ձևով, նշելով դիտարկումների թվագրումն ու ժամանակը, մետրոլոգիական և հունային իրավիճակը, դիտարկման արդյունքները:
6.14. Սողանքային երևույթների դիտարկումներն իրականացվում են հետևյալ հաջորդականությամբ`
ա) սողանքային լանջերի տեղազննություն (ընդհանուր տեղազննություն, դիտարկում պահանջող տեղամասերի ընտրություն, տեղանքի բնորոշ ձևախախտումների նկարագրություն և այլն),
բ) ուրվագծային հատակագծի կազմում` սողանքի տարրերի` պոկվածքների աստիճանների եզրերի, սողանքի լեզվակի, խոշոր ճաքերի, ջրականգ տեղամասերի, մակերեսային սահանքների սահմանների և այլ բնորոշ տարրերի նշմամբ,
գ) սողանքի տարրերի տեղակապում հաստատուն, անշարժ իրերի կամ նշանների հետ,
դ) սողանքի մասերի ուրվանկարում, լուսանկարում (պարբերաբար, միևնույն տեղից),
ե) սողանքի շրջանում նախկինում կատարված բոլոր աշխատանքների համակարգում:
6.15. Սողանքի մարմնի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի ինչպես նաև հիդրոերկրաբանական գործընթացների դիտարկումները կատարվում են կանոնավորապես:
Այդ դիտարկումները կատարվում են ջրամբարը շահագործող անձնակազմի կողմից: Սողանքի զգալի չափերի դեպքում անհրաժեշտ է ներգրավել նաև մասնագիտացված կազմակերպություններ:
Հորիզոնական տեղաշարժերն ուսումնասիրվում են երկայնական և ընդլայնական ուղղահատածքների օգնությամբ, ուղղաձիգները` մակարդակաչափմամբ:
Ուղղահատածքների զետեղումն ու դրանց վրա մակարդակաչափական հենանիշերի տեղաբաշխումն ու թիվը պայմանավորված են սողանքի չափերով և եզրաձևով: Զուգահեռ ուղղահատածքների միջև հեռավորությունը սովորաբար ընդունվում է 25-50 մ: Հենանիշերի միջև հեռավորությունը կախված է ուղղահատածքի երկարությունից, բայց յուրաքանչյուրի վրա դրանց թիվը պետք է լինի 3-4-ից ոչ պակաս: Սողանքային հենանիշերը, որոնք տեղադրվում են լանջերի լայնական կտրվածքով, տեղակապվում են հաստատուն, անշարժ հենանիշերին: Սողանքային լանջերին, ջրածածկվող մերձափնյա գոտիներում տեղադրվում են ստորջրյա հենանիշեր (ազդալողան), որոնք ծառայում են մերձափնյա մասի հատակի վիճակի և ջրի հորիզոնից ցածր նիշերի վրա սողանքի տարածման սահմանը որոշելու համար: Ստորջրյա հենանիշերը կարող են կատարել լանջի ջրածածկ ափամերձ մասի վերաձևափոխման դիտարկումների զննման կետերի դեր:
Ուղղահատածքների ծայրամասային անշարժ (կայուն) հենանիշերը պետք է ապահովեն հուսալի դիտարկումների իրականացումը` հատածքի ամբողջ երկարությամբ:
6.16. Սողանքային շրջաններում դիտարկումները, որոնք ներառում են բոլոր հենանիշերի դիրքի գեոդեզիական մեթոդներով որոշումը, նպատակահարմար է կատարել տարեկան 2 անգամ` գարնանը և աշնանը:
6.17. Ջրամբարի տղմակալման ընթացքի դիտարկումները հիմք են ծառայում տիղմի ծավալի, տեղաբաշխման և կուտակման ինտենսիվության որոշման համար:
Դիտարկումների արդյունքով ճշտվում են հիմնական դիմհար կառուցվածքների մոտակայքում ջրամբարի լցվածության և ջրի հայելու մակերեսի կախվածության կորերը` կախված վերին բիեֆում ջրի հորիզոնի նիշերից:
Դիտարկումները բաղկացած են դիտողական զննումներից և ջրի խորությունների պարբերական չափումներից:
Ջրի խորությունների չափման հետ միաժամանակ հատակային նստվածքներից վերցվում են նմուշներ` հատիկաչափական կազմը, ծավալային զանգվածը, օրգանական նյութերի պարունակությունը և այլն որոշելու համար: Յուրաքանչյուր ուղղահատածքից վերցվում է առնվազն 5 նմուշ` նստվածքների մարմնի լայնքով հավասարաչափ: Ջրի խորությունների չափումները հարկավոր է կատարել ու հատակային նստվածքներից նմուշները վերցնել շահագործման սկզբից` յուրաքանչյուր 2-3 տարին մեկ անգամ: Ջրամբարի թասում բերվածքների նստվածքի տարածման օրինաչափության հայտնաբերումից հետո կարելի է չափումները սահմանափակել` դրանց ինտենսիվ նստման և ողողման գոտիներով:
6.18. Բուսածածկման բնույթի դիտարկումները կատարվում են ամռանը: Պարզվում են այս կամ այն տեսակի ջրաբույսերի աճման, տարածման սահմանները:
Ջրամբարի թասի տարածքում ծառերի, թփերի և այլ խոշոր բույսերի առկայությունն անթույլատրելի է: Բուսնելու դեպքում դրանք ենթակա են հեռացման, ոչնչացման:
Ջրամբարի թասի ջրատարածքի դիտարկումների ժամանակ հայտնաբերված խոշոր լողացող կամ ընկղմված, ջրասույզ մարմինները, աղբը պարտադիր հեռացվում են` թույլ չտալով դրանց մոտեցումը ջրառ, ջրթափ կառուցվածքներին, աղբապահ վանդակներին, ջրաչափական դիտակետերին: Չափիչ սարքերի աշխատանքը չպետք է խախտվի բերվածքների նստվածքի, լողացող մարմինների առկայության, աղբի և այլ խոչընդոտող գործոնների պատճառով:
Ոչ մեծ լողացող մարմինները, աղբը, բերվածքները կուտակման վայրի տարածքներից պարբերաբար հավաքվում և հեռացվում են` թույլ չտալով դրանց մեծ կուտակումներ ջրընդունիչ կառուցվածքների, փականների, աղբապահ վանդակների մոտ` հնարավոր խցանումներից, լրացուցիչ դիմհարների ստեղծման կամ ջրատար ուղիների խցանումից խուսափելու համար:
Աղբի (շինարարական, կենցաղային, արտադրական և այլն) թափումը ջրամբարի թասի մեջ, ջրատարածքի ափամերձ շերտերում և ջրապահպանական ու սանիտարական գոտիներում` խստիվ արգելվում է և հետապնդվում է օրենքով:
Ջրամբարը շահագործող անձնակազմը հատուկ ուշադրություն պետք է դարձնի և պետք է հսկողություն սահմանի հեղեղումների, վարարումների ժամանակ բերված խոշոր լողացող մարմինների, ծառարմատների, ծառաբների, անտառահատման մնացորդների, հողմախիլ արված ծառերի, մացառուտների ու այլ լողացող բերվածքների ժամանակին հայտնաբերման նկատմամբ և ժամանակին միջոցներ ձեռնարկի դրանք ափ կամ կառուցվածքների շեպերի վերջրյա հատվածներ հանելու, կուտակելու և այնուհետև հիդրոհանգույցի տարածքից հեռացնելու համար:
Լողացող մարմիններն ափ են հանվում` օգտագործելով պարաններ, ճոպաններ, նավակներ, դրանք ջրից հանելով` ափին` հարմար տեղերում կայանած, քաշող մեքենաների ու մեխանիզմների միջոցով:
Կառուցվածքների մոտ կուտակված խոշոր լողացող բերվածքները հանելիս օգտագործվում են վերամբարձ կռունկներ, գրեյֆերային բռնիչներ ունեցող էքսկավատորներ, բռնիչ, կալիչ հարմարանքներով կահավորված վերամբարձ կամ քաշող մեքենաներ ու մեխանիզմներ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության գետերով փայտանյութ չի առաքվում, կանոններում ջրուղիներով փայտառաքման, լաստառաքման միջոցառումները չեն դիտարկվում:
7. ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ
7.1. Հիդրոտեխնիկական ջրանցույց կառուցվածքները (պատվար, ջրթող, ջրնետ)` անկախ տիպից, տեղադրումից և կառուցվածքային դասավորվածքից, իրենց կազմում ունեն մետաղական կոնստրուկցիաներ, որոնցից շատերը նմանակներ (անալոգ) են:
Տարբեր տիպի կառուցվածքների համար օգտագործվող մետաղական կոնստրուկցիաներն ու մեխանիկական սարքավորումները հետևյալն են`
ա) աղբապահ վանդակներ, տարբեր կառուցվածք ունեցող բանվորական, վթարային փականներ, միջադիր մասեր, աղբապահ վանդակների և հարթ փականների ուղղորդիչներ,
բ) ձկնարգելափակիչ հարմարանքներ, մասնավորապես, շիթառեակտիվ ձկնարգելափակիչներ, մետաղական խողովակաշարեր, սիֆոններ, մետաղյա երեսապատվածքներ, փականային խուցեր, հերմետիկ անցքեր, դիտանցքեր,
գ) բեռնային էստակադներ, վերամբարձիչների ուղիներ, հենասյուներ, ծառայողական կամրջակներ, հարթակներ, ճաղաշարեր, ճաղավանդակներ, սանդուղքներ, բազրիքային ճաղաշարեր և այլ մետաղական կոնստրուկցիաներ:
7.2. Հիդրոտեխնիկական կառուցվածքների բոլոր մետաղական կոնստրուկցիաները և մեխանիկական սարքավորումները շահագործման ընթացքում պետք է լինեն մշտական հսկողության ներքո և ենթարկվեն պարբերական ստուգումների, կանխարգելիչ ու ընթացիկ նորոգման` դրանց անհրաժեշտ տեխնիկական վիճակն ապահովելու նպատակով:
Հսկման և ստուգման աշխատանքներն իրականացվում են ջրամբարը շահագործող անձնակազմի կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնագիտացված նախագծային կազմակերպության ուժերով` պայմանագրային հիմունքներով:
Ջրամբարի շահագործման ընթացքում հայտնաբերված թերությունները, վնասվածքները կամ մեխանիզմների, սարքավորումների աշխատանքի շեղումները, որոնք հնարավոր չէ վերացնել ջրամբարը շահագործող անձնակազմի ուժերով` ընթացիկ նորոգման միջոցով, նախատեսվում են հիմնական նորոգումների ծրագրերում: Սակայն անվտանգ շահագործմանը խոչընդոտող թերությունները պետք է վերացվեն անմիջապես` առանց հետաձգման:
7.3. Մետաղական կոնստրուկցիաների և մեխանիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական վիճակի պահպանման միջոցառումները որոշվում են յուրաքանչյուր կոնկրետ տեսակի համար:
Տեխնիկական սարքավորումը պետք է օգտագործվի նախագծային և անձնագրային տվյալներին խիստ համապատասխան, և պետք է իրականացվի նրա լրիվ սարքինությունը երաշխավորող պահպանություն:
7.4. Աղբապահ վանդակների դիտարկման և խնամքի միջոցառումների կազմն ու ծավալը կախված են դրանց կառուցվածքից:
Միջոցառումների կազմում ներառվում են`
ա) արտաքին մանրակրկիտ դիտազննումը, հիմնական եռակցման կարերի, ձողերի ամրացման և հենարանային հանգույցների վիճակի գնահատումը: Հարկավոր է վերացնել մետաղական կոնստրուկցիաների թերություններն ու առանձին տարրերի ջարդվածքները, իսկ անհրաժեշտության դեպքում առանձին տարրեր փոխարինել նորերով,
բ) աղբապահ վանդակի առանձին հատվածամասերի կցվածքների զննումը` հատուկ ուշադրություն դարձնելով դարձյակային հանգույցների այտերի և սռնակների տեխնիկական վիճակին,
գ) մետաղաձողերի զննումը,
դ) մետաղական կոնստրուկցիաների, հենարանային անիվների և շարժական սեղմակապերի հենարանային հանգույցների մետաղական կոնստրուկցիաների զննումը,
ե) անիվների և հենարանային հանգույցների ստուգումը` սռնակների բռնիչների և բների մասնատմամբ: Սայլակի շրջանակի, անիվների, սռնիների, պնդօղակների և հենարանային առանցքակալների ստուգումը:
Հայտնաբերված անսարքություններն ու մանր թերություններն անմիջապես վերացվում են ջրամբարը շահագործող անձնակազմի ուժերով: Այն թերությունները, որոնք չեն կարող անմիջապես վերացվել, արձանագրվում են հերթապահի մատյանում, և դրանց մասին զեկուցվում է ղեկավարությանը: Այն դեպքերում, երբ թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն արդյունավետ չեն, պետք է դիմել մասնագիտացված կարգաբերող և նախագծային կազմակերպություններին կամ արտադրող գործարանին:
Հարկավոր է աղբապահ վանդակների նորոգումը, որպես կանոն, հարմարեցնել աշնան-ձմռան ժամանակաշրջանին: Աղբապահ վանդակը նորոգումից հետո պատվում է հակակոռոզիոն և հակաբուսապատման ներկերով:
Աղբապահ վանդակներին հասած և կուտակված լողացող մարմինները, բերվածքներն ու աղբը մշտապես պետք է հանվեն, հեռացվեն` թույլ չտալով նոր կուտակումներ և լրացուցիչ դիմհարի առաջացում:
Գիշերային ժամերին բոլոր ջրընդունիչ, ջրհեռ կառուցվածքների գլխամասային հանգույցները պետք է լինեն լավ լուսավորված, ապահովված` շահագործման կամրջակներով շրջափակ պաշտպանիչ ամուր ճաղաշարերով ու փրկարարական միջոցներով: Ջրամբարը շահագործող անձնակազմը պետք է ունենա նաև ձեռքի լապտերներ և հագած լինի փրկարարական բաճկոններ:
Ջրամբարը շահագործող անձնակազմն աղբապահ վանդակների, ճաղաշարերի մաքրման համար պետք է ապահովված լինի անհրաժեշտ քանակի համապատասխան հարմարանքներով, սարքավորումներով (կացին, սղոց, բենզասղոց, ճոպաններ, պարաններ, մետաղյա կարթաձողեր, կեռեր, երկար կոթերով եղաններ, բահեր և այլն): Առանձնակի ուշադրություն պետք է դարձվի փրկարարական միջոցներով պարտադիր ապահովվածությանը (փրկարարական օղակներ, բաճկոններ, նավակներ, թփեր, սուլիչներ, լուսազդանշանային միջոցներ): Ջրընդունիչ կառուցվածքների անմիջական տարածքում աշխատանքների կատարումը թույլատրվում է միայն խմբով (առնվազն 2 մարդ): Աշխատողները պետք է ունենան ապահովական պարաններ, համապատասխան արտահագուստ, ձեռնոցներ և պետք է պահպանեն անվտանգության կանոնները: Գիշերային ժամերին աշխատանքներ կատարելիս յուրաքանչյուր աշխատող խմբի համար առանձնացվում է մեկ մարդ` որպես դիտորդ: Դիտորդը հսկում է աշխատանքի անվտանգ կանոնների պահպանումը, ապահովագրում մարդկանց անվտանգությունը:
7.5. Բանվորական և նորոգումային փականներն ստուգվում են կանխարգելիչ միջոցառումների ժամանակացույցին համապատասխան: Փականը համարվում է սարքին, եթե ջրի ճնշման տակ չունի թեքվածքներ, նկատելի ձևափոխություններ, շարժումը կատարվում է սահուն, և եզրը շեմին նստում է այնքան կիպ, որ բացառվի ջրի արտահոսքը:
Վերստուգումների ժամանակ ստուգվում են մետաղական կոնստրուկցիայի հիմնական կապերի ձևափոխություններից, կոռոզիայից առաջացած վնասվածքների առկայությունը, խցվածքների վիճակը, դրանց ամրացնող ձողաշերտերի և հեղույսների վիճակը, անիվների (անիվային փականների համար)` ձեռքով ազատ պտտեցման հնարավորությունը, բեռնատար պտուտակների բլթանցքներին միացման հանգույցների (պտուտակային վերամբարձմամբ փականների համար), շղթաների, մետաղաճոպանների և դրանց ամրակցման հանգույցների, հենարանային հոդակապերի (սեգմենտային փականների համար) և այլնի վիճակը:
Պարբերաբար ստուգվում է փականի միակցումների, ընթացքային մասերի, միացումների, փոխանցումների, արգելակների, անցկացնող մասերի և այլ մեխանիզմների աշխատանքը:
Փականների երեսապատվածքի եռակցման կարերը, ամրակապիչ տարրերի տեղակայման հանգույցները պետք է լինեն հոծ, կիպ և ջուր չթողնեն: Փականների անջրանցիկ հպումային խցվածքը պետք է լավ հարմարադրված լինի փորակների ներդիր մասերին և պահպանի անհրաժեշտ ճկունությունն ու առաձգականությունը: Փականների բանվորական ուղիների հպումային մակերեսը զերծ պետք է լինի քերծվածքներից, ծլեպներից, սուր եզրերով ներճմլվածքներից, ցեմենտի և եռակցման ծեփվածքներից: Փականները, փորակները, հենարանային և ընթացքային մասերը պետք է պարբերաբար մաքրվեն կեղտից, կողմնակի առարկաներից, իսկ ձմռանը` սառույցից և ձյունից:
Փականների յուրաքանչյուր բարձրացումից կամ իջեցումից առաջ անհրաժեշտ է զննել մեխանիզմները, փորակները և խցվածքները, ստուգել արգելակային հարմարանքները: Անսարքությունների հայտնաբերման դեպքում փականով հնարքաբանեցումը, բացառությամբ վթարային դեպքերից, արգելվում է:
7.6. Փականների զննման և նորոգման ժամանակ խորհուրդ է տրվում`
ա) ստուգել եռակցման կարերը, անհրաժեշտության դեպքում արտահատել և նորից եռակցել ճաքած կարերը,
բ) ստուգել հեղույսային միացումների ձգվածության հուսալիությունը,
գ) կազմատել և լվանալ առանձին մասերը, շփվող մակերեսները պատել նոր քսուքով, լրալցնել քսուքային հարմարանքները, պատել հակակոռոզիոն ծածկով,
դ) խծուծքային հանգույցներում ստուգել ռետինի և մետաղի վիճակը, մաշված մասերը փոխարինել նորերով,
ե) ստուգել միջադիր մասերի վիճակը, մաքրել կեղտից, կոռոզիայից, անհրաժեշտության դեպքում եռակցել խոռոչները,
զ) զննել և ստուգել մետաղաճոպանների, շղթաների, ճախարակների վիճակը,
է) հին քսուքից մաքրել շղթաների և ճախարակների սռնիները, լվանալ նավթով և նորից պատել քսուքով,
ը) ստուգել փականի լիսեռի հենարանների դիրքն առանցքակալներում, թեքվածության հայտնաբերման դեպքում վերացնել այն` ճոպանների կամ շղթաների վերաձգմամբ:
7.7. Աշխատանքի ընթացքում մեքենամասերի շփվող մակերեսների քսուքապատումը և մետաղական կոնստրուկցիաների ու աշխատանքային սարքավորման ներկապատումը կատարվում է պարբերաբար: Քսուքապատման տեղերը և հարմարանքները պետք է լինեն մաքրված և ազատ անցկացնեն քսուքը, քսուքի և յուղերի որակը և դրանց` նորով փոխման ժամկետները նշանակվում են համապատասխան ստանդարտներով:
7.8. Պետք է պարբերաբար ստուգվի վերամբարձ սարքավորման անջատիչ-բլոկավորիչի կարգաբերումը, որով անջատվում է վերամբարձ մեխանիզմի էլեկտրական շարժիչը` փականի ձեռքի շարժաբերման մեխանիզմի աշխատանքի դեպքում, և ձեռքի շարժաբերման մեխանիզմի անջատիչը, երբ աշխատում է էլեկտրական շարժիչը:
7.9. Կոռոզիայի հետևանքով վնասվածքների և ձևափոխումների վերացման անհրաժեշտությունը որոշվում է ջրամբարը շահագործող անձնակազմի ուժերով` նախագծային ինստիտուտի և սարքավորումն արտադրող գործարանի մասնագետների հետ համատեղ: Կապաձողերի` մինչև 5 մմ ճկվածքի դեպքում (եթե այն չի խանգարում փականի բնականոն աշխատանքին) այն կարելի է չվերացնել: Կոռոզիայի հետևանքով մետաղի հաստության մինչև 10 տոկոս խորությամբ վնասված հատվածները մաքրվում են ժանգից և ծածկվում հակակոռոզիոն նյութերով: Ավելի մեծ վնասվածքների դեպքում ընդունվում է որոշում փականի նորոգման տեսակի և ժամկետների մասին: Ռետինե խցվածքներից ջրի արտաթողման տեղերը որոշվում են` ելնելով ռետինի մաշվածքի բնույթից: Ջրի թողքերը վերացնելու համար ռետինը մասնակիորեն կամ լրիվ փոխարինվում է նորով: Հպման մակերեսի ամբողջ երկարությամբ ռետինը կիպ տեղակայելու համար թույլատրվում է այն տեղադրել տեղական ուղղող, ուղղորդող մետաղյա կամ ռետինե սեպաձև ներդիրների օգտագործմամբ:
Խցվածքների ամրակցման համար հեղույսները ենթակա են նորով փոխարինման, եթե կոռոզիայից վնասվածքի խորությունն անցնում է պնդօղակի վերին մակերեսներից:
Փականների անիվները բնականոն վիճակում պետք է ազատ պտտվեն ձեռքի ուժով, եթե դժվար են պտտվում կամ լռված են, ապա դրանք ենթակա են նորոգման (շփման մակերեսների մաքրում մեխանիկական բերվածքներից, չորացած քսուքից, սուր եզրերից, մաշվածքներից, ծրատումներից, քերծվածքներից, լվացում սոլյարայուղով կամ նավթով, նոր քսուքով պատում):
Բեռնամբարձ պտուտակները փականին ամրացնող բլթանցքային հանգույցների եռակցումը պետք է լինի հուսալի: Կոռոզիայի հետևանքով թերություն ունեցող եռակցման կարերի վնասված մասերն արտահատումից հետո նորից եռակցվում են:
Բլթանցքային հանգույցների անցքերի ու մատների (սռնակ) մակերեսների թույլատրելի մաշվածքը նշվում է գծագրերում: Թույլատրելիից ավելի մաշվածքի դեպքում հանգույցի նորոգման բնույթը համաձայնեցվում է նախագծային կազմակերպության հետ: Կոռոզիայից վնասված բույթը փոխարինվում է նորով:
Սեգմենտային փականի բարձրացման ժամանակ շղթաները, հերթական վերստուգման նպատակով, ենթակա են մաքրման և հակակոռոզիոն նյութով պատման:
Շղթաները փականին և մետաղաճոպաններին ամրացնող ճարմանդները պետք է լինեն չձևափոխված կամ մաշված ճարմանդները փոխարինվում են նորերով: Մետաղաճոպանների ծայրերի` ամբարձիչ կարապիկի թմբուկին կամ պատյանին ամրակապումը պետք է լինի հուսալի:
Մետաղաճոպանի մեկ գալարի երկարության վրա առանձին կտրված լարերի քանակը չպետք է գերազանցի մեկ հյուսքի լարերի 30 տոկոսը: Ավելի մեծ մաշվածքի դեպքում մետաղաճոպանը փոխարինվում է նորով: Մետաղաճոպանները պետք է պատված լինեն թանձր քսուքով:
Սեգմենտային փականների հենահոդակապերը պետք է պտտվեն ազատ` չառաջացնելով տեղաշարժեր ամրացման հարթության մեջ և փականի ֆերմայի ձևափոխություն: Նման թերությունների դեպքում անհրաժեշտ է կատարել հոդակապերի վերակենտրոնադրում: Կառուցվածքի շահագործման ընթացքում պետք է պարբերաբար փոխել հոդակապերի թանձր քսուքը: Աշնան-ձմռան ոչ աշխատանքային շրջանում, եթե հոդակապերը չեն ապամոնտաժվում նորոգման համար, մթնոլորտային ազդեցությունից և ուժգին կոռոզիայից պահպանելու նպատակով դրանք կոնսերվացվում են տեղում:
Կառուցվածքի թողարկման սկզբին հոդակապերը, եթե դրանք չեն նորոգվել, պետք է բացվեն, շփվող մակերեսները մաքրվեն, լվացվեն, և պետք է փոխվի քսուքը:
Փականները, անկախ այն հանգամանքից` ենթարկվել են նորոգման, թե` ոչ, յուրաքանչյուր տարի պետք է մանրակրկիտ մաքրվեն և ներկվեն հակակոռոզիոն ու հակաբուսապատման ներկերով:
7.10. Աղբապահ վանդակների և փականների ուղղորդիչներն ու ներդիրային մետաղամասերը ջրի դատարկումից հետո ենթակա են վերստուգման: Կատարվում է կառուցվածքի նախնական զննում` փականն իջեցված վիճակում: Ստուգվում է փականի կենտրոնադրումն ուղղորդիչների մեջ:
Փականի բարձրացումից հետո կատարվում են կառուցվածքի հենարանային մակերեսների` չժանգոտվող պողպատից պատրաստված շերտաձողերի, շեմքային հեծանների և այլ տարրերի վիճակի զննում:
Կատարվում են կառուցվածքի առանձին հատվածների ուղղում, շտկում կամ ձևափոխված մասերի փոխարինում` կցվածքով եռակցմամբ, մաքրվում են հենամակերեսների վրա եռակցման հին կարերը, եռակցման կարերի` կոռոզիայի ենթարկված հատվածներում կատարվում են արտահատում, մաքրում, լրաեռակցում, ձեռնարկվում են միջոցներ` ուղղորդիչներում փականի կենտրոնադրումն ապահովելու համար:
Կառուցվածքի թերությունների և պահանջվող նորոգման բնույթն անհրաժեշտության դեպքում որոշվում է նախագծային կազմակերպության մասնակցությամբ:
Մետաղական կոնստրուկցիաները վերստուգումից և նորոգումից հետո խնամքով մաքրվում և ներկվում են հակակոռոզիոն ու հակաբուսապատման ներկերով:
7.11. Սարքավորումների նորոգման ավարտին մաշվող և ձևափոխվող մեքենամասերի բացակների ու եզրաչափքերի տվյալները պետք է գրանցվեն` հետագայում դրանք ստուգելու և կարգաբերելու նպատակով: Առանձին մասերի թույլատրելի բացակների չափերը պետք է նշված լինեն տվյալ կառուցվածքի մասին հրահանգներում:
7.12. Մեխանիկական սարքավորման շահագործման ընթացքում խորհուրդ է տրվում`
ա) կատարել սարքավորման և տարրերի մաշվածքի դիտարկումներ` գրանցելով մաշվածքի զարգացումը: Դիտարկումների մասին տվյալները պետք է ծառայեն որպես ելակետ` նորոգումների ծրագրման, պահեստամասերի պատվիրման և այդ մասերի փաստացի ծառայության ժամկետների որոշման համար,
բ) կատարել խցվածքների աշխատանքի արդյունավետության ստուգում: Այդ նպատակով կատարվում է խցվածքներից բաց թողնվող ջրի հոսքի տեսողական գնահատում, իսկ փոքր ելքերի դեպքում` չափում` ծավալային եղանակով:
7.13. Փականներն ու խցվածքային հանգույցները նորոգումից ընդունվում են ջրի բանվորական ճնշման տակ:
7.14. Նորոգումային փակոցները պետք է համարակալվեն և պահպանման տեղում տեղադրվեն այն հերթականությամբ, որով դրանք տեղադրվելու են կառուցվածքում: Մետաղական մասերը պետք է պատվեն պաշտպանիչ քսուքներով, իսկ փայտյա մասերը` հականեխումային քսուքով:
7.15. Հերթական վարարումից առաջ անհրաժեշտ է կատարել հեղեղաջրերն անցկացնող փականների սարքավորումների զննում, գործարկել դրանք և վերացնել թերությունները:
7.16. Ձկնարգելիչ կառուցվածքների աշխատանքի, տեխնիկական վիճակի հսկողությունը և կանխարգելիչ միջոցառումները պետք է իրականացվեն ձկնարգելիչ կառուցվածքի շահագործման կանոններին համապատասխան: Առավել հաճախ ջրթափ և ջրհեռ կառուցվածքների վրա տեղադրվում են շիթառեակտիվային ձկնարգելիչներ: Նշված կանոնների համաձայն` ձկնարգելիչը պետք է պարբերաբար բարձրացվի` տեխնիկական վիճակի ստուգման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար: Ստուգվում է լվացող սարքվածքի ազատ պտտման ապահովվածությունը, մաքրվում են լվացող սարքվածքի ճյուղավորման անցքերը, մաքրվում և լվացվում է ցանցապատվածքը, ցանցի ներճմլվածքի, պատռվածքի դեպքում կատարվում է վնասված մասի կամ ցանցի ամբողջությամբ փոխարինում նորով: Ստուգվում է պտույտների ստուգիչ սարքի անհպումային տվիչի վիճակը, վերացվում են բոլոր հայտնաբերված թերությունները:
Ձկնարգելիչի երկարատև նորոգում պահանջվելու դեպքում դրա փոխարեն ժամանակավորապես տեղակայվում է պահեստային սարքը:
7.17. Կառուցվածքի շահագործման ընթացքում պտույտների ստուգիչ սարքի միջոցով պարբերաբար ստուգվում է լվացող սարքի պտտման արագությունը: Պտույտների թվի անհամապատասխանության դեպքում ձկնարգելիչը պետք է բարձրացվի` առկա թերությունների վերացման համար:
Կառուցվածքի ոչ աշխատանքային ժամանակահատվածում ձկնարգելիչը հանվում է` կանխարգելիչ միջոցառումների և նորոգման համար: Ձկնարգելիչն առնվազն տարեկան մեկ անգամ պետք է ներկվի (բացառությամբ ցանցի, եթե այն պատրաստված է չժանգոտվող պողպատից) հակակոռոզիոն, հակաբուսապատման ներկերով: Մինչև աշխատանքային սեզոնի սկիզբը ձկնարգելիչը պահպանման է դրվում պահեստում:
7.18. Մետաղական խողովակաշարերը, սիֆոնները, մետաղական երեսապատվածքները, ջրատարները, փականային խցերը վերստուգվում են, մատչելի տեղերում` ջրից ազատ ժամանակահատվածում: Մաքրվում են մետաղական կոնստրուկցիաները, ստուգվում են եռակցման կարերը, մետաղի հղկումային մաշվածքների և կոռոզիոն վնասվածքների առկայությունը: Վնասված եռակցման կարերն արտահատվում և նորից եռակցվում են: Մետաղական կոնստրուկցիաները ծածկվում են հակակոռոզիոն և հակաբուսապատման ներկերով: Կոռոզիոն և հղկումային մաշվածքների վերացման համար պահանջվող նորոգման տեսակը որոշվում է յուրաքանչյուր դեպքի համար` անհատական կարգով: Խողովակաշարերը ջրից դատարկելու դեպքում, խողովակաշարի վիճակն ստուգելու համար, բացվում են հերմետիկ իջանցքները: Ստուգվում է իջանցքի կափարիչի միջադիրի, հեղասյուների (գամասեղների) և պնդօղակների վիճակը. վնասվածները կամ մաշվածները փոխարինվում են նորերով: Մետաղական կոնստրուկցիաները պատվում են հակակոռոզիոն քսուքով: Հերմետիկ իջանցքների մոտակայքում (հարմար տեղում) պետք է պահվեն պահուստային հեղույսներ (գամասեղներ), պնդօղակներ, միջադիրներ` անհրաժեշտության դեպքում` շտապ փոխելու համար:
7.19. Բեռնային էստակադների և ենթաամբարձիչային ուղիների տեխնիկական վիճակն անպայման պետք է վերստուգվի: Ստուգվում է մոնոռելսերի, էստակադների սյուների, ենթաամբարձիչային հեծանների ձևափոխությունների առկայությունը: Մնացորդային ձևափոխությունները պետք է վերացվեն: Անհրաժեշտության դեպքում` կրող կոնստրուկցիայի ամրացման խնդիրը լուծվում է համապատասխան նախագծային կազմակերպության հետ համատեղ:
Պարբերաբար ստուգվում է ենթաամբարձիչային ուղիների լայնական և ըստ բարձրության փոխադարձ տեղադրումը: Ստուգիչ չափումների տվյալները պետք է համապատասխանեն նախագծային թույլատրելի սահմանային շեղումներին: Դրանց գերազանցման դեպքում կատարվում է ուղեռելսերի վերատեղադրում: Ստուգվում է եռակցման կարերի վիճակը, թերություն ունեցող հատվածներն արտահատվում են և նորից եռակցվում: Ենթաամբարձիչային ուղիներն ամրակապող հեղույսները պետք է լինեն հուսալիորեն ձգված: Բեռնամբարձիչի աշխատանքի ընթացքում չի թույլատրվում ռելսերի տեղաշարժ: Մետաղական կոնստրուկցիաները մաքրվում և ներկվում են առնվազն տարեկան մեկ անգամ:
7.20. Ծառայողական կամրջակները, հարթակները, ճաղավանդակները, սանդուղքներն ու ճաղաշարային պաշտպանակները ենթակա են ընթացիկ հսկման և նախազգուշողական նորոգումների:
Վերացվում են մետաղական կոնստրուկցիաների ձևափոխությունները, վնասված եռակցման կարերն արտահատվում և նորից եռակցվում են: Ծառայողական կամուրջների վրա կախվում են թույլատրելի բեռնվածքի ցուցանակները: Մետաղական կոնստրուկցիաները ներկվում են առնվազն տարեկան մեկ անգամ:
7.21. Մետաղական կոնստրուկցիաների ծածկապատման համար երաշխավորվում են հետևյալ ծածկանյութերը`
ա) փակ շինություններում տեղակայված մետաղական կոնստրուկցիաների համար` հիմնաներկ` 2 շերտ, ներկ-էմալ` 2 շերտ,
բ) բաց տարածքում տեղակայման դեպքում` նախաներկ` 2 շերտ, ներկ-էմալ` 2 շերտ,
գ) ջրում տեղակայման դեպքում` նախաներկ` 2 շերտ, ներկ-էմալ` 3 շերտ, մետաղական կոնստրուկցիան բուսապատումից պաշտպանող ներկ` մեկ շերտ:
8. ՋՐԹՈՂ ԵՎ ՋՐՆԵՏ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8.1. Ջրամբարի համալիր կազմում ներառվող ջրթող և ջրնետ կառուցվածքները պայմանականորեն կարելի է խմբավորել ըստ հետևյալ հիմնական 2 խմբի`
ա) ջրհեռ կառուցվածքներ (խրամատային, հորանային, գործնական պրոֆիլի, լայն շեմքով և այլն),
բ) ջրընդունիչ կառուցվածքներ (աշտարակային, հատակային, փակ, բաց տիպի և այլն):
Յուրաքանչյուր խմբի կառուցվածքները, կախված իրենց նշանակությունից և կառուցվածքային սխեմայից, շահագործման անձնակազմից, պահանջում են աշխատանքային ռեժիմի որոշակի կանոնների պահպանում, դրանք աշխատեցնելու որոշակի հերթականություն և գործընթացի հաջորդականություն:
Ելնելով կառուցվածքային սխեմայից, փականային տնտեսության լրակազմից և աշխատանքի հիդրավլիկ պայմաններից` յուրաքանչյուր կառուցվածքի աշխատանքի կարգը սահմանվում է առկա սարքավորումների անձնագրերով և ջրամբարի նախագծում նշված շահագործման կանոններով ու հրահանգներով, որոնց կիրառումն ու պահպանումը պարտադիր է ջրամբարը շահագործող անձնակազմի համար:
8.2. Ջրթող, ջրհեռ ու ջրնետ կառուցվածքների շահագործման և աշխատանքի կարգի պահանջներն են`
ա) ջրանցույց ուղիներն ու կառուցվածքները (ջրընդունիչ, արագահոս բազմաստիճան ջրանկում, բարձակային ջրանկում, ջրանկում-արագահոս, ստորասրահ, թունել (ճնշումային, անճնշումային), խուցեր և այլն) պետք է պահպանվեն տեխնիկապես սարքին վիճակում: Բետոնե մակերեսները չպետք է ունենան քայքայումներ, ողողատներ, փոսորակներ, ցցված ելուստային մասեր: Շինարարական, ջերմային կարերը պետք է պահվեն սարքին վիճակում, լինեն խծուծված, անջրանցիկ: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի ջրանցույց մակերեսների ողորկությանն ու ջրամաշվածությանը: Մետաղական երեսապատվածքների կցակարերը պետք է լինեն հուսալի եռակցված, չունենան բացվածքներ, ցցվածքներ, ելուստներ: Երեսապատվածքն ամբողջ մակերեսով պետք է կիպ նստած լինի բետոնե մակերեսին և ամուր ու հուսալի խարսխված լինի դրա հետ,
բ) հարթ փականները պետք է միշտ պահպանվեն սարքին, աշխատունակ վիճակում` իրենց վերամբարձ սարքավորումներով և մեխանիզմներով հանդերձ: Շարժումն ուղղորդիչ հարմարանքներով պետք է լինի ազատ, սահուն,
գ) խողովակային փականների ագուցային միացումները պետք է լինեն հուսալիորեն ձգված, ապահովեն անխափան բացումն ու փակումը, բարձր ճնշումների ժամանակ ապահովեն կիպ փակումը` առանց ջրի արտահոսքի: Շարժաբերիչ սարքավորումները (էլեկտրամեխանիկական և ձեռքի) պետք է պահվեն աշխատունակ վիճակում և ապահովեն փականի լրիվ բացումն ու փակումը:
Մեծ ճնշման տակ աշխատող հիմնական փականները, որպես կանոն, պետք է ունենան նաև փոքր տրամագծի շրջանցող փականներ` վերջիններիս միջոցով ջրատարներում, մեծ փականներից առաջ և հետո գտնվող հատվածներում, ջրի ճնշումը հավասարեցնելու համար: Շրջանցող փականները նույնպես պետք է լինեն տեխնիկապես սարքին և աշխատունակ վիճակում,
դ) ճնշումային ջրատարների վերջնամասերի փականները (խողովակային, կոնաձև և այլ) պետք է գտնվեն տեխնիկապես սարքին, աշխատունակ վիճակում. դրանք պահանջում են հատուկ ուշադրություն, քանի որ հիմնականում դրանց միջոցով է կարգավորվում բաց թողնվող ջրաելքերի չափի փոփոխությունը,
ե) կոնաձև փականն իր շարժաբերական հարմարանքներով և մեխանիզմներով պահանջում է պատշաճ տեխնիկական խնամք ու կարգաբերում: Առանձնապես հատուկ ուշադրություն պետք է դարձնել փականի ռեդուկտորների, ուղղորդիչ սահնակի, փականի կցաշուրթերի բացակի չափերի, կենտրոնարկման, խցվածքի և միակցման հանգույցների տեխնիկական վիճակին` անհրաժեշտության դեպքում կատարելով փականի շարժական հանգույցների ճշտադրման համար անհրաժեշտ աշխատանքներ:
8.3. Ջրթող, ջրհեռ, ջրնետ կառուցվածքների բետոնե մասերի և դրանցում տեղակայվող մետաղական կոնստրուկցիաների, մեխանիզմների ու սարքավորումների տեխնիկական վիճակի պահպանման միջոցառումները պետք է իրականացնել` ղեկավարվելով կանոնների 5-րդ գլխի 5.72 - 5.79-րդ և 7-րդ գլխի 7.5 - 7.15-րդ կետերի դրույթներին համապատասխան:
8.4. Նշված կառուցվածքների աշխատանքը (ջրի բացումը, լցնումը, ջրի ելքերի կարգավորումը, փակումը, դատարկումը) կազմակերպելիս պետք է ղեկավարվել տվյալ կառուցվածքի շահագործման կանոններով և հրահանգներով: Սակայն, ընդհանրացնելով կառուցվածքների գործարկմանը ներկայացվող պահանջները, պետք է պահպանել հետևյալ կանոններն ու նախազգուշական միջոցները`
ա) աշտարակային ջրընդունիչների ջրատար (ջրթող) ուղիները պետք է ջրալցնել այնպիսի փոքր ելքերով, որոնք կապահովեն օդի ազատ ելքը ջրատարից, չեն առաջացնի օդի կուտակումներ և ջրի արտանետում: Ջրալցումն սկսելուց առաջ պարտադիր զննվում է ջրատար ուղու վերջնամասի փականների վիճակը` փակելով դրանք: Զննվում է վերին բիեֆի մասում տեղակայված օդահան խողովակների վիճակը, համոզվում, որ դրանք բաց են` օդը հեռացնելու համար, և ստուգվում է ջրատարի դիտարկման համար նախատեսված դիտանցքերի փակվածության հուսալիությունը:
Ջրատարի վերջնամասի փականները փակ վիճակում` դանդաղ բացվում է մուտքամասի փականը (բազմահորիզոն ջրառի դեպքում` ամենացածր նիշի վրա գտնվողը)` այնպիսի բացվածքով, որը կապահովի փոքր ելքերով ջրալցումը և օդի ազատ ելքը: Ջրալցումն ավարտվելուց հետո մուտքամասի փականը բացվում է ամբողջությամբ, ջրի ելքերը սահուն փոփոխվում են ներքին բիեֆի փականների միջոցով (բանվորական փականով): Փականները բացվում ու փակվում են դանդաղ ընթացքով` թույլ չտալով ելքերի շեշտակի փոփոխություններ, ինչը կարող է հանգեցնել հիդրավլիկ հարվածի երևույթի և հնարավոր վթարների.
բ) թունելային ջրթողների փականները բացվում են սահուն, դանդաղ` փոքր ջրաելքերով թունելը ճնշման տակ դնելու ընթացքում ապահովելով օդի ազատ ելքը: Փականի կտրուկ իջեցումը կամ բարձրացումը կտրականապես արգելվում է` հիդրավլիկական հարվածի երևույթը բացառելու նպատակով:
Այս առումով կարևորվում է վերամբարձ սարքավորման արգելակային համակարգը մշտապես տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու խնդիրը: Զուգորդված փականները բացելիս հատուկ ուշադրություն է դարձվում ջրալցման համար լրացուցիչ նախատեսված թողանցքների փականների ճիշտ բացմանը, ջրի բնականոն լցմանը, որից հետո միայն կարող են բացվել հիմնական փականները.
գ) ճնշման տակ գտնվող հիմնական մեծ փականները բացելուց առաջ պետք է բացվեն շրջանցող փականները, ապահովվի ջրալցումը ջրատարի մեջ, և հավասարեցվեն հիմնական փականից առաջ ու հետ ընկած հատվածների ճնշումները, որից հետո կարելի է բացել հիմնական փականը.
դ) կոնաձև փականների միջոցով ջրի ելքերը փոխելիս` պետք է ղեկավարվել նույն սկզբունքով. բացառել փականի բացվածքի կտրուկ փոփոխությունները: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել փականի բացվածքի եզրային կետերի ավտոմատ անջատիչների աշխատանքի հուսալիությանը.
ե) բաց ջրթափներով ներքին բիեֆ ջրի անցկացման ժամանակ պետք է հսկողություն սահմանել թափվող ջրի շերտի հորիզոնի նիշերի նկատմամբ, թույլ չտալով նախագծով սահմանված նիշերի գերազանցում, և ներքին բիեֆի ջրծեծ կառուցվածքների աշխատանքային ռեժիմների ու տեխնիկական վիճակի նկատմամբ:
8.5. Ջրալցման համար մուտքամասերի փականների բացվածքի չափը և լցման տևողությունը նշվում են տվյալ կառույցի շահագործման կանոններում, և այդ տևողությունը կախված է ջրի հորիզոնից (ճնշումից), բացվածքի չափերից և ջրատար ուղու ծավալից: Շահագործման ընթացքում ձեռք բերված փորձի հիման վրա այն կարող է ճշտվել: Խորհուրդ է տրվում մի քանի հորիզոնների համար (առավել հաճախ կրկնվող) փականի վերամբարձ ճոպանաձողերի կամ փականի ուղղորդիչների վրա ներկով նշել պահանջվող բացվածքի չափերը (նշահարել) և լցման տևողությունը:
8.6. Ճնշումային ջրատար ուղիների ջրալցումը պահանջում է ջրամբարը շահագործող անձնակազմի կողմից ամբողջ ուղու կառուցվածքի լցման գործընթացի իրականացման հաջորդականության լիարժեք իմացություն, գործելակերպի հստակ իրականացում: Գործընթացը կարող են իրականացնել լավ հրահանգավորված, փորձ ունեցող աշխատողները` ջրամբարի պետի կամ ճարտարագետ-հիդրոտեխնիկի անմիջական հսկողությամբ և ղեկավարությամբ:
Ջրամբարը շահագործող անձնակազմը հատուկ ուշադրություն պետք է դարձնի ջրթող, ջրհեռ ջրուղիների խցանումները կանխարգելող միջոցառումների ժամանակին իրականացմանը (կողմնակի, լողացող մարմինների` ջրուղիներ մուտքի կանխում, ժամանակին աղբապահ վանդակների մաքրում, աղբի, լողացող մարմինների հեռացում վերին բիեֆից ու ջրընդունիչների մուտքամասերից և այլն): Խցանում առաջանալու դեպքում պետք է շտապ միջոցներ ձեռնարկել թողնվող ելքերն այլ ջրթողներով անցկացնելու համար և ձեռնամուխ լինել խցանումը վերացնելու աշխատանքի իրականացմանը: Փաստի մասին անմիջապես զեկուցվում է ծառայության ղեկավարին` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
9. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
9.1. Ջրամբարների շահագործման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքի տեսակի համար պետք է պահպանվեն անվտանգության տեխնիկայի կանոնները:
9.2. Անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման և այդ ոլորտի ընդհանուր կարգավորման պարտականությունը դրվում է ջրամբարն անմիջապես շահագործող կազմակերպության գլխավոր ճարտարագետի վրա:
Ջրամբարը շահագործող անձնակազմի յուրաքանչյուր աշխատող պարտավոր է իմանալ ու կատարել իր աշխատատեղում անվտանգության տեխնիկայի կանոնները և կառուցվածքի ու սարքավորման պահպանմանը, մարդկանց կյանքին վտանգ սպառնացող բոլոր անսարքությունների, խախտումների և թերությունների մասին անմիջապես տեղեկացնել ղեկավարությանը:
Ջրամբարը շահագործող անձնակազմի բոլոր աշխատողները պետք է կարողանան լողալ, օգտվել թիանավակներից, իմանան խեղդվողներին փրկելու կանոններն ու կարողանան առաջին բուժօգնություն ցույց տալ տուժածներին:
Աշխատողներին թույլատրվում է անցնել իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը` միայն անվտանգության տեխնիկայի կանոնների հրահանգավորումից հետո: Ամեն տարի պետք է անցկացվի անվտանգության տեխնիկայի կանոնների ուսուցում և դրանց իմացության ստուգում` քննության միջոցով:
Չեն թույլատրվում անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումներ:
9.3. Վթարների վերացման և գիշերային ժամերին աշխատանքների կատարման համար առանձնացվում են հատուկ անձինք` անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը հսկելու համար:
9.4. Ջրամբարի բոլոր կառուցվածքներն ու դրանց հարող տարածքները պետք է լինեն լուսավորված:
9.5. Ջրամբարի թասում, դրա ափերին և պատվարի ճնշումային շեպի վրա աշխատանքներ կատարելիս` փրկարարական միջոցների առկայությունը պարտադիր է: Ջրամբարը շահագործող անձնակազմի մոտորանավակներն ու կատերները պետք է ապահովված լինեն թիակների լրակազմով և յուրաքանչյուր աշխատողի համար անհատական փրկօղակներով ու բաճկոններով:
Բոլոր փրկարարական միջոցները մշտապես պետք է լինեն լրիվ պատրաստ վիճակում:
Պաշտպանիչ պարսպող բոլոր կառուցվածքներն ու հարմարությունները, հատկապես բարձր վտանգավորության տեղերում, պետք է միշտ լինեն սարքին վիճակում:
Բաց փականին հարող տարածքում (դիմհարի կորի անկման գոտում) ջրի վրա աշխատանքը խստիվ արգելվում է:
9.6. Աշնանը և վաղ գարնանը ջրի 10ՕC-ից ցածր ջերմաստիճանի դեպքում, իսկ ցամաքուրդային ելքաջրերում` ամբողջ տարին թույլատրվում է ջրի մեջ գտնվել 30 րոպեից ոչ ավելի` հետագա վերազգեստավորմամբ և առնվազն մեկ ժամ տաքացմամբ:
9.7. Սառույցի վրա աշխատելու դեպքում պարտադիր է տախտակամածի պատրաստումը: Աշխատանքը պետք է կատարել խմբով` վտանգից ապահովագրվելու համար փոխադարձաբար կապվելով պարանով:
9.8. Էլեկտրասարքավորումների, էլեկտրագործիքների, պայթուցիկ և դյուրավառ նյութերի հետ աշխատելու ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձնել անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների ճշտորեն կատարմանը:
Ջրամբարի կառուցվածքներին հարող տարածքներում պայթեցման աշխատանքները պետք է կատարվեն հատուկ զգուշությամբ: Չի թույլատրվում ճնշման տակ գտնվող հողային կառուցվածքների վրա պայթեցման աշխատանքների կատարումը:
9.9. Նորոգման աշխատանքների և մարդկանց անցումների տեղերը պետք է լինեն լուսավորված ու նշահարվեն նախազգուշական նշաններով:
Ջրաչափական կամրջակները 2 կողմից պետք է ունենան առնվազն մեկ մետր բարձրություն ունեցող ամուր բազրիքներ:
Վերամբարձ սարքավորումներն ու մեխանիզմները պետք է արգելապատվեն և փակվեն փականքներով, բանալիներն ու հանովի բռնակները պետք է պահվեն նշանակված տեղում:
Պատվարի շեպերին և մեծ սարալանջերին մեխանիզմների աշխատանքի դեպքում ձեռնարկվում են միջոցներ` դրանց սահումն ու շրջումը կանխելու համար:
Յուրաքանչյուր ջրամբարի համար պարտադիր է դեղերի և վիրակապերի մշտական պաշարով դեղատուփի առկայությունը:
Բոլոր ջրաչափական դիտակետերում ջրաչափության, չափաբերման, սարքավորումների խնամքի, նորոգման և այլ սպասարկման աշխատանքներ իրականացնելիս` հսկիչ-դիտորդները կամ այդ ջրաչափական աշխատանքներն իրականացնող անձնակազմը պարտավոր են պահպանել կանոնների սույն գլխում նշված անվտանգության կանոնները` հատկապես ուշադրություն դարձնելով 9.2, 9.3, 9.5, 9.6 և 9.7-րդ կետերում նշված պահանջների կատարմանը: Արգելվում է առանց անվտանգության տեխնիկայի կանոնների ապահովման աշխատանքի կատարման թույլտվություն տալը:
9.10. Բնակելի, ծառայողական և օժանդակ շենքերը, արհեստանոցները, պահեստները, ավտոտնակները պետք է ունենան «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` միշտ սարքին վիճակում պահպանվող հակահրդեհային գույք և պաշտպանիչ միջոցներ:
10. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
10.1. Ջրամբարը շահագործող անձնակազմը պետք է վարի և պահպանի հետևյալ փաստաթղթերը`
ա) ջրամբարի և դրա կառուցվածքների տեխնիկական նախագծի լրակազմ օրինակը,
բ) շինարարության ընթացքում տրված բոլոր բանվորական գծագրերի լրակազմ օրինակը,
գ) ջրամբարի թասի և բոլոր կառուցվածքների կատարողական գծագրերը, ծածկված աշխատանքների կատարման, առանձին աշխատանքների և կառուցվածքների միջանկյալ ընդունման ակտերը,
դ) հանձնաժողովի` ջրամբարը մշտական շահագործման ընդունելու մասին ակտը,
ե) առանձին կառուցվածքների և տեսակի սարքավորումների փորձարկման ու ընդունման մասին ակտերը,
զ) ջրամբարի գլխավոր հատակագիծը,
է) տեղանքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը,
ը) հանձնաժողովների` ջրամբարի տեխնիկական վիճակի զննման մասին ակտերը,
թ) ջրամբարը շահագործող մարմնի կանոնադրությունը,
ժ) կառուցվածքի սեյսմիկ խոցելիության վերաբերյալ եզրակացությունը,
ժա) ջրամբարի անվտանգության հայտարարագրի հաստատված օրինակը,
ժբ) ջրամբարի ամբողջական և առանձին կառուցվածքների շահագործման կանոնները,
ժգ) ջրամբարի հայելու մակերեսի և ծավալի կորերը, ջրի հորիզոնից կախված` ջրաչափական դիտակետերի կորերը,
ժդ) կառուցվածքների ժամանակավոր շահագործման նյութերը (ակտեր, հաշվետվություններ, ռեժիմային դիտարկումների նյութեր),
ժե) պատվարի մարմնի տեղադրման մասին տեխնիկական հաշվետվությունները,
ժզ) բոլոր կառուցվածքների, սարքավորումների և չափիչ-հսկիչ սարքերի անձնագրերը,
ժէ) թերությունների մասին ակտերը և տեղեկագրերը, վերակառուցման ու նորոգման ծրագրերը,
ժը) ջրամբարի աշխատանքի ժամանակացույցը,
ժթ) ջրամբարը շահագործող անձնակազմի ծառայողական պարտականությունները,
ի) աշխատանքի անվտանգության և արտադրական սանիտարիայի կանոնները:
10.2. Նշված փաստաթղթերը պետք է պահպանվեն լրակազմ վիճակում, ունենան գույքացանկ և պահպանվեն արխիվում:
Նշված փաստաթղթերին ծանոթանալու և օգտվելու համար դրանք արխիվից կարող են տրվել շահագործող մարմնի ղեկավարի թույլտվությամբ` հատուկ մատյանում նշում կատարելով:
10.3. Ջրամբարը շահագործող անձնակազմի կողմից պետք է լրացվեն հետևյալ փաստաթղթերը (NN 1-15 ձևեր):
Բոլոր մատյանները, այդ թվում` դաշտային, պետք է լինեն համարակալված և կնքված:
10.4. Լրիվ լրացված մատյանը համառոտակի գույքագրվում է, վերջին էջում հաստատվում է համարակալված էջերի թիվը` նշելով թվագրումը (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը): Դաշտային մատյանները լրացվում են մատիտով, մնացածները` գրչով:
Չի թույլատրվում գրանցումների` ջնջումներով ուղղումը, սխալվելու դեպքում գրառման վրա գիծ է քաշվում և վերին տողում գրանցվում է ճիշտ թիվը:
Դաշտային մատյանների տվյալները մշակվում են դիտարկման ավարտին, և արդյունքները գրանցվում են համապատասխան մատյաններում:
Չավարտված փաստաթղթերը պահպանվում են`
դաշտային մատյանները` կատարողների մոտ,
մնացած մատյանները` գործակարգավարական ծառայությունում:
Ավարտված փաստաթղթերը հանձնվում են ջրամբարը շահագործող մարմնի տնօրինությանը, մուտքագրվում և պահպանվում են արխիվում:
10.5. Դիտարկումների իրականացման համար կազմվում է տարեկան ժամանակացույց, որտեղ նշվում են դիտարկումների ժամկետները:
10.6. Դիտարկումների և փաստացի շահագործման տվյալների հիման վրա տարվա ավարտից հետո կազմվում է ջրամբարի տեխնիկական շահագործման մասին հաշվետվություն, որը ներառում է`
ա) շահագործվող կառուցվածքների աշխատանքում նկատված շեղումների նկարագիրը և բնույթը,
բ) կառուցվածքների թերությունների մասին ակտերը, տեղեկագրերը և նախատեսվող նորոգման աշխատանքների կազմն ու ծավալները,
գ) ընթացիկ տարում փաստացի կատարված նորոգման աշխատանքների տեղեկագրերը,
դ) տվյալ տարվա շահագործման փաստացի ծախսերի տեղեկագիրը,
ե) դիտարկումների ավարտված մատյանները:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 1 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
______________ 200 թ.
(ամիսը)
NN
|
Ամսաթիվը
|
Հերթափոխի հանձնման- ընդունման ժամը
|
Հերթապահի ազգանունը, անունը, պաշտոնը, ստորագրությունը |
Հերթափոխի ընթացքում նկատված թերությունները, ձեռնարկված միջոցառումները և հաջորդ հերթափոխին փոխանցվող հանձնարարականները
|
Ստուգողի ստորագրությունը և դիտողությունները
| |
հերթափոխը հանձնողի |
հերթափոխը ընդունողի | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մատյանը նախատեսված է ջրամբարներում իրականացվող հերթապահության գրանցումների համար:
6-րդ սյունակում գրանցվում են հերթապահության ընթացքում ջրամբարի համալիր կազմի մեջ մտնող բոլոր կառուցվածքների աշխատանքներում նկատված շեղումները, խախտումները, վթարները և դրանց վերացման միջոցառումները:
Նշվում են այն հանգույցները, որոնց աշխատանքների նկատմամբ անհրաժեշտ է սահմանել հատուկ հսկողություն` հնարավոր խախտումները, վթարները կանխելու համար:
Մատյանի վարումը դրվում է հերթապահների վրա: Լրացվում է յուրաքանչյուր օր` հերթափոխի ժամանակ:
Ստուգումը հեղեղումների ժամանակահատվածում իրականացվում է ամեն օր, իսկ մնացած ժամանակ` տասն օրը մեկ անգամ:
Հավելված N 2 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Մ Ա Տ Յ Ա Ն
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
NN ը/կ |
Կարգադրության ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ժամը |
Մուտքի համարը և ժամը |
Կարգադրության բովանդակությունը |
Ով և երբ է իրազեկել և ինչ միջոցներ են ձեռնարկված |
Ստորագրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մատյանը նախատեսված է մուտքագրվող բոլոր փաստաթղթերի և կարգադրությունների գրանցման համար` ստացված փոստով, առձեռն, բանավոր, կապի միջոցներով (հեռախոս, ռացիա և այլն):
Մատյանում գրանցվում է փաստաթղթի կամ կարգադրության ստացման ամսաթիվը, ամիսը, ժամը, մուտքի համարը, բովանդակությունը և փաստաթուղթը կամ բանավոր կարգադրությունը հաղորդողի ազգանունը:
Նշվում են, թե ով և երբ է իրազեկել, ինչ միջոցներ են ձեռնարկվել ու ջրամբար մուտք գործած անձանց ազգանունը, անունը, հայրանունը, նպատակը:
Մատյանի վարումը դրվում է հերթապահների վրա:
Հավելված N 3 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Մ Ա Տ Յ Ա Ն
ՋՐԻ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
NN ը/կ |
Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, դիտման ժամերը |
Ջրի հորիզոնի նիշը |
Ջրի ծավալը |
Բաց թողնվող ջրի ելքը(լ/վրկ) |
Դիտորդի ստորագրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
11. |
|
|
|
|
|
12. |
|
|
|
|
|
13. |
|
|
|
|
|
14. |
|
|
|
|
|
15. |
|
|
|
|
|
16. |
|
|
|
|
|
17. |
|
|
|
|
|
18. |
|
|
|
|
|
19. |
|
|
|
|
|
20. |
|
|
|
|
|
21. |
|
|
|
|
|
22. |
|
|
|
|
|
23. |
|
|
|
|
|
24. |
|
|
|
|
|
25. |
|
|
|
|
|
26. |
|
|
|
|
|
27. |
|
|
|
|
|
28. |
|
|
|
|
|
29. |
|
|
|
|
|
30. |
|
|
|
|
|
31. |
|
|
|
|
|
Մատյանում գրանցվում են ջրամբարում եղած ջրի հորիզոնները` յուրաքանչյուր օրվա համար երկու անգամ` միևնույն ժամերին կատարվող դիտման տվյալներով:
Ջրի ծավալը լրացվում է գրանցված հորիզոնի նիշին համապատասխան` Q = f (H) կորի տվյալներով:
Դիտորդը գրանցված տվյալները յուրաքանչյուր օր ռադիոկապի միջոցով հայտնում է գործակարգավարական ծառայություն:
Մատյանը մասնաճյուղում պահվում է 5 տարի, որից հետո հանձնվում է պահպանման արխիվ:
Հավելված N 4 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Մ Ա Տ Յ Ա Ն
ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
NN ը/կ |
Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Զննման արդյունքում հայտնաբերված թերությունների, խախտումների նկարագրությունը |
Ձեռնարկված միջոցները |
Ստորագրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մատյանում գրանցվում են ջրամբարի բոլոր կառուցվածքների, էլեկտրամեխանիկական, հիդրոմեխանիկական սարքավորումների, կայանքների, շենքերի, շինությունների և օժանդակ կառույցների նորմալ տեխնիկական վիճակը կամ դրանց աշխատանքի շեղումները, թերությունները, վթարները:
Մատյանում գրանցվում են նաև տեխնիկական հերթական զննումների արդյունքում հայտնաբերված շեղումներն ու թերությունները: Գրանցումները կատարում են ջրամբարը շահագործող ինժեներատեխնիկական սպասարկող անձնակազմի համապատասխան մասնագետները:
Մատյանն ստուգվում է մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի կողմից հետևյալ` պարբերականությամբ`
ա) հեղեղային ելքերի անցման ժամանակաշրջանում և ջրամբարի լրիվ լցվածության ժամանակ` յուրաքանչյուր օր.
բ) մնացած ժամանակ` տասնօրյակը մեկ անգամ:
Հավելված N 5 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Մ Ա Տ Յ Ա Ն
ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ՎԻՃԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
NN ը/կ |
Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Կառուցվածքի անվանումը |
Նորոգման տեսակը (ընթացիկ, հիմնական, վերակառուցում), կատարման եղանակը (սեփական ուժերով, կապալառուական եղանակով), կատարված աշխատանքների հիմնական ծավալները և արժեքը, կատարողները |
Գրանցում կատարողի ստորագրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մատյանում գրանցվում են նորոգման, վերակառուցման և աշխատունակ վիճակն ապահովող աշխատանքները, որոնք կատարվել են ջրամբարի բոլոր տեսակի կառուցվածքների, էլեկտրամեխանիկական, հիդրոմեխանիկական սարքավորումների, կապի, չափիչ-հսկիչ սարքերի, միջոցների, ճանապարհների, էներգամատակարարման, ջրամատակարարման, արտադրական և օժանդակ նշանակության շենքերի, շինությունների և այլ կառուցվածքների վրա:
Մատյանում պետք է գրանցվեն նորոգման աշխատանքների սկիզբն ու ավարտը, անհրաժեշտության հիմնավորումը, ծավալն ու կազմը, կատարման եղանակը, կատարված աշխատանքների որակը և արժեքը, նախագծանախահաշվային փաստաթղթերը կամ թերության ակտը կատարողները:
Այս նույն մատյանում նկարագրվում են նաև կառուցվածքների վիճակի խախտման բացահայտման նպատակով փորված հետախուզական հորերը:
Գրանցումների վարման պարտականությունը դրվում է գլխավոր ճարտարապետի և տեղամասի պետի վրա:
Հավելված N 6 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Մ Ա Տ Յ Ա Ն
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ, ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ
ԳՐԱՆՑՄԱՆ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
NN ը/կ |
Հրահանգավորման համառոտ բովանդակությունը և հրահանգավորողի ստորագրությունը |
Հրահանգավորման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Հրահանգավորվողների ազգանունը, անունը, հայրանունը |
Հրահանգավորվողի ստորագրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մատյանը նախատեսված է հրահանգավորումների գրանցման համար և հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ` անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային կանոնների խախտումների պատճառների գրանցման համար:
Այս նույն մատյանում շահագործող կազմակերպության գլխավոր ճարտարագետի կամ շահագործման տեղամասի պետի կողմից գրանցվում են նշված կանոնների խախտման դեպքերը և ձեռնարկված (հանձնարարված) միջոցառումները` դրանք վերացնելու համար` ազատ շարադրանքի տեսքով` անկախ ձևի սյունակներից:
Հավելված N 7 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Մ Ա Տ Յ Ա Ն
ՓԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՑՎԱԾՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
NN
|
Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը |
Փականի բացվածքը (մետր (սմ) |
Ստորագրությունը | |||||||||||||||||
նորոգումային փականների |
վթարային փականների |
բանվորական փականների | ||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մատյանում գրանցվում են յուրաքանչյուր փականի բացվածքի փոփոխության ամսաթիվն ու ժամը:
Մատյանը վարում է հերթապահ գործակարգավարը կամ էլեկտրամեխանիկը:
Մատյանի գրանցումները ստուգում է գլխավոր ճարտարագետը կամ տեղամասի պետը`
ա) վարարումների և ջրի բարձր հորիզոնների ժամանակաշրջանում` ամեն օր.
բ) մնացած ժամանակ` տասնօրյակը մեկ անգամ:
Հավելված N 8 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Մ Ա Տ Յ Ա Ն
ԹԱՍԻ ԵՎ ԱՓԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
NN |
Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Դիտարկման արդյունքների |
Ստորագրությունը |
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
|
|
|
|
Մատյանում, որպես ներդիր, պահվում է ջրամբարի թասի հորիզոնականներով հատակագիծը:
Շրջումների դիտազննման միջոցով (ափերի վիճակի զննում) հատակագծի վրա նշվում են սողանքների, ձագարների, ծանծաղուտների, ողողատների, ողողահարված հատվածների տեղերը, իսկ մատյանում գրանցվում է դրանց նկարագիրը: Հատակագծում նշված հատվածների ստույգ դիրքը որոշելու անհրաժեշտության դեպքում կատարում են գործիքային տեղակապում:
Մատյանում արտացոլվում են նաև ջրամբարի ջրատարածքի, մերձափնյա շերտի սառցածածկույթի վիճակի բնութագիրը և կառուցվածքների հակասառցակալման դեմ ձեռնարկված միջոցառումները:
Փոթորիկների և ուժգին քամիների դեպքում արձանագրվում են քամու առավելագույն արագությունն ու ջրի ալիքի բարձրությունը, դրանց տևողությունը:
Գրանցումներն ամիսը մեկ անգամ ստուգվում են ավագ ճարտարագետ-հիդրոտեխնիկի կողմից:
Հավելված N 9 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Մ Ա Տ Յ Ա Ն
ՊԻԵԶՈՉԱՓԻՉՆԵՐՈՒՄ ՋՐԻ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
ՊԻԵԶՈՉԱՓԻՉՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ
NN ը/կ |
Ըստ գծահամատեղվածքների պիեզոչափիչների N__(համարները) |
Պիեզոչափիչի ներքին տրամագիծը, (մմ) |
Պիեզոչափիչի խորությունը, (մ) |
Տիպը |
Նիշերը |
Նշումը |
Ստորագրու-թյունը | |
հորանաբերանի | հատակի | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
1. Գծահամատեղվածք N_____ |
------------------------------------------------------------------------ |
------------------------------------------------------------------------ |
------------------------------------------------------------------------ |
2. Գծահամատեղվածք N_____ |
Գծահամատեղվածք (створ) N_____
NN ը/կ |
Դիտման |
Պիեզոչափիչի համարը N__ |
Բիեֆում ջրի հորիզոնը |
Պիեզոչափիչի համարը N__ |
Բիեֆում |
Պիեզոչափիչի համարը N__ |
Բիեֆում ջրի հորիզոնը |
Ստո- | ||||||
տարածու- |
ջրի |
վե-րին |
ներ-քին |
տարա- |
ջրի |
վե-րին |
ներ-քին |
տարա- |
ջրի |
վե- |
ներ- | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մատյանում գրանցումը կատարվում է պիեզոչափիչների ջրի հորիզոնների դիտման դաշտային գրքույկի տվյալներից, ընդ որում, եթե միևնույն պիեզոչափիչի համար չափումները կատարվել են մի քանի անգամ, ապա գրանցվում է չափումների միջինացված ցուցումը: Պիեզոչափիչները մատյանի սյունակներում գրանցվում են խմբավորված` ըստ գծահամատեղվածքների:
Գծահամատեղվածքների համարակալումն ընդունված է կատարել վերին բիեֆից դեպի ներքև (պատվարի կատարից դեպի ստորոտ):
Պիեզոչափիչների տեղեկագիրը հանդիսանում է մատյանի հավելվածը: Տեղեկագրում նշվում են բոլոր պիեզոչափիչները` անկախ նրանից աշխատում են դրանք, թե` ոչ:
Տեղեկագրի 4-րդ սյունակում նշվում են կետային պիեզոչափիչները, 7-րդ սյունակում` պիեզոչափիչի վիճակի նկարագիրը, հորանաբերանի ստուգիչ բարձրաչափության ժամկետը (եթե բարձրաչափությամբ պարզվել է, որ հորանաբերանի նիշը փոխվել է 1սմ ավելի, ապա 6-րդ սյունակում գրառվում է նոր ճշտված նիշը):
Մատյանը ստուգում է ճարտարագետ-հիդրոտեխնիկը` 5 օրը մեկ անգամ:
Հավելված N 10 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՋՐԱՉԱՓԱԿԱՆ ԴԻՏԱԿԵՏԵՐՈՒՄ ՋՐԻ ԵԼՔԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
NN ը/կ |
Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ժամը |
Դիտակետի համարը կամ անվանումը |
Ջրի հորիզոնը՝ ըստ չափաձողի ցուցմունքի |
Ջրի ելքը(լ/վրկ) |
Ջրի հոսքը |
Նշումը |
Ստորա- | |
դիտարկ- |
միջին օրական | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մատյանը նախատեսված է ջրամբարի հաշվեկշռային ջրաչափական դիտակետերի դիտարկումների մշակված տվյալների գրանցման համար:
Մատյանը պետք է կազմված լինի այն ծավալով, որ տվյալները` յուրաքանչյուր դիտակետի համար արտացոլեն հիդրոլոգիական տարվա (հոկտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ) կտրվածքով:
Միջին օրական ելքը հաշվարկվում է օրվա տարբեր ժամերի` դիտարկված մեծությունների միջին թվաբանականի արժեքով: Ջրի հոսքը հազար խորանարդ մետրով ստանում են` ջրի միջին օրական ելքը բազմապատկելով 86,4 թվով:
Մատյանի գրանցումները ստուգվում են ճարտարագետի և հիդրոմետրի կողմից` յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անգամ:
Հավելված N 11 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Մ Ա Տ Յ Ա Ն
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԻ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
NN ը/կ |
Ամսա-թիվը, ամիսը, տարե-թիվը |
Ջրի հորի-զոնի նիշը (մ) |
Ջրամ-բարում ջրի ծավա-լը՝ ըստ Q=f(H) կորի(մլն խոր. մետր) |
Ջրի հայելու մակե-րեսը՝ ըստ S=f(H) կորի(հա) |
Ջրի մուտքը (հազ. խոր. մետր) |
Ջրի ծախսը (հազ. խոր. մետր) |
Ջրի ծավալի փոփոխու-թյունը |
Հաշվեկշռի անկապքը | ||||||||||
|
|
|
|
|
հիմ- |
կողա- |
ստոր- |
տեղում- |
ընդա-մենը 6+7+ |
ջրառ |
ջրի թող- |
գոլոր- |
ծծանց- |
ընդա- |
ջրա-մբարի թա-սում |
լողա- |
ծա- |
տոկո- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ջրամբարի արդյունավետ շահագործման համար նպատակահարմար է կազմել ջրի ամսական հաշվեկշիռ:
Տասնօրյակային հաշվեկշիռների կազմումը հանրապետության ջրամբարների համար արդյունավետ չէ, քանի որ հաշվետու ժամանակահատվածի կրճատումը (10 օր) բերում է իր հետ հաշվեկշռի հաշվարկի սխալանքի անթույլատրելի աճ:
Հաշվետու ամսվա 1-ի դրությամբ ջրամբարի ջրի միջին հորիզոնը (սյունակ N 3) հաշվարկվում է դիտակետերի տվյալների (մեկից ավելիի դեպքում) միջին թվաբանականով:
Ընդ որում, դիտակետերի հաշվարկային հորիզոն է ընդունվում երկու միջին օրականների միջինը` նախորդ ամսվա վերջին և հաշվետու ամսվա առաջին օրերի միջին ցուցմունքների միջինը:
Տվյալ ջրամբարի լցվածության (ծավալի) և հայելու մակերեսների կորերով որոշվում է ջրի տվյալ հորիզոնին համապատասխանող ջրի ծավալը և հայելու մակերեսը (Q=f(H) և S=f(H) կորերով) ու համապատասխանաբար գրանցվում 4-րդ և 5-րդ սյունակներում:
Երկու տողերի (հարևան) ջրի ծավալների սյունակի տվյալների տարբերությունը տալիս է ջրամբարում ջրի ծավալի փոփոխության չափը (սյունակ N 16): Ձմռան ամիսներին հաշվի է առնվում նաև ջրի ծավալի փոփոխությունը` պայմանավորված լողացող (սուզված) սառույցի մեջ (սյունակ N 17):
Ջրամբարի հայելու վրա տեղումների ծավալը հաշվարկվում է ջրամբարի ջրատարածքի միջին ամսական տեղումների շերտի (ըստ օդերևութաբանական կայանի տվյալների) բազմապատկմամբ` ջրի հայելու միջին ամսական մակերեսով (սյունակ N 9):
Օրացուցային տարին ավարտվելուց հետո կազմված հաշվեկշռի աղյուսակի բացատրագրում բերվում են հաշվարկների կատարման յուրահատկությունների պարզաբանումները և տրվում են անկապքի առաջացման հիմնական հնարավոր պատճառները:
Հավելված N 12 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Մ Ա Տ Յ Ա Ն
ՄԱԿԱՐԴԱԿԱՉԱՓԱԿԱՆ ՍՏՈՒԳԻՉ ՀԵՆԱՆԻՇԵՐԻ ՆՍՏՎԱԾՔՆԵՐԻ (ԸՆԿՂՄՎԱԾՔ) ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
Մակարդակաչափական ստուգիչ հենանիշերի տեղեկագիր
NN ը/կ |
Հենանիշային ընթացքի պիկետները |
Հենանիշի դիրքը(մ) |
Հենանիշի տեղակայման վայրի նկարագրությունը |
Տեղակապման ուրվանկարումը և հենանիշի համարը |
Բացարձակ (հարաբերական) նիշը(մ) | |
աջ |
ձախ | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տեղեկագրում նշվում են բոլոր առկա հենանիշերի տեղադրման վայրը ԵՎ տվյալները
NN ը/կ |
Ստուգիչ հենանիշի համարը |
Բացարձակ նիշը(մ) |
Մակարդակաչափման ժամանակահատվածը և նստվածքների չափը (մմ) | |||
Ժամանակահատվածը ____________ ից |
դիտարկման սկզբից գումարային նստվածքը |
Ժամանակահատվածը |
դիտարկման սկզբից գումարային նստվածքը | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Դիտարկումները կատարվում են տարին երկու անգամ` գարնանը և աշնանը, 4-րդ և 6-րդ սյունակներում նշվում են դիտարկման ժամանակաշրջանի սկիզբը և վերջը:
Մակարդակաչափման տվյալները նպատակահարմար է մշակել հենց տեղում` կատարման ճշտությունը պարզելու համար: Նախորդ չափումների տվյալների նկատմամբ զգալի տարբերության դեպքում հարկավոր է կատարել ստուգիչ մակարդակաչափում` տարբերության պատճառը պարզելու համար:
Չափումների տվյալներով կազմվում է կառուցվածքի ստուգիչ հենանիշերի նստվածքների տեղեկագիր և կատարվում են համապատասխան ուղղումներ մակարդակաչափական հենանիշերի ու կառուցվածքի առանձին տարրերի նիշերի տեղեկագրում:
Հավելված N 13 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Մ Ա Տ Յ Ա Ն
ԳՐՈՒՆՏԻ ԵՆԹԱՈՂՈՂՎԱԾ ՏԱՐՔԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՆԱԼԻԶԻ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
NN ը/կ |
Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Ջրի |
Ծծանցվող ջրի ելքը(լ/վրկ) |
Վերցված նմուշի համարը |
Նմուշը |
Նմուշի ծավալը, (լիտր) |
Չոր |
Մնա- |
Ջրի պղտորու- թյունը |
Մեկ |
Անալիզը կատա- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մատյանում նմուշների վերցման յուրաքանչյուր տեղի համար հատկացվում է մի քանի էջ: Ընդ որում, օգտագործում են աջ կողմի էջերը` ձախը թողնելով նմուշը վերցնողի և անալիզը կատարողի գրառումների համար, որոնք նշում են տարքի բնույթը, նկարագրությունը և կատարում են նշումներ անալիզի մասին:
Մատյանը լրացվում է միայն տարքի առկայության դեպքում:
Հավելված N 14 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Մ Ա Տ Յ Ա Ն
ՋՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՆԱԼԻԶԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
NN ը/կ |
Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Նմուշի վերցման տեղը |
Նմուշի |
Նմուշը վերցնողի ստորագրությունը |
Նմուշի ծավալը(լիտր) |
Պինդ նստվածքը |
Բաղադրության պարունակությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մատյանը նախատեսված է նմուշի վերցման տեղերում` ջրի հանքայնացման տվյալների մասին տեղեկությունը համակարգելու համար: Նմուշների վերցման ժամանակ մատյանում լրացվում են 2, 3, 4 և 5-րդ սյունակները: Անալիզը կատարելուց հետո լրացվում են մնացած սյունակները:
Վերցված նմուշի (1,0 լ շիշ) վրա նշվում է ամիսը, ամսաթիվը, նմուշի համարն ու վերցման տեղը և ուղարկվում լաբորատորիա` անալիզի:
Հավելված N 15 |
Ձև
____________________________________________
(ընկերության անվանումը)
____________________________________________ մասնաճյուղ
(մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________ ջրամբար
(ջրամբարի անվանումը)
Դ Ա Շ Տ Ա Յ Ի Ն Գ Ր Ք ՈՒ Յ Կ
ՊԻԵԶՈՉԱՓԻՉՆԵՐՈՒՄ ՋՐԻ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ
սկսված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
ավարտված է ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
____ ____________ 200 թ.
NN ը/կ |
Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Հորանաբերանից մինչ պիեզոչափիչում ջրի հորիզոն տարածությունը (մետր (սմ) |
Ստորագրությունը | ||||
|
|
պիեզոչափիչների համարները | |||||
|
|
N _____ |
N _____ |
N _____ |
N _____ |
N _____ | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|