«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2004 թվականի N 767-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻՈՆ, ԽԱՂԱՐԿԱՅԻՆ, ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԿԻՆՈ-, ՖՈՏՈ-, ՖՈՆՈՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿԻՆՈՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 7.1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 07 ենթախմբի «01. Մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրության սուբսիդավորում», «02. Խաղարկային կինոնկարների արտադրության սուբսիդավորում», «03. Վավերագրական կինոնկարների արտադրության սուբսիդավորում», «04. Կինո- ֆոտո- ֆոնոհավաքածուի պահպանման գծով սուբսիդավորում» և «05. Կինոշուկաներին մասնակցության գծով սուբսիդավորում» ծրագրերով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված գումարների բաշխումները (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ» հոդվածով)` ըստ առանձին կազմակերպությունների` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻՈՆ, ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Ծրագրի և սուբսիդավորում ստացող կազմակերպությունների անվանումները |
Առաջին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի |
1. |
Մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրության սուբսիդավորում |
60641.3
|
87323.4
|
121282.5
|
2. |
Խաղարկային կինոնկարների արտադրության սուբսիդավորում |
132226.3
|
190405.8
|
264452.5
|
3. |
Վավերագրական կինոնկարների արտադրության սուբսիդավորում |
19209.5
|
27661.7
|
38419.0
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ԿԻՆՈ-, ՖՈՏՈ-, ՖՈՆՈՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿԻՆՈՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Ծրագրի անվանումը |
Առաջին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի |
1. |
Կինո-, ֆոտո-, ֆոնոհավաքածուի պահպանման գծով սուբսիդավորում |
2201.7
|
3170.4
|
4403.3
|
2. |
Կինոշուկաներին մասնակցության գծով սուբսիդավորում որից` |
2201.7 2201.7 |
3170.4 3170.4 |
4403.3 4403.3 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |