ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 1996 թվականի N 495
քաղ. Երևան
ԱՏԼԱՆՏԱՅԻ 26-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Խրախուսման նպատակով հատկացնել`
ա) օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանին` 10 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, և նրա մարզիչ Ռոբերտ Ասրյանին` 2 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
բ) արծաթե մեդալակիր, ազատ ոճի ըմբիշ Արմեն Մկրտչյանին` 5 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, և նրա մարզիչ Հրանտ Ենոքյանին` 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
գ) հինգերորդ տեղ գրաված եռացատկորդ Արմեն Մարտիրոսյանին և ազատ ոճի ըմբիշ Արայիկ Գևորգյանին` համապատասխանաբար 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ նրանց մարզիչներ Հովհաննես Ստեփանյանին և Ռազմիկ Գոլեցյանին` արժեքավոր նվերներ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` խրախուսման համար անհրաժեշտ միջոցների հատկացումը կատարել 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար |
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ |