«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302366
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 126-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲՈՒՍԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» ԹԻՎ 1 (ԱՄՍԱԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Բուսաբուծական մթերքի արտադրությունը» թիվ 1 (ամսական) ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԲՈՒՍԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» ԹԻՎ 1 (ԱՄՍԱԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Բուսաբուծական մթերքի արտադրությունը» թիվ 1 (ամսական) ընտրանքային հետազոտության հարցաթերթի լրացման կարգը:
2. Հարցաթերթը լրացվում է վիճակագիրների կողմից, ընտրանքային դիտարկմամբ ընդգրկված գյուղացիական տնտեսություններում, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրության մարզային վարչության տարածքային բաժանմունքին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Հարցաթերթի ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հարցաթերթի «Տարածությունը, հեկտար»` թիվ 1 և 2 սյունակների տվյալները, 1-29 տողերով, լրացվում են 0,01 ճշտությամբ, իսկ «Համախառն բերքը, ցենտներ»` թիվ 3; 4 և «1 հա-ի միջին բերքատվությունը, ցենտներ»` թիվ 5; 6 սյունակների տվյալները` 0,1 ճշտությամբ:
6. Օրինակ: Ենթադրենք տնտեսությունը կատարել է 8500 քմ հացահատիկային մշակաբույսերի ցանք, որից ոռոգվող` 4500 քմ և ստացել է 15 ցենտներ համախառն բերք, որից ոռոգվող տարածությունից` 10 ցենտներ: Այս դեպքում, հարցաթերթիկի թիվ 1 տողը լրացվում է հետևյալ կերպ. թիվ 1 սյունակ` 0,85, թիվ 2 սյունակ` 0,45, թիվ 3 սյունակ` 15, թիվ 4 սյունակ` 10, թիվ 5 սյունակ` 17,6 (15:0,85), թիվ 6 սյունակ` 22,2 (10:0,45): Նույն կերպ լրացվում են նաև մյուս բոլոր տողերը:
7. «Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր»` թիվ 1 տողը, բոլոր սյունակներով, լրացվում է աշնանացան և գարնանացան բոլոր տեսակի հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի վերաբերյալ տվյալներով: Այս տողի տվյալները ներառում են թիվ 2 և թիվ 3 տողերի և այլ հացահատիկային մշակաբույսերի (դրանց առկայության դեպքում) տվյալների հանրագումարը:
8. «Ընդամենը բանջարեղեն»` թիվ 8 տողի տվյալները, թիվ 1; 2 և թիվ 3; 4 սյունակներով, ներառում են թիվ 9-12 տողերի և այլ բանջարանոցային մշակաբույսերի (դրանց առկայության դեպքում) տվյալների հանրագումարը:
9. «Պտուղ, ընդամենը»` թիվ 14 տողի տվյալները, թիվ 1; 2 և թիվ 3; 4 սյունակներով, պետք է հավասար լինեն «Կորիզավորներ»` թիվ 16, «Հնդավորներ»` թիվ 20 և «Մերձարևադարձային մշակաբույսեր և ընկուզապտուղներ»` թիվ 23 տողերի տվյալների գումարին:
10. «Կերային մշակաբույսեր, ընդամենը»` թիվ 26 տողի տվյալները լրացվում են միայն թիվ 1; 2 «Տարածությունը, ընդամենը», թիվ 3;4 «Համախառն բերքը, ցենտներ» սյունակների համար և ներառում են թիվ 27-29 տողերի և այլ կերային մշակաբույսերի (դրանց առկայության դեպքում) տվյալների հանրագումարը:
11. «Ծաղիկներ, հատ» թիվ 30 տողի տվյալները լրացվում են միայն «ընդամենը» թիվ 3 սյունակում:
Հարցաթերթ թիվ 1
ամսական
Հաստատված է |
Մարզ_______________ Տնտեսության ծածկագիրը______________ |
Ներկայացվում է` վիճակագիրների կողմից Ներկայացման ժամկետը` հուլիսի 3-ին օգոստոսի 3-ին սեպտեմբերի 4-ին հոկտեմբերի 5-ին նոյեմբերի 5-ին դեկտեմբերի 12-ին |
ԲՈՒՍԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
200__ թ. _______________ դրությամբ
Տողի |
Մշակաբույսերի անվանումը |
Տարածու- |
Համախառն բերքը, ցենտներ |
1 հա-ի միջին | |||
ընդա- |
որից` |
ընդա- |
որից` |
ընդա- |
ոռոգվող | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր |
|
|
|
|
|
|
2 |
այդ թվում` գարի |
|
|
|
|
|
|
3 |
ցորեն |
|
|
|
|
|
|
4 |
որից` աշնանացան ցորեն |
|
|
|
|
|
|
5 |
Ծխախոտ |
|
|
|
|
|
|
6 |
Խորդենի |
|
|
|
|
|
|
7 |
Կարտոֆիլ |
|
|
|
|
|
|
8 |
Բանջարեղեն, ընդամենը |
|
|
|
|
|
|
9 |
այդ թվում` լոլիկ |
|
|
|
|
|
|
10 |
վարունգ |
|
|
|
|
|
|
11 |
կաղամբ |
|
|
|
|
|
|
12 |
գլուխ սոխ |
|
|
|
|
|
|
13 |
Բոստանային մշակաբույսեր |
|
|
|
|
|
|
14 |
Պտուղ, ընդամենը |
|
|
|
|
|
|
15 |
այդ թվում` բերքատու հասակի |
|
|
|
|
|
|
16 |
կորիզավորներ |
|
|
|
|
|
|
17 |
որից` ծիրան |
|
|
|
|
|
|
18 |
դեղձ |
|
|
|
|
|
|
19 |
սալոր |
|
|
|
|
|
|
20 |
հնդավորներ |
|
|
|
|
|
|
21 |
որից` խնձոր |
|
|
|
|
|
|
22 |
տանձ |
|
|
|
|
|
|
23 |
Մերձարևադարձային մշակաբույսեր և ընկուզապտուղներ |
|
|
|
|
|
|
24 |
Խաղող, ընդամենը |
|
|
|
|
|
|
25 |
այդ թվում` բերքատու հասակի |
|
|
|
|
|
|
26 |
Կերային մշակաբույսեր, ընդամենը |
|
|
|
|
X |
X |
27 |
այդ թվում` միամյա խոտ |
|
|
|
|
|
|
28 |
բազմամյա խոտ |
|
|
|
|
|
|
29 |
կերի արմատապտուղ |
|
|
|
|
|
|
30 |
Ծաղիկներ (հատ) |
X |
X |
|
X |
X |
X |
Վիճակագիր`_________________________ անուն, ազգանուն, ստորագրություն |
____ __________________ 200 թ. |