ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 1995 թվականի թիվ 77
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերի կողմից 1995 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թ. մարտի 30-ի թիվ 10 որոշմամբ սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը համալրելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերի կողմից 1995թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994թ. մարտի 30-ի թիվ 10 որոշմամբ սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափի համալրման վերաբերյալ ներկայացված տեղեկանքը, որոշում է.
1. Առաջարկել Հայագրոբանկ բաժնետիրական բանկի խորհրդին մինչև սույն թվականի մայիսի 1-ը ապահովել կանոնադրական կապիտալի նվազագույն չափի համալրումը կամ ներկայացնել առաջարկություն չհամալրած մասով համապատասխան քանակի բաժանմունքներ լուծարելու վերաբերյալ:
2. «Արեգ» և «Լիցք» առևտրային բանկերի խորհուրդների ուշադրությունը հրավիրել կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանված ժամկետներում չհամալրելու փաստի վրա:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերին` մինչև 1995թ. մայիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությանը ներկայացնել մինչև սույն թվականի ապրիլի 1-ը կանոնադրական կապիտալի համալրմանն ուղղված հիմնական միջոցների ցանկը և արժեքները:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության վրա:
քաղ. Երևան |