ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 168
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների իրականացման մասին
Ելնելով Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայի ազատականացման պահանջներից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ բանկերը իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության արժույթով (դրամով) իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում` միջբանկային արժութային սակարկություններին մասնակցելու, ինչպես նաեւ միջբանկային փոխարկումների իրականացման միջոցով:
|