ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 հուլիսի 2001 թվականի |
թիվ 195 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԷՍՔԻԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հուշադրամների թողարկման 2001 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 76 որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության նկարիչների միության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության լիազոր ներկայացուցիչների կարծիքը (արձանագրությունները կցվում են)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Եվրախորհուրդ» հուշադրամի նկարիչ Աննա Արուտչյանի հեղինակային էսքիզը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: