ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 դեկտեմբերի 2001 թվականի |
թիվ 332 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 293 ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՈՐՈՇ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42.1 հոդվածը, քննարկելով Հայաստանի Հանրապետության որոշ բանկերի դիմումը զարգացման ռազմավարական ծրագրերի ներկայացման ժամկետը երկարաձգելու մասին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2002-2004 թթ. զարգացման ռազմավարական ծրագրերի ներկայացման մասին» թիվ 293 որոշմամբ սահմանված ռազմավարական ծրագրերի ներկայացման ժամկետը ստորև ներկայացված բանկերի համար երկարաձգել մինչև 2002 թվականի հունվարի 10-ը.
«Հայագրոբանկ» ԲԲԸ, «Միջազգային Ինվեստիցիոն Բանկ» ՓԲԸ, «Հայինվեստբանկ» ՓԲԸ, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ, «Յունիբանկ» ՓԲԸ:
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: