ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2000 թվականի N 14
քաղ. Երևան
«ՇԻՆԱՐԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՓՈՔՐ ՀԷԿ-ԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը և 20-րդ հոդվածի ա) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Լոռվա մարզի «Ամրակից-Կամենկա» ջրատարի վրա կառուցված` «Շինարար» արտադրական կոոպերատիվի փոքր ՀԷԿ-ի 1-ին հերթից (320 կՎտ հզորությամբ) առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 11.23 դրամ/կՎտ. ժ` ներառյալ ԱԱՀ-ն:
2. «Շինարար» արտադրական կոոպերատիվի փոքր ՀԷԿ-ի 1-ին հերթի էլեկտրաէներգիայի առաքման քվոտան մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանել 1.10 մլն կՎտ.ժ` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 10-ի «Էլեկտրաէներգիայի ազգային ցանց էլեկտրական էներգիայի առաքման 2000 թվականի քվոտաների սահմանման մասին» N 6 որոշմամբ սահմանված առաքման ընդհանուր քվոտայի շրջանակներում:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Ն. Գրիգորյան |