«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2006 թվականի N 507-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Նեյտրոն ԱՄ» փակ բաժնետիրական ընկերության` Երևանի Հին Նորքի 2-րդ նրբանցքի N 20 հասցեում գտնվող շենքերի, շինությունների, օժանդակ կառույցների ու դրանցով զբաղեցված 1.1879 հեկտար հողատարածքի (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, անհատույց օտարումը Հայաստանի Հանրապետությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. ապրիլի 27 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
(31.01.2006 Թ. ԴՐՈՒԹՅԱՄԲ)
NN Հիմնական միջոցի անվանումը Շահագործման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը (դրամ) 1. Շենքեր և շինություններ 1975 թ. 0 գլխավոր մասնաշենք 1975 թ. 0 խոհանոց 1975 թ. 0 խահասրահ 1975 թ. 0 պահեստ 1975 թ. 0 գոմ 1975 թ. 0 լողավազան 1975 թ. 0 ծածկոցներ 1975 թ. 0 պահակատուն 1975 թ. 0 օժանդակ շինություններ 1975 թ. 0 2. Այլ հիմնական միջոցներ 1975 թ. 0 3. Հողամաս (1.1879 հա) Ընդամենը 0
ը/կ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |