Բաժին 4.5
ԿՈՂՄԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒՄ
(Կոպենհագեն, նոյեմբերի 23-25, 1992 թվական)
(Աղբյուր. Կողմերի չորրորդ Հանդիպման հաշվետվության հավելված III)
Հոդված 1. | Փոփոխություն |
A. Հոդված 1, 4-րդ կետ
Արձանագրության 1-ին հոդվածի 4-րդ կետում «կամ B հավելվածում» բառերը պետք է փոխարինվեն «B հավելվածում, C հավելվածում կամ E հավելվածում» բառերով:
B. Հոդված 1, 9-րդ կետ
Արձանագրության 1-ին հոդվածի 9-րդ կետը պետք է հանել:
C. Հոդված 2, 5-րդ կետ
Արձանագրության 2-րդ հոդվածի 5-րդ կետում «հոդվածներ 2A-ից 2E» բառերից հետո պետք է ավելացնել «և հոդված 2H» բառերը:
D. Հոդված 2, 5-րդ կետ bis
Հետևյալ կետը պետք է զետեղված լինի Արձանագրության 2-րդ հոդվածի 5-րդ կետից հետո.
«5 bis. 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո չգործող ցանկացած Կողմ կարող է մեկ կամ ավելի կարգավորման ժամանակամիջոցների ընթացքում մեկ այլ Կողմի փոխանցել 2F հոդվածում նշված՝ գործածման իր հաշվարկային մակարդակի ցանկացած մասը՝ ապահովելով, որ A հավելվածի I խմբում ներառված կարգավորվող նյութերի գործածման հաշվարկային մակարդակը այն Կողմի, որը փոխանցում է գործածման իր հաշվարկային մակարդակի մասը, 1989 թվականին չի գերազանցի ըստ շնչի ընկնող 0.25 կգ-ը, և այդ Կողմերի գործածման ընդհանուր գումարային հաշվարկային մակարդակները չեն գերազանցի գործածման սահմանները՝ նշված 2F հոդվածում: Գործածման նման փոխանցման մասին շահագրգիռ յուրաքանչյուր Կողմ քարտուղարությանը պետք է տեղեկացնի՝ հաղորդելով այդ փոխանցման պայմանները և այն ժամանակամիջոցները, որոնց ընթացքում այն գործելու է»:
E. Հոդված 2, 8a և 11-րդ կետեր
Արձանագրության 2-րդ հոդվածի 8a և 11-րդ կետերում «հոդվածներ 2A-ից 2E» բառերը յուրաքանչյուր դեպքում պետք է փոխարինել «հոդվածներ 2A-ից 2H» բառերով:
F. Հոդված 2, 9a i կետ
Արձանագրության 2-րդ հոդվածի 9a i կետում «և/կամ հավելված B» բառերը պետք է փոխարինել «հավելված B, հավելված C և/կամ հավելված E» բառերով:
G. Հոդված 2F. Հիդրոքլորաֆտորածխաջրածիններ
Հետևյալ հոդվածը պետք է զետեղվի Արձանագրության 2E հոդվածից հետո.
Հոդված 2F. Հիդրոքլորաֆտորածխաջրածիններ
1. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկու ամսվա ընթացքում, սկսած 1996 թ. հունվարի 1-ից, և յուրաքանչյուր հետագա տասներկու ամսվա ընթացքում Գ հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածման իր հաշվարկային մակարդակը չի գերազանցի հետևյալ գումարային ցուցանիշները.
ա) A հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի՝ 1989 թ. գործածման իր հաշվարկային մակարդակի երեք ամբողջ մեկ տասնորդական տոկոսը, և
բ) C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի՝ 1989 թ. գործածման իր հաշվարկային մակարդակը:
2. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 2004 թ. հունվարի 1-ից, և հետագա յուրաքանչյուր տասներկու ամսվա ընթացքում C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածման իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի սույն հոդվածի 1-ին կետում նշված գումարային ցուցանիշի վաթսունհինգ տոկոսը:
3. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 2010 թ. հունվարի 1-ից, և հետագա յուրաքանչյուր տասներկու ամսվա ընթացքում C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածման իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի սույն հոդվածի 1-ին կետում նշված գումարային ցուցանիշի երեսունհինգ տոկոսը:
4. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 2015 թ. հունվարի 1-ից, և յուրաքանչյուր հետագա տասներկու ամսվա ընթացքում C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածման իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի սույն հոդվածի 1-ին կետում նշված գումարային ցուցանիշի տասը տոկոսը:
5. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 2020 թ. հունվարի 1-ից, և յուրաքանչյուր հետագա տասներկու ամսվա ընթացքում C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածման իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի սույն հոդվածի 1-ին կետում նշված գումարային ցուցանիշի զրո ամբողջ հինգ տոկոսը:
6. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 2030 թ. հունվարի 1-ից, և յուրաքանչյուր հետագա տասներկու ամսվա ընթացքում C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածման իր հաշվարկային մակարդակը չի գերազանցի զրոն:
7. Սկսած 1996 թ. հունվարի 1-ից՝ յուրաքանչյուր Կողմ կձգտի ապահովել, որ.
ա/ C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածումը սահմանափակվի այն կիրառումներով, որտեղ առկա չեն էկոլոգիապես ավելի հարմար տարբերակային նյութեր կամ տեխնոլոգիաներ,
բ/ C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն անհրաժեշտ է մարդու կյանքի և առողջության պահպանման համար, չի իրականացվի կիրառման այն ոլորտներից դուրս, որոնք ներկայումս բավարարվում են A, B և C հավելվածներում ներառված կարգավորվող նյութերով, և
գ/ C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերը ընտրվել են այնպես, որ նվազագույնի հասցվի օզոնային շերտի քայքայումը՝ ի հավելումն այլ նկատառումների, որոնք կապված են շրջակա միջավայրի, անվտանգության և տնտեսության հետ:
H. Հոդված 2G. Հիդրոբրոմքլորածխաջրածիններ
Հետևյալ հոդվածը պետք է ընդգրկվի Արձանագրության F հոդվածից հետո.
Հոդված 2G. Հիդրոբրոմքլորածխաջրածիններ
«Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 1996 թ. հունվարի 1-ից, և ամեն հետագա տասներկու ամսվա ընթացքում C հավելվածի II խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածման իր հաշվարկային մակարդակը չի գերազանցի զրոն: Նման նյութ արտադրող յուրաքանչյուր Կողմ միևնույն ժամանակամիջոցում երաշխավորում է, որ նյութերի արտադրության իր հաշվարկային մակարդակը չի գերազանցի զրոն: Սույն կետը կկիրառվի բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմերը որոշում կընդունեն, որ թույլ տան այն գործածումների բավարարմանն անհրաժեշտ արտադրության կամ գործածման մակարդակը, որոնք իրենք կորոշեն համարել հիմնական»:
I. Հոդված 2H. Մեթիլ բրոմիդ
Հետևյալ հոդվածը պետք է ընդգրկվի Արձանագրության 2G հոդվածից հետո.
Հոդված 2H. Մեթիլ բրոմիդ
«Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 1995 թ. հունվարի 1-ից, և ամեն հետագա տասներկու ամսվա ընթացքում E հավելվածում զետեղված կարգավորվող նյութերի գործածման իր հաշվարկային մակարդակը չի գերազանցի 1991 թ. տարեկան գործածման իր հաշվարկային մակարդակը: Նման նյութ արտադրող յուրաքանչյուր Կողմ միևնույն ժամանակահատվածում երաշխավորում է, որ նյութերի արտադրության իր հաշվարկային մակարդակը չի գերազանցի 1991 թ. արտադրության տարեկան հաշվարկային մակարդակը: Այնուամենայնիվ, բավարարելու համար 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի հիմնական ներքին պահանջները՝ իր արտադրության հաշվարկային մակարդակը կարող է գերազանցել այդ սահմանը 1991 թ. իր արտադրության հաշվարկային մակարդակի մինչև տասը տոկոսը: Արտադրության և գործածման հաշվարկային մակարդակները, համաձայն սույն հոդվածի, չպետք է ընդգրկեն այն նյութերի քանակը, որոնք Կողմի կողմից գործածվում են կարանտինի և փոխադրումից առաջ արտադրանքի մշակման նպատակներով»:
J. Հոդված 3
Արձանագրության 3-րդ հոդվածում «2A-ից 2E» բառերը պետք է փոխարինվեն «2A-ից 2H» բառերով և «կամ հավելված B» բառերը ամեն անգամ պետք է փոխարինվեն «հավելված B, հավելված C կամ հավելված E» բառերով:
K. Հոդված 4, 1-ին կետ ter
Հետևյալ կետը պետք է ընդգրկել Արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին bis կետից հետո.
«1 ter. Մեկ տարվա ընթացքում, սույն կետի ուժի մեջ մտնելու պահից հետո, յուրաքանչյուր Կողմ պետք է արգելի C հավելվածի II խմբում զետեղված ցանկացած կարգավորվող նյութի ներմուծումը ցանկացած պետությունից, որը չի հանդիսանում սույն Արձանագրության կողմ»:
L. Հոդված 4, 2-րդ կետ ter
Հետևյալ կետը պետք է ընդգրկել Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ bis կետից հետո.
«2 ter. Սույն կետի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարին լրանալու ընթացքում, յուրաքանչյուր Կողմ պետք է արգելի C հավելվածի II խմբում զետեղված ցանկացած կարգավորվող նյութի արտահանումը ցանկացած պետություն, որը չի հանդիսանում սույն Արձանագրության կողմ»:
M. Հոդված 4, 3-րդ կետ ter
Հետևյալ կետը պետք է ընդգրկել Արձանագրության 4-րդ հոդվածի 3-րդ bis կետից հետո:
«3 ter. Սույն կետի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, Կողմերը, համաձայն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի ընթացակարգերի, պետք է հավելվածի տեսքով կազմեն այն արտադրանքի ցանկը, որը պարունակում է C հավելվածի II խմբի կարգավորվող նյութեր: Կողմերը, որոնք դեմ չեն այդ հավելվածին, համաձայն նշված ընթացակարգերի, մեկ տարվա ընթացքում, սկսած սույն հավելվածի ուժի մեջ մտնելու պահից, արգելում են նման արտադրանքի ներմուծումը ցանկացած պետությունից, որը չի հանդիսանում սույն Արձանագրության կողմ:
N. Հոդված 4, 4-րդ կետ ter
Հետևյալ կետը ընդգրկվելու է Արձանագրության 4-րդ հոդվածի 4-րդ bis կետից հետո.
«4 ter. Սույն կետի ուժի մեջ մտնելու պահից հետո՝ հինգ տարվա ընթացքում, Կողմերը պետք է որոշեն արգելման կամ սահմանափակման գործնական հնարավորությունը սույն Արձանագրությանը կողմ չհանդիսացող պետություններից արտադրանքի ներմուծման նկատմամբ, որն արտադրվում է C հավելվածի II խմբի կարգավորվող նյութերի հիման վրա, սակայն չի պարունակում նման նյութեր: Կողմերը, եթե դա հնարավոր համարեն, համաձայն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի ընթացակարգերի, պետք է մշակեն, որպես հավելված, նման արտադրանքի ցանկ: Կողմերը, որոնք դեմ չեն եղել այդ հավելվածին, համաձայն նշված ընթացակարգերի՝ պետք է հավելվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, արգելեն կամ սահմանափակեն նման արտադրանքների ներմուծումը այն պետությունից, որը չի հանդիսանում սույն Արձանագրության կողմ»:
O. 4-րդ հոդված, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետեր
Արձանագրության 4-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում «կարգավորվող նյութեր» բառերը պետք է փոխարինվեն « A և B հավելվածներ և C հավելվածի II խմբում ընդգրկված նյութեր» բառերով:
P. Հոդված 4, 8-րդ կետ
Արձանագրության 4-րդ հոդվածի 8-րդ կետում «որի մասին խոսվում է 1, 1 bis, 3, 3 bis և 4 bis կետերում, և արտահանումը, որի մասին նշվում է 2 և 2 bis կետերում» բառերը փոխարինվում են հետևյալ նախադասությամբ. «և արտահանումը, որի մասին նշվում է սույն հոդվածի 1-4-րդ ter կետերում», և «հոդվածներ 2A-ից 2E» բառերից հետո պետք է ավելացնել «հոդված 2G» բառերը:
Q. Հոդված 4, 10-րդ կետ
Հետևյալ կետը պետք է ընդգրկվի Արձանագրության 4-րդ հոդվածի 9-րդ կետից հետո.
«10. 1996 թ. հունվարի 1-ին Կողմերը կվերանայեն Արձանագրության մեջ ուղղումներ մտցնելու նպատակահարմարության հարցը՝ տարածելու համար սույն հոդվածի միջոցները, վերաբերող C հավելվածի I խմբում և E հավելվածում զետեղված կարգավորվող նյութերի առևտրին, Արձանագրության Կողմ չհանդիսացող պետությունների հետ»:
R. Հոդված 5, 1-ին կետ
Հետևյալ բառերը պետք է ավելացվեն Արձանագրության 5-րդ հոդվածի 1-ին կետի վերջում.
«ապահովելով, որ ցանկացած հետագա ուղղում, 1990թ. հունիսի 29-ին Լոնդոնում Կողմերի երկրորդ Հանդիպմանը ընդունված Ուղղումներին և Կանոնավորումներին համապատասխան, կկիրառվի այն Կողմերի կողմից, որոնք գործում են սույն կետի ներքո, սույն հոդվածի 8-րդ կետի համաձայն ստուգումների անցկացումից հետո, և հիմնվում են նշված վերստուգման արդյունքների վրա»:
S. Հոդված 5, 1-ին bis կետ
Հետևյալ կետը պետք է ավելացվի Արձանագրության 5-րդ հոդվածի 1-ին կետից հետո.
«1 bis. Հիմնվելով 2-րդ հոդվածի 9-րդ կետում շարադրված ընթացակարգերի վրա՝ 1996 թ. հունվարի 1-ին Կողմերը որոշում են ընդունում՝ հաշվի առնելով սույն հոդվածի 8-րդ կետում նշված վերստուգումը, որը վերաբերում է 6-րդ հոդվածի համաձայն անցկացված գնահատականներին և ցանկացած այլ համապատասխան տեղեկատվության.
ա/ նկատի առնելով 2F հոդվածի 1-6-րդ կետերը այն մասին, թե C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածման դադարեցման որ առաջնային տարին, ինչպիսի սկզբնական մակարդակներ, հսկողության ժամանակացույցներ և ժամկետ պետք է հաստատվեն սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի համար,
բ/ նկատի առնելով 2G հոդվածն այն մասին, թե C հավելվածի II խմբում զետեղված կարգավորվող նյութերի արտադրման և գործածումից հրաժարման ինչպիսի ժամկետ պետք է հաստատվի սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի համար,
գ/ նկատի առնելով 2H հոդվածը այն մասին, թե E հավելվածում զետեղված կարգավորվող նյութերի արտադրման և գործածման որ առաջնային տարին, սկզբնական մակարդակները և հսկողության ժամանակացույցները պետք է հաստատվեն սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի համար»:
T. Հոդված 5, 4-րդ կետ
Արձանագրության 5-րդ հոդվածի 4-րդ կետում «հոդվածներ 2A-ից 2E» բառերը պետք է փոխարինել « 2A-ից 2H հոդվածներ» բառերով:
U. Հոդված 5, 5-րդ կետ
Արձանագրության 5-րդ հոդվածի 5-րդ կետում՝
«սահմանված 2A-ից 2E հոդվածներում» բառերից հետո պետք է ավելացնել «և այլ ցանկացած հսկման միջոց՝ սահմանված 2F-ից 2H հոդվածներում, որոնց մասին ընդունվել է որոշում՝ համաձայն սույն հոդվածի 1-ին bis կետի»:
V. Հոդված 5, 6-րդ կետ
Արձանագրության 5-րդ հոդվածի 6-րդ կետում՝
«2A-ից 2E հոդվածներում սահմանված՝ ստանձնած հսկման միջոցառումների պարտավորությունները» բառերից հետո պետք է ավելացնել.
«կամ պարտավորություններից որևէ մեկը կամ բոլորը՝ համաձայն 2F-ից 2H հոդվածների, որոնց մասին ընդունվել է որոշում՝ համաձայն սույն հոդվածի 1-ին bis կետի»:
W. Հոդված 6.
Հետևյալ բառերը պետք է հանվեն Արձանագրության 6-րդ հոդվածից.
«Հոդվածներ 2A-ից 2E, և C հավելվածի I խմբում զետեղված փոխանցման նյութերի արտադրման, ներմուծման ու արտահանման իրավիճակը» և փոխարինվեն հետևյալով՝ «2A-ից 2H հոդվածներ»:
X. Հոդված 7, 2-րդ և 3-րդ կետեր
Սույն Արձանագրության 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը պետք է փոխարինել հետևյալով.
«2. Յուրաքանչյուր Կողմ պետք է քարտուղարությանը ներկայացնի վիճակագրական տվյալներ կարգավորվող նյութերից յուրաքանչյուրի արտադրության, ներմուծման և արտահանման վերաբերյալ՝
- զետեղված B և C հավելվածներում. 1989 թ. համար,
- զետեղված E հավելվածում. 1991 թ. համար,
կամ նման տվյալների լավագույն հնարավոր գնահատականները՝ փաստացի տվյալների բացակայության դեպքում՝ ոչ ուշ, քան երեք ամիս հետո, երբ B, C հավելվածներում և, համապատասխանաբար, E-ում զետեղված նյութերին վերաբերող Արձանագրության կետերը այդ Կողմի համար ուժի մեջ կմտնեն:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է քարտուղարությանը ներկայացնի վիճակագրական տվյալներ A, B, C և E հավելվածներում զետեղված յուրաքանչյուր կարգավորվող նյութի իր տարեկան օգտագործման վերաբերյալ (ինչպես նշված է 1-ին հոդվածի 5-րդ կետում) և յուրաքանչյուր նյութի մասին առանձին.
- այն նյութերի քանակի, որոնք օգտագործվել են որպես նախնական հումք,
- այն նյութերի քանակի, որոնք վերացվել են Կողմերի կողմից հաստատված տեխնոլոգիաների կիրառմամբ, և
- Կողմերի և Կողմ չհանդիսացող երկրների ու կազմակերպությունների ներմուծման և արտահանման վերաբերյալ, համապատասխանաբար այն տարվա համար, որի ընթացքում B, C հավելվածներում և, համապատասխանաբար, E-ում զետեղված նյութերին վերաբերող կետերը ուժի մեջ են մտել տվյալ Կողմի համար, և հետագա յուրաքանչյուր տարվա ընթացքում: Տվյալները պետք է ուղարկվեն ոչ ուշ, քան ինն ամիս հետո այն տարվա ավարտից, որին վերաբերում են տվյալները»:
Y. Հոդված 7, 3-րդ bis կետ
Սույն Արձանագրության 7-րդ հոդվածի 3-րդ կետից հետո պետք է ավելացնել հետևյալ կետը.
«3 bis. Յուրաքանչյուր Կողմ պետք է քարտուղարությանը ներկայացնի առանձին տվյալներ A հավելվածի II խմբում զետեղված կարգավորվող նյութերի իր տարեկան ներմուծումների, արտահանումների վերաբերյալ և C հավելվածի I խմբում զետեղված նյութերի մասին, որոնք ենթարկվել են վերամշակման»:
Z. Հոդված 7, 4-րդ կետ
Արձանագրության 7-րդ հոդվածի 4-րդ կետում «1-ին, 2-րդ և 3-րդ կետերում» բառերը պետք է փոխարինել «1-ին, 2-րդ, 3-րդ և 3 bis կետերում» բառերով:
AA. Հոդված 9, 1a կետ
Հետևյալ բառերը պետք է հանվեն Արձանագրության 9-րդ հոդվածի 1a կետից. «և փոխադրելի»:
BB. Հոդված 10, 1-ին կետ
Արձանագրության 10-րդ հոդվածի 1-ին կետում «հոդվածներ 2A-ից 2E» բառերից հետո պետք է ավելացնել «և 2A-ից 2H հոդվածներում նախատեսված հսկման միջոցներ, որոնց մասին որոշում է ընդունվել՝ համաձայն 5-րդ հոդվածի 1-ին bis կետի»:
CC. Հոդված 11, 4g կետ
Հետևյալ բառերը պետք է հանվեն Արձանագրության 2-րդ հոդվածի 4g կետից. «և փոխադրելի նյութերին վերաբերող իրավիճակը»:
DD. Հոդված 17
Արձանագրության 17-րդ հոդվածում «հոդվածներ 2A-ից 2E» բառերը պետք է փոխարինել « 2A-ից 2H հոդվածներ » բառերով:
EE. Հավելվածներ
1. Հ ա վ ե լ վ ա ծ C
Հետևյալ հավելվածը պետք է փոխարինի Արձանագրության C հավելվածին.
Հավելված C. Կարգավորվող նյութեր
2. Հ ա վ ե լ վ ա ծ E
Հետևյալ հավելվածը պետք է ընդգրկել Արձանագրության մեջ.
Հավելված E. Կարգավորվող նյութեր
Խումբ |
Նյութ |
Օզոն քայքայող պոտենցիալ |
| ||
Խումբ I | ||
CH3Br |
մեթիլ բրոմիդ |
0.7 |
Հոդված 2. | Կապը 1990թ. Ուղղման տեքստի հետ |
Ոչ մի պետություն կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն չի կարող ի պահ հանձնել սույն Ուղղման վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթ, եթե նա նախօրոք կամ միաժամանակ ի պահ չի հանձնել Ուղղմանը վերաբերող նման փաստաթուղթ՝ ընդունված Կողմերի երկրորդ Հանդիպման ժամանակ՝ Լոնդոնում, 1990թ. հունիսի 26-ին:
Հոդված 3. | Ուժի մեջ մտնելը |
1. Սույն Ուղղումը ուժի մեջ է մտնում 1994 թ. հունվարի 1-ից՝ այն դեպքում, եթե Ուղղմանը վերաբերող՝ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին առնվազն քսան փաստաթուղթ ի պահ է հանձնվել պետությունների կողմից կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, որոնք հանդիսանում են օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի Արձանագրության Կողմ: Այն դեպքում, եթե տվյալ պայմանները հետևած չլինեն ճիշտ ժամանակին, Ուղղումը ուժի մեջ կմտնի այս պայմանների կատարման ամսաթվին հետևող իննսուներորդ օրը:
2. 1-ին կետի նպատակների համար ցանկացած նման փաստաթուղթ, որը ի պահ է հանձնվել տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային որևէ կազմակերպության կողմից, չի համարվում լրացուցիչ այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնվել կազմակերպության անդամ պետությունների կողմից:
3. Սույն Ուղղումը ուժի մեջ մտնելուց հետո, համաձայն 1-ին կետի, Ուղղումը պետք է ուժի մեջ մտնի Արձանագրության ցանկացած այլ Կողմի համար՝ վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ հանձնելու ամսաթվից հետո իննսուներորդ օրը:
*Ուղղումը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի փետրվարի 24-ից: