ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 սեպտեմբերի 2006 թ. |
N 577-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՄՆԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 555 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 42 արձանագրություն), քննարկելով ներկայացված բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
«ՀԱՄՆԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի փոխանակման կետի կողմից (լիցենզիա թիվ 555) 2006 թվականի հուլիսի 31-ի թիվ 555/1 և 2006 թվականի օգոստոսի 10-ի թիվ 555/2 արձանագրություններով արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «ՀԱՄՆԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|