Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածություն ստեղծելու մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ի` Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածության ստեղծման մասին» 1995 թվականի նոյեմբերի 3-ի` Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները,
ընդունելով գիտատեխնոլոգիական ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նպատակ ունենալով՝
- ապահովել Գիտատեխնոլոգիական զարգացման միջպետական կոմիտեի փոխգործակցությունն Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեի հետ,
- իրագործել ԱՊՀ մարմինների կառուցվածքի կատարելագործման և բարեփոխման մասին պետությունների ղեկավարների Խորհրդի 1999 թվականի ապրիլի 2-ի՝ Որոշումը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
1. «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածության ստեղծման մասին» Համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) և «Գիտատեխնոլոգիական զարգացման միջպետական կոմիտեի մասին» 1995 թվականի նոյեմբերի 3-ի Կանոնադրության (այսուհետ՝ ԳՏԶ ՄԿ Կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետում «Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեին (ՄՏԿ)» բառերը փոխարինել «Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական խորհրդին (այսուհետ՝ ԱՊՀ Տնտեսական խորհուրդ)» բառերով:
1.2. Համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետում «ՄՏԿ-ի միջոցով» բառերը փոխարինել «սահմանված կարգով» բառերով:
1.3. Համաձայնագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերության մեջ «գիտատեխնիկական համագործակցության հարցերով զբաղվող ՄՏԿ կոլեգիայի նախագահի տեղակալը» բառերը փոխարինել «գիտատեխնիկական համագործակցության հարցերով զբաղվող ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ` ԱՊՀ գործադիր քարտուղարը» բառերով:
1.4. Համաձայնագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրմամբ. «ԳՏԶ ՄԿ նախագահը, որն ընտրվում է ռոտացիայի (փոխատեղման) սկզբունքով, կամ նրա հանձնարարությամբ ԳՏԶ ՄԿ անդամներից որևէ մեկը գիտատեխնոլոգիական համագործակցության բնագավառի փաստաթղթերի նախագծերի քննարկման ժամանակ խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է ԱՊՀ Տնտեսական խորհրդին կից Տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստերին:»:
1.5. Համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետում «Դրա հետ կապված ՄԳՏԽ-ի Կանոնադրության մեջ կկատարվեն փոփոխություններ և լրացումներ: Համապատասխան առաջարկությունների պատրաստումը» բառերը փոխարինել «ՄԳՏԽ Կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը» բառերով:
1.6. Համաձայնագրից հանել 6-րդ հոդվածը՝ փոփոխելով հոդվածների հետագա համարակալումը:
1.7. Համաձայնագրի 7-րդ հոդվածի (նոր խմբագրմամբ 6-րդ հոդվածի) 1-ին կետում «գիտահետազոտական աշխատանքներում» բառերը փոխարինել «գիտատեխնիկական և նորարարական աշխատանքներում» բառերով:
1.8. Համաձայնագրի 7-րդ հոդվածը (նոր խմբագրմամբ 6-րդ հոդվածը) լրացնել 2-րդ կետով՝ հետևյալ խմբագրմամբ. «Մտավոր սեփականության, գույքային և ոչ գույքային իրավունքների օգտագործման, համատեղ աշխատանքների արդյունքների ներդրումից ստացված շահույթի բաշխման հարցերը կարգավորվում են բազմակողմ գիտատեխնիկական և նորարարական ծրագրերի ու նախագծերի իրագործման մասին համապատասխան պայմանագրերով:», և այդ հոդվածի 2-րդ կետը համարել 3-րդ կետ:
1.9. Համաձայնագրի 8-րդ հոդվածի (նոր խմբագրմամբ 7-րդ հոդվածի) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրմամբ. «Կողմերի մասնակցությունը սույն Համաձայնագրի իրագործմանն ամբողջովին, ինչպես և մասնակցությունը ընդհանուր գիտատեխնոլոգիական տարածության ստեղծման տարբեր ուղղություններին վերաբերող կոնկրետ խնդիրների լուծմանը, ինչպես նաև շահագրգիռ երկրների բազմակողմ համագործակցության ծրագրերին և նախագծերին, իրականացվում է փոխշահավետ և կամավոր հիմունքներով:»:
1.10. Համաձայնագրի 10-րդ հոդվածի (նոր խմբագրմամբ 9-րդ հոդվածի) 2-րդ կետում «Գործադիր քարտուղարությունը» բառերը փոխարինել «Գործադիր կոմիտեն» բառերով:
1.11. Համաձայնագրի 12-րդ հոդվածը (նոր խմբագրմամբ 11-րդ հոդվածը) լրացնել 3-րդ կետով՝ հետևյալ խմբագրմամբ. «Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի շոշափում դրան համապատասխան իրագործվող նախագծերի իրականացումը:», և այդ հոդվածի 3-րդ կետը համարել 4-րդ կետ:
1.12. Համաձայնագրի եզրափակիչ մասում «Գործադիր քարտուղարությունում» բառերը փոխարինել «Գործադիր կոմիտեում» բառերով:
1.13. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 1 բաժնի 1-ին կետի 3-րդ պարբերության մեջ «Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեին (ՄՏԿ)» բառերը փոխարինել «Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական խորհրդին» բառերով, «Համագործակցության, ՄՏԿ-ի որոշումներով,» բառերը փոխարինել «Համագործակցության Տնտեսական խորհրդի, ինչպես նաև» բառերով, հանել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների շրջանակներում 1992 թվականի մարտի 13-ի «Գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրով» բառերը:
1.14. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 2-րդ բաժնի 2-րդ կետի 2-րդ պարբերությունը «գիտատեխնիկական» բառից հետո լրացնել «և նորարարական-տեխնոլոգիական» բառերով:
1.15. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 2-րդ բաժնի 2-րդ կետի 3-րդ պարբերությունը «գիտատեխնիկական» բառից հետո լրացնել «և նորարարական» բառերով:
1.16. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 2-րդ բաժնի 2-րդ կետի 6-րդ պարբերության մեջ «գիտատեխնոլոգիական» բառերը փոխարինել «գիտատեխնիկական և նորարարական» բառով:
1.17. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 2-րդ բաժնի 3-րդ կետի 7-րդ պարբերությունը «գիտատեխնոլոգիական» բառերից հետո լրացնել «և նորարարական-տեխնոլոգիական» բառերով:
1.18. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 2-րդ բաժնի 4-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրմամբ. «ընդունում է որոշումներ իրենց Կառավարությունների կողմից ԳՏԶ ՄԿ անդամներին տրված իրավասության սահմաններում,»:
1.19. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 2-րդ բաժնի 4-րդ կետի 3-րդ պարբերությունը հանել:
1.20. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 2-րդ բաժնի 4-րդ կետը լրացնել 5-րդ պարբերությամբ՝ հետևյալ խմբագրմամբ. «կարող է ստեղծել մշտական և ժամանակավոր աշխատանքային մարմիններ՝ գիտատեխնոլոգիական և նորարարական համագործակցության առանձին, առավել կարևոր ուղղություններով,»:
1.21. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 3-րդ բաժնի 5-րդ կետը «գիտատեխնիկական» բառերից հետո լրացնել «և նորարարական» բառերով. «ՄՏԿ-ի կոլեգիայի նախագահը, որ ղեկավարում է գիտատեխնիկական համագործակցության հարցերը» բառերը փոխարինել «ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ` Գործադիր քարտուղարի տեղակալը, որը ղեկավարում է գիտատեխնոլոգիական համագործակցության հարցերը» բառերով:
1.22. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 3-րդ բաժնի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրմամբ. «ԳՏԶ ՄԿ նիստերն անցկացվում են Համաձայնագրի մասնակից պետություններում՝ ըստ հերթականության: ԳՏԶ ՄԿ նիստերի անցկացման հետ կապված ծախսերը կրում է Համաձայնագրի այն մասնակից պետությունը, որի տարածքում անցկացվում է ԳՏԶ ՄԿ նիստը (ընդունող կողմ): ԳՏԶ ՄԿ անդամների գործուղման ծախսերը կրում է Համաձայնագրի մասնակից ուղարկող պետությունը: ԳՏԶ ՄԿ նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ՝ ընդունող կողմի առաջարկությամբ, ԳՏԶ ՄԿ կողմից որոշվող ժամկետում և տեղում»:
1.23. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 3-րդ բաժնի 8-րդ կետի 1-ին պարբերության մեջ «հիմունքներով» բառը փոխարինել «սկզբունքի հիման վրա» բառերով, «նրա կանոնակարգով» բառերը փոխարինել «նրա աշխատանքի կանոնակարգով» բառերով և ավարտել «Այդ ժամանակահատվածում ԳՏԶ ՄԿ որոշումները կարող են ընդունվել հարցումային եղանակով:» նախադասությամբ:
1.24. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 3-րդ բաժնի 8-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրմամբ. «ԳՏԶ ՄԿ նախագահը կամ նրա հանձնարարությամբ ԳՏԶ ՄԿ անդամներից որևէ մեկը գիտատեխնոլոգիական համագործակցության բնագավառին վերաբերող փաստաթղթերի նախագծերի քննարկման ժամանակ խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է ԱՊՀ Տնտեսական խորհրդին կից Տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստերին:»:
1.25. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 3-րդ բաժնի 9-րդ կետից հանել «ՄՏԿ-ի հետ համաձայնությամբ» բառերը:
1.26. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 3-րդ բաժնի 10-րդ կետում «ՄՏԿ» բառը փոխարինել «ԱՊՀ Տնտեսական խորհուրդը» բառերով:
1.27. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 3-րդ բաժնի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրմամբ. «ԳՏԶ ՄԿ գործադիր մարմնի գործառույթները դրվում են Միջպետական գիտատեխնիկական խորհրդի (այսուհետ՝ ՄԳՏԽ) վրա, որը գործում է ԱՊՀ Տնտեսական խորհրդի կողմից հաստատվող իր Կանոնադրության հիման վրա»:
1.28. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 3-րդ բաժնի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրմամբ. «ԳՏԶ ՄԿ և ՄԳՏԽ աշխատակազմի գործառույթները կատարում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի վարչության ստորաբաժանումը:
Ընդ որում‚ ԳՏԶ ՄԿ գործունեության կազմակերպատեխնիկական ապահովման հետ կապված գործառույթները կատարում է ՄԳՏԽ պատասխանատու քարտուղարը:»:
1.29. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 3-րդ բաժնի 13-րդ կետի առաջին պարբերության մեջ «գործուղող» բառը փոխարինել «ուղարկող» բառով, երկրորդ պարբերության մեջ «իրականացնում է ՄՏԿ աշխատակազմը» բառերը փոխարինել՝ «կազմակերպում է ԳՏԶ ՄԿ և ՄԳՏԽ աշխատակազմը ընդունող կողմի գործադիր իշխանության մարմինների աշխատակազմի հետ համատեղ, եթե այլ բան նախատեսված չէ ԳՏԶ ՄԿ և ՄԳՏԽ որոշումներով»:
1.30. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության 3-րդ բաժնի 14-րդ կետի երկրորդ պարբերությունը «գիտատեխնիկական» բառից հետո լրացնել «նորարարական» բառով:
1.31. ԳՏԶ ՄԿ Կանոնադրության եզրափակիչ մասում «Տնտեսական միության Միջպետական տնտեսական կոմիտեի» բառերը փոխարինել «ԱՊՀ Տնտեսական խորհրդի» բառերով:
2. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ գրավոր ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Այդ ընթացակարգերն ավելու ուշ կատարած Կողմերի համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան գրավոր ծանուցագիրն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
3. Սույն Արձանագրության կիրառման և մեկնաբանման վերաբերյալ վիճելի հարցերը կարգավորվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2001 թվականի մարտի 16-ին՝ մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության:
*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարի 21-ից:
