ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2008 թվականի N 478-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տեղափոխման և չեզոքացման նախապատրաստական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը հատկացնել 6,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվի (եռամսյակային բաշխմամբ) հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|