ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 մարտի 2003 թ. N 063/03
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության լիցենզիայի դիմումը բավարարելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 26 հոդվածով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, 63 հոդվածի 1-ին կետով և 121 հոդվածով, Հանձնաժողովը որոշեց`
1. Բավարարել «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ-ի կողմից արժեթղթերի շուկայում բրոքերային գործունեության լիցենզիա ստանալու համար 24.03.2003 թ. ներկայացված լիցենզիայի դիմումը և տրամադրել բրոքերային գործունեության ԲԳ 0044 լիցենզիան:
2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ-ին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրվա ընթացքում:
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ` |
Է. Մուրադյան |