ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 օգոստոսի 2008 թ. |
թիվ 260-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՈՒՐԳԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ, ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, 39.2 5-րդ կետը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև հաշվը առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2008 թվականի հուլիսի 24-ի թիվ 32 արձանագրություն), փոխանակման կետի բացատրությունները, և ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Գուրգեն Թադևոսյան» փոխանակման կետի կողմից Կենտրոնական բանկի վերստուգող խմբի կողմից ստուգման նպատակով իրականացվող օրինական գործողություններին (ստուգմանը) խոչընդոտելու համար ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից «Գուրգեն Թադևոսյան» ԱՁ-ին տրված արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու թիվ 639 լիցենզիան։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սպառողների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը մամուլում։
3. Սույն որոշումը կարող է ուժի մեջ մտնելու պահից բողոքարկվել դատական կարգով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2008 թ. սեպտեմբերի 1 Երևան |