ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2009 թվականի N 140-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի 50-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` տասնօրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 25 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ 50-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան | - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Օհանյան | - ՀՀ պաշտպանության նախարար |
Հ. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարար |
Ս. Սեյրանյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Տ. Դավթյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
Ա. Գրիգորյան | - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար |
Ա. Հարությունյան | - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Անանյան | - Հայաստանի գրողների միության նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Թամրազյան | - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Ա. Սարգսյան | - եղբայրը (համաձայնությամբ) |
Ա. Կարապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |