Պաշտոնական ինկորպորացիա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2009 թվականի N 337-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 131-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սվերդլովսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտական և մշակութային համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 131-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Շ. Քոչարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (համատեղ հանձնաժողովի հայկական մասի նախագահ) |
Ա. Ղահրամանյան | - ՀՀ Արմավիրի մարզպետ |
Դ. Մուրադյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Բ. Եսայան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Հ. Գրիգորյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Նազարյան | - ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ |
Վ. Թորոսյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ |
Ա. Գրիգորյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական, վարչության պետի պաշտոնատար |
Ե. Ահարոնյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության կցորդ (համատեղ հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»։ |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 27 Երևան |
Տեղեկատվություն
Ակտի վավերապայմաններ
ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ
Կապեր
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 131-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համար
N 337-Ա
Տիպ
Որոշում
Փաստաթղթի տեսակ
Հիմնական ակտ (28.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.04.2009
Ընդունման վայր
Երևան
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2009
Հիմնական ակտ
27.04.2009, N 337-Ա
Փոփոխման պատմություն
Փոփոխվող ակտ
Փոփոխող ակտ
Ինկորպորացիա
Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում
Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան
Զուգահեռ դիտում
Ընդհանուր կապեր
Դատական նախադեպեր
Պաշտոնական պարզաբանումներ
Հակասահմանադրական կապեր