ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2009 թվականի N 745-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների մոտ 2009 թվականին առաջացող ընթացիկ ֆինանսական ճեղքվածքը փակելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 540100.0 հազ. դրամ (այդ թվում` «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը` 409800 հազ. դրամ, «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը` 99100.0 հազ. դրամ, իսկ «Դեբետ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը` 31200.0 հազ. դրամ):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 9 Երևան |
|