ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2010 թվականի N 9-Ա
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԳԱՎԱՌ, ՄԱՐՏՈՒՆԻ ԵՎ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Սևանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում անցկացված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի Համայնքային զարգացման ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի նոյեմբերի 5-ի N 7 արձանագրությամբ հավանության արժանացած «Կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում» միջազգային մրցույթի արդյունքները` 3, 923, 920.00 եվրո (առանց ԱԱՀ-ի) արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Լուդվիգ Պֆայֆեր» ընկերությունը (Ludwig Pfeiffer Hoch-und Tiefbaս GmbH, Germany):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|