«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մայիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 մայիսի 2010 թ. |
թիվ 104-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ-1600», «ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ-150», «ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ-125», «ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ-75», «ՐԱՖՖԻ-175», «ԼԵՈ-150» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2010 թվականի հունիսի 17-ից շրջանառության մեջ դնել «Մովսես Խորենացի-1600», «Վարդգես Սուրենյանց-150», «Վահան Տերյան-125», «Լեոնիդ Ենգիբարյան-75», «Րաֆֆի-175» և «Լեո-150» հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունը, որը հուշադրամների դիմերեսի և դարձերեսի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
ք. Երևան |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի մայիսի 11-ի թիվ 104-Ն որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. «Մովսես Խորենացի-1600» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է միջնադարյան մանրանկարչության մոտիվներով կատարված ձեռագրերի առաջին էջ` խորան, որի ներքևի մասում զետեղված է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» գործից դրվագ: Հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», տեղադրված է ներքևի հատվածում, իսկ ձախ կիսաշրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Հուշադրամի թողարկման տարեթիվը` «2010» և ոճավորված զարդանախշը աջ հատվածում են:
Հուշադրամի դարձերեսի ձախ հատվածում պատկերված է դրվագ Սարգիս Պիծակի աշխատանքից` պատմագրի հավաքական կերպար, իսկ աջ հատվածում` խորան և Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» գործից դրվագ: Հուշադրամի ներքևում մակագրված է «1600-ամյակ», իսկ կիսաշրջագծով` «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ» և «MOVSES KHORENATSI»:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 1000 դրամ |
Մետաղը | արծաթ, 9250 |
Քաշը | 33,6 գ |
Տրամագիծը | 40,00 մմ |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Որակը | պրուֆ |
Տպաքանակը | 500 հատ |
1.2 «Մովսես Խորենացի-1600» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
2. «Վարդգես Սուրենյանց-150» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Վարդգես Սուրենյանցի «Տիրամայրը մանկան հետ» կտավից դրվագ: Հուշադրամի անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ», տեղադրված է ներքևի հատվածում, իսկ ձախ մասում` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2010»:
Հուշադրամի դարձերեսին Վարդգես Սուրենյանցի լուսանկարն է և ներկապնակ: «ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ», «VARDGES SURENIANTS» և «1860-1927» մակագրությունները տեղադրված են հուշադրամի աջ հատվածում:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 100 դրամ |
Մետաղը | արծաթ, 9250 |
Քաշը | 28,28 գ |
Չափսերը | 28,00 x 40,00 մմ |
Դրամաշուրթը | հարթ |
Որակը | լավացված |
Ձևավորումը | գունավոր ներկեր դարձերեսին |
Տպաքանակը | 500 հատ |
2.1 «Վարդգես Սուրենյանց-150» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
3. «Վահան Տերյան-125» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակում պատկերված է աշնանային տեսարան: Ներքին շրջանակի ներքևի հատվածում տեղադրված է հուշադրամի անվանական արժեքը` «10000 ԴՐԱՄ»: Հուշադրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է:
Հուշադրամի դարձերեսի ներքին շրջանակում Վահան Տերյանի դիմանկարն է: Հուշադրամի վերին շրջագծով «ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ» և «VAHAN TERIAN» մակագրություններն են, իսկ ներքևում տեղադրված են բանաստեղծի ծննդյան և մահվան տարեթվերը` «1885-1920»:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակներն են Էդուարդ Կուրղինյանը (դիմերես) և Հարություն Սամուելյանը (դարձերես):
Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 10000 դրամ |
Մետաղը | ոսկի, 9000 |
Քաշը | 8,6 գ |
Տրամագիծը | 22,00 մմ |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Որակը | պրուֆ |
Տպաքանակը | 1000 հատ |
3.1 «Վահան Տերյան-125» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
4. «Լեոնիդ Ենգիբարյան-75» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակում պատկերված են Ենգիբարյանի ամենահայտնի ծիծաղաշարժ համարի գործողության փուլերը: Աջ հատվածում տեղադրված է հուշադրամի թողարկման տարեթիվը` «2010»: Հուշադրամի եզրագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է և հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ»:
Հուշադրամի դարձերեսին Ենգիբարյանի դիմանկարն է` ծակոտված հովանոցի ֆոնի վրա: Դիմանկարի ձախ մասում տեղադրված են «ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ» և «LEONID YENGIBAROV» մակագրությունները, իսկ աջ մասում` «75-ամյակ»:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 1000 դրամ |
Մետաղը | արծաթ, 9250 |
Քաշը | 33,6 գ |
Տրամագիծը | 40,00 մմ |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Որակը | պրուֆ |
Տպաքանակը | 500 հատ |
4.1 «Լեոնիդ Ենգիբարյան-75» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
5. «Րաֆֆի-175» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Րաֆֆու ծննդյան 175-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են փետուրե գրիչ և Րաֆֆու ստորագրությունը` «Ձա՛յն տուր, ով ծովակ» ձեռագիր բանաստեղծության ֆոնի վրա: Ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», իսկ ձախ մասում` թողարկման տարեթիվը` «2010»: Հուշադրամի աջ կիսաշրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Րաֆֆու կիսանդրին: Հուշադրամի շրջագծով «1835 ՐԱՖՖԻ 1888» մակագրությունն է:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 10000 դրամ |
Մետաղը | ոսկի, 9000 |
Քաշը | 8,6 գ |
Տրամագիծը | 22,00 մմ |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Որակը | պրուֆ |
Տպաքանակը | 1000 հատ |
5.1 «Րաֆֆի-175» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
6. «Լեո-150» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Լեոյի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Արարատ լեռը և գիրք, որոնցից վերև տեղադրված է Լեոյի ձեռագիր ստեղծագործությունից դրվագ: Մեջտեղում «Հայ ժողովրդի պատմություն» մակագրությունն է, որից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ»: Հուշադրամի թողարկման տարեթիվը` «2010», տեղադրված է ձախ հատվածում: Հուշադրամի աջ կիսաշրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է:
Հուշադրամի դարձերեսի ներքին շրջանակում Լեոյի դիմանկարն է, իսկ եզրագծով` «ԼԵՈ», «LEO» և «1860-1932» մակագրությունները:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 1000 դրամ |
Մետաղը | արծաթ, 9250 |
Քաշը | 33,6 գ |
Տրամագիծը | 40,00 մմ |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Որակը | պրուֆ |
Տպաքանակը | 500 հատ |
6.1 «Լեո-150» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը