«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, Բելառուսի Հանրապետության հարկերի և վճարների նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային ծառայությունը և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2023 թվականի օգոստոսի 22-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, սույն արձանագրության յուրաքանչյուր մասնակցի կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության հարկերի և վճարների նախարարության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` | |
Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առնընթեր պետական հարկային ծառայության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից՝ |
««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: