ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ |
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ |
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Զինծառայողներին ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարձրացման նպատակով, ի կատարումն «1999 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 3-ի N 199 որոշման, 2-րդ հավելվածի VII բաժնի 20-րդ կետի,
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ
ՀՀ տարածքում գործող բոլոր քաղաքացիական բժշկական հիմնարկներ զինծառայողների ուղեգրման և բուժօգնության կազմակերպման կարգի վերաբերյալ հրահանգը:
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության բժշկական բոլոր միավորների և ստորաբաժանումների ղեկավարներին` առաջնորդվել սույն հրահանգով:
ՀՀ առողջապահության |
ՀՀ պաշտպանության նախարար Վ. ՍԱՐԳՍՅԱՆ |
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀՀ պաշտպանության նախարարության |
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության |
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀՀ տարածքում գործող բոլոր քաղաքացիական բժշկական հիմնարկներ զինծառայողների ուղեգրման ԵՎ բուժօգնության կազմակերպման կարգի վերաբերյալ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր քաղաքացիական բժշկական հիմնարկներ հիվանդ զինծառայողների ուղեգրման կարգը և բուժօգնության կազմակերպումը:
2. Զինծառայողների բժշկական օգնության կազմակերպումն իրականացվում է` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի և «1999 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 3-ի N 199 որոշմամբ հաստատված «1999 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների իրականացման և փոխհատուցման» կարգի VII գլխի 20-րդ կետի պահանջների համաձայն:
3. Հիվանդ զինծառայողներին քաղաքացիական բժշկական հիմնարկներ պլանային հոսպիտալացման և ամբուլատոր հետազոտման ուղեգրել կարող են միայն`
- ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը (զորամաս 14203).
- ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալը (զորամաս 88865) (միայն մաշկավեներական և հոգեբուժական նոզոլոգիայով հիվանդներ).
- ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բժշկական հոսպիտալը.
- Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի բժշկական ծառայության պետը (զորամաս 2089).
- ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի բուժական բաժնի պետը:
4. Հիվանդ զինծառայողներին քաղաքացիական բժշկական հիմնարկներ հիվանդանոցային պայմաններում հետազոտման և բուժման ուղեգրելիս զորամասը պետք է լրացնի ուղեգիր` երեք օրինակից:
Հիվանդ զինծառայողներին ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտական հետազոտման ուղեգրելիս զորամասը պետք է լրացնի ուղեգիր` երկու օրինակից:
Ուղեգրերը պարտադիր պետք է ստորագրված լինեն զորամասի հրամանատարի և բժշկի կողմից և կնքված` զորամասի կնիքով:
Այդ բուժհիմնարկների ցանկը հաստատված է «1999 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելու իրավունք ունեցող բուժհաստատությունների հաստատման մասին» ՀՀ առողջապահության նախարարության 1999 թ. ապրիլի 26-ի, N 226-2 հրամանով:
5. Հիվանդ զինծառայողները քաղաքացիական բժշկական հիմնարկներ հետազոտման ու բուժման ներկայանում են ուղեգրով` զորամասի ներկայացուցչի ուղեկցությամբ (ունենալով ուղեգրեր երեք օրինակից): Ուղեգրի մեկ օրինակը կցվում է զինծառայողի հիվանդության պատմությանը, երկու մյուս օրինակները` ընդունող բժշկի ստորագրությամբ և կնքված բժշկական հիմնարկի կնիքով վերադարձվում են զորամասի ներկայացուցչին:
6. Հիվանդ զինծառայողները քաղաքացիական բժշկական հիմնարկներ ամբուլատոր մասնագիտական հետազոտման ներկայանում են զորամասի ներկայացուցչի ուղեկցությամբ (ունենալով ուղեգիր երկու օրինակից): Ուղեգրի մեկ օրինակը մնում է որպես հիմք բուժհիմնարկում հետազոտման համար, մյուս օրինակը` հետազոտող բժշկի ստորագրությամբ և կնքված հիմնարկի կնիքով վերադարձվում է զորամասի ներկայացուցչին:
7. Շտապ բժշկական օգնության և անհետաձգելի վիճակների դեպքում, հիվանդ զինծառայողների հոսպիտալացումը կազմակերպվում է մոտակա քաղաքացիական բժշկական հիմնարկում` «1999 թ. բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» ՀՀ կառավարության 1999 թ. ապրիլի 3-ի N 199 որոշմամբ հաստատված Շտապ և անհետաձգելի վիճակների համար նախատեսված ընդհանուր կարգով: Ընդունված զինծառայողների մասին բուժհիմնարկը տեղեկացնում է տարածաշրջանային ոստիկանությանը, կատարելով համապատասխան գրառում ընդունարանի մատյանում, նշելով ոստիկանության հերթապահի պաշտոնը, անունը, ազգանունը, հաղորդման ամսաթիվը և ժամը:
8. Հիվանդ զինծառայողների դուրս գրումը իրականացվում է միայն ուղեգրող զորամասի ներկայացուցչի ներկայությամբ` նախօրոք, երեք օր առաջ, այդ մասին հայտնելով զորամաս:
9. Հիվանդ զինծառայողների բուժման և հետազոտությունների ֆինանսական փոխհատուցումը իրականացվում է «1999 թ. բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» ՀՀ կառավարության 1999 թ. ապրիլի 3-ի N 199 որոշման հավելված N 3-ում նշված գների համաձայն` հիմք ընդունելով հիվանդության պատմությունը և ուղեգիրը: Ըստ զինծառայողի գերատեսչական պատկանելության, վճարումը կատարվում է համապատասխան նախարարության միջոցների հաշվից:
10. Ստացիոնարում մահացած զինծառայողների դիահերձումը կատարվում է ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 17-ի N 710 որոշմամբ հաստատված կարգի:
ԱՆ ԱԻ և ՀԾՎ պետ Ռ. Նիկողոսյան |
ՊՆ ՌԲՎ պետ Է. Նազարեթյան |
ՆԳ և ԱԱ ԲՎ պետ Գ. Աղայան |
ԱԻՎ ՔՊՀՇ ԲՊԲ պետ Ա. Բերեզովսկի |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
21 հունիսի 1999 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 100990098