«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, 17 սեպտեմբերի 2009 թ. N 31-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ 12 սեպտեմբերի 2009 թ. N 490-Ն
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21‑ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6‑րդ կետը.
Հրամայում ենք՝
հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 4-րդ կետի` տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյան
տարածքային կառավարման նախարար
Ա. Գևորգյան
Հավելված N 1 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 31-Ն և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի2009 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 490-Ն համատեղ հրամանի
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Սույնով սահմանվում են տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից գնահատման մեթոդաբանությունը:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում բնութագրվում է աղյուսակ 1-ում բերված ենթաչափորոշիչներով և գնահատման միավորներով, իսկ կատարման որակը և ժամկետները` համաձայն աղյուսակ 2-ում բերված կատարված աշխատանքների գնահատման սանդղակի:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից կատարված աշխատանքը գնահատվում է ըստ յուրաքանչյուր ենթաչափորոշիչների հետևյալ կերպ.
Գենթչ = Ա x Բ
100
որտեղ`
Գենթչ - կատարված աշխատանքի գնահատականն է ըստ կոնկրետ ենթաչափորոշիչի.
Ա - աղյուսակ 1-ում նշված ենթաչափորոշիչների գնահատականն է.
Բ - աղյուսակ 2-ում նշված սանդղակին համապատասխան աշխատանքի գնահատականն է։
4. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքի ընդհանուր գնահատականը որոշվում է բոլոր ենթաչափորոշիչներով հաշվարկված գնահատականների հանրագումարով:
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
տրանսպորտի ԵՎ ճանապարհաշինության բնագավառի ենթաչափորոշիչների գնահատման միավորների
Ենթաչափորոշիչներ Գնահատման միավորը 1. Աջակցություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը 0,5 2. ՀՀ միջպետական և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող ՀՀ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում գովազդների, հաղորդակցուղիների սպասարկման օբյեկտների և այլ կառույցների տեղադրման համաձայնեցումը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ 0,5 3. Մարզպետի նախաձեռնությամբ ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացում 0,5 4. ՀՀ միջպետական և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող ՀՀ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկության համաձայնեցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ 0,5 5. Ներմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպման մրցութային հանձնաժողովների կազմում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչների ապահովում 0,5 6. Ներմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցի կազմակերպման համաձայնեցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ 0,5
N
Աղյուսակ 2
Կատարված աշխատանքների գնահատման սանդղակ
Կատարման որակը (ծավալը) |
Կատարված է ամբողջ ծավալով |
Կատարված է ոչ էական բացթողումներով |
Կատարված է էական բացթողումներով |
Կատարված չէ |
Կատարման ժամկետ | ||||
Սահմանված ժամկետում |
100 |
90 |
70 |
0 |
Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով |
90 |
80 |
70 |
0 |
Սահմանված ժամկետի էական բացթողումներով |
80 |
70 |
0 |
0 |