«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
8 սեպտեմբերի 2009 թ. N 21-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 սեպտեմբերի 2009 թ. N 156-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.
Հրամայում ենք՝
հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 2-րդ կետի` քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, |
ՀՀ քաղաքաշինության նախարար |
|
Վ. Վարդանյան |
Հավելված N 1 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 21-Ն և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 156-Ն համատեղ հրամանի |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Սույնով սահմանվում է ՀՀ մարզպետների կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը:
2. Մեթոդական ուղեցույցը մշակվել է՝ հաշվի առնելով ՀՀ մարզպետներին քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակը:
3. Քաղաքաշինության բնագավառում ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքները դասակարգվում են ըստ հետևյալ ենթաչափորոշիչների` համաձայն աղյուսակ 1-ի:
Աղյուսակ 1 |
Հ/հ |
Ենթաչափորոշիչներ |
Առավելագույն |
1 |
2 |
3 |
1. |
Համայնքի ղեկավարի կողմից կազմվող նախագծման առաջադրանքի և վերջինիս հիման վրա մշակվող համայնքների գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման աշխատանքների իրականացում |
0.5 |
2. |
Պետական քաղաքաշինական կադաստրի և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի վարման աշխատանքների իրականացում |
0.1 |
3. |
Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացում |
0.2 |
4. |
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների կառուցապատման կանոնակարգման միջոցառումների իրականացում |
0.3 |
5. |
Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքների համակարգման իրականացում |
0.2 |
6. |
Կոմունալ ոլորտում աշխատանքների կազմակերպում և վերահսկում |
0.2 |
7. |
Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման ոլորտում աշխատանքների կազմակերպում և վերահսկում |
0.2 |
8. |
Պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացում |
0.6 |
9. |
Պետական աջակցությամբ իրականացվող բազմաբնակարան շենքերի նորոգման, ուժեղացման ու պահպանման ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացում |
0.3 |
10. |
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գործընթացին առնչվող և քաղաքաշինական գործունեությունը կարգավորող գործառույթների իրականացում |
0.5 |
11. |
Համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և իրավական ակտերի պահանջներին համապատասխան կատարված հողհատակացումների, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման, ճարտարապետահատակագծային առաջադրանքների և նախագծման տեխնիկական պայմանների տրամադրման, հողերի և դրան ամրակցված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործման, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության, ճարտարապետաշինարարական նախագծերի համաձայնեցման ու հաստատման, շինարարության (քանդման) թույլտվության, ավարտված շինարարության շահագործման փաստագրման, ինքնակամ շինարարության կանխարգելման ու կասեցման, դրանց հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքների իրականացում |
0.3 |
12. |
Համայնքների ղեկավարների քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում |
0.5 |
13. |
Միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտերի կազմման և ներկայացման աշխատանքների իրականացում |
0.4 |
14. |
Քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի նախագծերի համաձայնեցում |
0.2 |
15. |
ՀՀ պետական բյուջեի հաշվին, ՀՀ համապատասխան մարզպետարանների պատվիրատվությամբ իրականացվող շինարարական ծրագրերի իրագործման աշխատանքների համակարգում |
0.5 |
4. Յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է աղյուսակ 2-ին համապատասխան:
Աղյուսակ 2 |
Կատարման որակ |
Կատարված է առանց |
Կատարված է ոչ էական |
Կատարված է էական թերություններով |
Կատարված չէ |
Կատարման ժամկետ | ||||
Սահմանված ժամկետին |
100 |
90 |
75 |
0 |
Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով |
95 |
85 |
75 |
0 |
Սահմանված ժամկետի էական բացթողումներով |
80 |
75 |
0 |
0 |
5. Մարզպետի աշխատանքի գնահատումը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի`
X= | Y X Z |
100 |
որտեղ` X-ը մարզպետի կողմից կատարված յուրաքանչյուր ենթաչափորոշիչի գնահատականն է,
Y-ը` սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակ 1-ի 3-րդ սյունակում (Առավելագույն գնահատականը) նշված համապատասխան ենթաչափորոշիչի առավելագույն գնահատականն է,
Z-ը` սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետով նշված աղյուսակ 2-ին համապատասխան` յուրաքանչյուր ենթաչափորոշիչին համապատասխան կատարված աշխատանքի գնահատականն է:
6. Մարզպետի կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների ընդհանուր գնահատականը որոշվում է սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի բոլոր կետերը սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով նշված բանաձևի հաշվարկման արդյունքում ստացված գնահատականների հանրագումարով: