«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10311174
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
24 դեկտեմբերի 2010 թ. թիվ 21-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
|
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 29-Ն ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 764-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.
Հրամայում ենք՝
1. Հաստատել Որոշմամբ հաստատված հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 7-րդ կետի՝ տնտեսական զարգացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման մեթոդական ուղեցույցը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2009 թ. սեպտեմբերի 16-ի N 29-Ն և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009 թ. սեպտեմբերի 16-ի N 764-Ն համատեղ հրամանը։
ՀՀ փոխվարչապետ,
Ա. Գևորգյան |
ՀՀ էկոնոմիկայի նախարար
Տ. Դավթյան |
Հավելված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 21-Ն և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1054-Ն համատեղ հրամանի |
Մեթոդական ուղեցույց
Տնտեսական զարգացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման
Չափորոշիչ |
Կատարված աշխատանքի նկարագրություն |
Առավելագույն գնահատական |
Գնահատական | ||||
Ընդհանուր |
Բաղադրիչ Աi |
Բաղադրիչ Բii |
Ընդհանուր |
Բաղադրիչ Ա |
Բաղադրիչ Բ | ||
1. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում |
2 |
1.2 |
0.8 |
||||
1.1 Առևտրի և ծառայությունների մասին օրենքի դրույթների կատարման ապահովում, մասնավորապես |
1 |
0.6 |
0.4 |
||||
1.2 ՀՀ Կառավարության, ՀՀ վարչապետի և այլ նորմատիվ իրավական ակտերով մարզպետներին վերապահված մարզի տնտեսական զարգացմանն ուղղված լիազորությունների կատարման ապահովում, մասնավորապես` մարզում ներդրումների ներգրավման, արդյունաբերության, զբոսաշրջության ու այլ ծառայությունների, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված միջոցառումների մասով: (Պետք է ներկայացվի տեղեկատվություն հաշվետու ժամանակահատվածում կոնկրետ իրավական ակտով տրված հանձնարարականների, կատարման ժամկետների, ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվություն) |
0.5 |
0.3 |
0.2 |
||||
1.3 Մարզի տնտեսական զարգացմանը նպաստող իրավական դաշտի կատարելագործման նպատակով օրենսդրա-իրավական առաջարկների ներկայացում ՀՀ կառավարություն կամ պետական կառավարման այլ մարմիններ: |
0.5 |
0.3 |
0.2 |
||||
2. հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում |
2 |
1.2 |
0.8 |
||||
2.1 Մարզի տնտեսական զարգացման բնագավառում հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության իրականացում: |
1 |
0.6 |
0.4 |
||||
2.2 Մարզի տնտեսական զարգացման բնագավառում հանրապետական գործադիր մարմինների իրավասությանը վերաբերող մարզում առկա հիմնախնդիրների, առաջարկների ներկայացման ապահովում: |
1 |
0.6 |
0.4 |
||||
3. Նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ գործառույթների իրականացում |
2 |
1.2 |
0.8 |
||||
3.1 Մարզի տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային հնարավորությունների բացահայտում, ներդրումային ծրագրերի մշակում և ներկայացում պոտենցիալ ներդրողներին, մասնավորապես գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպման և արտերկրում մասնակցության, այլ երկրների մարզերի հետ տնտեսական համագործակցության իրականացման միջոցով և այլն: |
1 |
0.6 |
0.4 |
||||
3.2 Մարզում Նոր աշխատատեղերի ստեղծմանը և գործող ձեռնարկություններում աշխատատեղերի ընդլայնմանն ուղղված ծրագրերի խրախուսում: |
1 |
0.6 |
0.4 |
||||
4. Մարզում տնտեսական հնարավորությունների բացահայտման և իրազեկման ուղղությամբ գործառույթների իրականացում |
1 |
0.6 |
0.4 |
||||
4.1 Առնվազն տարեկան կտրվածքով մարզի առկա ներուժի և տնտեսական վիճակի վերլուծության իրականացում և ներկայացում ՀՀ կառավարություն: |
0.5 |
0.3 |
0.2 |
||||
4.2 Առկա արդյունաբերական ձեռնարկությունների, հանքահումքային, զբոսաշրջային (ռեկրեացիոն, պատմամշակութային և այլն), մարդկային (գիտական, մասնագիտացում, աշխատուժ և այլն) ռեսուրսների և ենթակառուցվածքների գույքագրում: |
0.5 |
0.3 |
0.2 |
||||
5. Աջակցում մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը |
2 |
1.2 |
0.8 |
||||
5.1 Ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող իրավաօրենսդրական ակտերի և դրանցում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ մարզի գործարարների շրջանակներում տեղեկատվության տարածման համակարգային միջոցառումների իրականացում, ինչպես նաև իրավաօրենսդրական նոր նախաձեռնությունների քննարկման նպատակով մարզի գործարարների և վերջիններիս շահերը ներկայացնող այլ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպում: |
0.8 |
0.48 |
0.32 |
||||
5.2 Մարզում գործարարությանը աջակցության հարցերով զբաղվող կառույցների գործունեության խթանման և համատեղ միջոցառումների իրականացում: |
0.6 |
0.36 |
0.24 |
||||
5.3 Մարզպետարանները պետք է ակտիվ աշխատանքներ կատարեն նաև մարզերում փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացմանը նպաստելու ուղղությամբ, այդ թվում` |
0.6 |
-[iii] |
- |
||||
-Այս բաղադրիչի շրջանակներում մարզպետի կողմից պետք է կազմակերպչական բնույթի աշխատանքներ իրականացվեն ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերի հասանելիությունը տվյալ մարզի բոլոր համայնքների համար ապահովելու նպատակով: Պետք է գործընթացում ակտիվորեն ներգրավվեն մարզի բոլոր ՏԻՄ-երը: Հիմնական սկզբունքն այն է, որ մարզի համայնքապետարանների կողմից մասամբ իրականացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցչությունների գործառույթները, որոնք հիմնականում կայանում են տվյալ համայնքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության վերաբերյալ ՓՄՁ սուբյեկտների շրջանում տեղեկատվության տարածման, վերջիններիս կողմից լրացված աջակցության ծրագրերից օգտվելու հայտերի հավաքագրման, ինչպես նաև առանձին միջոցառումների իրականացման մեջ: |
0.2 |
- |
- |
||||
-Աջակցի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերում դասընթացների կազմակերպման աշխատանքներին, որոնց կմասնակցեն ՏԻՄ-երի կողմից ներկայացված թեկնածուները: Դասընթացների ժամանակ մասնակիցներին կներկայացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության սկզբունքները, աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը, հայտերի լրացման կարգը, փաստաթղթավորման նկատմամբ առաջ քաշվող պահանջները և կազմակերպչական բնույթի այլ հարցեր: |
0.2 |
- |
- |
||||
-Իրականացնի վերոնշյալ գործընթացի կազմակերպչական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն: |
0.2 |
||||||
6. Միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում |
1 |
0.6 |
0.4 |
||||
6.1 Մարզի տնտեսական զարգացման նպատակով միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համատեղ կամ վերջիններիս աջակցությամբ վարկային ծրագրերի իրականացման ապահովում: |
0.4 |
0.24 |
0.16 |
||||
6.2 Մարզի տնտեսական զարգացման նպատակով միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համատեղ կամ վերջիններիս աջակցությամբ դրամաշնորհային կամ այլ ոչ վարկային եղանակով ֆինանսավորման ծրագրերի իրականացման ապահովում: |
0.6 |
0.36 |
0.24 |