ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2011 թվականի N 1155-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՏԿՆԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՀ-11/08 ՄՎ» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ «Մ-3-ՄՈՒԼՔԻ-ՎԱՐԴԵՆԻՍ-ՉՔՆԱՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 73-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..
Հաստատել «ՏԿՆԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՀ-11/08 ՄՎ» ծածկագրով բաց ընթացակարգով գնման գնահատող հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 18-ի և հուլիսի 25-ի նիստերում հաստատված «ՏԿՆԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՀ-11/08 ՄՎ» ծածկագրով բաց ընթացակարգով «Մ-3-Մուլքի-Վարդենիս-Չքնաղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերում» գնման արդյունքները` ընտրված մասնակից ճանաչելով «Շինֆորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 763,872,036 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պայմանագրային արժեքով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|