«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11314262
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 12 հունիսի 2014 թ. N 9-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ 26 հունիսի 2014 թ. N 1-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 7-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1024-Ն որոշումը`
Հրամայում ենք`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունը հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրում է նախազորակոչային և զորակոչային տարիքի կամ պահեստազորում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`
1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկած կամ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը,
2) անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, հաշվառման հասցեն:
2. Սույն հրամանի 1-ին կետում նշված տեղեկությունները տրամադրվում են հանրապետական զինվորական կոմիսարիատի գրավոր հարցման հիման վրա` էլեկտրոնային եղանակով` MS Excel ծրագրով, հանրապետական զինվորական կոմիսարիատի էլեկտրոնային փոստի հասցեով` հարցումը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ պաշտպանության նախարար
Ս. Օհանյան |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գ. Հակոբյան |